Վիքիպեդիա:Հոդվածների ձևավորում

↱

Ոճական ուղեցույցի նպատակը հայերեն Վիքիպեդիայի հոդվածների միանման լինելն է, քանի որ դա նպաստում է Վիքիպեդիայի հոդվածների հեշտ գտնվելուն, հեշտ ընթերցվելուն և հեշտ խմբագրվելուն։

Ուղեցույցը պարունակում է Վիքիպեդիայի հոդվածների խմբագրման և ձևավորման սկզբունքներ։ Չենք պնդում, որ այստեղ ներկայացված ոճը լավագույնն է, կամ էլ վերջին խոսքն է ասում։ Սակայն եթե բոլորը հետևեն նույն ոճին, Վիքիպեդիայից օգտվելը թե՛ հոդվածներ գտնելիս, թե՛ կարդալիս և թե՛ խմբագրելիս շատ ավելի հեշտ կլինի։

Հոդվածի ստեղծում խմբագրել

Հոդվածը կարելի է ստեղծել հետևյալ տուփում տպելով նոր հոդվածի անունը՝

Ընդհանրապես, նոր հոդվածները կարելի է ստեղծել էջի աջ կողմում եղած «որոնել» տուփում տպելով հոդվածի անունը։ «Անցնել» կոճակի վրա սեղմելուց հետո, եթե հոդվածը արդեն գրված լինի, կարող եք գտնել այն, և ցանկացած դեպքում նոր նյութեր ավելացնել՝ սեղմելով հոդվածի վերևում գտնվող «խմբագրել» կոճակը։ Իսկ եթե հոդվածը գոյություն չունենա, կգտնեք կարմիր հղում, որը սեղմելուց հետո կարող եք ստեղծել նոր հոդված։

Վիքիպեդիայում նոր հոդվածներ ստեղծելիս՝ հետևում են հետևյալ ընթացատեսքին.

 
Վիքիպեդիայում նոր հոդված ավելացնելը

Հոդվածի կառուցվածքը խմբագրել

Վիքիպեդիայի հոդվածները ընդհանրապես ունենում են հետևյալ տեսքը և կառուցվածքը։ Ներքո նշված հոդվածի բոլոր ենթամասերի մասին կարող եք ընթերցել ներքևում[1]՝

Հոդվածի անուն

Հոդվածի ամփոփում մեկ կամ երկու նախադասությունով։

Բովանդակության աղյուսակ

Պարունակություն

== Տես նաև ==

== Ծանոթագրություններ ==

== Գրականություն ==

== Արտաքին հղումներ ==

{{DEFAULTSORT:Ազգանուն, Անուն}}
[[Կատեգորիա:Հոդվածին վերաբերող կատեգորիա 1]]
[[Կատեգորիա:Հոդվածին վերաբերող կատեգորիա 2]]

Հոդվածի անուն խմբագրել

Հոդվածի վերնագիրը ստեղծվում է հոդվածն ստեղծելու ժամանակ: Այն կարելի է փոխել միայն հոդվածի վերևի աջ կողմում գտնվող «տեղափոխել» կոճակից օգտվելով: Հոդվածի վերնագիրը պետք է ամենապարզ կերպով ամփոփի հոդվածի բովանդակությունը։

Անձերի մասին հոդվածի վերնագիր խմբագրել

Այս պարագայում օգտագործվում է Անուն Ազգանուն կարգը։

Այլ թեմաներ խմբագրել

Հատուկ անուններից բացի, բոլոր այլ բառերը գրվում են փոքրատառ։
Օրինակ՝ Թուրքմենչայի պայմանագիր և ոչ Թուրքմենչայի Պայմանագիր։
Ինչպես նաև, առանց անհրաժեշտության, բառերը չեն հոլովվում։
Օրինակ՝ Թուրքմենչայի պայմանագիր և ոչ Թուրքմենչայի պայմանագիրը։

Հոդվածի ամփոփում խմբագրել

Հոդվածի սկզբում մեկ կամ երկու նախադասությամբ ամփոփվում է հոդվածի բովանդակությունը: Ցանկալի է առաջին նախադասությունը սկսել առարկայի թավ տառերով գրված անվանմամբ (որը, հավանաբար, հենց հոդվածի անվանումն է)։
Օրինակ՝
Այն Ռանդը (ծննդյան անունը՝ Ալիսա Զինովիևնա Ռոզենբաում. փետրվարի 2, 1905, Սանկտ Պետերբուրգմարտի 6, 1982, Նյու Յորք), Ռուսաստանում ծնված ամերիկացի փիլիսոփա և վիպասան: Համարվում է օբյեկտիվիզմի հիմնադիր։ Նրա նշանավոր գործերից են «Շատրվանագլուխը» և «Ատլանտը թոթվեց ուսերը» գրքերը։

Բովանդակության աղյուսակ խմբագրել

Երբ հոդվածն ունենում է երեքից ավելի վերնագիր, ապա ավտոմատ կերպով ստեղծվում է բովանդակության աղյուսակ։
Եթե չեք կամենում հոդվածում ունենալ բովանդակության աղյուսակ, ապա հոդվածի վերևում կարող եք տեղադրել՝ __NOTOC__ հրամանը։

Պարունակություն խմբագրել

Ստանդարտ կաղապարներ խմբագրել

Սրանք լինում են մի քանի տեսակի և օգտագործվում են կամ նշումներ ավելացնելու (օր.՝ երկիմաստության փարատման կաղապարները, վիքիֆիկացման և այլն), կամ որևէ թեմայի շուրջ հոդվածների միավորման (օր.՝ {{Հայոց պատմություն}}), կամ համառոտ տեղեկությունների և տվյալների համար (օր.՝ տեղեկաքարտ կաղապարները)։

Տես նաև խմբագրել

Այս մասում կարող եք տեղադրել նյութի վերաբերյալ հոդվածների անուններ, որոնք հնարավոր է՝ հետաքրքրեն ընթերցողին: Այս հղումները անհրաժեշտ է ընդգրկել ցանկի տեսքով։
Օրինակ՝ դուդուկ հոդվածում կարելի է տեղադրել հետևյալ տողերը՝
== Տես նաև ==
*[[Փողային գործիք]]ներ
որոնցից կստացվի հետևյալը՝
Տես նաև

Աղբյուրներ խմբագրել

Աղբյուները հոդվածի հիմնական մասերից են։ Եթե հոդվածում ճիշտ կերպով տեղադրած լինեք տողամիջի աղբյուրները, ապա այս մասում Ձեզ մնում է ավելացնել {{Ծանցանկ}} տողը։

Գրականություն խմբագրել

Այստեղ տեղադրվում է հանձնարարելի գրականություն, որը լրացնում և ընդլայնում է հոդվածի թեման։

Արտաքին հղումներ խմբագրել

Այստեղ դրվում է թեմայի վերաբերյալ համացանցային կայքերի ցանկը, օրինակ՝ պաշտոնական կայքը, կամ թեմային նվիրված կամ այն բացատրող այլ պաշտոնական կայքեր:
Օրինակ՝ տրանզիստոր հոդվածում կարելի է տեղադրել հետևյալը
== Արտաքին հղումներ ==
* [http://nobelprize.org/educational_games/physics/transistor/function/index.html The Transistor] Տրանզիստորների վերաբերյալ ուսումնական ձեռնարկ Nobelprize.org {{ref-en}}
* [http://easyelectronics.ru/osnovy-na-palcax-chast-3.html] Տրանզիստորների և դիոդների աշխատանքի բացատրությունը ջրմուղի հետ համեմատության միջոցով {{ref-ru}}։
որոնցից կստացվի հետևյալը՝

Արտաքին հղումներ
  • The Transistor Տրանզիստարների վերաբերյալ ուսումնական ձեռնարկ Nobelprize.org (անգլ.)
  • [1] Տրանզիստորների և դիոդների աշխատանքի բացատրությունը ջրմուղի հետ համեմատության միջոցով(ռուս.)

Կատեգորիաներ խմբագրել

Տեքստային ձևաչափեր խմբագրել

Թվականներ խմբագրել

Ըստ ՀՀ-ում ընդունված չափանիշների տասնորդական կոտորակի ամբողջ մասը կոտորակային մասից անջատվում է ստորակետով[2]։ Օրինակ՝

0° C = 273,15 Կ (երկու հարյուր յոթանասուներեք ամբողջ տասնհինգ հարյուրերոդական),
1 լուսատարի = 0,3068 պարսեկ (զրո ամբողջ երեք հազար վաթսունութ տասհազարերորդական)։

Ստորակետը որպես տասնորդական բաժանիչ օգտագործող երկրների ցանկը տես այստեղ։

Մեծ թվերում որպես դասային (հազարերորդական) բաժանիչ կիրառվում է բացատը կամ կետը՝

100 000 կամ 100․000 (հարյուր հազար),
2 000 կամ 2․000 (երկու հազար)։

Ծանոթագրություններ խմբագրել