Մակիչ Արզումանյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մակիչ Վահանի Արզումանյան (հոկտեմբերի 25, 1919(1919-10-25)[1][2], Բարսում, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2] - հուլիսի 20, 1988(1988-07-20)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964

Մակիչ Արզումանյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1919(1919-10-25)[1][2]
Բարսում, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1][2]
Մահացել էհուլիսի 20, 1988(1988-07-20)[2] (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1] և Հայկական հանրագիտարան հրատարակչություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1942)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1963)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1942)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1950 թվականներին և 1960-1961 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1951-1954 թվականներին աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին կից ՄԼԻ հայկական մասնաճյուղում, 1954-1959 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցական դպրոցում։ 1962-1979 թվականներին եղել է Երևանի Վ․ Յա․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ, 1979-1988 թթ.՝ Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Գիտական գործունեություն

խմբագրել

Գիտական աշխատությունները նվիրված են ԽՄԿԿ պատմության հարցերին, Անդրկովկասի և Հայաստանի բոլշևիկների գործունեությանը, հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը։ Որպես հեղինակ մասնակցել է «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ուրվագծեր» (մաս 1; 1967, ռուսերեն), «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1967), «Հայ ժողովրդի պատմություն» (հատ. 6, Երևան, 1981 թ.) կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։ «Հայաստան. 1914-1917» (1969 թ.) և «Արհավիրքից վերածնունդ» (1973 թ.) և «Դարավոր գոյամարտ» (1989 թ.) մենագրություններում Մակիչ Արզումանյանը հայ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքի հիմնական իրադարձությունների ֆոնի վրա տվել է Հայկական հարցի պատմությունը՝ սկսած առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) նախօրյակից մինչև Լոզանի կոնֆերանսը (1922-1923 թթ.), շոշափել Թուրքիայում հայերի ցեղասպանության, նրանց հերոսական ինքնապաշտպանության և այլ հարցեր։ «Նանսենը և Հայաստանը» (2-րդ հրտ. 1986 թ.) աշխատության մեջ Մակիչ Արզումանյանը հարուստ փաստական նյութի հիման վրա վեր է հանել նորվեգացի մեծ հումանիստի գործունեությունը ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնություն կազմակերպելու և միջազգային հանրությանն ու Ազգերի լիգային այդ խնդրին նպատակամղելու ուղղությամբ։ «Արսեն Ամիրյան» (1961 թ.), «Ասքանազ Մռավյան» (1955 թ.), «Ստեփան Շահումյան» (1978 թ.), «Սուրեն Սպանդարյան» (1982 թ.) մենագրություններում ներկայացրել է հայազգի հայտնի կոմունիստ առաջնորդ գործիչների կյանքն ու գործունեությունը։

Մակիչ Արզումանյանը մահացել է 1988 թվականի հուլիսի 20-ին Երևանում։

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Ստեփան Շահումյան (կյանքի և գործունեության համառոտ ակնարկ), Երևան, 1953, 45 էջ։
  • Ասքանազ Մռավյան (կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ), Երևան, 1955, 157 էջ։
  • Սարգիս Մուսայելյան (համառոտ կենսագրություն), Երևան, 1955, 77 էջ։
  • Ռևիզիոնիստները մարքսիզմ–լենինիզմի թշնամիներն են, Երևան, 1958, 52 էջ։
  • Բոլշևիկների գործունեությունը և ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1907–1917 թվականներին, Երևան, 1959, 572 էջ։
  • Արսեն Ամիրյան (ժուռնալիստական–հրապարակախոսական գործունեության ակնարկ), Երևան, 1961, 116 էջ։
  • Հայ ժողովրդի փրկության և վերածննդի լենինյան ուղին, Երևան, 1965, 36 էջ։
  • Բաքվի 26 կոմիսարները (26 կոմիսարների չարանենգ սպանության 50–ամյակի առթիվ), Երևան, 1968, 49 էջ։
  • Լենինը կուսակցության պատմաբան, Երևան, 1969, 59 էջ։
  • Հայաստան 1914–1917, Երևան, 1969, 780 էջ։
  • Արհավիրքից վերածնունդ, Երևան, 1973, 580 էջ։
  • ՍՄԿԿ պատմությունը որպես գիտություն (ՍՄԿԿ պատմության դասընթացի ներածություն), Երևան, 1973, 48 էջ։
  • Նանսենը և Հայաստանը, Երևան, 1977, 378 էջ։
  • Ուսանողների կոմունիստական դաստիարակությունը ՍՄԿԿ պատմության դասավանդման պրոցեսում, Երևան, 1977, 80 էջ։
  • Ստեփան Շահումյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1978, 645 էջ։
  • Նամակներ, հուշեր և փաստաթղթեր Սուրեն Սպանդարյանի մասին (ժողովածու), խմբագիրներ՝ Մակիչ Արզումանյան, Լևոն–Հարություն Աբրահամյան, Երևան, 1982, 280 էջ։
  • Սուրեն Սպանդարյան (կյանքի և գործունեության ուրվագիծ), Երևան, 1982, 292 էջ։
  • Ֆրիտյոֆ Նանսենը հայ ժողովրդի բարեկամ, Երևան, 1985, 32 էջ։
  • Նանսենը և Հայաստանը, Երևան, 1986, 344 էջ։
  • Դարավոր գոյամարտ, Երևան, 1989, 768 էջ։
  • Ֆրիտյոֆ Նանսենը և Հայաստանը, 3-րդ հրտ., Երևան, 2012, 344 էջ։
  • Հայաստան 1914–1917, 2-րդ հրտ., Երևան, 2020, 792 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակիչ Արզումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 49