Նախիջևանի գավառ

գավառ Երևանի նահանգի կազմում

Նախիջևանի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1840-1846 թվականներին մտել է Վրացա-Իմերեթական, 1846-1849 թվականներին՝ Թիֆլիսի, 1849-1918՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Նախիջևան քաղաքն էր։

Picto infobox map.png
Նախիջևանի գավառ
Нахичеванский уезд

Զինանշան
Coat of arms of the Erivan Governorate.svg
Երևանի նահանգի զինանշանը
Nakhichevan Uyezd of Erivan Governorate.png
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵրևանի նահանգ
Ներառում է23 համայնք
ՎարչկենտրոնՆախիջևան
Խոշորագույն քաղաքՆախիջևան
Հիմնական լեզուԱդրբեջաներեն, հայերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)100․771
Ազգային կազմԹաթարներ (մոտ 64 %), հայեր (մոտ 35 %)[1]
Տարածք4.392
Erivan Governorate Nahichevansky uezd.svg
Երևանի նահանգ.png
Հիմնադրված է1840 թ.
Պատմական շրջան(ներ)Գողթան, Երնջակ, Ճահուկ

Ներառել է հիմնականում ժամանակակից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքի մեծ մասը, ինչպես նաև՝ Մեղրու շրջանի մի քանի գյուղեր։

ՊատմությունԽմբագրել

Գավառն այդպիսի սահմաններով կազմվել է 1840 թվականին[Ն 1]։ Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի ու Դերբենդի նահանգները։

1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի և Ալեքսանդրապոլի գավառի տարածքը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի հիմքը։

 
Նախիջևանը նամականիշի վրա

1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարում՝ 1918 թվականին, ինչպես նաև թուրք-հայկական պատերազմի ժամանակ (1920) օկուպացվել է թուրքական զորքերի կողմից։ Վերջիններս հենվում էին տեղի թյուրքախոս բնակչության՝ կովկասյան թաթարների ռազմական, նյութական ու տնտեսական աջակցության վրա, ովքեր կազմում էին գավառի բնակչության մոտ երկու երրորդը։ Այդ տարիներին նրանք ստեղծել էին «Արաքսի հանրապետություն» խամաճիկ կառույցը, որը ղեկավարվում էր Մուսավաթական Ադրբեջանի կողմից։

1921 թվականից լուծարվել է, և Երևանի նահանգի մեկ այլ՝ Շարուր-Դարալագյազի գավառի մի մասի հետ վերակազմավորվել որպես Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

ԲնակչությունԽմբագրել

1897 թվականին գավառի բնակչությունը կազմել էր 100 771[2] մարդ, այդ թվում՝

Գավառի կենտրոն Նախիջևան քաղաքում բնակվել է 8790, իսկ Օրդուբադ քաղաքում՝ 4611 մարդ։

Վարչական բաժանումԽմբագրել

1913 թվականին գավառի կազմում եղել են 23 գյուղական համայնքներ[4]՝

Տես նաևԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. Նախիջևանի գավառը կազմվել էր 1828 թվականին՝ Հայկական մարզի տարածքի կազմում։ Այն ամբողջությամբ ընդգրկում էր նախկին Նախիջևանի խանության տարածքը (1747-1827)։ Մինչև 1840 թվականը մնացել է Հայկական մարզի կազմում, այնուհետև դրա լուծարումից հետո ներառել է Օրդուբադի օկրուգը։ Գավառից անջատվել և ինքուրույն է դարձել Շարուր-Դարալագյազը

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել