Ծատուր Աղայան

հայ պատմաբան

Ծատուր Պավելի Աղայան (հունվարի 12, 1912(1912-01-12)[1], Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[2] - դեկտեմբերի 3, 1982(1982-12-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ 1950 թվականից)։

Ծատուր Աղայան
Ծատուր Աղայան.jpg
Ծնվել էհունվարի 12, 1912(1912-01-12)[1]
Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[2]
Մահացել էդեկտեմբերի 3, 1982(1982-12-03)[1] (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Երևան[2]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Բաքվի պետական համալսարան[2], Հայկական պետական մանկավարժական համալսարան[2], Երևանի պետական համալսարան[2], ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2] և Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)[2]
Գործունեության ոլորտպատմություն
ԱնդամակցությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա[2][1]
Ալմա մատերՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1937)[2] և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[2][1] (1948)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[2] «Պատվո նշան» շքանշան[2] «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
Երեխա(ներ)Հենրի Աղայան

ԿենսագրությունԽմբագրել

Ծատուր Աղայանը ծնվել է երկրագործի ընտանիքում։ 1917 թվականին Աղայանների ընտանիքը տեղափոխվել է Շամխորի շրջանի Գոլիցինո (այժմ՝ Մարտունի) գյուղը և այնտեղ բնակություն հաստատել։ 1930 թվականին ավարտելով Գյանջայի (այժմ՝ Կիրովաբադ) մանկավարժական տեխնիկումը, մանկավարժական աշխատանքի է անցել Շամխորի շրջանի Մարտունի, Ջաղիր և Չարդախլու գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ և ուսմասվար։

 
Ծատուր Աղայանի հուշատախտակը Երևանի Կորյունի փողոցում

Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը (1936, էքստեռն), Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվան պատմա-փիլիսոփայան ինստիտուտը (1938)։ 1954-1961 թվականներին և 1977-1979 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, 1949-1952 թվականներին և 1969-1973 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» (1966 թվականից՝ «Լրաբեր») խմբագիր, 1951-1954 թվականներին` ՀԿԿ կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչ, 1961-1968 թվականներին` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրեն, 1968-1977 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1979-1982 թվականներին` ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ։ 1963-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[3]։

Գիտական գործունեությունԽմբագրել

Ծատուր Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են Հարավային Կովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։

«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը XIX դարի 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական հարցի՝ որպես միջազգային հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի հայոց ցեղասպանությանը, 1919-1921 թվականների Կիլիկիայի հայության ազատագրական պայքարին, ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի գործունեությանը և այլ խնդիրների։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թվականներին հայ ժողովրդի դիմադրությունը թուրքական զավթիչներին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները և Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատումը։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերը Ծատուր Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսերը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրին, անտեսել 1918 թվականին հայկական պետականության՝ հանձին Հայաստանի Հանրապետության վերականգնման նշանակությունը և այլն։

Երկերի մատենագիտությունԽմբագրել

  • Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և Բաքվի 1918 թվականի սովետական իշխանությունը, Երևան, 1948, 18 էջ։
  • Սովետական Հայաստանը սոցիալիզմի հաղթանակի և Ստալինյան կոնստիտուցիայի ժամանակաշրջանում, Երևան, 1950, 76 էջ։
  • Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–1907 թվականներին, Երևան, 1955, 46 էջ։
  • Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905–1907 թվականներին, Երևան, 1955, 297 էջ։
  • Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Երևան, 1957, 407 էջ։
  • Հայ և ադրբեջանական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, Երևան, 1961, 471 էջ։
  • Մեծ Հոկտեմբերը և Հայաստանի աշխատավորների պայքարը սովետական իշխանության համար, Երևան, 1962։
  • Ներսիկ Ստեփանյան, Երևան, 1967։
  • Արշավիր Մելիքյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1969, 205 էջ։
  • Հայերը Թուրքիայում, Երևան, 1969, 85 էջ։
  • Բալկանները և Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների ազգային – ազատագրական պայքարի միասնությունը, Երևան, 1970։
  • Գեհենից վերածնունդ (հոդվածներ), Երևան, 1975, 140 էջ։
  • Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Երևան, 1976, 868 էջ։
  • Պատմական գիտությունների 14-րդ միջազգային կոնգրեսը, Երևան, 1976, 18 էջ։
  • Մեծ Հոկտեմբերը և համաշխարհային հեղափոխական պրոցեսը, Երևան, 1977, 148 էջ։
  • Ռուսաստանի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, Երևան, 1981, 384 էջ։
  • Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Երևան, 1982, 416 էջ։
  • Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ, Երևան, 1989, 320 էջ։
  • Հայերը Թուրքիայում (ճամբորդական նոթեր), Երևան, 1994, 65 էջ։
  • Անդրանիկ (Դարաշրջան։ Դեպքեր։ Դեմքեր), Երևան, 1995, 813 էջ։
  • Вековая дружба народов Закавказья, ч.1-4, Е., 1970-80

ՄամուլԽմբագրել

  • Հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացումը Արշավիր Մելիքյանի գնահատմամբ (Արշ. Մելիքյանի ծննդյան 90-ամյակի առթիվ)։ «Գրական թերթ», 1969, № 7։

ՊարգևներԽմբագրել

Ծատուր Աղայանը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև մի շարք մեդալներով ու պատվոգրերով։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1. — էջ 123.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 242—243.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 242  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։