Իգդիր
Իգդիր (հայերեն՝ Ցոլակերտ, թուրքերեն՝ Iğdır), քաղաք ներկայիս Թուրքիայի արևելյան մասում գտնվող Իգդիր նահանգում,Արևելյան Հայաստանում։ Իգդիր նահանգի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքն է։ Գտնվում է Մասիսից հյուսիս-արևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հարավ-արևմուտք։ Տեղանքը հարթավայրային է։ Գյուղաքաղաքը շրջապատված է այգիներով ու բարդու պուրակներով։ Կլիման շոգ է, չոր ու վատառողջ, շրջակայքում ճահիճները գրավում են բավական ընդարձակ տարածություն, որոնք ապականում են օդը։
Քաղաք | ||
---|---|---|
Ցոլակերտ / Իգդիր | ||
հայերեն՝ Ցոլակերտ,թուրքերեն՝ Iğdır | ||
![]() Iğdır view in the evening | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Իգդիրի նահանգ | |
Համայնք | Երևանի խանություն, Հայկական մարզ, Սուրմալուի գավառ և Իգդիրի մարզ | |
Մակերես | 1479 կմ² | |
ԲԾՄ | 850 մ | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | 119 432 մարդ | |
Ազգային կազմ | քրդեր, թուրքեր | |
Կրոնական կազմ | իսլամ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0476 | |
Փոստային ինդեքս | 76000 | |
Փոստային դասիչ | 76000 | |
Պաշտոնական կայք | igdir.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Պատմություն
խմբագրելՄիջնադարում ներկայիս Իգդիրը կոչվում էր Ցոլակերտ[1], և իր շրջակայքով Կողբի հետ կազմում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ճակատք և Մասյացոտն գավառները։ Սակայն հետո նա վերանվանված է եղել օսմանյան կայսրության կառավարության կողմից և ստացել է «Իգդիր» անվանումը։ XIV - XV դարերից Ցոլակերտի շրջակայքում բնակություն էին հաստատել բավական թվով թուրքեր ու քրդեր, որոնք հաճախակի հարձակումներ էին կատարում հայաբնակ այդ գյուղաքաղաքի վրա՝ ավերելով և կողոպտելով այն։ Այնպես որ նրա հայ բնակչությունը դարեր շարունակ ինքնապաշտպանական կռիվներ էր մղում ավարառու հարևանների դեմ։ Իբրև գավառի կենտրոն Ցոլակերտն ունեցել է իր ամրոցը, որի մասին բավական տեղեկություններ է հաղորդում եվրոպական ճանապարհորդ Ռ. Գ. Կլավիխոն։ Նա 1403 թվականին եղել է Ցոլակերտի ամրոցում և հաղորդում է, որ այդ ժամանակ ամրոցի տերը կին էր։ Հայաստանի 1555 թվականի բաժանմամբ Ցոլակերտը անցել էր Պարսկաստանին և մինչև 1828 թվականը մնացել էր նրա կազմում։ 1826 - 1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Ցոլակերտը Թուրքմենչայի պայմանագրով մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ և այդ ժամանակներում դեռևս սովորական գյուղ էր։ 1828-1917 թվականներին քաղաքը նույնպես պատկանում դեռ պատկանում է Ռուսաստանին և մտնում էր Երևանի նահանգի Սուրմալուի գավառի մեջ, 1917-1918 պատկանում է նորաստեղծ Ռուսական Հանրապետության և 1918—1920 թվականներին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությանը[2]։ 1921 թ. Կարսի պայմանագրի պայմաններով Սուրմալուի գավառի հետ միասին, որը երբեք թուրքերին չէր պատկանել, Ցոլակերտը մտնում է Թուրքիայի կազմի մեջ։
Ցեղասպանության հուշարձան և թանգարան
խմբագրելՈրպես պատասխան աշխարհում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցվող հուշարձանների, Իգդիրում կառուցվել է Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին իբր հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին նվիրված հուշարձան։
Պատկերասրահ
խմբագրել-
Գիշերն Իգդիրում
-
Քաղաքի փողոցներ
-
դաշտավայր
-
Իգդիրի կենտրոնական փողոց
-
Հուշաքար
-
Ցեղասպանության զոհերի հուշարձան
-
Ազգային պարի ցուցադրություն
-
Ավետիք Քանայանի ընտանիքը, 1895 թվական
Քույր քաղաքներ
խմբագրելՀայտնի անձինք
խմբագրելԲոլոր նշված անձինք հայեր են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, 4-րդ հատոր, էջ 309 (Երևան, 1978)
- ↑ Balakian, Peter (2003). The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response. New York: HarperCollins. էջեր 324-330. ISBN 0-0605-5870-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգդիր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 309)։ |