Պողոս-Բեկ Կարամանի Փիրումյան (1862 կամ հունիսի 8, 1856(1856-06-08), Նախիջևանիկ - 1921 կամ հունվարի 19, 1921(1921-01-19), Երևան, Հայկական ԽՍՀ և Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ), հայ ռազմական գործիչ, Ռուսական կայսրության Հայկական 5-րդ հրաձգային գնդի հրամանատար, Հայաստանի Հանրապետության բանակի զորամիավորման հրամանատար, Սարդարապատի հերոսամարտի մասնակից-հրամանատար, գնդապետ։

Պողոս Բեկ-Փիրումյան
1862 կամ հունիսի 8, 1856(1856-06-08) - 1921 կամ հունվարի 19, 1921(1921-01-19)
Ծննդավայրգ․ Նախիջևանիկ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԵրևան, ՀՍՍՌ
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ1878-1920
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան

Զինվորական գործունեություն խմբագրել

Ավարտել է Շուշիի զինվորական գիմնազիան (1874) և Յունկերական ուսումնարանը (1878)։ 1878 թվականից՝ 16-րդ գրենադերական Մինգրելյան գնդի պրապորշչիկ, 1882 թվականից՝ 84-րդ Շիրվանյան հետևակային գնդի պոդպորուչիկ, 1891 թվականից՝ Ալեքսանդրապոլում գտնվող Արդահանյան գնդի շտաբս-կապիտան։ 1898 թվականին ատացել է կապիտանի, 1905 թվականին՝ փոխգնդապետի կոչում։ 1906 թվականին կարճ ժամանակով ծառայել է Հեռավոր Արևելքում, եղել Մոժայսկյան 141-րդ հետևակային գնդի հրամանատար։ 1908 թվականից ծառայել է Քութայիսում, Փոթիի գնդում։ 1914 թվականին անցել է թոշակի, սակայն առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է գործող բանակ, նշանակվել Լուցկի Մստիսլավյան գնդի հրամանատար։ 1916 թվականին փոխադրվել է Կովկասյան ռազմաճակատ, որպես Հայկական 5-րդ հրաձգային գնդի հրամանատար, մարտնչել Վանի, Մուշի շրջաններում։ 1916-1917 թվականներին՝ Դարալագյազ-Նոր Բայազետի զորաջոկատի հրամանատար։ Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եղել 5-րդ (Դարաբաղյան) գնդի հրամանատարը, կարևոր դեր է խաղացել թուրքական բանակի ջախջախման գործում։

Փիրումյանի զորավարական հմտությունն ու արիությունը բարձր է գնահատել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը։

Մահ խմբագրել

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո շուրջ 1000 հայ սպաներ խորհրդային զինվորների կողմից ձերբակալվում են, ենթարկվում բռնությունների, այնուհետև մասսայաբար գնդակահարվում։ Չհանդուրժելով հայ սպաների հանդեպ կատարված գործողությունները՝ Պողոս Բեկ-Փիրումյանը ինքնասպան է լինում[1][2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել