Քրիստափոր Վերմիշյան

քաղաքական գործիչ, Հայաստնի Առաջին Հանրապետության Մատակարարման նախարար
(Վերահղված է Քրիստափոր Վերմիշևից)

Քրիստափոր Աբակումյան - Վերմիշյան(ց) (հունվարի 2, 1863(1863-01-02), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1933, Պյատիգորսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 1933), հայազգի հասարակական, քաղաքական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[2]։

Քրիստափոր Աբակումյան - Վերմիշյան(ց)
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Հանրապետության Մատակարարման նախարար
Դեկտեմբերի 13, 1918 - փետրվարի 7, 1919
Նախորդող Լևոն Ղուլյան
Հաջորդող Սահակ Թորոսյան
Ռուսական կայսրություն Թիֆլիսի քաղաքագլուխ
Հոկտեմբերի 11, 1904 - սեպտեմբերի 14, 1905
Նախորդող Ալեքսանդր Միքայելյանց Արղության - Երկայնաբազուկ
Հաջորդող Վասիլի Չերքեզով
 
Կուսակցություն՝ Հայ ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Թիֆլիսի ռեալական ուսումնարան
Բաքվի ռեալական ուսումնարան
Գիտական աստիճան՝ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ պետական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 2, 1863(1863-01-02)
Ծննդավայր Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1933
Վախճանի վայր Պյատիգորսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Թաղված Պյատիգորսկ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զավակներ Գրիգորի Վերմիշև, Յուրի Վերմիշև և Կոնստանտին Վերմիշև

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի, ապա Բաքվի ռեալական ուսումնարաններում[1]։ 1884 թվականին գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի աստիճանով ավարտելով Պետրովսկի հողագործական և անտառամշակման ակադեմիան՝ աշխատանքի է անցնում Ս. Կ. Բագրատիոն - Մոխրանսկու կալվածքում[1][2]։

1885 թվականին Ք. Վերմիշյանցը արդեն ընտրվել էր որպես Կովկասում պետական ունեցվածքի նախարար Ի. Ի. Տիխևի լիազոր անձ և ստացել էր առաջադրանք ուսումնասիրելու Ախալցխայի և Ախալքալաքի գավառների արքունի գյուղացիության տնտեսական դրությունը[1]։ 1886 թվականին Ք. Վերմիշյանն ընտրվում է Կովկասյան գյուղատնտեսական ընկերության քարտուղար, ապա՝ արդյունահանող արքունի վարելահողերի գնահատող[1]։ 1888 թվականին ընտրվում է հողագործական գործիքների և մեքենաների Կովկասյան ցուցահանդեսի կոմիտեի համակարգող քարտուղար, իսկ 1889 թվականին նրան է վստահվում Կովկասյան գյուղատնտեսական ընկերության խորհրդի անդամությունը[1][2]։

1891 թվականին Ք. Վերմիշյանն ընտրվում է Թիֆլիսի քաղաքային խորհրդի անդամ։ Այդ ժամանակ քննարկվում է նաև նրան քաղաքային վարչության ադնամություն տալու հարցը[1]։ Նոր պաշտոնում Վերմիշյանն առաջարկում է քաղաքային խորհրդին ստեղծել հայրենասիրական բյուրո։ Նրա առաջարկը վերջնական հաստատման համար ուղարկվում է քաղաքային վարչություն[3]։ Սակայն ավելի ուշ փոխադրվում է Բաթում և կառավարում Թիֆլիսի Առևտրական բանկի մասնաճյուղը[2][4]։

1896 թվականի հոկտեմբերի 7-ին Ք. Վերմիշյանն ընտրվում է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ։ 1898 թվականին «Պոլիտեխնիկումի» կառուցման գաղափարը հիմնավորելու և պաշտպանելու նպատակով Ք. Վերմիշյանը գործողվում է Բաքու[5]։ Նույն թվականի նոյեմբերի 2-ին նահանգային իշխանությունների կողմից հեռացվում է զբաղեցրած պաշտոնից[2][5]։

1899 թվականից աշխատանքի է անցնում Մանթաշյանի նավթային ընկերությունում[2][4]։

Ք. Վերմիշյանը պայքարել է հակահայկականության դեմ։ Նա ծավալուն ուսումնասիրությամբ[6] պատասխանել է վրացի գրող Ի.Ճավճավաձեի հակագիտական և հակահայկական գրքին։ Վերմիշյանի պատասխան հրատարակությունը իր ժամանակին արժանացել է գրախոսների դրվատանքին[2][7][8]։

Ք. Վերմիշյանը Թիֆլիսի քաղաքագլուխ է ընտրվել 1904 թվականի հոկտեմբերի 11-ին 45 կողմ, 27 դեմ ձայներով[7]։ Այդ պաշտոնում պաշտոնավարել է մինչև 1905 թվականի սեպտեմբերի 14-ը[9]։ Չնայած որ պաշտոնավարման ժամկետը շատ կարճ էր և համընկել էր տարածաշրջանում սկսված հայ-թուրքական (թաթարական) ընդհարումներին՝ նա կարողացավ արդյունավետորեն իրականացնել իր աշխատանքը։ Որպես պաշտոնատար անձ և որպես ազգությամբ հայ՝ նրանից ակընկալվում էր ազգամիջյան կրքերը հանգստացնելու ուղղությամբ առավել խելամիտ և նպատակային գործունեություն։ Երբ Թիֆլիսում տարածվեծ Բաքվի հայ-թաթարական ընդհարումների մասին լուրը, Վերմիշյանը նամակով դիմեց Բաքվի հայտնի թուրքերին (Հաջի-Զեյնալ-Աբդին Թաղիև, «Կասպի» («Каспий») լրագրի խմբագիր Ալի Մարդան բէկ Թոփչիբաշև, հրապարակախոս Ահմեդ բեկ Աղաև, Հասան բեկ Մելիքով, Աշուրով, Հաջիև և այլն)՝ խնդրելով ստապ ազդել իրենց կրոնակիցների վրա և դադարեցնելու հակահայ շարժումները։ Միևնույն ժամանակ նա դիմեց Կովկասի կառավարչապետի պաշտոնակատար գեներալ-ադյուտանտ Մալամային՝ խնդրելով, որ նա շտապ միջոցներ ձեռնարկի կոտորածի առաջն առնելու ուղղությամբ[10][11][12][13]։ Ընդհարումներից տուժածների ընտանիքներին օգնելու նպատակով կազմակերպում է նաև հանգանակություն[2][14]։

Ք. Վերմիշյանը տարբեր տարիների նաև ակտիվ կերպով թղթակցել է զանազան թերթերի, որոնց մեծ մասը ռուսալեզու էին[2][15]։

 
Քրիստոֆոր Վերմիշյանի ծաղրանկարը հրապարակվել է Թիֆլիսի հայկական «Խաթաբալա» երգիծական թերթիցմ նրա «Կավկազսկայա ռեչ» թերթը փակելուց հետո

1907 թվականի դեկտեմբերի 9-ին Ք.Վերմիշյանը մասնակցում է Թիֆլիսի ժողովարանում կայացած «Թիֆլիսի առևտրականների փոխադարձ օգնության ընկերության» անդամների ընդհանուր ժողովին[2][16]։

1909 թվականին խմբագրում է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Բաքու» («Баку») թերթը, որի հրապարակումները, ենթարկվում էին խիստ քննադատության[2][17][18][19][20]։

 
Թիֆլիսի քաղաքային վարչության շենքը, որտեղ տեղի են ունեցել քաղաքային վարչության նիստերը քաղաքագլխի ղեկավարությամբ

1911 թվականը Վերմիշյանցի համար գաղափարական բուռն պայքարի ժամանակաշրջան էր։ Նրա գաղափարական հակառակորդներն ու մասնավորապես Ստեփան Շահումյանը քննադատում էին իրեն՝ որպես պրոլետարական մամուլի գոյությանը խոչընդոտողի, քննադատություններից խուսափողի և բուրժուազիայի շահերի պաշտպանի։ Հատկանշական է, որ Վերմիշյանին չի հաջողվում պատշաճ պատասխան տալ իրեն ուղղված բավականին սուր հրապարակումներին[21][22]։ Նա իր գաղափարական հակառակորդներին պատասխանում էր իր խմբագրությամբ լույս տեսնող «Баку» թերթում[2]։

1912 թվականը գրեթե ամբողջությամբ Ք. Վերմիշյանը անցկացնում է դատական գործընթացներում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Դաշնակցություն կուսակցության թռուցիկը տպագրելու համար։ Դատական գործընթացի ավարտին նա մեղավոր ճանաչվեց պատժագրքի 1044 հոդվածի առաջին կետով և դատապարտվեց 300 ռուբլի տուգանքի կամ վճարել չկարողանալու դեպքում 3 ամիս բանտարկության[2][23][24][25][26]։

Ք. Վերմիշյանը հեղինակել է բազմաթիվ գիտական, գաղափարախոսական և հրապարակախոսական նյութեր[2][27][28]։

Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունում զբաղեցրել է ֆինանսների ու պարենի նախարարի պաշտոնը[29]։

Եղել է Թիֆլիսի «Ռուսաստանի ժողովուրդների Մեծ Արևելքի միություն» օթյակի անդամ[29]։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո նա շարունակել է թղթակցել տարբեր պարբերականների[2][30]։

Վախճանվել է 1933 թվականին և թաղվել Պյատիգորսկի հայկական գերեզմանոցում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Тифлисская дума 1891г. (краткая биография гласных), «Новое Обозрение», 1891, N 2425, ст 1.(ռուս.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  3. «Տարազ» 1891, N 5, էջ 89։
  4. 4,0 4,1 «Տարազ» 1904, N 24, էջ 222։
  5. 5,0 5,1 “Известия Тифлисской городской думы”, 1911, N 4, ст. 20.
  6. Вермишев Х., Материалы для истории грузино-армянских отношений; ответ на книжку кн И.Г.Чавчавадзе - Ярмянские ученые и “вопиющие камни”, СПБ, 1904.
  7. 7,0 7,1 «Տարազ» 1905, N 34:
  8. «Լումայ» 1904, N 4, էջ 231-234։
  9. М-ч. А., Новый городской голова города Тифлиса, “Новое Обозрение”, 1904, N 18.(ռուս.)
  10. «Լումայ» 1905, N 1, էջ 158։
  11. «Տարազ» 1905, N 4, էջ 57։
  12. Вермишев Х., Из недавняго прошлаго: 29 августа 1905г. в Тифлисской городской думе, Баку, 1917.
  13. “Кавказское Слово”, 1917, N 7.
  14. «Տարազ» 1905, N 5, էջ 65։
  15. “Тифлисский Листок”, 1906, N 38.
  16. «Հովիւ» 1907, N 47, էջ 751։
  17. «Հովիւ» 1909, N 42, էջ 662-663։
  18. «Հովիւ» 1909, N 46, էջ 728-729։
  19. «Հովիտ» 1910, N 7, էջ 103։
  20. «Հովիտ» 1910, N 32, էջ 505-506։
  21. “Современная Жизн”, 1911, N 2, 3.
  22. Շահումյան Ստ., Երկեր, հ. 2, Երևան, 1957, էջ 130-131, 134-138։
  23. «Տարազ» 1912, N 11, էջ 191։
  24. «Հովիտ» 1912, N 11, էջ 175։
  25. «Հովիտ» 1912, N 20, էջ 320։
  26. «Հովիտ» 1912, N 47, էջ 751։
  27. Вермишев Х., К вопросу о кресьтянском банке, “Новое Обозрение”, 1887, N 1228, 1229, 1249.
  28. Вермишев Х., Духоборы Ахалкалакскаго уезда, “Кавказ”, 1890, N 174, 175.
  29. 29,0 29,1 Հայ մասոններ-2. «Ընդ աստեղօք ի՞նչ կայ սիրուն»:
  30. «Օգնիր Հայաստանին» 1922թ., փետրվարի 10 (ուրբաթ), «Հայաստանի գիւղացիների գիւղատնտեսական կարիքները» հոդված, հեղինակ՝ Վերմիշյան։