Ղազախ (քաղաք)

(Վերահղված է Ղազախից)
HS Disambig.svg Կողթ (այլ կիրառումներ) Ղազախ (այլ կիրառումներ)

Կողթ, այժմ կոչվում է Ղազախ (ադրբ.՝ Qazax), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունում, Ղազախի շրջանի վարչական կենտրոն։ Գտնվում է Աղստև գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 350-390 մետր բարձրության վրա, արգավանդ դաշտավայրում[1]։

Քաղաք
Կողթ
ադրբ.՝ Qazax
Զինանշան
ГербгородаКазах.gif

Սուրբ Վարդան հայկական եկեղեցին Ղազախում
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՂազախի շրջան
ՔաղաքապետՌաուֆ Հուսեյնով
Հիմնադրված է1930 թ.
Մակերես10 կմ²
ԲԾՄ381±1 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն28 000 մարդ (2019)
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+994 279
Փոստային ինդեքսAZ 3500
Փոստային ինդեքսներAZ 3500
Ավտոմոբիլային կոդ35 AZ
##Ղազախ (քաղաք) (Ադրբեջան)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Տարի Բնակչություն
1897 1769 մարդ [2]
1926 2990 մարդ [3]
1939 6590 մարդ [4]
Տարի Բնակչություն
1959 9221 մարդ [5]
1970 13 087 մարդ [6]
1979 15 585 մարդ [7]
Տարի Բնակչություն
1989 19 045 մարդ [8]
2010 20 900 մարդ
2019 28 000 մարդ


ՊատմությունԽմբագրել

Արդեն 1883 թվականին բնակավայրին շնորհվել էր քաղաքի կարգավիճակ[9], սակայն այլ վկայության համաձայն Ղազախը քաղաքի կարգավիճակ ստացել էր 1909 թվականին[10]։ Մինչ քաղաքի հիմնադրումը, գավառի վարչանիստը Դաղ-Քյասաման գյուղն էր[1]։

Սակայն սկզբնական շրջանում Ղազախի զարգացման հեռանկարի նկատմամբ մամուլում թերահավատություն է արտահայտվել։ Այդպես «Արձագանք»-ը 1886 թվականին գրում է.

  Մի քանի տարի է միայն, որ այս քաղաքը հիմնարկուել է և հետզհետէ վայելուչ տներ և խանութներ բազմանում են. բայց հազիւ թէ այս նոր քաղաքը կարողանայ հաստատուն ապագայ ունենալ. որովհետև ամառնային սաստիկ տաք օդն և վատառողջ ջուրը մի օր կարող են սորան ևս Ջվանշիրի գաւառի Թառթառ աւանի վիճակին հասցնել«Արձագանք», 1886, N 12, էջ 162  


1880 թվականի դեկտեմբերի 11-ին Կովկասի փոխարքայի հրամանագրով Աղստև գետի աջ ափին 356 դեսյատին 490 քառ. սաժեն արքունի հողատարածք է հատկացվում քաղաքի կառուցապատման համար[11]։

Դիլիջան փոխադրվելու բնակիչների մտադրությունը կանխելու նպատակով կառավարությունը 1897 թվականին ծրագրել էր խողովակաշարերով ջուր հասցնել Ղազախ[12]։ Նախագծի իրականացումը (ջուրը բնակավայր էր հասցվել 11 վերստ հեռավորությունից) համայնքի վրա նստել էր 23.000 ռուբլի[13]։

1905 թվականին ականատեսը գրել է.

  Ներկայումս Ղազախը բաժանված է 26 թաղամասերի, որոնք էլ բաղկացած են 276 տեղամասերից։ Դրանցից 156-ը դեռևս ավարտված չեն։ Ղազախում կառույցների մեծամասնությունը քարից են, միահարկ, քաղաքային տիպի։ Առկա են ուղղափառ և հայ-գրիգորյանական եկեղեցիներ և մուսուլմանական մզկիթ։ Քաղաքի կենտրոնում տեղադրված է շուկայի հրապարակը՝ շրջապատված առևտրական կրպակների շարքերով...[14]  


Հայտնի է, որ 1905 թվականին ազգությամբ գերմանացի գավառապետ Առնոլդը «...որպէս նախանձախնդիր անձն քաղաքի առաջադիմութեան և լուսաւորութեան, դատարկ գետինների վաճառումով աշխատում է հարստացնել քաղաքը»[15]։

1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհանրումների ժամանակ ղազախաբնակ հայերն չարաչար պատժվում են՝ կորցնելով այն ամենը, ինչ ունեին։ Թուրքերը հրդեհում են Ջաղեթյանցի, Մելիք-Իսրայելյանի, Գուլումյանի, Խաչատրյանի և այլոց տները, թալանում և ավերում եկեղեցին ու դպրոցը։ Փախչելով Թիֆլիս և մերձակա հայաբնակ գյուղեր՝ հայ բնակիչները հազիվ կարողանում են ազատել իրենց կյանքը[16]։

ԲնակչությունԽմբագրել

Հայերն այստեղ բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրման հենց սկզբից[1]։ Իբրև փոստային կայարան՝ Ղազախը վաճառական տարրի համար նկատվել է հարմար գործատեղի. արդեն 1885 թվականին, հանձինս հիշյալ բնագավառի գործավորների, նրանց մի նշանակալի մասը հայեր էին[17]։

Նորաբնակների թվում կային և՛ քաղաքացիներ և՛ գյուղացիներ.

  Ժողովուրդը մեծաւ մասամբ, Շուշուց և մօտակայ գիւղօրայքից են վերաբնակուած և պարապում են զանազան արհեստներով և վաճառականութեամբ[18]  


1905 թվականին Ղազախի բնակչությունը կազմել է 3380 շունչ (հիմնականում՝ թուրքեր, ապա՝ հայեր, ավելի քիչ ռուսներ)[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 446
  2. Перепись населения Российской империи (1897)
  3. Перепись населения СССР (1926)
  4. Перепись населения СССР (1939)
  5. Перепись населения СССР (1959)
  6. Перепись населения СССР (1970)
  7. Всесоюзная перепись населения СССР (1979)
  8. Перепись населения СССР (1989)
  9. «Նոր-Դար», 1886, N 208
  10. Азербайджанская ССР. Административно-территориальное деление, Баку, 1979, с. 9
  11. “Кавказ, Тифлис, 1905, N 24, էջ 3
  12. «Նոր-Դար», 1887, N 53, էջ 1
  13. 13,0 13,1 “Кавказ, Тифлис, 1905, N 24, с. 3
  14. “Кавказ, Тифлис, 1905, N 24, с. 3.: Բնագրում՝ “Въ настоящее время Казахъ разбитъ на 26 кварталовъ, въ которыхъ состоитъ 276 участковъ, изъ незастроенныхъ осталосъ всего 156. Большинство построекъ въ Казахе каменныя, одноэтажныя, городского типа. Имеются православная и армяно-григорианския церкви и магометанская мечетъ. Посреди города расположена базарная площадь, окруженная торговыми рядами лавокъ
  15. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 1254, թ. 1
  16. Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումները Կովկասում (1905-1906 թ.), Երևան, 1907, էջ 360
  17. «Նոր-Դար», 1885, N 58, էջ 1.

    «Բնակչաց մեծամասնությունը կազմում են շատ կողմերից եկած հայ և օտար վաճառականներ...»

  18. «Արձագանք», 1897, N 35, էջ 3: