Սահակ Դավիթի Թորոսյան (1885[1], Փարպի, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1940(1940-10-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, հասարակական և քաղաքական գործիչ, Երևանի նահանգային կոմիսար (1917-1918), Հայաստանի Հանրապետության առաջին և երկրորդ խորհրդարանի անդամ, Հայաստանի առաջին Հանրապետության Ներքին գործերի նախարարի տեղակալ (1918), Հանրային խնամատարության և աշխատանքի նախարար (փետրվարի 7 - հունիսի 24, 1919), Սննդամթերքի նախարար, Արարատի շրջանի ղեկավար, Ներքին գործերի նախարարի տեղակալ (1920), ՀՅԴ կուսակցության անդամ (1907)։

Սահակ Թորոսյան
ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ
 մայիս, 1920
Արարատյան նահանգի նահանգապետ
1920 - 1920
(5-րդ) ՀՀ Մատակարարման նախարար
մայիսի 5, 1920 - նոյեմբերի 25, 1920
Նախորդող Սարգիս Արարատյան
Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 2-րդ գումարման պատգամավոր
հունիսի 4, 1919 - դեկտեմբերի 2, 1920
(4-րդ) Հայաստանի հանրային խնամատարության և աշխատանքի նախարար
փետրվարի 7, 1919 - հունիսի 24, 1919
Նախորդող Քրիստափոր Վերմիշյան
Հաջորդող Հովհաննես Տեր-Միքայելյան
ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ
1918 - 1918
Հայաստանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի 1-ին գումարման պատգամավոր
օգոստոսի 1, 1918 - հունիսի 4, 1919
Երևանի նահանգային կոմիսար
1917 - 1918
 
Կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցություն և ՀՅԴ
Մասնագիտություն՝ պետական գործիչ, քաղաքական գործիչ և մանկավարժ
Ծննդյան օր 1885[1]
Ծննդավայր Փարպի, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հոկտեմբերի 8, 1940(1940-10-08)[1]
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Սահակ Թորոսյանը ծնվել է 1885 թվականին Աշտարակի շրջանի Փարպի գյուղում։ Սովորել է Աշտարակի տարրական դպրոցում, այնուհետև ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարան։ 1907 թվականին նշանակվել է Օշականի ծխական դպրոցի ավագ ուսուցիչ։ 1907 թվականից եղել է ՀՅԴ անդամ։ 1909 թվականին ՀՅԴ իշխանությունների առաջարկով տեղափոխվել է Թիֆլիս, եղել «Հորիզոն» թերթի թղթակից, միաժամանակ դասավանդել է Գայանյան օրիորդաց դպրոցում։ 1912 թվականին դարձել է Էջմիածնի ՀՅԴ բյուրոյի ղեկավար։ Այնուհետև Թորոսյանին հրավիրել են Երևան՝ Երևանի թեմական և Գայանյան դպրոցներում դասավանդելու հայոց պատմություն և գրականություն։ Թիֆլիսում և Էջմիածնում 1914 թվականին ընտրվել է Թիֆլիսի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ։ Թիֆլիսում և Էջմիածնում ապրած տարիներին զբաղվել է թարգմանությամբ և գեղարվեստական գրականությամբ։ 1917 թվականին նշանակվել է Երևանի քաղաքագլուխ և եղել է Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների խորհրդարանի անդամ։ 1918 թվականին, միաժամանակ լինելով խորհրդարանի անդամ, զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 1919 թվականի փետրվարի 7-ին նշանակվել է Հայաստանի հանրային խնամատարության նախարար (1918 թվականի ապրիլի 8-ից վերանվանվել է Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարություն) և պաշտոնավարել է մինչև նույն թվականի հունիսի 24-ը։ Հետագայում զբաղեցրել է Սննդամթերքի նախարարի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է Արարատի շրջանը։ Առաջին հանրապետության տարիներին եղել է խորհրդարանի անդամ և ՀՅԴ ֆրակցիայի ներկայացուցիչ։ Առաջին հանրապետության փլուզումից հետո զբաղվել է ուսուցչությամբ։ 1920 թվականի մարտից խորհրդարանում եղել է ՀՅԴ ղեկավար, մայիսից՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ։ Խորհրդային իշխանության տարիներին 3 անգամ ձերբակալվել է։ 1937 թվականին աքսորից վերադառնալուց հետո կրկին ձերբակալվել է։ 1938 թվականին դատապարտվել է մահվան։ Մահապատիժը հետաձգվել է։ Մահացել է Երևանի բանտում 1940 թվականի հոկտեմբերի 8-ին[2][3][4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. «Sahak Torosyan - Wikipedia, the free encyclopedia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Galstyan, Seda (2007). Sahak Tʻorosyan : Hayastani Aṛajin Hanrapetutʻyan Erevani nahangapetě. Erevan: Nahapet hratarakchʻutʻyun.
  4. Rouben Paul Adalian (2002). Historical Dictionary of Armenia. Lanham, MD: Scarecrow Press.