Արշակ Հարությունի Հովհաննիսյան (1883, Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1954), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ։ ՀՅԴ գործիչ, Բաքվի «Արև» թերթի խմբագիր։ Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության և պետական գույքի նախարար (նոյեմբերի 24, 1920 - դեկտեմբերի 2, 1920)[1]։

Արշակ Հովհաննիսյան
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1883
Ծննդավայր Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1954

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1883 թվականին, Նուխի քաղաքում։ Ավարտել է Կիևի առևտրական ինստիտուտը։ 1919 թվականին ընտրվել է ՀՀ պառլամենտի անդամ։ 1920 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 2-ն աշխատել է Հայաստանի գյուղատնտեսության և պետական գույքի նախարար։

1921 թվականի փետրվար-մարտ ամիսներին եղել է Հայրենիքի փրկության կոմիտեի անդամ, 1921 թվականի հուլիսից՝ վտարանդի[1]։

Մահացել է 1954 թվականին։

Տես նաև խմբագրել

Նախորդող
Սիմոն Վրացյան
Գյուղատնտեսության և պետական գույքի նախարար
Արշակ Հովհաննիսյան

նոյեմբերի 24, 1920 - դեկտեմբերի 2, 1920
Հաջորդող
Սարգիս Կասյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հովհաննիսյան Արշակ Հարությունի | minagro.am». old.minagro.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.