Բացել գլխավոր ցանկը

Գալուստ Գալոյան

հայ պատմաբան

Գալուստ Անուշավանի Գալոյան (1927 մարտի 1, Փոքր Պարնի - 2003, օգոստոսի 22), հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[1]։

Գալուստ Անուշավանի Գալոյան
Galust Galoyan 1.jpg
Ծնվել է1927 մարտի 1
Հայաստան Հայաստան Փոքր Պարնի
Մահացել է2003, օգոստոսի 22
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունՆոր և նորագույն պատմություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներՀԽՍՀ պետական մրցանակ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1927 թվականի Փոքր Պարնի (այժմ՝ Անուշավան ի հիշատակ Մեծ հայրենականում զոհված Անուշավան Գալոյանի) գյուղում, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ[1]։

1945, ընդունվում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն ավարտելուց հետո՝ 1955 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն[1]։

1963 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն[1]։

Եղել է Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Գիտությունների ակադեմիայի նախագահության փոխնախագահ[1]։

Գալուստ Գալոյանի գիտակազմակերպչական և պատմագիտական մեծ փորձի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել հայ ժողովրդի պատմության ութհատորյակը[1]։

Ամփոփելով իր եզրակացությունները՝ Գալոյանը հանգել է «Հայկական լեռնաշխարհի՝ իր բնօրրանում հայերի ծագման, որպես ժողովուրդ կազմավորման, հայոց լեզվի ձևավորման ու այլ լեզուների հետ ծագումնաբանական կապերի, վաղ հայկական պետականության, մ.թ.ա. IX-VI դարերում Ուրարտու-Հայաստան՝ հայոց պետականության անքակտելի մասը կազմելու հիմնահարցերի պատմաքննական տեսության» ստեղծման անհրաժեշտությանը[1]։

2010 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանի Դեմիրճյան 17 հասցեում բացվել է Գալուստ Գալոյանի հուշատախտակը (քանդակագործ՝ Սամվել Պետրոսյան)[2]։

 
Գալուստ Գալոյանի հուշատախտակը Երևանի Դեմիրճյան 17 հասցեում

ԸնտանիքԽմբագրել

Հայրը՝ Անուշավան Գալոյան (անվանի վիրաբույժ, Հայրենականին մասնակցել է հենց սկզբից. 4-րդ տանկային բանակի N 1000 հոսպիտալի հրամանատարն էր և զոհվել է 1945 թվականին Լեհաստանի Բոբժա գյուղում իր հոսպիտալի 350 վիրավորների հետ։ Այդ գյուղի դպրոցը կոչվում է նրա անունով։ Լեհաստանում Անուշավան Գալոյանը հայտնի էր «Բոգատիրսկի մայոր» անվամբ[1]

Եղբայրները՝

  • Մուսայել Գալոյան (գրող, հասարակագետ-աբովյանագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[1]։
  • Ալեքսանդր Գալոյան (վաստակաշատ դեղագործ, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր վարչության երկարամյա պետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից)[1]։
  • Արմեն Գալոյան (աշխարհահռչակ կենսաքիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի և Հայաստանի գիտությունների ակադեմիաների համատեղ «Նեյրոքիմիա» ամսագրի գլխավոր խմբագիր, գիտությունների միջազգային ակադեմիայի և այլ ակադեմիաների անդամ)[1]։

ՊարգևներԽմբագրել

Արժանանացել է Պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, Վավիլովի անվան մեդալի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրեր։

ԱշխատություններԽմբագրել

Աշխատությունները վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում բանվորական շարժումների, կոմկուսի ձևավորման և ազգային հարցերին։ «Պատմության քառուղիներում» (1982) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել Հայոց ցեղասպանության պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը։

  • «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակ
  • «Պատմության քառուղիներում» մենագրություն, 1982

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել