Մինաս Բերբերյան

գրականագետ, թարգմանիչ, իրավաբան

Մինաս Հովհաննեսի Բերբերյան (ապրիլի 16, 1871(1871-04-16), Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1919(1919-01-11), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն), գրականագետ, թարգմանիչ, իրավաբան։

Մինաս Բերբերյան
Ծնվել էապրիլի 16, 1871(1871-04-16)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 11, 1919(1919-01-11) (47 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԿրթությունԼազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունգրականագետ, խմբագիր և իրավաբան
ԱշխատավայրԳևորգյան Հոգևոր Ճեմարան

Կենսագրություն խմբագրել

Սովորել է ծննդավայրի դպրոցում, ապա՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը (1894 թվականին)։

1894–1895 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում. 1907 թվականին՝ տեսուչ։

1893 թվականին Յուրի Վեսելովսկու հետ հրատարակել է «Արմյանսկիե բելետրիստի» ժողովածուի 1-ին հատորը։ 2-րդը լույս է տեսել 1894 թվականին, սակայն ցարական գրաքննությունն արգելել է։

«Գրական ակնարկներ» խորագրով «Արարատ»-ում տպագրել է ռուս և հայ դասականներին նվիրված հոդվածաշար։

Լույս են տեսել Բերբերյանի «Սմբատ Շահ-Ազիզ» (1902 թվական), «Գրական ակնարկներ» (1908 թվական, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածնի տպարան), «Տխուր մեղեդիներ» (1908 թվական, նույն տպարան) աշխատությունները, թարգմանություններ է արել ռուսերենից հայերեն և հայերենից ռուսերեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։