Յուրի Կնորոզով
Յուրի Վալենտինովիչ Կնորոզով (ռուս.՝ Ю́рий Валенти́нович Кно́ро́зов[6][Ն 1] նոյեմբերի 19, 1922[1][2], Պիվդենոե (քաղաք, Ուկրաինա), Խարկովի ուեզդ, Խարկովի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - մարտի 30, 1999 կամ մարտի 31, 1999, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս մեծանուն պատմաբան, ազգագրագետ, լինգվիստ, վիմագիր, թարգմանիչ, մայագիտության խորհրդային դպրոցի հիմնադիր, ով հատկապես հայտնի է մայաների գրերի վերծանման գործում իր հետազոտությունների առանցքային դերով․ գրային համակարգ, որն օգտագործվում էր Մեզոամերիկայի նախակոլումբոսյան մայաների քաղաքակրթության կողմից։
1948 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[Ն 2]։ Մայա գրերի խնդրով սկսել է հետաքրքրվել դեռ ուսանողական տարիներին։ Վերծանման մասին նախնական զեկույցը տպագրվել է 1952 թվականին «Խորհրդային ազգագրություն» ամսագրում: Դա նպաստել է Կնորոզովի տեղափոխմանը ԽՍՀՄ ԳԱ Ն. Ն. Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտ, որտեղ նա աշխատել է 1953 թվականի օգոստոսից մինչև կյանքի վերջ։ 1955 թվականին պաշտպանել է «Յուկատանի փաստերի մասին հաշվետվություն․ Դիեգո դե Լանդան՝ պատմական և ազգագրական աղբյուր» ատենախոսությունը, որի համար շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան՝ շրջանցելով թեկնածուականը[Ն 3]։ Նույն թվականին հրատարակվել է «Հին մայաների գրային համակարգը» ընդհանրացնող հոդվածը և «Յուկատանի փաստերի մասին հաշվետվությունները» թարգմանությունը։ 1956 թվականին Կոպենհագենում Ամերիկանների միջազգային կոնգրեսում նա զեկուցել է իր աշխատանքի արդյունքների մասին, թեև դրանից հետո՝ մինչև 1990 թվականը, նրան արտերկիր մեկնելու թույտվություն չի տրվել։
1963 թվականին լույս է տեսել «Մայա հնդկացիների գիրը» մենագրությունը՝ բառարանով և նշանների կատալոգով (540 միավոր)։ Պարգևատրվել է «Աշխատանքային արժանիքների համար» մեդալով (1967)։ 1975 թվականին հրատարակվել են «Մայաների հիերոգլիֆային ձեռագրերը» (բոլոր պահպանված ձեռագրերի թարգմանությունը և ուսումնասիրությունը)։ Վերծանման աշխատանքների համալիրի համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1977)։
Չնայած այն հանգամանքին, որ հենց մայաների հիերոգլիֆների վերծանումն է Կնորոզովին բերել համաշխարհային համբավ և գիտական հանրության ճանաչում, նա ինքը դա համարել է միայն «ազդանշանային և կոլեկտիվի[Ն 4] ավելի լայն տեսության գործնական մոտեցում»[11]։ Իր պատանեկության տարիներին այս թեմաների հանդեպ հափշտակությամբ էլ պայմանավորվել է նրա հետաքրքրությունը շամանության, այնուհետև մայաների գրչության հանդեպ, և հետագայում հանգեցրել հասարակության զարգացման կոլեկտիվի տեսությանը և ֆասցինացիայի տեսությանը։
Որպես գիտնական նա հայտնի է չվերծանված գրերի ուսումնասիրության մաթեմատիկական մեթոդների ակտիվ առաջմղմամբ, որոնց կիրառումը տվել է կարևոր արդյունքներ։ Նրա ղեկավարությամբ մի խումբ հետազոտողներ, որոնք տարբեր ժամանակներում հայտնի այնպիսի պատմաբաններ, ազգագրագետներ և լեզվաբաններ են եղել, ինչպիսիք են Ա․ Կոնդրատովը, Մարգարիտա Ալբեդիլը, Ն․ Բուտինովը, Ի․ Ֆեդորովան, 1950-1980-ական թվականներին տարբեր աստիճանի հաջողությամբ վերծանել են Զատիկի կղզու ռոնգո-ռոնգո գրությունը և Ինդոսի հովտի գրությունը[12]։ 1980-ականներին նա մի քանի անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ՝ փորձելով լուծել այնու գրի խնդիրը և դրա կապը հնդկացիների նախնիների (պալեոհնդկացիներ) կողմից Ամերիկայի բնակեցման հետ։
Գվատեմալայի նախագահի 1989 թվականի հրավերի շնորհիվ նա կատարել է իր առաջին երկամսյա ճանապարհորդությունը Գվատեմալա 1990 թվականին, որտեղ նրան ընդունել են մեծ շուքով, շնորհվել է «Նախագահի Մեծ ոսկե մեդալ»[13]։ ԽՍՀՄ փլուզումից հետո է միայն՝ 1992 և 1995 թվականներին նա եղել Մեքսիկայում, իսկ 1994 թվականին պարգևատրվել է «Ացտեկյան արծիվ» չորրորդ աստիճանի շքանշանով, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Մոսկվայում Մեքսիկայի դեսպանատանը։ Իր վերջին ուղևորությունը Մեքսիկա նա կատարել է 1997 թվականին, որի ընթացքում եղել է նաև ԱՄՆ-ի հարավ-արևմտյան նահանգներում, որոնք նրան հետաքրքրել են մայաների մշակույթի նախահայրենիքի վարկածի հետ կապված։ Նա եղել է Մադրիդի մայաների ուսումնասիրման ընկերության և Միացյալ Նահանգների Ազգային աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ[14]։
Կնորոզովի հիշատակը հավերժացված է Ռուսաստանում, Մեքսիկայում և Ուկրաինայում։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ (1922-1943)
խմբագրելԾագում
խմբագրելՀայրական կողմի պապը՝ Դմիտրի Պետրովիչ Կնորոզովը[Ն 5], ծնվել է Եկատերինոդարում 1850 թվականին, ստացել է իրավաբանական կրթություն, աշխատել է Թիֆլիսում։ Ամուսնացել է մոտ 1876 թվականին հայուհի Մարիամ Դավիդովնա Սախավյանի հետ (ապագայում` հայ թատրոնի հայտնի դերասանուհի Զաբել)[17][18]։ Ընտանիքն ունեցել է հինգ երեխա։ Վալենտինը՝ ապագա գիտնականի հայրը, ծնվել է Եկատերինոդարում, վերապատրաստումից հետո ծառայել է «Ռոսիա» ապահովագրական ընկերությունում[19]։
Մայրական կողմից Յուրի Կնորոզովի նախնիները եկել են Ուստյուգ քաղաքից (Ռուսաստան)՝ Մակարովների վաճառական ընտանիքից[20]։ Հայրն ու մայրը՝ Վալենտին Դմիտրիևիչ Կնորոզովը և Ալեքսանդրա Սերգեևնա Մակարովան ծանոթացել են Սանկտ Պետերբուրգում, և դեռևս հարսանիքից առաջ նրանք որոշել էին մեծացնել իրենց ապագա երեխաներին «ըստ Բեխտերևի», որի ուսմունքով երկուսն էլ հմայված էին։ Նրանք ամուսնացել են 1911 թվականի հունվարի 17-ին Սանկտ Պետերբուրգում, Սուրբ Անդրեյի տաճարում[21]։
Յուրի Կնորոզովը ընտանիքի հինգ երեխաներից կրտսերն էր։ Առաջնեկի՝ Սերգեյի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Խարկով (այդ ժամանակ նոր ձևավորված Ուկրաինայի ԽՍՀ մայրաքաղաք), որտեղ տեղափոխվել էր Կնոզով-ավագը՝ ծառայության բերումով[22]։ Վալենտին Դմիտրիևիչին գործող բանակ ուղարկելուց հետո Ալեքսանդրան իր երեխաներից Սերգեյի և Գալինայի հետ տեղափոխվել է Յուժնի երկաթուղային ավան (այժմ՝ Պիվդենոե քաղաք)։ 1916 թվականին ընտանիքի հայրը զորացրվել է և վերադարձել Խարկով, որտեղ շարունակել է աշխատել իր մասնագիտությամբ՝ ապահովագրության բաժնի վարիչ։ Այդ ժամանակ ընտանիքում արդեն չորս երեխա կար (ծնվել էին Բորիսը և Լեոնիդը)[Ն 6]:
1921 թվականին՝ քաղաքացիական պատերազմի և իշխանափոխության ժամանակ, ընտանիքը վերջապես տեղափոխվել է Յուժնի և նույնիսկ սկսել է տուն կառուցել[23]։ Ուկրաինայում Խորհրդային իշխանության վերջնական հաստատումից հետո Վալենտին Կնորոզովն ընդունվել է ԽՍՀՄ ճանապարհային հաղորդակցության ժողովրդական կոմիսարիատ, որտեղ ստանձնել է Հարավային երկաթուղու օժանդակ ձեռնարկությունների վարչության պետի պաշտոնը։ 1922 թվականի նոյեմբերի 19-ին[Ն 7] ծնվել է ընտանիքի կրտսեր որդին՝ Յուրի Կնորոզովը։ Հավատացյալ մոր պնդմամբ նրան մկրտել են Գեորգի (ի պատիվ՝ սրբի) անվամբ, իսկ ծննդյան վկայականում նրան անվանել են ուկրաինական «Յուրկո»[25]։
Դաստիարակություն
խմբագրելԿնորոզովների տանը շատ գրքեր կային, ընտանիքի հայրը սիրողական նկարում էր, իսկ մայրը դաշնամուր էր նվագում[26]։ Ծնողները զբաղվում էին երեխաների նախնական դաստիարակությամբ՝ օգտագործելով Վիկտոր Սորոկա-Ռոսինսկու և անձամբ ակադեմիկոս Բեխտերևի մեթոդները. Մայրը բոլոր երեխաներին սովորեցրել է նկարել։ Հայրը նույնիսկ փորձել է երեխաների մոտ ամբիդեքստրիա[Ն 8][27][Ն 9] զարգացնել։
Սակայն Կնորոզովի դաստիարակության համակարգն ուներ նաև բացասական կողմ՝ ըստ Գ. Երշովայի՝ «հայրն ամբողջ ժամանակ ծառայության մեջ էր և միայն ընդհանուր հսկողություն էր իրականացնում՝ ցուցումներ տալով՝ օրինակ, վերլուծել գծագրերը, գրել ձախ ձեռքով. չխառնվել կրոնի հետ»[30]։ Մայրը՝ Ալեքսանդրա Սերգեևնան, աչքի չէր ընկնում «ցուցադրական բարությամբ», զուսպ էր զգացմունքներն արտահայտելու մեջ և պահանջկոտ էր։ Մանկության և պատանեկության տարիներին Յուրին փորձել է մոր որոշ սառնությունը լրացնել քրոջ՝ Գալինայի հետ շփումով[30]։
Դատելով հարազատների և անձամբ Յու. Կնորոզովի հիշողություններից՝ փոքր տարիքից նա անհանգիստ երեխա է եղել։ 5 տարեկանում եղբայրների հետ կրիկետ (հնարավոր է, լապտա) խաղալիս ուժեղ հարված է ստացել գլխին՝ որոշ ժամանակ կորցնելով տեսողությունը[31]։ Հետագայում, անկեղծորեն համարել է, որ այս հարվածն է բացել իր կարողությունները[Ն 10]։ Ըստ Գալինա Երշովայի, ընտանեկան դաստիարակությունը բոլոր եղբայրների և քույրերի մեջ սերմանել է նաև գաղտնապահություն և ինքնամփոփ բնավորություն․ ի տարբերություն իրենց հոր, նրանցից ոչ ոք կառավարչական ունակություններով աչքի չի ընկել[33]։ Չորս եղբայրներն ու քույրը, բոլորն էլ հավասարապես «ոչ կոլեկտիվ մարդիկ» են եղել[Ն 11]։
Նախնական կրթություն
խմբագրել1930 թվականին Յուրին սկսել է հաճախել 46-րդ երկաթուղային դպրոց, միաժամանակ նա ընդունվել է Խարկովի Հարավային երկաթուղիների ուսումնարանի երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ 1932 թվականին նա մասնակցել է մանկական երաժշտական դպրոցների սաների մրցույթին և նույնիսկ ստացել է «Հնգամյա պլանի չորրորդ տարվա թմբկահարի» վկայական, բայց շուտով թողել է երաժշտության դասերը, թեև կոտրված ջութակը պահել է մինչև կյանքի վերջը[35]։ Հինգերորդ դասարանից Յուրին հետաքրքրվել է կենսաբանությամբ[Ն 12]։ 1936 թվականին Յուրին երեք ամիս բաց է թողել դասերը՝ հիվանդության պատճառով և նույնիսկ այդ տարվա ատեստավորումը չի անցել, բայց 1937 թվականին հաջողությամբ ավարտել է յոթնամյա դպրոցը[37]։ Այդ ժամանակ հայրը՝ Վալենտին Դմիտրիևիչը, 1938 թվականին Տրանսպորտային հաղորդակցության շինանյութերի Հարավային տրեստի (որը միավորում էր մոտ 30 գործարան) գլխավոր ինժեներ էր նշանակվել[38]։
Բարձրագույն կրթություն
խմբագրելԽարկովի բժշկական համալսարան։ Պատերազմ
խմբագրելԲժիշկ դառնալու հեռանկարով Յուրին ընդունվել է Խարկովի երկրորդ բժշկական ինստիտուտի Բանվորական ֆակուլտետ։ 1939 թվականի մայիսին Յուրին գերազանցությամբ (բացառությամբ ուկրաիներենի և գրականության) ավարտել է Բանվորական ֆակուլտետը և մտադրվել է դառնալ հոգեբույժ։ Այնուամենայնիվ, այն պատճառով, որ այն ժամանակ բժշկական ֆակուլտետներն ու ինստիտուտները հիմնականում պատրաստում էին ռազմական բժիշկներ, Կնորոզովը չի անցել բժշկական հանձնաժողովը, որի հետևանքով նա չէր կարող ստանալ իր ընտրած մասնագիտությունը։ 1939 թվականի հուլիսի 29-ին նա միջնորդություն է ներկայացրել Խարկովի համալսարանի տնօրենին՝ իրեն Պատմության ֆակուլտետ ընդունելու խնդրանքով[39]։
Զինվորական հանձնաժողովը 1940 թվականի նոյեմբերին նրան ճանաչել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի։ Համալսարանում, սովորելով պատմության բաժնում, Յուրին հաճախել է պրոֆեսոր Պլատոնովի հոգեբանության դասախոսություններին և հատկապես հետաքրքրվել շամանական պրակտիկաներով[40]։ Նրան գրավել է նաև եգիպտերենը, Յուրին այն ժամանակ գնել է Գարդիների վերջին դասագիրքը և մոտ մեկուկես տարի զբաղվել է հիերոգլիֆագիտությամբ[41]։ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկից հինգ օր անց Կնորոզովն ավարտել է պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսը բոլորը գերազանց գնահատականներով, այդ թվում՝ լատիներեն, մարքսիզմ-լենինիզմի հիմունքներ և ռազմական գործ։ Նրան կրկին ճանաչել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար[42]։
1941 թվականի հուլիսի 10-ին Յուրի Կնորոզովը ստացել է ոչ շարքայինի զինվորական գրքույկ, սակայն օգոստոսի 26-ին նրան կանչել են և ուղարկել Չեռնիգովի մոտ պաշտպանական կառույցների վրա աշխատելու։ Մի անգամ Կնորոզովը հայտնվել է «թեժ կետում», ողջ է մնացել և գերմանական օկուպացված տարածքներում մի կերպ գտել է հարազատներին։ Հոկտեմբերի 10-ին նրա հորն ուղարկել էին Արտյոմովսկի ձեռնարկություններն ապամոնտաժելու և տարհանելու[Ն 13], իսկ մայրն ու վերջերս ծննդաբերած քույրը, մնացել էին տանը։ Յուրիի ընկերուհին, որին հանդիպել էր պատերազմից առաջ, և որին մի ժամանակ բանաստեղծություններ էր նվիրել, սպանվել էր գերմանացիների կողմից։ Յուժնիում գտնվող ընտանիքը ողջ էր, բայց տունը գրավել էին զավթիչները, իսկ Կնորոզովները տեղափոխվել էին տանը հարակից ցախատուն[44]։ Քանի որ Կնորոզովը գերմանական գրավված տարածքներում օստարբայթերի (մոբիլիզացվող աշխատուժ) կարգավիճակում էր հայտնվել, նա ստիպված էր աշխատանքի փնտրտուքով թափառել Խարկովի և Պոլտավայի շրջանների գյուղերում՝ մորն ու քրոջն օգնելու համար։ Նա կրկին փորձել է (անհաջող) անցնել առաջնագիծը։ Հետո մի կերպ աշխատանքի է անցել դպրոցում, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ 1942 թվականի գարնանը, երբ գրավված Խարկովում ավելի հանդարտ էր, Յուրին կրկին սկսել է զբաղվել եգիպտերենով և Գարդիների մոտ ընդհանուր թվով 16 սխալ էր գտելով՝ լեզուն յուրացրած է համարել[Ն 14][46]։
Խարկովի օպերացիայից հետո, 1943 թվականի մարտի 9-ին, Կնորոզովների ընտանիքը նահանջող սովետական զորքերի հետևից փախել է Վորոնեժի մարզ։ Նրանց կյանքի այս շրջանի մասին շատ քիչ բան է հայտնի[47]։ Ստարայա Կրիուշա (Ստարոկրիուշանսկի մարզ) գյուղի մարզային զինվորական հաշվառման և զինկոմիսարիատի միջոցով զորակոչվելու փորձից հետո Յու. Վ. Կնորոզովը կրկին ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար (ծայրահեղ աստիճանի դիստրոֆիայի պատճառով)[48]։ Արդյունքում նա հրաման է ստացել աշխատել նույն շրջանի Ֆոմենկովո գյուղում որպես դպրոցի ուսուցիչ։ Միևնույն ժամանակ, Ալեքսանդրա Սերգեևնան և Յուրին այնուամենայնիվ գտել են Վ. Դ. Կնորոզովին, ով տեղափոխվել էր Մոսկվա և ակտիվորեն փնտրում էր հարազատներին[49]։ Օգոստոսին Յուրիին, որը նախկինի պես ծայրահեղ հյուծված էր (հիվանդացել էր տիֆով), ուղարկել են Ստարայա Կրուշիի թիվ 1 դպրոցի ավագ դասարաններ, որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ, իսկ սեպտեմբերին հայրը՝ Վալենտին Կնորոզովը կարողացել է կնոջն ու որդուն Մոսկվա տեղափոխել[50]։
Մոսկվայի պետական համալսարան (1943-1948)
խմբագրել1943 թվականի սեպտեմբերի կեսերին Կնորոզովների մայրն ու որդին տեղափոխվել են Մոսկվա, մեծ եղբոր՝ ինժեներ-գնդապետ Բորիս Կնորոզովի Սմոլենսկայա առափնյայի վրա գտնվող գերատեսչական շենքի բնակարան։ Հայրը Յուրիին գրանցել էր որպես բանվոր աղյուսի գործարանում, որպեսզի մայրաքաղաքում նրա մնալը օրինական լինի։ Խարկովի համալսարանից Մոսկվայի պետական համալսարան տեղափոխվելու խնդրանքով՝ Յուրին իր Ստուգարքի գրքույկով («մատրիկուլ») դիմել է համալսարանի պատմության ամբիոնի դեկան Սերգեյ Սկազկինին։ Այնուամենայնիվ, խնդիրը լուծելու համար ստիպված էր դիմել հոր՝ գնդապետ Վ. Դ. Կնորոզովի օգնությանը։
Ռեկտոր Ալեքսեյ Բուտյագինի հետ հանդիպումից հետո որոշվել է Յուրիին թույլ տալ շարունակել բուհական կրթությունը՝ կորցնելով մեկ տարի, այսինքն նորից երկրորդ կուրս է նստել[51]։ Սվերդլովսկից ուսանողների և ուսուցիչների տարհանման պատճառով 1943/44 ուսումնական տարում Մոսկվայի պետական համալսարանում դասերը սկսվել են հոկտեմբերի 1-ից[52]։ Սկզբում Վ. Ի. Ավդիևի հետ զբաղվել է եգիպտաբանությամբ և ստացել նույնիսկ «Սինուհետ» մականունը։
Կնորոզովի ընկերները հիմնականում կանայք էին, որոնցից առավել մտերիմ է եղել Լիդիա Միլսկայայի (ապագա միջնադարագետ)[Ն 15] և Տատյանա Ստեպուգինայի (ապագա չինագետ)[Ն 16] հետ։ Լ. Միլսկայան իր հուշերում գրել է, որ նույնիսկ այն ժամանակ Կնորոզովի միտքը «ներծծված էր ոչ թե գիտակցությամբ, այլ մարդու պատմականության խորը զգացումով»[53]։
Կրթությանը զուգահեռ՝ Խորհրրդային բանակում ծառայություն
խմբագրել1944 թվականի մարտի 15-ին Կնորոզովը զինակոչի ծանուցում է ստացել Կրասնոպրեսնենսկի զինկոմիսարիատի կողմից։ Երշովան, հղում անելով Ալ. Պլունգյանի[Ն 17] հուշերին, պնդել է, որ պատճառը այն գաղտնի մեղադրանքն էր, թե Կնորոզովն իբր թաքցնում էր, որ ինքը եղել էր օկուպացված տարածքներում։ Հայրն էր կազմակերպել, որ Կնորոզովը ծառայի ոչ մարտական ստորաբաժանումում՝ իրեն և որդուն վտանգից զերծ պահելու նպատակով։ Չնայած զորակոչված լինելուն, Յուրի Կնորոզովը ժամանակից շուտ՝ ապրիլին հանձնել է քննությունները և փոխադրվել երրորդ կուրս, այնուհետև ընդունվել է Պրեսնիայի ավտոմոբիլային վերանորոգման մասերի Մոսկվայի դպրոց՝ միաժամանակ, ապրիլի 20-ին զինվորական երդում տալով։ Աշնանը դպրոցն ավարտելուց հետո նրան (ըստ իր իսկ ինքնակենսագրության) տեղափոխել են Գերագույն գլխավոր հրամանատարության պահուստային 158-րդ հրետանային գունդ, որը ողջ պատերազմի ընթացքում գտնվում էր Մոսկվայի մերձակայքում[Ն 18]։ Ծառայել է որպես հեռախոսավար, իսկ 1945 թվականի հոկտեմբերի 15-ին զորացրվել է «հեռախոսակայանների մասնագետ» զինվորական մասնագիտությամբ։ Գործում պահպանվել է նաև Մոսկվայի պետական համալսարանի պատմության ամբիոնի դեկանատից տեղեկանք։ 1945 թվականի մայիսի 9-ին Յուրին պարգևատրվել է «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալով։ Արդեն հոկտեմբերի 16-ին Կնորոզովը վերականգնվել է երրորդ կուրսում[56][48]։ Նա գրանցված էր Ստրոմինկա փողոցի 32 հասցեում գտնվող համալսարանի հանրակացարանում (608 սենյակ), որտեղի նրա հարևան Սևյան Վայնշտեյնը[57] այս ժամանակների մասին գրել է․
Ի դեպ, սենյակում ինձ հետ ապրում էր Յուրա Կնորոզովը։ Նա ամեն ինչ տվել է գիտությանը, ամեն ինչ։ Նա կրթաթոշակը ստանալուն պես անմիջապես գրքեր էր գնում, իսկ հետո ուտելիքի համար բոլորից պարտք վերցնում։ Սնվում էր հաց ու ջրով։ Զբաղվում էր Մայաների գրի վերծանմամբ Նա հաջողեց, և դարձավ աշխարհահռչակ գիտնական[58]։ - Վալերի Տիշկովը Ա․ Վայնշտեյնի խոսքերից
|
Դիպլոմային աշխատանք
խմբագրել1946 թվականին Կնորոզովը մասնագիտացման համար ընտրել է Մոսկվայի պետական համալսարանի Ազգագրության բաժինը, որի դեկանն այն ժամանակ Ս. Պ. Տոլստովն էր, որն էլ դարձել է նրա ղեկավարը[59]։ Ազգագրության պրակտիկան ղեկավարում էր պրոֆեսոր Ս. Ա․ Տոկարևը, իսկ դեկան Տոլստովը վարում էր «Ղազախների անիմիզմը և շամանությունը» հատուկ սեմինարը[60]։
Ալեքսանդր Պլունգյանին ծանոթանալուց առաջ Յուրին արդեն հետաքրքրված էր մայաների գրի վերծանմամբ[61]։ 1946 թվականին նա հանդիպել է Ռոստիսլավ Կինժալովին (ով այն ժամանակ զբաղվում էր անտիկաբանությամբ) և ասել, որ «իր երազանքն է վերծանել մայաների գիրը»[48]։ Ըստ Ա. Ա. Ագրանովսկու, Տոկարևը, ով հենց նոր էր սկսել ղեկավարել Ազգագրության ինստիտուտի ամերիկանիստական բաժինը, Յուրիին տվել է կարդալ գերմանացի հետազոտող Փոլ Շելհասի «Մայաների գրի վերծանումն անլուծելի խնդիր է» վերնագրով հոդվածը[62]։ 1996 թվականին մեքսիկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Կնորոզովն այդ իրադարձությունները վերհիշելով ասել է, որ Շելհասի այդ հոդվածն է նրան մղել դեպի իր կյանքի հիմնական գործը
Այն, ինչ ստեղծվել է մի մարդու խելքով, չի կարող չբացահայտվել մեկ ուրիշի կողմից[63]։ - Յուրի Կնորոզով
|
1946-1948 թվականներին Պլունգյանի բնակարանում շաբաթական մեկ օր «ջենթլմենների ակումբ» էր ժողովվում. ժամանակի ընթացքում Յուրիի և Ալեքսանդրի հետ ակումբ են սկսել հաճախել Վալենտին Բերեստովը (այն ժամանակ Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսեցի) և Ալեքսանդր Պյատիգորսկին (սովորում էր 10-րդ դասարանում)[45]։ Ըստ Գ. Երշովայի, Պյատիգորսկու պատմությունները (այդ թվում՝ այս շրջապատում հարբեցողության մասին) մեծապես խտացված գույներով են ներկայացված և գրեթե չեն համապատասխանել իրականությանը։ Բացի այդ, այս ժամանակաշրջանի բոլոր հիշողությունները (ներառյալ հենց Պլունգյանինը) գրվել են շատ ավելի ուշ և հստակորեն վերաիմաստավորվել են Կնորոզովի հետագա ձեռքբերումների լույսի ներքո[64]։
1947 թվականին Կնորոզովը մասնակցել է ամառային պրակտիկայի, որի հիմքում պատերազմից առաջ Ս. Տոլստովի կազմակերպած Խորեզմի արշավախմբի պեղումներն էին։ Չնայած Կնորոզովը պաշտոնական գործուղման վկայական ուներ, սակայն այս արշավախմբի իրադարձությունների ճշգրիտ վերարտադրելը դժվար է։ Պրակտիկանտները պետք է ծանոթանային Տոլստովի մոտ գտնվող Թոփրակ-կալայի պեղումներին, ապա կազմակերպվեր երեք էթնոգրաֆիկ ջոկատներ[65]։ Իր գործընկեր Միխայիլ Մետելկովի օգնությամբ Յուրի Կնորոզովին հաջողվել է պրակտիկայի ընթացքում մասնակցել զիկր արարողությանը, որը Շամուն-նաբիի մազարում (իսլամ․ մարգարեի դամբարան) էր[Ն 19][68]։
Այրդյունքում, Յու. Վ. Կնորոզովը գրել է դիպլոմային աշխատանք, որի թեման էր «Շամուն-նաբիի մազարը (Սամսոնի մասին լեգենդի միջինասիական տարբերակ)», որը նա պաշտպանել է Տոլստովի ղեկավարությամբ 1948 թվականի ապրիլի 10-ին[Ն 20]։ 1949 թվականին Կնորոզովն այդ նյութերի հիման վրա գրել է «Շամուն-նաբիի մազարը (Խորեզմի օազիսի ժողովուրդների նախամուսուլմանական հավատամքների որոշ մնացորդներ)» հոդվածը, որը հրապարակվել է «Սովետական ազգագրություն» ամսագրի 1949 թվականի № 2 համարում՝ գիտական ղեկավարի նախաձեռնությամբ[59][69]։ Դատելով դիպլոմի ներդիրից՝ Կնորոզովը ստացել է մեկ «բավարար» գնահատական՝ միջնադարի պատմությունից, և «լավ» գնահատականներ մարքսիզմ-լենինիզմի, քաղաքատնտեսության, դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի, Հունաստանի և Հռոմի պատմության հիմունքներ և, նույնիսկ, հնագիտության ներածություն առարկաներից[70]։
Ասպիրանտուրա
խմբագրելԸնդունվելու առաջին փորձ և խոչընդոտ
խմբագրել1948 թվականի ապրիլին դիպլոմային աշխատանքի պաշտպանումից հետո, Կնորոզովն իր գիտական ղեկավար Ս. Պ. Տոլստովին վճռականորեն հայտնել է, որ իր հիմնական հետաքրքրության առարկան Մեքսիկան է, առավել ևս, որ նա արդեն սկսել էր Դիեգո դե Լանդայի «Յուկատանի փաստերի մասին հաշվետվություն» գրքի (Relación de las cosas de Yucatán, 1566) թարգմանությունը[Ն 21]: Սակայն 1941-1943 թվականներին օկուպացված տարածքում գտնվելու պատճառաբանությամբ Կնորոզովին արգելվել է ասպիրանտուրայում տեղ հատկացնել[73]։
1948 թվականի ամռանը Կնորոզովին աջակցել է Տոկարևը, որն այդ ժամանակ ղեկավարում էր ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտը և հեռանկարում Կնորոզովին էր տեսնում որպես ամերիկանական ազգագրության բաժնի գլխավոր մասնագետ։ Տոլստովի և Տոկարևի բոլոր ջանքերը և առաջարկություններն ապարդյուն էին։ Կնորոզովին արգելվել էր Մոսկվայում ասպիրանտուրա ընդունվել (և՛ Պետական համալսարանում, և՛ ԽՍՀՄ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտում)։ Այն ժամանակվա ընդունված կարգի համաձայն, Կնորոզովը կարող էր երկու-երեք տարի բաշխմամբ աշխատելուց հետո (ամենայն հավանականությամբ գյուղական դպրոցում) ընդհանուր հիմունքներով դիմել ասպիրանտուրայի համար։ Սակայն Յուրին դիմել էր Ղազախական ԽՍՀ ԳԱ պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտ, որտեղ նույնպես մերժում էր ստացել։ Այս պայմաններում Տոլստովի և Տոկարևի ջանքերով Կնորոզովն ընդունվել է Լենինգրադի ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրության թանգարան, որը սկսել էր վերականգնվել պատերազմից հետո։ 1949 թվականի հունվարի 1-ից նա աշխատանքի է անցել որպես Միջին Ասիայի ժողովուրդների բաժանմունքի կրտսեր գիտաշխատող՝ ամսական 790 ռուբլի աշխատավարձով[74]։
Լենինգրադ (1949-1955)
խմբագրելԱզգագրության թանգարան
խմբագրելԼեգենդ է հյուսվել (որը կրկնել է, մասնավորապես, Գ. Երշովան), թե Կնորոզովը բնակվում էր Լենինգրադի Ազգագրության թանգարանի հենց շենքում՝ երեք մետրից մի փոքր ավելի լայն փոքրիկ «մատիտատուփում»[75][76]։ Իրականում, Յուրի Կնորոզովին բնակելի սենյակ են տրամադրել մոտակայքում գտնվող ծառայողական շենքում[59]։ Սա չի հակասում նրա կենցաղի ծայրահեղ ասկետիկ բնույթին. 1949 թվականին Կնորոզովը հագնում էր նույն վերարկուն և հագուստը, որով զորացրվել էր։ Լենինգրադում նա ուներ հարազատներ՝ Ալեքսանդրա Սմոլինա մորաքույրը, ով ժամանակին ավարտել էր Բեստուժևյան դասընթացները. սակայն Յուրիի համար նրանց տանը տեղ չկար։ Հիշողություններից մեկի համաձայն՝ Յուրիի սենյակի պատերը զարդարել են մայաների հիերոգլիֆները, որոնք արել է ինքը՝ Կնորոզովը, և շնաձկան նկարը՝ մոխրագույն շագանակագույն երանգներով։ Աշխատանքային սենյակը գրեթե մինչև առաստաղը լցված է եղել գրքերով[77]։
Լև Գումիլյովը, ով նոր էր պաշտպանել իր թեկնածուական թեզը, Կնորոզովի գործընկերն էր, ում հետ նրանք շատ արագ մտերմացան՝ չնայած տարիքային տասը տարվա տարբերությանը։ Ինչ-որ իմաստով Գումիլյովը փոխարինել և շարունակել է Պլունգյանի «ջենթլմենների ակումբը», և նրանք կանոնավոր հանդիպել են մինչև 1949 թվականի նոյեմբերի 6-ը՝ Լև Նիկոլաևիչի ձերբակալությունը։ Կնորոզովը շարունակել է Բերեստովի հետ նամակագրությունը, որում նա կարող էր արտահայտել և համակարգել իր թարմ գաղափարները։ Կնորոզովին ընդունել են նաև Ֆոնտանկա գետի մոտ գտնվող Շերեմետևների պալատում, որտեղ Գումիլյովն ապրում էր մոր՝ Աննա Ախմատովայի հետ։ Աննա Անդրեևնան նույնիսկ ձմեռային գլխարկ է նվիրել երիտասարդ գիտնականին[78]։
Լենինգրադում Կնորոզովի գլխավոր խնդիրը մայաների գրի վերծանումն է եղել։ Թանգարանում աշխատանքային պարտականությունները ներառել են հավաքածուների և արխիվների վերլուծություն, դպրոցականների համար էքսկուրսիաներ «Ստալինյան սահմանադրությունը» թեմայով։ Հաջողվել է մասնակցել նաև Խորեզմի արշավախմբի հաջորդ սեզոնին։ Գիտնականի հիմնական զբաղմունքի մասին է վկայում Ս. Տոկարևի հետ նամակագրությունը, իսկ ապրիլին Յուրի Կնորոզովը զեկուցել է, որ նա կատարել է մայաների գրելու նշանների համակարգված կատալոգ կազմելու աշխատանքների զգալի մասը, որը պահանջում էր հիերոգլիֆիկայի տեսության և ընդհանուր գրերի գրաֆիկայի պատմության մշակում[79]։
Երկրորդ փորձ։ Կունստկամերա
խմբագրել1950 թվականի ամռանը Ս. Ա. Տոկարևը, Ս. Պ. Տոլստովի հետ համաձայնությամբ, երկրորդ անգամ է փորձել կազմակերպել Կնորոզովի ասպիրանտուրա ընդունվելը, այս անգամ ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի Լենինգրադի մասնաճյուղում (Կունստկամերա)։ Ավելին, ըստ Գ․ Երշովայի, Կնորոզովի և՛ ղեկավարները, և՛ հովանավորները վստահ էին, որ նրա պատրաստած ատենախոսությունը դոկտորական կոչման է արժանանալու՝ շրջանցելով թեկնածուականը։ Ըստ երևույթին, ապահովության համար, 1950-1952 թվականներին Յուրի Վալենտինովիչը սովորել է ՀԿ(բ)Կ Լենինգրադի մարզային կոմիտեի Մարքսիզմ-լենինիզմի համալսարանի երեկոյան բաժնում։ Պահպանված վկայականում բոլոր գնահատականները գերազանց են, այդ թվում՝ կուսակցական պատմության, պատմատի և դիամատի, քաղաքատնտեսության առարկաները[54][80]։ Ազգագրության թանգարանի տնօրեն Եֆիմ Միլշտեյնի[81] ցուցումով Կնորոզովին թույլատրել են մասնակցել ԽՍՀՄ ԳԱ ասպիրանտուրայի ընդունելության քննություններին։ Հուլիս-սեպտեմբեր ամիսներին գերազանցությամբ հանձնվել է նաև մարքսիզմ-լենինիզմի, ֆրանսերենի և ազգագրության հիմունքների քննությունները։ Ս. Տոկարևը նշանակվել է առաջատար գիտական ղեկավար։
1950 թվականի նոյեմբերի 5-ին ինստիտուտի հրամանով Կնորոզովին շնորհակալություն են հայտնել անձնական գործի մեջ նշումով[82]։ Յուրի Վալենտինովիչի ասպիրանտուրա ընդունվելու դիմումը ներկայացվել է ԽՍՀՄ ԳԱ նախագահություն 1950 թվականի դեկտեմբերի 12-ին։ Ս. Տոկարևի կազմած նամակում առաջին անգամ նշվել է, որ դիմումատուն «արդեն» հայտնաբերել է մայաների գրի ընթերցման «ամենակարևոր բանալին».
Այս աշխատանքը, երբ ավարտին հասցվի, սովետական գիտությանը փառք կբերի և հստակորեն կհաստատի նրա գերազանցությունը արտասահմանյան բուրժուական գիտության նկատմամբ, նույնիսկ այնպիսի ոլորտում, ինչպիսին է հին ամերիկյան գրչության ուսումնասիրությունը, որի վրա տասնյակ տարիներ աշխատել են ամերիկացի լավագույն մասնագետները[83]։ |
Սակայն այս դեպքում նույնպես մերժել են ընդունել նույն՝ 1941-1943 թվականներին օկուպացված տարածքներում գտնվելու շինծու պատճառաբանմամբ։
Այնուամենայնիվ, Կնորոզովը չնվազեցնելով իր աշխատանքի ինտենսիվությունը՝ 1951 թվականի նոյեմբերի 20-ին Ս. Ա. Տոկարևին զեկուցել է[Ն 22]․
«Ձեր հանձնարարությունը կատարված է՝ մայաների գիրը վերծանված է։ Այդ գիրը, ինչպես և սպասում էի, հիերոգլիֆային է։ <…> Այսպիսով, ես կարծում եմ, որ մեր գերակայությունն ապահովված է»[84]։ - Յու Կնորոզով
|
Մինչ այդ Կնորոզովը երկու ամիս անցկացրել էր Թուրքմենստանի Ազգագրության թանգարանի արշավում, որի արդյունքում բացվել է առանձին ցուցադրություն։
1952 թվականի փետրվարի 9-ին ԽՍՀՄ ԳԱ ասպիրանտուրայի բաժինը, առանց որևէ հիմնավորման, ետ է վերադարձրել Կնորոզովի անձնական գործը և փաստաթղթերի փաթեթը։ Հպարտ ու ինքն իր արժեքն իմացող գիտնականի համար սա լուրջ հարված էր, որի հետևանքով, ըստ Գ. Երշովայի, Յուրի Վալենտինովիչը սկսել է չարաշահել ալկոհոլը[85]։
Չնայած, Յու.Կնորոզովը կյանքի վերջում խոսել է Ս. Տոկարևի կազմակերպած ընդդիմության մասին, իրականում նրա ղեկավարը լիովին հասկանում էր աշխատանքի նշանակությունը։ Մայա գրերի վերծանման մասին առաջին հոդվածը տպագրվել է «Սովետական ազգագրություն» ամսագրում արդեն 1952 թվականին (թիվ 3), իսկ հաջորդ տարի՝ իսպաներեն՝ Մեքսիկայում. սկզբում որպես խորհրդային դեսպանատան տեղեկագիր, այնուհետև որպես առանձին գրքույկ։ Այսինքն, Կնորոզովի հովանավորները ամեն ջանք գործադրել են նրա առաջնահերթությունն ապահովելու համար[86]։
1953 թվականի ապրիլից Յու. Կնորոզովը նշանակվել է ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրության թանգարանի Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչի պաշտոնակատար։ Մայա գրերի վերծանման մասին հրապարակումները հնարավորություն են տվել պաշտոնականապես ձևակերպել Կնորոզովի տեղափոխումը Կունստկամերայի կրկին բացված Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի բաժին, որտեղ որպես ԽՍՀՄ ԳԱ կրտսեր գիտաշխատող տեղափոխվելու հրամանը տրվել է սեպտեմբերի 1-ից (փաստացի՝ օգոստոսի 20-ից)։ Այս դրույքաչափը տրամադրվել է Ակադեմիայի նախագահության կողմից և կազմել է ամսական 1200 ռուբլի[87]։ Այդ ժամանակ Յուրի Վալենտինովիչի կատարած «Յուկատանի փաստերի մասին հաշվետվության» թարգմանությունն ընդունվել էր Գիտությունների ակադեմիայի հրատարակչության կողմից հրատարակության։ Այս հրատարակության համար նա պատրաստել էր նախաբան, որտեղ 16-րդ դարի հեղինակի շոշափած բոլոր թեմաները դիտարկել է 20-րդ դարի գիտության տեսանկյունից[88]։ 1954 թվականի ապրիլի 13-ի ծնողներին ուղղված նամակում նա նշել է, որ պատրաստվում է իր ատենախոսության հիմքում դնել Լանդայի հրատարակության նախաբանը, որը թույլ կտա իրեն գումար չծախսել տեքստի վերատպման վրա[89]։ Գիտության քաղաքականացման և Արևմուտքի հետ գաղափարական պայքարի ժամանակաշրջանում Կունստկամերա այցելել են միայն ԽՍՀՄ-ի բարեկամական երկրների և արտասահմանյան կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Օրինակ՝ 1954 թվականին թանգարան են այցելել Սալվադոր Ալյենդեն և Պաբլո Ներուդան[90]։
Երրորդ փորձ․ թեկնածուականը շրջանցելով՝ դոկտորականի պաշտպանություն
խմբագրելՔանի որ Ս. Տոլստովի և Ս. Տոկարևի համար պարզ էր, որ Կնորոզովին ասպիրանտուրա ընդունվելը հնարավոր չի լինի կազմակերպել (գոնե հեռակա), որոշվել է նրան պահել որպես հայցորդ։ Թեկնածուական նվազագույնի հանձնումը սկսվել է մասնագիտական քննությունից՝ 1954 թվականի սեպտեմբերի 14-ին, և քննական հանձնաժողովի մեջ էր աֆրիկայագետ Դմիտրի Օլդերոգեն։ 1955 թվականի հունվարի 10-ին նա հանձնել է ֆրանսերենի, իսկ փետրվարի 18-ին՝ ազգագրության քննությունը[91]։
Կնորոզովի պաշտպանությունը պետք է տեղի ունենար Մոսկվայում, քանի որ Ս. Պ. Տոլստովը Ազգագրության ինստիտուտի (Զնամենկա, տուն 10) ատենախոսական խորհրդի նախագահն էր։ 1955 թվականի մարտի 29-ին նշանակված պաշտպանության նախօրեին նախագահը զգուշացրել է լրագրողներին, իսկ հրապարակային արարողությունը ներկայացվել է որպես հասարակական մեծ նշանակություն ունեցող իրադարձություն[92]։ Կնորոզովը 30 տարի անց պատմել է (օրինակ՝ աշխարհագրագետ Յա. Վ. Կուզմինին Կուրիլյան արշավախմբերի ժամանակ), որ «նա գնացել է պաշտպանության՝ չիմանալով, թե ինչով կավարտվի, միանգամայն հնարավոր է, որ ձերբակալությամբ»։ Բանն այն է, որ մարքսիզմի դասականները ցույց են տալիս, որ հիերոգլիֆային գիրը, ինչպես մայաները, համապատասխանում է զարգացած դասակարգային պետության փուլին, սակայն Էնգելսի աշխատություններից մեկում նշվում է, որ մայաները «հասել են բարբարոսության փուլին»։ Այդպիսով, հեղինակին կարելի էր կասկածել մարքսիզմի վերանայման փորձի մեջ[93]։ Ատենախոսությունը մոտավորապես նույն կերպ են ընդունել հարազատները (Յուրին գնացել էր իր եղբոր՝ Բորիսի մոտ Սմոլենսկի առափնյա տուն, նրա ավագ եղբայր Սերգեյը նույնպես այնտեղ էր եկել)[94]։
Ատենախոսությունը ներկայացվել է «Յուկատանի փաստերի մասին հաշվետվություն»։ Դիեգո դե Լանդան որպես պատմա-ազգագրական աղբյուր թեմայով։ Դմիտրի Օլդերոգեն և Վերա Կուտեյշչիկովան հանդես են եկել որպես պաշտոնական ընդդիմախոսներ[95]։ Ս. Ա. Տոկարևը հանդես է եկել ծավալուն զեկույցով, որից հետո հանդիպման մոդերատոր Ս. Պ. Տոլստովը հայտարարել է, որ «թեկնածուի աստիճանը քիչ է» Կնորոզովի աշխատանքի համար։ Նրան աջակցել է Դ. Օլդերոգեն, որը հայտարարել է, որ «մի անգամ ներկա է եղել գիտխորհրդի նիստին, որտեղ որոշվել էր անհապաղ դոկտորի կոչում շնորհել»։ Ընդ որում, Տոկարևին կարելի էր համարել երրորդ ընդդիմախոս, ինչն անհրաժեշտ էր դոկտորական պաշտպանության ընթացակարգի համար։ Ատենախոսական խորհրդի անդամ, եգիպտագետ Միխայիլ Կորոստովցևը նույնպես հայտարարել է, որ «անկասակած, Յու. Վ. Կնորոզովն արժանի է դոկտորական կոչման։ Միևնույն ժամանակ, Մարկ Պլիսեցկին (Մոսկվայի պետական համալսարանի մարդաբանության թանգարանի տնօրեն) և Պավել Կուշներն առաջարկել են գիտական կոչումը ձևակերպել աշխատանքների համախմբի հիման վրա, քանի որ ըստ էության, ատենախոսությունում ու ավտոռեֆերատում ոչ ամբողջությամբ են ներկայացված գրերի վերծանումը[96]։
Ընթացակարգը նախօրոք պատրաստել էր Ս.Պ. Տոլստովը (մասնավորապես, նա հարցումներ է կատարել Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովում - ВАК), և պարզվել էր, որ հնարավոր է կրկնակի քվեարկություն անցկացվի։ Արդյունքում Պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար քվեարկելիս 13 հոգուց «կողմ» է քվեարկել 12-ը, իսկ մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել։ Պատմական գիտությունների դոկտորի կոչում շնորհելու վերաբերյալ ձայները հաշվելիս «դեմ» են քվեարկել երկուսը (այդ թվում՝ նրա գիտական ղեկավար Ս. Ա. Տոկարևը)։ Որոշվել է Կնորոզովի ատենախոսությանը կցել նաև նրա՝ մայաների գրության վերծանման ու կառուցվածքի մասին ինչպես հոդվածը, այնպես էլ գրքույկը[97]։
Կնորոզովի վերծանումն ու պաշտպանությունն առաջացրել էր մամուլի հետաքրքրությունը։ Սմենա ամսագրում (1955, հունիս) տպագրվել է հարցազրույց Ս. Տոկարևի հետ, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել Կնորոզովի ստեղծագործության գաղափարական կողմին, մարքսիստ-լենինյան մեթոդի նկատմամբ գերազանցությանը[98]։ Դեռ մայիսին հետևել է «Լիտերատուրնայա գազետա»-ի հրապարակումը[99], որը հիմնված էր հիմնականում Տոկարևի մեկնաբանությունների վրա, որն աննկատ չի մնաել արտասահմանում[100]։ 1955 թվականի սեպտեմբերի 24-ին ВАК-ը Յուրի Վալենտինովիչի համար պաշտոնապես հաստատել է պատմական գիտությունների դոկտորի աստիճանը։ Այնուամենայնիվ, թեև չի հաջողվել Կնորոզովին Հռոմ՝ Պատմաբանների X միջազգային կոնգրեսին ուղարկել, նրա զեկույցը հրապարակվել է ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով[101]։
1950-1970-ականներ
խմբագրելԿոպենհագենի կոնգրես (1956)
խմբագրել1956 թվականի Ամանորի գիշերը «Խորհրդային Միություն» ամսագրում տպագրվել է Կնորոզովի «Մայայի առեղծվածը» հանրաճանաչ հոդվածը, որն ուղղված էր արևմտյան լսարանին, որը, ըստ Գ․ Երշովայի, նշանակում էր «հանրության վերջնական և անդառնալի ճանաչում»։ 1956 թվականի մայիսի 18-ին ԽՍՀՄ ԳԱ նախագահությունը հաստատել է Յու. Վ. Կնորոզովին ավագ գիտաշխատողի կոչումը[102]։ Միևնույն ժամանակ Գվատեմալայի պաշտոնանկ արված նախագահ Յակոբո Արբենս Գուսմանն այցելելով Կունստկամերա՝ հյուրատետրում նշել է Կնորոզովի հետ իր ծանոթության մասին[90]։ Թեև Ս. Ա. Կորսունի հաղորդումը, թե Կնորոզովը հանդիպել է մայա ժողովուրդների լատինաամերիկացի ուսանողների հետ[90], Գ. Երշովան անվանել է «առասպել», քանի որ 1950-ականներին Լատինական Ամերիկայում հնդկացիները գործնականում հնարավորություն չունեին արտասահման մեկնելու կրթական նպատակներով[103], այնուամենայնիվ, հայտնի է, որ մայագետ Ֆրանս Բլոմը դիմել է Կնորոզովին 1955 թվականի դեկտեմբերին, և երկու հետազոտողների միջև 1955-1957 թվականներին նամակագրական կապ է եղել[104]։
1956 թվականի օգոստոսին Ս. Պ. Տոլստովի ջանքերի շնորհիվ Կնորոզովն ընդգրկվել է Կոպենհագենում կազմակերպված Ամերիկանիստների XXXII միջազգային կոնգրես (International Congress of Americanists (ICA)) մեկնող խորհրդային պատվիրակության կազմում։ Կոնգրեսին մասնակցել են 34 երկրների 328 գիտնականներ, իսկ նախագահ է ընտրվել հայտնի մարդաբան Քայ Բիրքեթ-Սմիթը (Kaj Birket-Smith)[105]։ Կնորոզովը մեկնել է Եվրոպա Ա. Պ. Օկլադնիկովի և Ի. Ա. Զոլոտարևսկայայի՝ իր պաշտպանության ժամանակ գիտական քարտուղարի հետ միասին։
Ըստ Գ. Երշովայի, «Կնորոզովի մասնակցությունն այս կոնգրեսին չափազանց կարևոր և ռազմավարական անհրաժեշտություն էր». կային ամերիկագիտության և մայաագիտության զգալի փորձագետներ, ինչպիսիք են Փոլ Ռիվեն, Դեյվիդ Քելլին, Ալֆոնսո Կասոն և Թոմաս Բարտելը, որին Յուրի Վալենտինովիչն անձամբ, համարել է իր գլխավոր ընդդիմախոսը։ Կոնգրեսին հյուր էր նաև Թուր Հեյերդալը, ում հետ Կնորոզովը կտրականապես հրաժարվել էր հանդիպել ամբողջ կյանքում՝ համարելով նրան (ըստ եղբոր որդու) «լավ ճանապարհորդ, բայց գիտության մեջ շառլատան»[106][Ն 23]։
Սպասումներն արդարացել են. Բարտելը հանդես է եկել «Հակասական իրավիճակ մայաների գրի ուսումնասիրության մեջ» զեկույցով, որտեղ, չվիճարկելով մեթոդի հավաստիությունը, Կնորոզովին մեղադրել է հեղինակային իրավունքի խախտման մեջ։ Այս դիրքորոշումը հանգում էր Է. Թոմսոնի տեսակետներին, ով դեռ 1953 թվականին Մեքսիկայում հրապարակել էր մի հոդված, որտեղ Կնորոզովին մեղադրել էր մարքսիստական գաղափարախոսության կրող լինելու և դրանք արևմտյան հնդկացիների վզին փաթաթելու մեջ[108]։ Հենց նա է Կնորոզովին «գիտական էթիկան խախտելու» մեջ առաջին մեղադրողը եղել (խոսքը Կիր Թոմասի և Բ. Ուորֆի վերծանածներն օգտագործելու մասին էր)։ Քանի անգլիացի հնագետ Ջոն Էրիկ Թոմփսոնի շկոլայի ներկայացուցիչների համար մայա նշանները հանդիսանում էին բարձրագույն իմաաստի կրիչներ, ուստի դրանց մեկնությունների արդյունքները դիտվում էին որպես հետազոտողի «սեփականություն»։ Բարտելն իր զեկույցում նշել է նաև, որ ապակոդավորողի խնդիրը պետք է լինի ստեղծել առավելագույնս սեփական մեկնություններ[109]։
Կոնգրեսի մասնակիցները կարևորել են Կնորոզովի աշխատանքի նշանակությունը, և նրա զեկույցն անգլերենով տպագրվել է ոչ միայն կոնգրեսի փաստաթղթերի ժողովածուում, այլև «Ամերիկանիստների միության ամսագրում»[110]։ Հաջորդ կոնգրեսը պետք է կայանար 1958 թվականին Սան Խոսեում, սակայն մի շարք քաղաքական պատճառներով խորհրդային պատվիրակությունը չի կարողացել մասնակցել։ Այնուամենայնիվ, Կնորոզովի զեկույցը իսպաներենով տպագրվել է Կոնգրեսի փաստաթղթերի ժողովածուում[111]։
1956 թվականի նոյեմբերի 1-ին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահությունը «Հին մայաների գրային համակարգը» մենագրության համար Կնորոզովին պարգևատրել է 5000 ռուբլու չափով։ Դոկտորական ատենախոսության պաշտպանումից հետո՝ 1955 թվականի ապրիլի 6-ից նա ստացել է 2000 ռուբլի աշխատավարձ, իսկ 1956 թվականի մայիսի 18-ից հաստատվել է որպես ավագ գիտաշխատող՝ աշխատավարձի զգալի ավելացմամբ։ Չնայած այն հանգամանքին, որ Կնորոզովի գիտական զեկույցը չի պահպանվել, կարելի է ասել, որ այդ տարվա ընթացքում գիտնականն ունեցել է 21 հրապարակում[112]։
Մարդաբանության և ազգագրության թանգարանի Ամերիկայի բաժին
խմբագրելԱմերիկայի բաժինը Կունստկամերայում գոյություն է ունեցել դեռ պատերազմից առաջ։ Կազմակերպչական բոլոր փոփոխություններով հանդերձ, նրա աշխատակազմը հիմնականում պահպանվել և գործել է։ Դեռևս 1957 թվականին Կնորոզովը կարողացել է Կունստկամերա տեղափոխել Ռոստիսլավ Կինժալովին, որն այն ժամանակ ծառայում էր Էրմիտաժում[113]։ 1963 թվականին Մարդաբանության և ազգագրության թանգարանում Ամերիկայի սեկտորի որպես անկախ կառուցվածքային ստորաբաժանման վերաբացումից հետո, Կինժալովը նշանակվել է սեկտորի ղեկավար[114]։ Ավելի վաղ՝ 1962 թվականին, երբ թանգարան էր այցելել մեքսիկացի քաղաքական գործիչ Սապատա Վելան և գեներալ Էրիբերտո Խարան, Կնորոզովը հանդիպել էր նրանց հետ և անձամբ բացատրել մայաների գիրը վերծանելու իր մեթոդը[115][116]։ 1964 թվականի հունվարին Յուրի Վալենտինովիչը ստանձնել է Վալերի Գուլյաևի փաստացի գիտական ղեկավարությունը (նրա պաշտոնական ղեկավարը Գ. Ֆ. Դեբեցն էր)[117]։ 1966 թվականին Լ. Պ. Պոտապովը Կնորոզովի թեկնածությունն առաջադրել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ ընտրվելու համար, սակայն ապարդյուն[118]։ 1967 թվականի մայիսի 30-ին Յուրի Վալենտինովիչը պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով[119]։ 1969 թվականի մարտի 31-ին Յու. Վ. Կնորոզովը ատեստավորվել է և ևս մեկ ժամկետով վերընտրվել որպես ավագ գիտաշխատող[120]։
Ամերիկայի բաժնում Յու. Վ. Կնորոզովը ինքնամեկուսացված էր, քանի որ 1960 թվականից նա գլխավորում էր հնագույն գրերի վերծանման միջառարկայական հետազոտական խումբը։ Յուրի Վալենտինովիչը սկսելով հարապպյան գրից, որին նվիրել է երկար տարիներ, հետաքրքրվել է նաև Հին Պերուի գրչության խնդրով[121]։ Կնորոզովը, համագործակցելով Իրինա Ֆեդորովայի հետ, հրապարակել է ընդհանուր տեղեկություն տվող հոդված այս խնդրի վերաբերյալ[122]։
Կնորոզովը պաշտպանել է Վիկտորիա դե լա Հարայի վարկածը[123]․ բնական նախշերով և խորհրդանշական նշաններով անուտելի լոբու հատիկների օգտագործումը որպես մնեմոտեխնիկական միջոց կիպու գրից առաջ կամ դրա հետ զուգահեռաբար։ Վիկտորիա դե լա Խարան հրատարակել է 294 խորհրդանշող նշանների կատալոգ (tokapu), որոնք հանդիպում են լոբու և կերո փայտե սկահակների վրա (Qiru): Ինկերի անոթների վրա հանդիպել են խորհրդանիշների մեծ խմբեր մի քանի շարքերով, որոնք ուղեկցում էին որոշակի սյուժեների։ Փորձ է արվել նաև նույնացնել այդ նշանները աստվածների և երկնային լուսատուների խորհրդանիշների հետ և այլն[124]։ Բացի այդ, Յու. Կնորոզովն առաջադրել է ենթադրություն, որ կիլկի գիրը, որը պահպանվել է կեչուա և այմարա ազգերի մոտ, որն օգտագործվում է Անդերում կաթոլիկ աղոթքներ գրելու համար, ոչ այլ ինչ է, քան Պերուի դեգրադացված հնագույն գրություն, որն արգելված էր ինկերի կողմից նույնիսկ մինչև իսպանական նվաճումը[125]։
1958-1973 թվականներին Կնորոզովն ակտիվորեն շփվել և նամակագրական կապ է ունեցել Վլադիմիր Կուզմիշչևի հետ, որը ժամանակին ղեկավարում էր ԽՍՀՄ ԳԱ Լատինական Ամերիկայի ինստիտուտի մշակույթի բաժինը։ Կուզմիշչևը մեծ դերակատարում է ունեցել Յուրի Վալենտինովիչի նվաճումները քարոզելու գործում՝ նրա մասին գրելով հայտնի ամսագրերում։ Ըստ Գ. Երշովայի, հենց Կնորոզովն է «համոզել» Կուզմիշչևին ձեռնամուխ լինել Գարսիլասո դե լա Վեգայի «Ինկերի պետության պատմությունը» աշխատության թարգմանությանը և հրատարակել այն։ Այս գիրքը հրատարակվել է «Գրականության հուշարձաններ» (Литературные памятники) գրաշարքում, որը խմբագրել է ինքը՝ Կնորոզովը[126]։ Այս նախագիծը նաև հակամարտության պատճառ է հանդիսացել Վ. Կուզմիշչևի և Յու. Զուբրիցկիի միջև, քանի որ 1965 թվականին նրանք միաժամանակ էին դիմել տպագրության և թարգմանության համար[127]։
ԽՍՀՄ ԳԱ-ում հայտարարման ոչ ենթակա արգելքների պատճառով Կնորոզովը չի կարողացել մասնակցել արտասահմանյան գիտական միջոցառումներին։ Օրինակ, Կնորոզովին 1966 թվականի դեկտեմբերին Մերիդայում մայաների գրչության ուսումնասիրության 1-ին միջազգային սեմինարին ուղարկելու փորձն արդյունք չի տվել։ Միևնույն ժամանակ, կա վարկած, որ սեմինարի կազմակերպիչ Ալբերտո Ռուս Լուիլեն այն նախատեսել էր հատուկ «Կնորոզովի համար». այդ մասին անուղղակիորեն վկայում է նրանց նամակագրությունը։ Յուրի Վալենտինովիչին Լատինական Ամերիկա երկար գործուղման ուղարկելու այլ փորձ է եղել 1967 թվականին՝ Բարեկամության ընկերության պատվիրակության կազմում, որը պարզվել է, որ երկար տարիներ վերջինն է եղել[128]։
1970-1980-ականներ
խմբագրելԸստ Գ. Երշովայի, Կնորոզովը մի անգամ ասել է, որ 1970 թվականի ամռանը Տատյանա Պրոսկուրյակովայի այցը ԽՍՀՄ չափազանց կարևոր է եղել իր համար այն ժամանակ, երբ իրեն չէին թույլատրում մեկնել արտասահման[Ն 24]։
1976 թվականին Յու. Վ. Կնորոզովն առաջադրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։ Հնարավոր է, որ այդ որոշումը կայացրել է Ազգագրության ինստիտուտի տնօրեն Յու. Վ. Բրոմլեյը։ Հոկտեմբերի 1-ին քննարկվել է Կունստկամերայի ամերիկյան սեկտորի գիտնականի թեկնածությունը, որի համար կազմվել էր 13 էջանոց անոտացիա՝ «Աշխատանքներ մայաների հիերոգլիֆային գրության ուսումնասիրության մասին»։ Որից հետո, հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Մոսկովյան քննարկում։ Երկու հանդիպումներում էլ Կնորոզովը միաձայն առաջադրվել է 1977 թվականի մրցանակի թեկնածու։ Պաշտոնական «Դիմումատուի ստեղծագործական ներդրման մասին տեղեկատուում» Կնորոզովը Շամպոլիոնի, Գրոտեֆենդի և Գրոզնիի շարքում էր։ Մրցանակը ներառում էր դափնեկրի դիպլոմ, պատվո կրծքանշան (583 ոսկուց պատրաստված արծաթե բլոկից) և 5000 ռուբլի[130]։
1976 թվականի նոյեմբերին Կնորոզովն առաջադրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամի թեկնածու «Ընդհանուր պատմություն» մասնագիտությամբ, սակայն ընտրություններում պարտվել է Ի. Ռ. Գրիգուլևիչին[131]։ Երկրորդ անգամ առաջադրվել է Ազգագրության ինստիտուտի կողմից 1981 թվականին՝ «Ընդհանուր պատմություն, ներառյալ էթնոգրաֆիան» մասնագիտությամբ։ Ի վերջո, 1987 թվականին Մոսկվայի ազգագրության ինստիտուտը Կնորոզովին առաջադրել է որպես լեզվի և գրականության բաժնի լիիրավ ակադեմիկոս՝ շրջանցելով թղթակից անդամ կոչումը, բայց այս անգամ էլ ոչինչ չի ստացվել[132][133]։
1980 թվականի փետրվարի 2-ի հրամանով ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի Լենինգրադի մասնաճյուղում ստեղծվել է էթնիկ սեմիոտիկայի խումբ, որը ղեկավարում էր Յու. Վ. Կնորոզովը և լաբորանտ Մարգարիտա Ալբեդիլը, որն այն ժամանակ նրա ասպիրանտն էր։ Տերմինն առաջարկել է Վյաչեսլավ Իվանովը և պետք է նշանակեր հատուկ հետազոտական ոլորտ (նշանների համակարգեր, որոնք հասարակությունը մշակում է տեղեկատվության փոխանցման և պահպանման համար), որին ձգտում էին Կնորոզովը և նրա համախոհները, ինչպես նաև այդ ոլորտի մեկնում[134]։ Ավելի վաղ՝ 1979 թվականին, Կնորոզովի հայցորդ էր դարձել Գալինա Երշովան, ով, ինչպես և Մ. Ալբեդիլը, նրա ղեկավարությամբ պաշտպանել է էթնոպատմական աղբյուրների մասին թեզ[135]։ Մեկ այլ ասպիրանտ՝ Է. Ս. Սոբոլևան, զբաղվել էօվկիանիայով, իսկ 1981 թվականին խմբին միացել է մեկ այլ ասպիրանտ՝ Գ. Ս. Ավագյանցը, ով պատրաստվում էր ուսումնասիրել կիտանական գիրը[136]։
1985 թվականին ԽՍՀՄ ԳԱ նախագահության կողմից տրված հանձնարարականով արագացված վերատեստավորման պատճառով Կնորոզովը ցանկացել է փոխել աշխատանքը. նա պատրաստվում էր տեղափոխվել ՌԳԱ Հնագիտության ինստիտուտ կամ Լեզվաբանության ինստիտուտ, ինչի շուրջ նույնիսկ բանակցել էր ինստիտուտների ղեկավարության հետ։ Այնուամենայնիվ, 1986 թվականին Յու. Կնորոզովը հաստատվել է որպես Մարդաբանության և ազգագրության թանգարանի գլխավոր գիտաշխատող[137]։ Խումբը հաջողությամբ հրատարակել է «Հին գրավոր համակարգեր» գիտական աշխատությունների ժողովածուները և «Էթնիկ սեմիոտիկայի հարցերը» երեք հատորները[138]։ Այդ ժամանակ Կնորոզովն ակտիվորեն շփվում էր «Լատինական Ամերիկա» ամսագրի գլխավոր խմբագիր Ս. Ա. Միկոյանի հետ՝ հրապարակոլով իր ուսանողների և գործընկերների հոդվածները, ինչպես նաև հաջողացրել է մոսկովյան «Միտք» հրատարակչությունում տպագրել առաջին ռուսալեզու ամփոփ ակնարկը ամերիկյան բոլոր մշակույթների մասին՝ կուբագվատեմալական գրող Մանուել Գալիչի «Նախակոլումբիական քաղաքակրթությունների պատմությունը» ակնարկը[139]։
Ուղևորություններ (1990-1997)
խմբագրելԳվատեմալայում երկու ամիս
խմբագրել1990 թվականի ամռանը՝ ԽՍՀՄ-ի և Գվատեմալայի միջև հարաբերությունների ապասառեցման նախօրեին, Մոսկվա էր ժամանել նախագահ Վինիսիո Սերեզո Արևալոյի կինը՝ Դոնյա Ռակել Բլանդոն դե Սերեսոն։ Դոնա Ռաքելը հետաքրքրված էր Կնորոզովով (ըստ Գ. Երշովայի՝ շնորհիվ իր ամուսնու՝ Գիլերմո Անտոնիո Օվանդո Ուրկիսի ակտիվ լոբբիի՝ Գվատեմալայի Կոնգրեսի ղեկավարի որդու՝ 1954 թվականի հեղաշրջումից առաջ)։ Կնորոզովին անձամբ նախագահից պաշտոնական հրավեր է եկել ԱԳՆ, և սկսվել են նրա արտասահմանյան այցի նախապատրաստական աշխատանքները, որն առաջինն էր 1956 թվականի կոպենհագենյան եռօրյա այցից հետո։ Մեկնումը Մոսկվայից (Շանոնով Մեխիկո) տեղի ունեցավ 1990 թվականի դեկտեմբերի 19-ին[140]։ Մոսկվայում ձմեռը սաստիկ էր, և Կնորոզովը ձմեռային վերարկուով և գլխարկով էր մեկնել (դա նույն գլխարկն էր, որը նրան նվիրել էր Աննա Ախմատովան 1949 թվականին)[141]․ նա հետագայում խստորեն բողոքել է, որ Էդվարդ Ռադզինսկին սցենար էր գրել մայանիստ գիտնականի մասին, ով Լենինգրադից Մեխիկո էր մեկնել մորթյա վերարկուով[142]։ Քանի որ Գվատեմալա թռիչքը մեկ օր անց էր լինելու, Կնորոզովին տեղավորել էին հայտնի լեզվաբան Օտտո Շուման Գալվեսի (1934-2015) մոտ[141]։
Գվատեմալայում Գլխավոր շտաբի սպաների հսկողության տակ էր Կնորոզովին. երկրում իրավիճակը շարունակում էր լարված մնալ։ Նարան ծանոթացրել են Պատմության և մարդաբանության ինստիտուտի տնօրեն Էդնա Նունես դե Ռոդասի հետ, որը դեռ 1986 թվականին փորձել էր հրավիրել մայանիստին։ Սուրբ Ծնունդը դիմավորել է Անտիգուա Գվատեմալայում, որտեղ տեղի է ունեցել անձնական ծանոթություն նախագահի հետ[144]։ Երկրի ղեկավարությունը Կնորոզովի համար կազմակերպել է շրջայց՝ Տիկալ --> Վաշակտուն --> Տայասալ --> Սանտա Ելենա քարանձավներ երթուղով[145]։ Պաշտոնական ծրագիրն ավարտվել է միայն հունվարի վերջին (Գվատեմալայի նախագահի Մեծ ոսկե մեդալը Յուրի Վալենտինովիչին հանձնելով), որից հետո գիտնականը բազմաթիվ մասնագիտական առաջարկներ է ստացել դասախոսություններ կարդալ մասնավոր Պոպոլ Վուհ թանգարանում, Սան Կառլոսի համալսարանում և «Տիկալ» ընկերությունում, որում նշանակվել էր մայանիստների միջազգային կոնգրես՝ Կնորոզովի հետ հանդիպելու նպատակով։ Հրավիրվածների թվում էին հայ և որդի Ստյուարտները, Նիկոլայ Գրուբեն, Օտտո Շումանը և շատ ուրիշներ[146]։
Գվատեմալա այցելությունը ստվերվել է հեռախոսային սպառնալիքների մի քանի միջադեպերով, ինչպես նաև անհայտ անձանց կողմից խորհրդային պատվիրակության անդամների բացահայտ հսկողությամբ[147]։ Սրա պատճառով բոլոր ելույթները խափանվել են, իսկ ետ մեկնումն արագացնելն անհնար է եղել, քանի որ Մեքսիկայի դեսպանատունը տարանցիկ վիզա չի տվել[148]։ Այնուհետև, կառավարությունը Կնորոզովին տեղափոխեց Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Լիկին, որտեղ նա երկու շաբաթ հանգստացել է վիլլայում։ Անկախ ամեն ինչից, մեկնելուց երկու օր առաջ նա հասցել է Դիեգո դե Լանդայի մասին հրապարակային դասախոսություն կարդալ[149]։
Մեքսիկա
խմբագրելԱռաջին ուղևորություն
խմբագրել1992 թվականի հունիսի 15-ին Մարդաբանության և ազգագրության թանգարանը (МАЭ) պաշտոնական հրավեր է ստացել Մեխիկոյի Մարդաբանության ազգային ինստիտուտից (նրա ղեկավարներից մեկը՝ Մարիա-Թերեզա Ֆրանկան, հանդիպել էր Կնորոզովին դեռ 1960-ականներին) և Տաբասկո նահանգի գուբերնատորից, որը հոգացել էր ճանապարհորդության, կացարանի, սննդի և բժշկական ծախսերը[150]։ Թռիչքը դեպի Մեխիկո Սիթի տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 19-ին, ճանապարհորդությունը տևել է երեք շաբաթից մի փոքր ավելի։
Ընդունող կողմը հետաքրքրվել է, թե ինչ կցանկանար տեսնել Կնորոզովը, և նա խնդրել է, որ իրեն հասցնեն Պալենկե, քանի որ այն ժամանակ նա զբաղվում էր Չիապասի «Գրությունների տաճարի» հուղարկավորության մաղթանքներով՝ դրանք համեմատելով խեցեղեն սկահակների վրայի «վերածննդի բանաձևի»[Ն 25] հետ։ Այնուամենայնիվ, մեքսիկացի գիտնականներն ավելի մեծ ծրագիր էին մշակել՝ Կակաշտլա --> Շոչիկալկո --> Լա Վենտա --> Մոնտե Ալբան --> Պալենկե --> Բոնամպակ --> Յաշչիլան --> Մերիդա[152] :
Պալենկեում Կնորոզովը իջել է Պակալի դամբարանը՝ անձամբ ուսումնասիրելու սարկոֆագի կափարիչի տեքստերը, քանի որ նա նախնիների երկրի մասին պատկերացումները արխայիկ էր համարում դասական ժամանակաշրջանի համար։ Հնագիտական կենտրոնում Կնորոզովը հանդիպել է Դեյվիդ Ստյուարտի հետ և քննարկել Պակալի անվան շուրջ։ Կնորոզովը պնդում էր, որ դա ռազմական կոչում է։ Նույնիսկ ավելի վաղ՝ 1988 թվականին, «Մոռացված գրելու համակարգեր» անգլալեզու ժողովածուի հոդվածում Կնորոզովը հրապարակել է արձանագրությունների թարգմանություններ, որոնցից հետևում էր, որ տիրակալի շրջապատում եղել է ոմն «Գուակամայի կլանի կույս», որի կարգավիճակն այդ ժամանակ անորոշ էր, բայց կապված էր կրոնական պաշտամունքների, մասնավորապես, լուսնային պաշտամունքների հետ։ 1994 թվականին հնագետները գտել են այդ տիկնոջ՝ այսպես կոչված «Կարմիր թագուհու» (իսպ.՝ Reina Roja (Palenque)) գերեզմանը[153]։ 1995 թվականին Կնորոզովը Մայանիստների III միջազգային կոնգրեսում ներկայացրել է նոր փաստարկներ. նա առաջարկեց, որ Գուակամայի կլանի արքայադուստրը հավանաբար բերվել էր Յաքսչիլանից[154]։
Կնորոզովը հետաքրքրված է եղել նաև Յուկատանով, ինչը պայմանավորված էր Դիեգո դե Լանդայի անձին և ժառանգությանը՝ նրա մշտական վկայակոչմամբ։ 1990-ականներին Կնորոզովը նույնիսկ դիմել է եպիսկոպոսի վերաբերյալ «սև լեգենդը» հանելուկը բացահայտելուն, ինչին հակադրել է Լաս Կասասի «վարդագույն լեգենդը»։ Այս մասին հոդվածը տպագրվել է 1994 թվականին Մադրիդի Ամերիկայի թանգարանի տարեգրքում[155]։ Մերիդայից Կնորոզովը կարող էր ճանապարհորդել իրեն հետաքրքրող բոլոր վայրերը․ նա այցելել է Ուշմալ և Ցիբիլչալթուն, ինչպես նաև գաղութային Իսամալը Սան Անտոնիոյի վանքի հետ, որի սրբարանում պահվում էր Դիեգո դե Լանդայի դիմանկարը, որն այդ ժամանակ դեռևս ռեստավրացված չէր[156]։
Երկրորդ ուղևորություն։ Պարգևատրում
խմբագրել1994 թվականին Մարիա Թերեզա Ֆրանկան նախաձեռնությամբ Կնորոզովին պարգևատրել են «Ացտեկյան արծիվ» շքանշանով[Ն 26]։ Մոսկվայում Մեքսիկայի դեսպանատունն այս առաջարկը պաշտոնապես ներկայացրել է մշակույթի դիվանագիտական կցորդ Սարինա Մարտինեսի և դեսպան Կառլոս Տելլո Մասիասի կողմից։ Չորրորդ աստիճանի (կոմանդոր) շքանշան շնորհելու մասին հրամանագիրը ստորագրվել է նախագահ Կառլոս Սալինաս դե Գորտարիի կողմից 1994 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ շնորհանդեսը պետք է տեղի ունենար նրա պաշտոնավարման վերջին օրը (նոյեմբերի 30)։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում, Մեքսիկայի դեսպանատանը՝ Բոլշոյ Լևշինսկի նրբանցքում․ Մեքսիկա հրավերն այս անգամ չի ստացվել։ Արարողությանը ներկա են եղել գործընկերները՝ Վասիլի Կուզիշչինը, Վերա Կուտեյշչիկովան ամուսնու՝ Լև Օսպովատի հետ, Վալերի Գուլյաևը և Կնորոզովի ազգականները[157]։ Հայտնի լեգենդի համաձայն՝ Կնորոզովն արարողության ժամանակ իսպաներեն ասել է. «Ես իմ սրտում միշտ մեքսիկացի եմ մնում» (իսպ.՝ Mi corazón siempre ha sido mexicano), թեև ներկաների հիշողությունների համաձայն՝ նա ռուսերեն և հակիրճ ասել է. «Խոսք չունեմ»։ Դեսպանատունը վճարել է նաև Կնորոզովի բնակարանի մետաղյա դռան տեղադրման համար[158]։
1994 թվականի ամռանը Միգել Լեոն-Պորտիլան Կնորոզովին է դիմել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի առաջարկությամբ՝ այցելել վերջին հնագիտական գտածոների վայրեր, ներառյալ Պալենկեում և Կամպեչում։ Պաշտոնական նամակը ստացվել է 1995 թվականի փետրվարի 3-ին, ճամփորդությունը կազմակերպվել է Կնորոզովի դասախոսությունների ներքո՝ մայա գրերի վերծանման և դրա մեթոդաբանության վերաբերյալ։ Այդ ժամանակ էլ ձևավորվել է լեգենդ, թե գողացել են հայտնի գիտնականի անձնագիրը, երբ նա Սանկտ Պետերբուրգից Մոսկվա էր մեկնում։ Իրականում, Կնորոզովի համար արտասահմանյան անձնագիրը տրվել էր 1993 թվականի հուլիսի 23-ին Գիտությունների ակադեմիայի կողմից, սակայն նա հավանաբար չի մտածել այն վերցնելու մասին, և թյուրիմացությունը լուծելու համար միջամտելու խնդրանքով դիմել է Մեքսիկայի դեսպանատուն[159]։
Թռիչքն իրականացվել է Փարիզով. Ուղևորությունը տևել է 1995 թվականի հունիսի 24-ից հուլիսի 18-ը. գլխավոր նպատակը Կնորոզովի ելույթն էր Չետումալում մայաների III միջազգային կոնգրեսում[160]։ Մեքսիկայի Ինքնավար համալսարանում մամուլի ասուլիսի ժամանակ Կնորոզովը ծանոթացել է սցենարիստ և ռեժիսոր Տիահոգա Ռուգեի հետ[161], որը հետաքրքրված էր Կնորոզովի անձով՝ Մայքլ Կոյի գիրքը կարդալուց հետո, և 1995 թվականի հուլիսի 4-ին՝ նրանց հանդիպման հաջորդ առավոտյան սկսվել են նկարահանումները[162]։ Մեխիկոյում գտնվելու ընթացքում Կնորոզովը եղել է Կույկուիլկո քաղաքի պեղումները և երկու անգամ գնացել է Տեոտիուականի ավերակներ՝ հնագետ Մարիո Պերես Կամպայի ուղեկցությամբ։ Կնորոզովը բուրգեր չի մագլցել, մեծապես հետաքրքրվել է հետազոտողների «խոհանոցով». նա գտածոները դասավորելու համար սենյակում անցկացրել է գրեթե երեք ժամ և եղել է Արևի բուրգի տակ գտնվող ստորերկրյա այրերում[163]։ Հուլիսի 10-ին Կնորոզովին մեծարել են Չետումալում կայացած լիագումար նիստի կլոր սեղանի շուրջ՝ Լինդա Շելեի, Նիկոլայ Գրուբեի և այլ նշանավոր մայաիստների ներկայությամբ։ Նրա ելույթը հանգեցրել է նրան, որ Կինտանա Ռուի համալսարանի ռեկտոր Եփրեմ Վիլանուևա Արկոսն առաջարկել է Կնորոզովի աշխատանքի արդյունքները, ներառյալ ծածկագրերի թարգմանությունները և հիերոգլիֆների կատալոգը, իսպաներեն հրատարակել[164]։ Չնայած Լինդա Շելեի մեկնաբանությունների վերաբերյալ Կնորոզովի քննադատություններին, Լինդա Շելեն հայտարարել է.
... Իր հայտնագործությամբ նա [Կնորոզովը] արդեն իսկ ապահովել է իր անմահությունը գիտական շրջանակներում։ Նա առաջինն է եղել, և 1950-ականներին Դեյվիդ Կելլիից և Մայքլ Կոյից բացի ոչ ոք չի ճանաչել նրա աշխատանքի արդյունքները։ Կնորոզովն ապրել է երկաթե վարագույրի հետևում ավելի քան յոթանասուն տարի՝ առանց այլ հետազոտողների հետ շփվելու հնարավորության, և դա մեծապես ազդել է նրա միջազգային երկխոսության վարման ձևի վրա. մենք խոսում ենք տարբեր լեզուներով՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ մենք տարաձայնություններ ունենք մանրամասների շուրջ, այս համագումարում ես պարզապես կուզենայի դիպչել նրա ձեռքին, քանի որ նա արժանի է մեր հարգանքին և ակնածանքին[165]։ - Լինդա Շելե, 1995 թվական, Չետումալում Մայաների III միջազգային կոնգրես
|
Կնորոզովի և Գ․ Երշովայի[Ն 27] ելույթները հանգեցրել են Յուկատանի Ինքնավար Համալսարանի հետ պայմանագրի կնքման, ինչպես նաև Կանկունի ձեռնարկատեր Մարկոս Կոնստանսեի (նրա կինը Խարկովից էր)՝ Շկարետում[Ն 28] գիտակրթական և առևտրային նախագիծ կազմակերպելու առաջարկին։ Վերջինս նաև պարտավորվել է ֆինանսավորել Կնորոզովի աշխատությունների՝ «Շկարետի ամփոփագիր» («Компендиум Шкарет») իսպանական հրատարակության նախագիծը և առաջարկել է Յուրի Վալենտինովիչին նորից բերել Յուկատան՝ գործն ավարտելու համար։ Մեքսիկայից ստացված դրամական փոխանցումները նույնպես օգնել են Կնորոզովների ընտանիքին գոյատևել ռուսական գիտության համար ամենադժվար պահին[166]։
Երրորդ ուղևորություն և այցելություն ԱՄՆ
խմբագրելՅու. Վ. Կնորոզովի ստեղծագործությունների իսպաներեն հրատարակությունն ավարտի հասցնելուն ուղղված երրորդ ուղևորությունը Մեքսիկա սկսվել է 1997 թվականի մարտին. այս անգամ Կանկուն մեկնել է Հավանայով[167]։ Կնորոզովին կրկին ընդունել են ամենաբարձր մակարդակով, օրինակ՝ նրան այցելել է Գվատեմալայի նախագահ Ալվարո Արսուն, որն այդ ժամանակ Կանկունում հանգստանում էր[168]։ Ապրիլին Թ. Ռուգեի նկարահանող խումբը ժամանել է Շկարետ, բայց նկարահանումները, որոնք նույնպես անցկացվում էին Կոբայում և Թուլումում, նկատելիորեն հոգնեցուցիչ և զայրացնող են եղել Կնորոզովի համար (նա չէր հասկանում, թե ինչու են վավերագրական կինոյում անհրաժեշտ դուբլեր և անցումներ)։ Հետևաբար, Տ. Ռուգեն ձգտում էր «պահը որսալ». Կնորոզովին նվիրված վավերագրական ֆիլմերի մեծ մասում օգտագործել է նրա նկարահանած կադրերը[169]։
Ապրիլի 19-ին «Շկարետի ամփոփագրի» մակետը ներկայացվել է Մեքսիկայի նախագահ Էռնեստո Սեդիլյոյին, իսկ ապրիլի 20-ին Կնորոզովի խումբը, որպես պետության ղեկավարի հյուրեր՝ այցելել է Լուչիանո Պավարոտիի Չիչեն Իցայում կայացած համերգին[170]։ Միևնույն ժամանակ, Տիահոգա Ռուգեի մտքով անցել է Կնորոզովին տանել «Չորս անկյուն»՝ գաղութային Նյու Մեքսիկոյի տարածք, որը պոկվել էր 19-րդ դարում Միացյալ Նահանգների կողմից։ Նա նաև ֆինանսավորել է այս ուղևորությունը «Պուլսար» հիմնադրամի միջոցով և նույնիսկ հաջողացրել է շտապ կերպով ԱՄՆ վիզաներ ապահովել։ Այցի ծրագրում ներառված էին Չակո կանյոնը՝ Անասազի, Ացտեկյան կիվի ավերակների և Մեսա Վերդե մշակութային հուշարձաններ, Զունի ցեղի Ակոմա բնակավայրը։ Ուղևորության պաշտոնական նպատակն էր ստուգել Կնորոզովի այն վարկածը, որ Մեզոամերիկյան դիցաբանության Չիկոմոստոկ «Յոթ քարանձավները» իրական տեղայնացում ունեն Մեսա Վերդեի շրջանում։ Ուղևորությունը տևել է 1997 թվականի մայիսի 17–22-ը՝ հնագետ Թոմաս Լիի ուղեկցությամբ[171]։ Երթուղին անցնում էր Սանտա Ֆեով՝ նվաճողներ Նարվաեսի, Սոտոյի և Կորոնադոյի գրեթե նույն ճանապարհով[172]։
Ընտանիք
խմբագրել1952 թվականին Յուրի Վալենտինովիչ Կնորոզովն ամուսնացել է իր հասակակից՝ ռուսաց լեզվի բանասեր Վալենտինա Միխայլովնա Սամկովայի (1922-2000) հետ։ Նա սերում էր լենինգրադյան ընտանիքից, վերապրել էր շրջափակման առաջին տարին, տարհանվել և պատերազմից հետո ավարտել է համալսարանը։ Աշխատել է Լենինգրադի 2-րդ մանկավարժական ինստիտուտում որպես ավագ մանկավարժ։ Աղքատության պատճառով հատուկ արարողություն չի կազմակերպվել։ Երիտասարդները բնակություն են հաստատել կնոջ սենյակում՝ Նևսկի պողոտայի 111 հասցեում գտնվող կոմունալ բնակարանում։ Ամուսնությունը հաջող է ստացվել և ընդունվել է երկու կողմերի ծնողների կողմից, թեև ըստ Գ. Երշովայի՝ Կնորոզովը միայն կարճ տեղեկացրել է հորը և մորը։ 1955 թվականի օգոստոսին Վալենտինա Միխայլովնան պաշտպանել է թեկնածուական թեզը «XIX դարի 40-60-ական թվականների ռուս գրական լեզվի հասարակական-քաղաքական բառապաշարի պատմություն» (հիմնված Ա. Ի. Գերցենի աշխատությունների վրա)[173][174]։ 1955-1962 թվականներին Վալենտինա Միխայլովնան եղել է Լենինգրադի ճարտարապետաշինարարական համալսարանի (ЛИСИ) ռուսաց լեզվի ամբիոնի առաջին վարիչը, որտեղ սովորել են բազմաթիվ օտարերկրյա ուսանողներ։ Վ. Մ. Սամկովայի ղեկավարությամբ ամբիոնն առաջիններից էր ԽՍՀՄ-ում, որը սկսել է մշակել «Խոսքի գիտական ոճ» թեման[175][176]։
1959 թվականին Կնորոզովները ստացան առանձին երկու սենյականոց բնակարան Լենինգրադի Մալայա Օխտա պատմական թաղամասում (Գրանիտ փողոց), Ալեքսանդր Նևսկի Լավրայից ոչ հեռու։ Մայիսից հոկտեմբեր նրանք վարձել են ամառանոց Օզերսկ պատմական թաղամասում[177]։ Չնայած այն հանգամանքին, որ Յուրի Վալենտինովիչը խորհրդային չափանիշներով լավ գումար էր վաստակում (և դեռ 1955 թվականի սեպտեմբերին կարողացել է ծնողների համար նոր հեռուստացույց գնել), ապրանքային դեֆիցիտի պատճառով նա ստիպված է եղել անձամբ պատրաստել գրադարակներ և կահավորման որոշ այլ մանրամասներ։
1960 թվականի հունվարի 23-ին Վալենտինա Միխայլովնան լույս աշխարհ է բերել իր միակ դստերը՝ Եկատերինային[178]։ 1962 թվականին մահացել է գիտնականի մայրը՝ Ալեքսանդրա Սերգեևնա Կնորոզովան, իսկ 1969 թվականին՝ հայրը[179]։ 1967 թվականին մայաիստի մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ, ինչի մասին նա ինքն է հայտնել Վլադիմիր Կուզմիշչևին ապրիլի 24-ին, քանի որ Մոսկվա գործուղման պատճառով ստիպված էր մնալ իր տանը։ Հավանաբար, հիվանդությունը հաջողվել է արագ հաղթահարվել, բայց դա առաջացրել է Յուրի Վալենտինովիչի կասկածամտությունը Լենինգրադի կլիմայի վերաբերյալ[120]։
Ծնողների մահից հետո և եղբայրների հետ դժվար հարաբերությունների պատճառով Կնորոզովն ամբողջությամբ կենտրոնացել էր կնոջ և դստեր վրա։ Լենինգրադի պաշարման հետևանքների պատճառով Վալենտինա Միխայլովնայի առողջությունը խիստ վատթարացել է, և 1960-ականների կեսերին նա ստիպված էր թողնել ոչ միայն գիտությունը, այլև աշխատանքը և զբաղվել է ընտանիքի կենցաղային գործերով[180]։
Դուստրը՝ Եկատերինա Կնորոզովան, կրթություն է ստացել Արևելագիտության ֆակուլտետում՝ դառնալով վիետնամագետ-բանասեր և 1987 թվականին դարձել է Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի մասնաճյուղի աշխատակից (այժմ՝ ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտ)[181]։ 1984 թվականին ծնվել է Կնորոզովի թոռնուհին՝ Աննան (տնային մականունը՝ «Ռիս» (թարգմանաբար՝ լուսան))[182][183]։
1990-ականների հենց սկզբին Կնորոզովը հասավ ինստիտուտի ղեկավարության կողմից բնակարանային պայմանների բարելավման։ Գ. Երշովայի պնդմամբ, դրա համար ինքը գնացել էր կեղծ ամուսնալուծության (որը ոչ մի ազդեցություն չի ունեցել ներընտանեկան հարաբերությունների վրա)։ 1992 թվականին Յուրի Վալենտինովիչը և Վալենտինա Միխայլովնան տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգի Բուտլերովա փողոց, տուն 13, «Ակադեմիչեսկայա» մետրոյի կայարանի հարևանությամբ[184]։
Դստեր և թոռնուհու՝ Ե. Յու. Կնորոզովայի և Ա. Ա. Մասլովայի վկայությամբ, Յուրի Վալենտինովիչը շատ ժամանակ է հատկացրել դստերը։ Կնորոզովը, որն ինքը դաժան դաստիարակություն էր ստացել, ձգտել է խուսափել իր ընտանիքում որևէ խստությունից և պարտադրանքից, չնայած այն հանգամանքին, որ նա երբեք էլ աչքի չի ընկել հեշտ բնավորությամբ[185]։ Օրինակ, հարազատներն ու ուսանողները վկայել են նրա առատաձեռնությունը. նա երբեք չի խնայել նվերների վրա և կարող էր իր ցանկացած բան նվիրել . «Ինչու՞ նվիրել մի բան, ինչն ինձ էլ դուր չի գալիս» սկզբունքով[186]։
Կյանքի վերջին տարիներ
խմբագրել1993 թվականի սեպտեմբերի 14-ին Յուրի Վալենտինովիչը գրել է կտակ, ըստ որի ամբողջ ունեցվածքը, «որտեղ էլ այն լինի, ինչ էլ որ լինի», փոխանցել է Աննային՝ թոռնուհուն[187]։ 1990-ականների կեսերից Յու. Վ. Կնորոզովի առողջական վիճակը սկսել էր արագորեն վատթարանալ. նրա համար հատկապես դժվար էր շարժվել երրորդ աստիճանի բնածին հարթաթաթության պատճառով (ինչն էլ նրան դարձրել էր զինվորական ծառայությանն անպիտան)։ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Լեսնայա» և «Պլոշչադ Մուժեստվա» կայարանների միջև թունելների՝ 1995 թվականի դեկտեմբերի ողողումից[188] հետո, Կնորոզովն այլևս չէր կարող հայտնվել քաղաքի կենտրոնում[189]։
1997 թվականի մայիսի 15-ին Մարդաբանության և ազգագրության թանգարանի տնօրինության հրամանով նա հեռացվել է էթնիկ սեմիոտիկայի խմբի ղեկավարի պաշտոնից և տեղափոխվել Ամերիկայի ազգագրության բաժին[190]։ Ս. Կորսունի խոսքով, գիտնականը, սակայն, ստացել է ամբողջական (և նույնիսկ բարձր) աշխատավարձ[191]։ 1998 թվականին նրան նամակով հրավիրել են Անտիգուա Գվատեմալայում կայանալիք մայաների հաջորդ համաշխարհային կոնգրեսին, որին նա չի պատասխանել։ Այնուամենայնիվ, նա հանդիպել է Մարկոս Կոնստանսեի և նրա կնոջ հետ, ովքեր նավարկության ժամանակ այցելել էին Սանկտ Պետերբուրգ[192]։ 1998 թվականի փետրվարի 7-ին Կնորոզովին այցելել է ֆինն հետազոտող Հարի Կետունենը, ով ձայնագրել է գրեթե մեկ ժամ տևողությամբ հարցազրույցը գիտնականի հետ։ Մայքլ Կոյի գրքի գլուխներից մեկի և Դիեգո դե Լանդայի ձեռագրի վերնագրի անալոգիայով հրատարակությունը կոչվում էր «Relación de las cosas de San Petersburgo» («Սանկտ Պետերբուրգի փաստերի մասին հաշվետվություն»)։ Յուրի Վալենտինովիչն ասել է, որ Ջոն Թոմփսոնն (անգլիացի մայագետ) իր անձնական հակառակորդը չէր, քանի որ նա ապրել է Սառը պատերազմի իրականության մեջ և «կռվել Մարքսի հետ»։ Կնորոզովը նաև քննադատել է ամերիկացի վիմագիրներին, ովքեր կառչում են առանձին նշանների մեկնություններին՝ տեքստի տրամաբանության համակարգված ըմբռնման և ընթեռնելի հիերոգլիֆների քանակի ավելացման վրա ուշադրություն դարձնելու փոխարեն[193]։
1999 թվականի սկզբին Յուրի Վալենտինովիչի համար գնալով դժվարացել է քայլելը, նրա խոսքը դարձել է խճճված։ Ըստ Գ. Երշովայի, մարտին նա դադարել էր ճանաչել իր զարմուհուն և անհիմն վախեր ուներ[194]։ 1999 թվականի մարտի 23-ին Յուրի Կնորոզովն իշեմիկ ինսուլտ է ստացել, և նա հոսպիտալացվել է Եղիզաբեթական հիվանդանոցում։ Չնայած Գ. Երշովայի բացասական հայտարարություններին, նրա մտերիմները մինչև վերջ նրա կողքին են եղել․ միայն նրա կինը ծայրահեղ վատառողջական վիճակի պատճառով չի կարողացել այցելել Կնորոզովին[195]։
Յուրի Կնորոզովը մահացել է մարտի 30-ին, առավոտյան ժամը վեցին։ Հուղարկավորության կազմակերպմանն աջակցել է ինստիտուտի տնօրինությունը, սակայն Կունստկամերայի դահլիճում պաշտոնական հրաժեշտի մասին համաձայնության գալ չի հաջողվել[183][196]։ Լեոնարդո Ֆերեյրան հայտնել է, որ հուղարկավորությանը նյութական օգնություն ցուցաբերած միակ կազմակերպությունը Ռուսաստանի Դաշնությունում Մեքսիկայի դեսպանությունն է եղել։ Նաև մի շարք աղբյուրներ հայտնում են, որ նրա մահից անմիջապես առաջ Փիբոդիի անունը կրող Հնագիտության և ազգագրության թանգարանը (ԱՄՆ, Քեմբրիջ (Մասաչուսեթս)) Յու. Վ. Կնորոզովին շնորհել է Տ․ Պրոսկուրյակովայի անվան մրցանակ, որը ենթադրում էր հանրային դասախոսություն[197][198][199]։
Յուրի Կնորոզովը թաղվել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Կովալևսկի գերեզմանատանը[200]։ Նրա մահից մեկ տարի չանցած՝ 2000 թվականի փետրվարի 4-ին մահացել է կինը՝ Վալենտինա Միխայլովնա Սամկովա-Կնորոզովան[183]։ 2004 թվականի սեպտեմբերի 27-ին կանգնեցվել էմայաների ոճով տապանաքար, որը պատրաստել է քանդակագործ Նիկոլայ Վիբորնովը։ Քարակոթողի դիմերեսին պատկերված է Յու. Վ. Կնորոզովն իր Ասյա կատվի հետ և մայաների հիերոգլիֆներով մակագրված են նրա կյանքի ամսաթվերը՝ ըստ մայաների օրացույցի (ծննդյան ամսաթիվը՝ ըստ «երկար հաշվի» 12.15.8.10.13 13 բեն 6 սակ)[201]. Դարձերեսին տեղադրվել է Պալենկեի պատկերի պատճենով ռելիեֆը։ Հուշաքարը տեղադրվել է հարթակի վրա, իսկ դիմացը զոհասեղան է և քար՝ Վալենտինա Միխայլովնայի անվան և կյանքի տարեթվերով[202]։
Գիտական ներդրում
խմբագրելՄայաների գրերի վերծանում
խմբագրելՎերծանման ինֆորմացիոն բազա
խմբագրելԱղբյուրների ու ձեռնարկների կազմությունն ու ծագումը, որոնց օգնությամբ Կնորոզովը վերծանել է մայաների հիերոգլիֆները, պարզվել է, որ խիստ առասպելականացված է։ Գ. Երշովան իր կենսագրության մեջ առանձնացրել է գրքերի հավաքածուի ձևավորման չորս հիմնական տարբերակներ։
- Մայքլ Կոն արևմուտքում տարածել է լեգենդ այն մասին, թե իբր Կնորոզովը գրքեր է փրկել Բեռլինի այրվող գրադարանից, որը գրավել են խորհրդային զորքերը։
- Երկրորդ տարբերակը 1990-ականներին բացատրել է անձամբ Կնորոզովը՝ մեկնաբանելով նախորդը. «գրքերը վերցվել են տարհանման համար պատրաստված արկղերից և բերվել ծանոթ սպաների կողմից»։
- Երրորդ տարբերակը ներկայացվել է Կնորոզովի առաջին հաջողությունից հետո՝ 1957 թվականին, լրագրող Ա. Ագրանովսկու կողմից, հավանաբար հենց Յուրի Վալենտինովիչի խոսքերից ելնելով. գրքերը տրամադրել է Լենինգրադի անանուն գրադարանի աշխատակից Ագնյա Ռոդիոնովան (Կունստկամերայում նման անունով ոչ մի աշխատակից չի եղել)։
- Ալեքսանդր Մարկովիչ Պլունգյանը, ով այդ տարիներին ամենից մոտիկից է ճանաչել Կնորոզովին, առաջ է քաշել ամենասպառիչ տարբերակը, որը բացատրում է բոլոր անհամապատասխանությունները։ Նրա խոսքով, դեռևս Մոսկվայում ուսանելիս Յուրի Վալենտինովիչը եղել է Ս. Տոկարևի հատվածի ռեֆերենտ խմբի անդամ և մասնակցել է գերմանական գրադարաններից պահանջված գրքերի մշակմանը։
Սակայն Կնորոզովը ժլատ է եղել ցանկացած բացատրության մեջ, և նրա կցկտուր արտահայտությունները միայն ավելի են մթագնել հարցը։ Դատելով Բրասյոր դե Բուրբուրի և Վիլյակորտա եղբայրների (մայա չորս կոդեքսներից երեքի՝ Դրեզդենի, Մադրիդի և Փարիզի) ֆաքսիմիլային վերարտարդությունների հրատարակությունների կնիքներից՝ դրանք պատկանել են Բեռլինի ազգագրական թանգարանի գրադարանի ֆոնդերին։ Գ. Երշովան ենթադրել է, որ քանի որ գույքագրումն անմիջապես չի իրականացվել, գիտական ղեկավարությունը (ամենայն հավանականությամբ դա Ս. Պ. Տոլստովն է) թույլ է տվել Յուրիին վերցնել անհրաժեշտ հրապարակումները։ Դատելով գրքերի վրայի նշումներից՝ դրանք Կնորոզովի մոտ հայտնվել են նրա կողմից գրերի վերծանումից հետո[203]։
Աշխատանքի սկզբում Կնորոզովն իր տրամադրության տակ ունեցել է մայաների լեզվի այն ժամանակվա բոլոր բառարաններն ու քերականությունները, ինչպես տպագիր, այնպես էլ լուսապատճենների տեսքով. գրադարանների հավաքածուներից իրեն հատկապես անհրաժեշտ որոշ հոդվածները և մենագրությունները Յուրի Վալենտինովիչը ձեռքով է արտագրել [204]։ Դմիտրի Օլդերոգեն Կնորոզովին է նվիրել Կ. Բուստամանտի ֆրանս-իսպաներեն բառարանի 1901 թվականի հրատարակությունը, որը խիստ անհրաժեշտ էր դե Լանդայի գրքի թարգմանության համար[205]։
Վերծանման սկզբում Կնորոզովը, հավանաբար, բավականաչափ տեղեկացված չի եղել այս ոլորտում ԱՄՆ-ում առկա իրավիճակին[Ն 29]։ Յուրի Վալենտինովիչն իր գործունեության տեսական հիմքերը գտել է հին կրետական գրչության վերաբերյալ Մայքլ Վենտրիսի աշխատություններում՝ հիմնված վիճակագրական վերլուծության և կոմբինատորական մեթոդի վրա․ Արևմտյան ակադեմիական գիտությունը 1940-ականներին մերժում էր նրա աշխատանքը, սակայն ԽՍՀՄ-ում դրանք լիովին աջակցվել և առաջ են մղվել Սոլոմոն Լուրյեի կողմից[206]։
«Լանդայի այբուբենը» վերծանման բանալի
խմբագրելՄայաների գիրը վերծանելու փորձեր են արվել 19-րդ դարի առաջին երրորդից, ռահվիրաներն էին Կոնստանտին Ռաֆինեսկը և աբբատ Բրասեր դե Բուրբուրը․ հենց նա է հայտնաբերել Դիեգո դե Լանդայի «Յուկատանի փաստերի մասին հաշվետվություն» ձեռագիրը և հրապարակել այն 1864 թվականին։ Դարավերջին գերմանացի հետազոտող Էռնստ Ֆյորստենմանը վերծանել է մայաների օրացույցը Դրեզդենյան կոդեքսի նյութի հիման վրա, որը երկար ժամանակ եղել է գիտնականների հետաքրքրությունների կենտրոնում։ Վերծանմանն ամենաշատ մոտ է եղել Փարիզյան կոդեքսի հայտնագործող Լեոն դե Ռոնին 1881 թվականին. նա սահմանել է, որ մայաների գրությունը ներառում է գաղափարագրեր, հնչյունագրեր և դետերմինատիվներ, ինչպես նաև բացահայտել է հիերոգլիֆներ, որոնք նշում են աշխարհի կողմերը և դրանց գունային համապատասխանությունները։ Նա ճշտորեն հասկացել է, որ «Լանդայի այբուբենը»՝ եպիսկոպոսի ձեռագրից հնչյունական նիշերի ցանկը, վերծանման բանալին է։ Ինքը՝ Յուրի Կնորոզովը, գրել է, որ եթե հնարավոր լիներ անմիջապես ապացուցել, որ տարբեր հիերոգլիֆներում նույն գլիֆը նույն կերպ է կարդացվում, ապա մայաների գիրը վերծանված կլիներ դեռևս 19-րդ դարում[207]։ 20-րդ դարի կեսերին մայաների օրացույցի և գրի ամենահեղինակավոր հետազոտողը Ջոն Էրիկ Թոմփսոնն է եղել, ով հերքել է հնչյունական բաղադրիչը հիերոգլիֆիկայում և վերծանումը հանգեցրել է գլիֆների իմաստների մեկնաբանմանը և դրանք քարե ռելիեֆների և ստելաների պատկերները ձեռագրերի հետ համեմատելուն[208][209]։
Ամենակարևոր պոստուլատը, որի վրա հիմնված էր Կնորոզովը, մայաների գրչության ոչ թե պատկերավոր, այլ հնչյունային բնույթի ճանաչումն էր։ Այլ կերպ ասած, որոշ նշաններ ունեն նույն ձևը հիերոգլիֆների տարբեր համակցություններում, քանի որ դրանք ոչ միայն իմաստային բեռ են կրում, այլև վերարտադրում են ձայնը[210]։ Օրինակ, գլիֆը, որը նման էր խսիրե կարպետի (циновка) կամ ձկան թեփուկի, իսկապես փոխանցում էր «կարպետ» հասկացությունը, բայց հնչյունաբանորեն տալիս էր «շ(ա)» վանկը (յուկատեկերենում՝ «շաան»)։ 1952 թվականի հոդվածում Կնորոզովը նշել է, որ կուց՝ «հնդկահավ» և ցուլյ՝ «շուն» բառերի գրությունը պարունակում է նույն հնչյունական տարրը ց (գրված է կողոսկրերով ողնաշար պատկերող նշանով) և թույլ է տալիս օգտագործել խաչաձև ընթերցանություն[211]։ Սակայն դա դեռ չէր նշանակում տեքստը կարդալու հնարավորություն[208]։
Կնորոզովը հաստատապես համոզված էր, որ հնչյունաբանական ընթերցանության բանալին «Լանդայի այբուբենն» էր։ Չնայած այն հանգամանքին, որ դեռևս 1880-ական թվականներից, երբ դը Լանդայի նշանները կարդալու համար օգտագործելու փորձն անհաջողությամբ էր ավարտվել, այս վանկագիրը լավագույն դեպքում ծիծաղաշարժ էր համարվում, Յուրի Կնորոզովը հայտարարել է.
Դը Լանդայի նշաններն ունեն հենց այն հնչյունական իմաստը, որը նա վերագրել է դրանց[212]։ - Յու Կնորոզով
|
Դիեգո դը Լանդայի ձեռագրում բերվել է մայաների կերպարներով բառեր գրելու երեք օրինակ, որոնցից երկուսն ամբողջովին անհասկանալի էին։ Օրինակ, եպիսկոպոս դե Լանդան հաղորդում էր, որ մայաների դպիրները «հանգույց/օղակ» («լե») բառը նշելու համար օգտագործել են «eleele» նշանները։ Գրեթե բոլոր հետազոտողները սա աբսուրդ էին համարում և չեն փորձել բացատրել, թե ինչ նկատի ուներ դե Լանդան՝ օգտագործելով այս օրինակը։
Կնորոզովը ստիպված էր սկսել մայաների ձեռագրերում հայտնաբերված նշանների ամբողջական ցանկը կազմելուց՝ իրենց բոլոր բազմաընթերցվող տարբերակներով հանդերձ, այնուհետև անցնել «Լանդայի այբուբենի» նշանների նույնականացմանը։ Այդպիսով պարզվել է, որ բոլոր 27 հնչյունական նշանները առկա են «Յուկատանի փաստերի մասին հաշվետվություններ» ձեռագրերում։ Եպիսկոպոսը պնդել է, որ նշանները համապատասխանում են իսպաներեն տառերին, որոնք դասավորված են լատինական այբուբենի հերթականությամբ, սակայն շեղումներ կան, որոնց իմաստը հստակեցնելու անհրաժեշտություն կա։ Լատինական որոշ տառեր բացակայում էին այբուբենից, որոնց նման հնչյուններ չկան յուկատեկական լեզվում (d, f, g, r), մինչդեռ որոշ տառեր կրկնապատկվում էին (pp)՝ իսպաներենում անալոգը չունեցող հնչյունները փոխանցելու համար[Ն 30]։ Այնուամենայնիվ, «բ» տառը համապատասխանում էր մայա նշաններից երկուսին, և նույնը վերաբերում էր «լ» և «շ» հնչյունների նշանակումներին։ Շարունակելով աշխատանքը, Կնորոզովն ապացուցել է, որ Լանդայի այբուբենում ներկայացված են վանկային նշաններ, և եպիսկոպոսն ինքը փորձել էր ճշգրիտ փոխանցել մայաների լեզվի հնչյունաբանությունը, փափուկ և կոշտ բաղաձայնների տարբերությունը և հագագային / շնչեղ բաղաձայների առկայությունը։ Ի վերջո, դա հնարավորություն է տվել հաստատել, որ նշանները համապատասխանում են ոչ թե իսպանական տառերի արտասանությանը, այլ նրանց անվանմանը։ Ապացույցը «սեկ» ամսվա հիերոգլիֆի ընթերցումն էր, որը բաղկացած էր դե Լանդայի ցանկում ներկայացված սե - կա տարրերից[214]։
Հաջորդ փուլը «Յուկատանի փաստերի մասին հաշվետվություններ» ձեռագրում բերված օրինակները համակարգելն էր, հատկապես «էլէէլէ»։ «Լէ» գիրը ձեռագրում կրկնվել է արդեն «L» տառի տակ, որը իսպաներեն կոչվում է «էլէ»։ Այսպիսով, պարզվել է, որ հնդկացի գրագիրը, որին թելադրում էր դե Լանդան, «e» տառի անվանումը (որի արտասանությունը հայերեն/ռուսերեն «է»-ին մոտ է) ամրագրել է իսպաներեն «l» տառի անվանում, և յուկատեկական լեզվով «օղակ/հանգույց/թակարդ/ծուղակ/որոգայթ» բառ։ Այսպես առաջացել է «e-le-e-le» նշանների համակցությունը. Մայա կոդեքսներում «օղակ» բառը գրվել է e և le նշաններով, որոնք առկա են «Լանդայի այբուբենում»[215]։ Կուզմիշչևն այս օրինակը բացատրել է հետևյալ կերպ.
Հնում ռուսական դպրոցներում ուսուցիչն աշակերտներին թելադրելիս ասում էր․ «Երեխաներ, գրեք «բաբա» բառը։ «ԲՈՒԿԻ-ԱԶ-ԲՈՒԿԻ-ԱԶ ․․․ բաբա!»։ Ահա այս նույնը, բայց միայն իսպաներեն «բուկի-ազ-բուկի-ազ»-ն էլ, հավանաբար, գրել է գրագիրը Դիեգո դե Լանդայի թելադրանքով։ Թելադրելով «ԼԷ» բառը՝ Լանդան սկզբում այն ասել է տառերով, իսկ հետո ամբողջությամբ՝ «ԷԼԷ» («L» տառի անվանումը), «Է» («է» տառի անվանումը, որը համընկնում է նրա հնյողության հետ)՝ «ԼԷ» («օղակ»)։ Գրագիրը, համենայն դեպս, գրի է առել այն ամենը, ինչ արտաբերել է ապագա եպիսկոպոսը, ահա այդ ժամանակ էլ ծնվել է այդ անհասկանալի և անհեթեթ «E-LE-E-LE»-ն[216]։ - Յու․ Կնորոզով
|
Դե Լանդայի մյուս օրինակներում ճիշտ նույն խառը վիճակն է, որտեղ ներկայացված են և՛ իսպանական տառերի հնչյունական իմաստները, և՛ անունները[215]։
Դիրքային վիճակագրության և խաչաձև ընթերցումների մեթոդ
խմբագրելԿնորոզովը երկար, խիստ հաշվարկներով, հաստատել է, որ մայաների բոլոր երեք ձեռագրերը պարունակում են մոտավորապես 355 չկրկնվող նիշ։ Շարունակելով աշխատանքը՝ Յուրի Վալենտինովիչը սկսել է որոնել նշանների խմբեր, որոնք բառերի արմատներ կունենային, այնուհետև գտնել դրանց հետ կապված և պարբերաբար հանդիպող նշանների փոփոխական խմբեր, որոնք կհամապատասխանեին քերականական ցուցանիշներին՝ մասնիկներ, ածանցներ և այլն։ Այս աշխատանքին նպաստել է այն փաստը, որ հիերոգլիֆային տեքստի կառուցվածքը կարելի էր համեմատել լատիներեն գրված 16-17-րդ դարերի մայաների տեքստերի քերականական ցուցանիշների հետ, օրինակ՝ Չիլամ-Բալամ տեքստերի հետ։ Քանի որ մայաների լեզուները բազմաթիվ են, և դրանց տարածման արեալը մեծ է, գիտնականն ընդունել է այն վարկածը, որ եթե մայաների ձեռագրերը Յուկատանի ծագում ունեն, դե Լանդայի ձեռագիրը և պահպանված բառարանները ամրագրել են յուկատեկ լեզուն, ապա վերծանման նյութերը հիմնված կլինեն հենց դրա վրա։
Աշխատանքը շատ դանդաղ է ընթացել, քանի որ յուրաքանչյուր համակցություն պետք է որոնվեր մայաների էպիգրաֆիկ արձանագրությունների բոլոր ձեռագրերի և առկա վերարտադրումների միջոցով։ Դժվարությունների պատճառ է եղել նաև գրագիրների սխալները (հատկապես Մադրիդյան կոդեքսում) և քարի վրա փորագրված արձանագրությունների վատ վիճակը։ Ի վերջո, Յու. Վ. Կնորոզովին հաջողվել է խմբերի բաժանել հիերոգլիֆների առկա բոլոր համակցությունները։ Նրանցից յուրաքանչյուրը ներառում էր հիերոգլիֆներ՝ նույն կայուն նշաններով և տարբեր փոփոխականներով։ Դրանից հետո աղյուսակներում արմատային նշանից առաջ կամ հետո տեղադրված նույն քերականական ցուցիչներով արմատները, միատեղվել են։ Այս մեթոդը ստացել է «դիրքային վիճակագրություն», քանի որ ուսումնասիրվել է արտահայտության մեջ որոշակի դիրք զբաղեցնող նիշերի հաճախականությունը։ Նույն այս մեթոդը հնարավորություն է տվել վերլուծել բառերի կարգը հիերոգլիֆային լեզվի նախադասություններում[217][218][219]։
Շարահյուսական վերլուծության ընթացքում պարզվել է, որ բոլոր տեսակի նախադասությունների երկրորդ և երրորդ տեղում կան հիերոգլիֆներ, որոնք իրենց կազմի մեջ չունեն փոփոխական նշաններ։ Ամենայն հավանականությամբ, դրանք նշանակել են ենթակա։ Ընդհակառակը, գրեթե բոլոր տեսակի նախադասություններում առաջին տեղում ամենաշատ փոփոխական նշաններ ունեցող հիերոգլիֆներն են։ Այսինքն՝ դա բայական ստորոգյալ է։ Սակայն վիճակագրությունը ցույց է տվել, որ ստորոգյալի հիերոգլիֆները կազմում են երկու խումբ՝ տարբեր քերականական ցուցանիշներով։ Մի խմբում ստորոգյալից հետո անմիջապես հաջորդում է ենթական, երկրորդում՝ ենթական տեղափոխվում է երրորդ տեղ, և դրանցից առաջ՝ լրացուցիչ նշաններ են։ 16-17-րդ դարերի ձեռագրերի քերականության հետ համեմատությամբ եզրակացություն է արվել, որ առկա են լրացում պահանջող բայատեսակներ (Непереходный глагол, Переходный глагол)։ Քերականական կառուցվածքի համեմատությունը Կնորոզովից պահանջում էր նույն կերպ վերլուծել լատիներենով գրված մայաների տեքստերի կառուցվածքը[220]։
Մայաների հիերոգլիֆների և լեզվի քերականական կառուցվածքի հստակ տիպաբանությունն ստանալուց հետո Յու. Կնորոզովը կարող էր անցնել տեքստերի հնչյունական ընթերցմանը և ավելացնել ընթեռնելի նշանների քանակը։ Արդարացվել էին նաև գաղութատիրական դարաշրջանի հայտնի տեքստերի և բառարանների փոփոխական նշանները քերականական կատեգորիաների հետ համեմատելու հնարավորության վերաբերյալ հաշվարկները։ Կառուցվածքային վերլուծությունն ինքնին դեռ չէր նշանակում կարդալ, քանի որ քերականական ցուցիչները հնրավոր է բոլորովին այլ կերպ կարդացվեին։ Սա կարելի էր ստուգվել միայն խաչաձև ընթերցման մեթոդի կիրառմամբ։ Օրինակ, եթե 16-րդ դարում «տի» նախդիրն իսկապես այդպես է ընթերցվել, ապա այն կարող էր օգտագործված լինել այն բառերի ընթերցման համար, որոնցում այդ նշանն օգտագործվել է բառարմատի մասը գրելու համար, այլ ոչ թե որպես քերականական ցուցիչ, քանի որ բոլոր դիրքերում այն կարդացվում է նույնանման։ Բայց վերջնականապես համոզվելու համար անհրաժեշ էին առնվազն երկու տարբեր բառեր, որոնցում այս նշանն առկա լիներ[221]։
«Հնդկացի մայաների գիր» և մեքենայական վերծանման կազուս
խմբագրելԸստ Ս. Կորսունի՝ 1960-ականների սկզբին մայաների գրի վերծանումը համարվում էր ոչ պակաս գիտական ձեռքբերում, քան տիեզերական թռիչքները[222]։ Կնորոզովի կարևորագույն խնդիրն իր մեթոդի ճանաչումից հետո հետազոտության խնդրահարույց դաշտի ընդլայնումն էր։ Վերջինս ենթադրում էր հնագույն գրերի վերծանման համընդհանուր տեսության մշակում[223]։ Ատենախոսության տեքստը չէր ենթադրում մայաների գրերի վերծանման և նկարագրության մեթոդի համապարփակ դիտարկում, հետևաբար մինչև 1957 թվականի դեկտեմբերը տպագրության պատրաստվեց «Հնդկացի մայաների գիրը» մենագրության տեքստը 55 հեղինակային թերթիկ ծավալով։ Ձեռագրին դրական արձագանքով խորը վերլուծություն է ներկայացրել ԽՍՀՄ պատմական գիտության առաջատար կազմակերպիչներից մեկը՝ Վ. Վ. Ստրուվեն[224]։ Սակայն հրապարակումը կանգ է առել։ Դա մասամբ պայմանավորված էր նրանով, որ Ազգագրության ինստիտուտում Կնորոզովի գործունեության ընդդիմադիրներ կային, որը մեծապես աջակցվում էր «վերևից»[225]։
1959 թվականին ԽՍՀՄ ԳԱ Նախագահությանն առընթեր կիբեռնետիկայի գիտական խորհուրդը սկսեց ղեկավարել Վյաչեսլավ Վսևոլոդովիչ Իվանով, և նա միտք հղացավ Կնորոզովին ներգրավել աշխատանքում, և 1960 թվականին Կնորոզովը ստանձնեց ИАЭ-ի սեմիոտիկայի խմբի ղեկավարությունը (պաշտոնապես կոչվել է Գրչության պատմական համակարգերի վերծանման հանձնաժողով)[226]։ Յուրի Վալենտինովիչի համար, նախ, դա հնարավորություն էր փորձարկել մեքենայական վերծանման մեթոդները, և երկրորդը, դա հաստատեց նրա պաշտոնական կարգավիճակը ինստիտուտում[227]։ Աշխատանքի հիմնական մասը պետք է իրականացվեր Մոսկվայում։ Մաթեմատիկոսներ Յու. Ա. Շրայդերը, Մ. Լ. Ցետլինը և Մ. Ա. Պրոբստը սկսել են զբաղվել ԷՀՄ համար ծրագրերի մշակմամբ։ Պլանավորվում էր ստեղծել ծրագրերի գրադարան, որը թույլ կտա վիճակագրորեն մշակել գրային համակարգերը, որոնք ունեն տեքստերի ընդարձակ կորպուս։ Սակայն, այս հարցում նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց ԽՍՀՄ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի մաթեմատիկայի ինստիտուտը, ավելի ճիշտ՝ Ե.Վ. Եվրեինովի, Յու. Գ. Կոսարևի և Վ․ Ա․ Ուստինովի նախագծային խումբը, որոնց ամեն կերպ աջակցում էր Վ. Ա. Սոբոլևը[228]։
Յու.Կոսարևի խումբը դիմել է Կնորոզովին և կարողացել հետաքրքրել Վյաչեսլավ Իվանովին[229]։ 1959 թվականի ամռանը Կնորոզովի նյութերը տեղափոխվել են Նովոսիբիրսկ, իսկ 1960 թվականին հայտարարվել է, որ համակարգչի օգնությամբ մշակվել են Դրեզդենի և Մադրիդի մայաների ձեռագրերը՝ վերծանելով հնագույն գիրը։ Այս արդյունքները ներկայացվել են 1961 թվականի հունվարի մեքենայական թարգմանության և տեքստի ավտոմատ մշակման կոնֆերանսում[230]։ Սենսացիան տարածվում էր, և Ս. Լ. Սոբոլևը և մեքենայական խմբի անդամները հավաքում էին ամբողջ դահլիճներ իրենց զեկույցների համար։
1961 թվականին Կնորոզովի տվյալների հիման վրա ստեղծվել է «Էլեկտրոնային համակարգիչների օգտագործումը հին մայաների գրության ուսումնասիրության մեջ» քառահատորյակը։ Գիրքը ներկայացվել է երկրի ղեկավար Ն. Ս. Խրուշչովին՝ որպես խորհրդային լեզվաբանության և մաթեմատիկայի գլխավոր ձեռքբերում[231]։ «Օգոնյոկ» ամսագրում հայտնի հրապարակման մեջ փորձ է արվել նսեմացնել հենց Յուրի Վալենտինովիչի ձեռքբերումը[232]։ Դրանից Կնորոզովը մեծ հրասթափություն էր ապրել, և «Լեզվաբանության խնդիրներ» ամսագրում նա հրապարակել է «Մայաների տառի մեքենայական վերծանումը» ակնարկը, որի գրելաոճը Դ. Դ. Բելյաևը բնութագրել է որպես «ծաղրական քննադատական»[233]։ Կոսարև խմբի հրապարակումների վերլուծության եզրակացության մեջ Յու.Վ.Կնորոզովը գրել է.
Հեղինակների կատարած աշխատանքը գործնականում ցույց է տվել, որ ժամանակակից հաշվողական տեխնոլոգիան կարող է օգտագործվել հին գրային համակարգերը վերծանելու համար։ «Մեքենայական» վերծանումը հաստատեց այն փաստը, որ գրի օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքներն անխուսափելիորեն համընկնում են։ Հարկ է նշել, որ եթե «մեքենայական» վերծանման արդյունքները չհամընկնեին դրան նախորդած «մեխանիկական» վերծանման արդյունքների հետ, ապա «մեքենայականը» (և ոչ «ձեռքով» արդեն ապացուցվածը) պետք է վերանայվեր. ինչպես որ այն պետք է վերանայվի այն մասում, որտեղ ներկայացված են ակնհայտորեն սխալ հնչյունական ընթերցումներ (չնայած դրանք նույնպես կրկնօրինակում են նախկինում հրապարակվածները)։ «Մեքենայական» վերծանումը միայն մասամբ է կրկնօրինակել «ձեռքովը» և ոչ մի նոր բան չի ավելացնում մայաների գրի մասին մեր գիտելիքներին[234]։ - Յուրի Կնորոզով
|
Կնորոզովի հոդվածը իսպաներենով անմիջապես տպագրվել է Մեքսիկայում[235]։ Սա մեծ կոնֆլիկտ է առաջացրել Ս. Սոբոլևի հետ, ով նույնիսկ Վ. Ա. Ուստինովի ատենախոսության պաշտպանության գիտական ղեկավարն էր, որը նախատեսված էր 1962 թվականին։ Աստիճանի շնորհմանը կտրականապես դեմ եղավ Լ. Վ. Կանտորովիչը, որն էլ իր հերթին առաջացրել էր կոնֆլիկտի նոր ալիք[236]։ Ըստ երևույթին, դա էր հիմնական պատճառը, որ Կնորոզովին չուղարկեցին Մեխիկոյի Ամերիկանիստների միջազգային կոնգրեսին և ընդհանրապես դարձրեցին «ոչուղևորվող»[237]։
Ի վերջո, 1963 թվականին լույս է տեսել Կնորոզովի «Հնդկացի մայաների գիրը» մենագրությունը, որը ներառում էր երեք ծածկագրերի վերարտադրություններ և գաղութատիրական շրջանի որոշ տեքստերի թարգմանություններ։ Աշխատանքի կարևոր մասն էր կազմում հիերոգլիֆների կատալոգը (540 նիշ), որը կազմված էր խիստ գրաֆիկական սկզբունքով։ Նշաններն ուղեկցվում էին մեկնաբանություններով, որոնք ցույց էին տալիս, թե ինչ է նշանակում նշանը, դրա ընթերցումը, հղումներ ալոգրաֆներին և տարբերակներին, հղումներ Ցիմերմանի (1931) և Գեյթսի (1952) կատալոգներին (Թոմփսոնի կատալոգը լույս տեսավ մինչև 1962 թվականը)[238]։ Հեղինակը պատմագիտական ակնարկը լրացրել է նաև Նովոսիբիրսկի խմբի աշխատանքի կողմնակալ նկարագրությամբ[239]։
Գիրքը լույս է տեսել 1000 օրինակ տպաքանակով, որն անմիջապես ուղարկվել է ինչպես աշխարհի ամենամեծ գրադարաններին, այնպես էլ ԽՍՀՄ դեսպանություններին[240]։ 1965 թվականին Կնորոզովի աշխատության ակնարկ է հրատարակել Մայքլ Կոն։ Նա նշել է, որ, չնայած Է. Թոմփսոնի քննադատությանը, ռուս գիտնականի աշխատանքն արժանի է առավելագույն ուշադրության, և մանրամասն նկարագրել է տեքստի բովանդակությունը[241]։ Մ. Կոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կնորոզովը, համեմատելով ծածկագրերի քերականական կառուցվածքը, իրեն հասանելի գաղութային շրջանի որոշ էպիգրաֆիկ հուշարձաններ և փաստաթղթեր, եզրակացրել է, որ հիերոգլիֆային լեզուն նույնական չէ քերականագետների ֆիքսած և 16-17-րդ դարերի բառարաններում գրանցված Յուկատեկ լեզվին[242]։ Գրախոսը միանշանակ եզրակացրել է․
Կնորոզովը մայաների ոչ օրացուցային հիերոգլիֆների վերծանման առաջամարտիկն է[243]։ - Մայքլ Կո, 1965 թվական
|
Կնորոզովին մրցանակին հանձնելու հիմնավորման մեջ նշվել է Մ.Կոյը գրախոսականում տվել է Կնորոզովին 1966 թվականին Միկլուխո-Մակլայի մրցանակի ներկայացնելու հիմնավորումը, որը Յուրի Վալենտինովիչը, սակայն, այդպես էլ չի ստացել[244]։
Մայաների կոդեքսների թարգմանություններ
խմբագրելՅու. Վ. Կնորոզովը «վերծանում» տերմինը դիտարկել է նեղ իմաստով՝ որպես մոռացված գրի նշանները կարդալ։ Ընթերցանության, լեզուն սովորելու, տեքստեր թարգմանելու և մեկնաբանելու խնդիրները նա համարում էր այլ բնագավառի՝ բանասիրության հետ է կապված աշխատանք[245]։ Այնուամենայնիվ, 1967 թվականին Կնորոզովը սկսել է իր աշխատանքի հաջորդ փուլը մայագիտության ոլորտում՝ Դրեզդենի կոդեքսի ուսումնասիրությունը։ Առաջին հերթին նրան հետաքրքրում էր դատաբժշկական մեթոդների կիրառելիությունը պալեոգրաֆիայում, քանի որ ակնկալում էր վերականգնել կորսված ֆրագմենտներն ու մաշված նշանները[246]։ Այս նախագիծը երբեք չի իրականացվել, սակայն Կնորոզովի 1970-1975 թվականների համար նախատեսված զեկույցում կա «Մայաների հիերոգլիֆային ձեռագրեր» մենագրությունը՝ 17 հեղինակային թերթիկներով։ Այս գիրքը «Հին մայաների գրի» շարունակությունն էր և ներառել է չորս պահպանված ծածկագրերի ամբողջական թարգմանությունը (ներառյալ Գրոլիեի կոդեքսը) և Կնորոզովի մեկնաբանությունները։
Ըստ Գ. Երշովայի, մենագրության ձեռագիրը մեծապես կրճատվել էր․ Կնորոզովը ստիպված էր թողնել «աստվածների աղյուսակները»։ Չափազանց ցածր էր նաև տպագրության որակը. լայնաֆորմատ գիրքը տպագրվել էր փափուկ կազմով, իսկ տպագրությունը ռոտացիոն տպագրահաստոցով, ոչ թե բարձրորակ տպագրական հաստոցով[247]։ Վլադիմիր Երմակոֆը իր ֆրանսիական գրախոսությունում նաև ընդգծել էր, որ այս գիրքը 1963 թվականի մենագրության շարունակությունն է, որը վերծանման գործնական փորձարկում էր։ Այնուամենայնիվ, գրախոսի քննադատությունն առաջացրել էր 30 էջանոց մեկնաբանության հանրաճանաչությունը, որն ավելի շատ հիմնված էր հնագիտական և ազգագրական աղբյուրների վրա. ամփոփման մեջ ասվում է, որ «մայաների թարգմանված գրերում պարունակվող տվյալների վերլուծական ուսումնասիրությունը դեռևս սպասվում է»[248]։
Կնորոզովի մեթոդի ճանաչումն արևմուտքում
խմբագրելԿնորոզովի 1952-1956 թվականների հոդվածների արձագանքները ճիշտ հակառակն են ստացվել։ Առաջին դրական ակնարկը ներկայացրել է Գյոթեբորգի համալսարանի պրոֆեսոր, սինոլոգ Տուր Ուլվինգը։ Խորհրդային վերծանման մասին իր հոդվածում նա կոպտորեն հայտարարել է. «Դժվար է հավատալ, որ նման հետևողական համակարգ կարող էր մշակվել, եթե այն իր էությամբ հուսալի չլիներ»[100]։ Տ. Ուլվինգը իրավացիորեն նշել է, որ Կնորոզովի ստեղծագործությունները վերաբերել են բացառապես կոդեքսներին, և որ դասական շրջանի էպիգրաֆիկ հուշարձաններում կան նշաններ, որոնք ընդհանրապես չեն օգտագործվում կոդեքսներում։ Սա չէր ժխտում խորհրդային գիտնականի ճշմարտացիությունը և այն փաստը, որ գրային համակարգը հիմնովին միասնական էր. «բանալին կարծես համընկնում է, հիմքեր կան հուսալու, որ ի վերջո դուռը կբացվի»[249]։
Էրիկ Թոմփսոնը երբեք չի կարողացել համաձայնվել Կնորոզովի վերծանման արդյունքների հետ, և 1959 թվականին նա ծավալուն հոդված է հրապարակել «American Antiquity» ամսագրում, որտեղ համակարգված կերպով ներկայացրել է իր առարկությունները։ Մասնավորապես, նա պնդում էր, որ համակարգային առումով մայաների գիրը չի տարբերվում նախակոլումբիական՝ ացտեկների գրից, այսինքն՝ հնչյունական չէ։ Միայն Կոնկիստայից հետո են հնդկացիները սկսել օգտագործել հնչյունական տարրերը և սկզբնական ձայնավորներն ու վերջին բաղաձայնները գրելու «ռեբուս մեթոդը»։ Թոմփսոնը պնդում էր, որ «Լանդայի այբուբենը» պատկերագրությունը (պիկտոգրաֆիա) մշակութային նոր իրավիճակին հարմարեցնելու փորձ է կամ պարզապես միսիոներական մոլորության արդյունք։ Կնորոզովի մեթոդը, որը հիմնված էր դե Լանդայի ձեռագրի վրա՝ որպես Ռոզետայի քարի անալոգի, կտրականապես մերժվել է՝ պատճառաբանելով, որ հնչյունական ընթերցանությունն ու պատկերային նշանը բացարձակապես փոխկապակցված չեն։ Նա նաև մերժում էր ռուս գիտնականի բոլոր հնչյունական վերակառուցումները, ներառյալ ձայնավորների ներդաշնակագրությունը, ինչպես նաև պնդում վոկալիզացիայի համար օգտագործել ժամանակակից յուկատեկական լեզուն[250]։
1960-1970-ական թվականներին Կնորոզովի մեթոդն ու աշխատանքը կայուն ճանաչում են գտել Արևմուտքում։ Յուրի Վալենտինովիչի հիմնական աջակիցը Մայքլ Կոն էր, ում կինը՝ Սոֆյա Ֆեոդոսևնա Դոբրժանսկայան (Ֆեոդոսի Դոբրժանսկու դուստրը), Կնորոզովի երկու հիմնարար մենագրություններն էլ թարգմանել է անգլերեն։ «Մայա հնդկացիների գրության» նախաբանը գրել է Տատյանա Պրոսկուրյակովան[251]։ 1969 թվականին Կո ամուսիններն առաջին անգամ այցելել են ԽՍՀՄ և անձամբ հանդիպել գիտնականին[252]։ Դեռևս 1962 թվականին Դեյվիդ Քելլին Չիչեն Իցայի ստելաների վրա հաջողությամբ կարդացել էր տիրակալների անուններն «ըստ Կնորոզովի»։
1970-ականների սկզբից ԱՄՆ-ում Ֆլոյդ Լաունսբերին, ով զբաղվում էր անունների նույնականացմամբ և Պալենկե թագավորական դինաստիայի հաջորդականության վերծանմամբ, վճռականորեն դիմել է Կնորոզովի մեթոդներին և առաջին անգամ 1973 թվականին կարդացել և պարզել տիրակալ Պակալ Մեծի անունը։ Դա տեղի է ունեցել Մեսա Ռեդոնդայում (Ռեդոնդա մեսա) կայացած առաջին կլոր սեղանի ժամանակ։ Ավելի վաղ, 1971 թվականին Դումբարթոն Օքս առանձնատանը (Վաշինգտոն ԿՇ մերձակայքում) կայացած կոնֆերանսի ժամանակ Լաունսբերին ներկայացրել է զեկույց, որտեղ նա ուղղակիորեն աջակցել է Կնորոզովին։ Հաջորդել է 1979 թվականին Նյու Յորքի պետական համալսարանի կողմից անցկացված «Հնչյունաբանությունը մայաների հիերոգլիֆային գրում» կոնֆերանսը, որում Կնորոզովի մեթոդը վերջնական ճանաչման է արժանացել։ Համաժողովին մասնակցել են 135 առաջատար մայանիստներ ամբողջ աշխարհից[253]։ Նախատեսվում էր, ի թիվս այլ բաների, հրավիրել հենց Յու. Վ. Կնորոզովին («որպես այս ոլորտում առաջատար և ամենահեղինակավոր մասնագետ, որպես հայտնի դպրոցի ղեկավար», ինպես արտահայտվել է Իրինա Կոնստանտինովան), բայց ԽՍՀՄ ԳԱ-ում քաղաքական հանգամանքներից ելնելով որոշվել է, որ դա «տեղին չէ»։ Հնչյունաբանությանը նվիրված գիտաժողովին մասնակցելու անհնարինությունը գիտնականը չափազանց ցավոտ է ընդունել[254]։
1980-ականներից Կնորոզովի կապերն արևմտյան գիտնականների հետ ավելի ինտենսիվ են դարձել։ Մասնավորապես, նամակագրություն է եղել Կորնելիա Կուրբյուհնի հետ, ով զբաղվում էր մայաների նշաններով կարդալու կատալոգը կազմելով, որը հրատարակվել է 1989 թվականին։ 1987 թվականին Ազգային աշխարհագրական ընկերության աշխատակից՝ հնագետ Ջորջ Ստյուարտը III-ը (George E. Stuart III, 1933-2014) նվեր է ուղարկել մայաների բառապաշարի Cordemex բառարանը, ինչպես նաև «National Geographic» ամսագրի բաժանորդագրությունը[255]։ Սառը պատերազմը հաճախ է միջամտել գիտական հարաբերություններում. 1980-ականների կեսերին Ջորջ և Դեյվիդ Ստյուարտները Կնորոզովի համար հավաքել էին մեծ փաթեթ՝ գրքերով և հոդվածների լուսապատճեններով՝ մայաների ուսումնասիրությունների վերջին հետազոտությունները։ Դրանք մի քանի արկղերով տարել են Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպանատուն, որը գտնվում էր փողոցի մյուս կողմում։ Փաստաթղթերը փոխանցելու ժամանակ նրանց բռնել են ՀԴԲ-ի գործակալները և կալանավորվել[256]։
Նույնիսկ 1980-ականներին շարունակվել է Կնորոզովի արտասահման մեկնելու արգելանքը, թեև հենց այս տասնամյակում բազմաթիվ հրավերներ է ունեցել ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Գվատեմալայի և Իսպանիայի գիտական ընկերություններից, ակադեմիական հաստատություններից և համալսարաններից։ 1986 թվականին նման հրավեր է եղել Գվատեմալայի պատմության և մարդաբանության ինստիտուտից, որը օգոստոսին անցկացնելու էր սիմպոզիում ի հիշատակ՝ Տատյանա Պրոսկուրյակովայի և Հենրիխ Բեռլինի (այցով Տիկալ և Վաշակտուն)․ կրկին չի հաջողվել մեկնել, բայց նրա զեկույցը հրապարակվել է իսպաներենով[257]։ 1987 թվականին Կնորոզովը հեռակա կարգով ընտրվել է Մադրիդի Մայաների ուսումնասիրության ընկերության պատվավոր անդամ[258]։ Միայն 1992 թվականի սկզբին է Կնորոզովին հաջողվել ծանոթանալ Տ. Բարտելի և նրա գործընկերների հետ, որոնք զբաղվում էին Ռապանուի գրի վերծանմամբ։ Դրա համար մի խումբ գերմանացի և նորզելանդացի գիտնականներն իրենք էին եկել Սանկտ Պետերբուրգ[259]։ Նույն 1992 թվականին լույս է տեսել Մայքլ Կոյի «Կոտրելով մայա կոդը» («Взламывая код майя») գրքի առաջին հրատարակությունը, որը տալիս է Կնորոզովի վերծանման ընթացքի և արդյունքների առավել համապարփակ նկարագրությունն անգլերենով[260][261]։
Ռապաունյան գիր․ ռոնգո-ռոնգո
խմբագրել1956 թվականի «Սովետական ազգագրություն» ամսագրի չորրորդ համարում հայտնվել է Յու. Վ. Կնորոզովի և Ն. Ա. Բուտինովի համատեղ հոդվածը «Նախնական զեկույց Զատկի կղզու գրերի ուսումնասիրության վերաբերյալ»[112]։ Յուրի Վալենտինովիչի կոխաու ռոնգո-ռոնգո գրով հետաքրքրվել է կունստկամերայում հայտնվելուց անմիջապես հետո, մանավանդ որ 1930-ականներից նրա աշխատակիցները մեծ աշխատանք են կատարել՝ համեմատելով Զատկի կղզու բոլոր հայտնի արձանագրությունները[262]։ Կնորոզովը և Բուտինովը առաջարկել են, որ Gv5-6 -ում կրկնվող 15 նիշանոց մոտիվները (G արձանագրության դիմերեսի 5 և 6 տողերը) տոհմի անդամների անուններն են։
Կնորոզովը եկել է այն եզրակացության, որ Զատկի կղզու նշանները նախագրային են (պրոտոգիր - «պրիմիտիվ հիերոգլիֆներ, որոնցում կարելի է բաց թողնել օժանդակ խոսքի մասերը և մասնիկները/ածանցները»)[265], իսկ 1958 թվականին նա աջակցել է Իրինա Ֆեդորովայի աշխատանքին, ով մասնագիտորեն ձեռնարկել է ռապանուի լեզվի և բանահյուսության ուսումնասիրությունը[262]։ Ավելին, 1958 թվականի մարտի 17-ին Յու. Վ. Կնորոզովը Ս․ Պ․ Տոլստովայի անունով պաշտոնական նամակ է ուղարկել, որում առաջարկել է կազմակերպել հնագիտա-ազգագրական արշավախումբ Զատիկի կղզի՝ որպես դիտորդ չիլիացի փորձագետների մասնակցությամբ[266]։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդային նավերը հետազոտություններ են անցկացնում Խաղաղ օվկիանոսում, արշավախումբը կարող է ուղարկվել և տեղ հասցվել խորհրդային նավով։ Զատկի կղզում արշավախմբի գտնվելը ենթադրաբար կարող է տևել 5-6 ամիս։ Ցանկալի է արշավախմբի կազմում ընդգրկել երեք ջոկատ՝ ազգագրական և երկու հնագիտական, 12-15 հոգանոց ընդհանուր թվով, իհարկե, տեղի բնակիչներից 40 բանվոր մշտապես վարձելու հնարավորությամբ[267]։ |
1959 թվականի հոկտեմբերի 30-ին ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի կուսակցական բյուրոն հաստատել է Կնորոզովին «գիտական նպատակներով Լատինական Ամերիկայի երկրներ մեկնելու» բնութագիրը։ Սակայն այդ նախագծին ընթացք չի տրվել[268]։ Ռապանուի գրերի վերծանման վերաբերյալ հետագա աշխատանքն իրականացրել է Ի. Կ. Ֆեդորովան, սակայն նրա աշխատանքի արդյունքները չեն ընդունվել գիտական հանրության կողմից։
Հինդի հովտի գիր
խմբագրել1964 թվականին փորձ է արվել վերծանել հարապպյան գիրը, որը հայտնի է հիմնականում կնիքներից և դրանց դրոշմներից։ Յու. Վ. Կնորոզովի գլխավորած հետազոտողների խմբի մեջ էին Ալեքսանդր Կոնդրատովը, Նիկիտա Գուրովը, Մ. Ա. Պրոբստը, Մարգարիտա Ալբեդիլը և մի քանի ուրիշներ։ Ուսումնասիրության ընթացքում օգտագործվել են Կնորոզովի մշակած մեթոդները, ներառյալ համակարգչային ծրագրերը՝ հին տեքստերը կայուն կրկնվող նիշերի հաջորդականությամբ բաժանումը (այսպես կոչված «բլոկներ») ստուգելու համար[12]։ 1976 թվականին Հաագայում անգլերենով հրատարակվել է Մ. Ա պրոբստի, Ի․ Կ․ Ֆեոդորովայի և անձամբ Կնորոզովի հոդվածների ժողովածուն, ինչպես նաև Հինդի հովտի գրերի վերծանման նախնական զեկույցը, որը պատրաստ էր դեռևս 1968 թվականին[269]։
Հաջողվել է հուսալիորեն հաստատել, որ հին հարապերենում գրավոր ամրագրված առնվազն երեք հոլով և երեք հոլովում կա։ Հնարավոր է եղել նաև բացահայտել բառակազմական անվանական վերջածանցները[270]։ Գրային համակարգի սահմանումից և լեզվի առանձնացված հիմնական բնութագրերից, ենթադրվել է, որ հնագույն լեզուն կարող է մոտ լինել Դրավիդյան լեզվին, ինչը դրական արձագանք է գտել մասնագետների շրջանում, այդ թվում՝ արևմուտքում։ Այնուամենայնիվ, տեքստերը կարդալու հետագա փորձը հաջողությամբ չի պսակվել։ Կնորոզովը գրերը բնորոշել է որպես մորֆեմիկ-վանկային՝ ենթադրելով, որ առանձին նշանները խստորեն համապատասխանում են կոնկրետ քերականական ցուցանիշներին։ Այդ պատճառով, օգտագործվել է «ռեբուսային մեթոդ», երբ պատկերված նշանը մեկնաբանվում է ենթադրյալ լեզուների՝ այս դեպքում, հարապպյանից ժառանգած արմատներով։ Սակայն, խաչաձև ընթերցումները, ինչպես մայաների գրության մեջ է, գործնականում բացակայում էին, իսկ հնչյունական հիմնավորումների (վանկագրության) մասնաբաժինն աննշան էր։ Վերջին հոդվածներում, որոնք լույս են տեսել արդեն 1980-ականներին, գրերը բնութագրվել են որպես մորֆեմիկ։ Արդյունքում գիտական հանրության մեջ թերահավատ վերաբերմունք է ձևավորվել Կնորոզովի խմբի աշխատանքի արդյունքների վերաբերյալ[12]։
Բրայան Քենեթ Ուելսը Հարապյան տեքստերի էպիգրաֆիկական ուսումնասիրության վերաբերյալ իր ատենախոսության մեջ, ի թիվս այլոց, նշել է Կնորոզովի դրավիդյան (նախադրավիդյան) վարկածը։ Հին հնդիկների գրերի վերծանման իրավիճակը տարբերվում է մայանիստներից։ Արդեն 1970-ական թվականներին պարզվել է, որ վերծանումը մտել է փակուղի, քանի որ հարապյան գրի գոյության լեզվական ենթատեքստը հայտնի չէր, իսկ արձանագրությունների հակիրճությունը բացառում էր դիրքային վիճակագրության մեթոդի կիրառումը կամ խիստ սահմանափակում էր այն։
Մինչև 1990-ական թվականներն ամերիկացիները չգիտեին, թե մայաների լեզուներից որով են գրվել ծավալուն հիերոգլիֆային տեքստերը (Յուկատեկի վարկածը, ի վերջո, պարզվեց, որ սխալ էր․ մայա դասական ժամանակաշրջանի լեզուն չոլտին էր)։ Այնուամենայնիվ, դա չի ազդել վերծանման և դրա արդյունքների վրա։ Ուելսը համեմատել է հարապյան ուսումնասիրություններում գործերի իրավիճակը միկենյանի հետ (նախքան Գծային Բ գրային համակարգի վերծանումը կային բազմաթիվ հավասարազոր վարկածներ և հույս, որ վերծանումը կորոշի այն լեզուն, որով գրված են տեքստերը)։
Ուելսը Կնորոզովի (ինչպես նաև այլ հետազոտողների) մեթոդի թերությունը տեսնում էր նրանում, որ ապակոդավորողները ապրիորի ենթադրում էին լեզվի կառուցվածքը, ինչպես նաև ելնում էին այն փաստից, որ նշանների հիմքում պիկտոգրամներ են, և փորձում էին մեկնաբանել նշանները որպես իրական աշխարհի առարկաների արտացոլում՝ օգտագործելով ժամանակակից դրավիդյան լեզուներով (ալթայական, մունդա և այլն) դրանց անվանումները[Ն 31]։ Բնականաբար, նշանների մեկնաբանումը մեծապես կախված է ապակոդավորողի հայացքներից և մշակութային միջավայրից, և ընդ որում, գրերը հետազոտողների առջև դրվել էին արդեն հաստատված վիճակում, այսինքն՝ սկզբնական լոգոգրաֆիկ նշանները կայուն էին դարձել և մեծապես հեռացել իրենց պիկտոգրամային նախնիներից[272]։ Մայա գիրը վերծանելիս Կնորոզովն ուներ երկլեզու գրեր՝ այսպես կոչված, «Լանդայի այբուբենը», թեկուզ շատ կրճատ, բայց որը տալիս էր հնչյունական ընթերցման բանալին։
Շամպոլիոնի վերծանման համար, ընդհանուր առմամբ, նախադրյալների իդեալական պայմաններ են եղել. Ռոզետայի քարի վրա կային նույնական տեքստեր ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ լեզուներով։ Նման ոչինչ չի հայտնաբերվել Հինդա հովտի գտածոներում։ Չկային նաև երաշխիքներ, որ դրոշմվածքների վրա պատկերված խորհրդանիշներն ընդհանրապես կապ չունեն գրավոր նշանների հետ և ծառայել են տարբեր նպատակների[273]։ Պատկերների մեկնաբանությունը մեծապես կախված էր նաև ընդունված պարադիգմից. չնայած մայաների արվեստում պատերազմների և զոհաբերությունների բազմաթիվ տեսարաններին, գրեթե կես դար մայանիստները պահպանել են քաղաքակրթության խաղաղ մեկուսացված կենտրոնների առասպելական պատկերը, որտեղ գիտուն քահանաները բուրգերի գագաթներից հետևում էին աստղերին, և զբաղվում էին օրացուցային հաշվարկներով[274]։
Հմայություն և ազդանշանային տեսություն
խմբագրելՎլադիմիր Կուզմիշչևը համարել է, որ Կնորոզովի համար մայա գրի վերծանումը «գործնական վարժություն» էր ավելի լայն ոլորտի, որը նա անվանել է «ազդանշանի տեսություն»[275]։ Նա այս տեսությունը բացատրել է այսպես.
Պատմական գրային համակարգերի վերծանումը միայն մասնավոր խնդիր է տեքստերի ֆորմալ ուսումնասիրության ընդհանուր խնդրի մեջ, որն իր հերթին կարծես թե մարդկային իմաստալից խոսքի առաջացման մեխանիզմն ուսումնասիրելու հիմնական միջոցներից մեկն է։ <…> Ավելին, անհայտ գրերի վերծանման գործընթացը, ըստ էության, հակառակ գործընթացն է, որը հնարավորություն է տալիս վերականգնել մարդու մտավոր գործունեությունը գրաֆիկորեն ֆիքսող տառի առաջացման ընթացքը։ Եվ եթե այդպես է, ապա հենց այստեղ է ընկած այն նեղ և չափազանց բարդ «արահետը», որը ճանապարհ է հարթում այս առանձնահատուկ գործունեության մոդելավորման համար, որի շնորհիվ մարդը մարդ է դարձել, այսինքն՝ բանական էակ[276]։ |
1961 թվականի հունվարի 21-30-ին տեղեկատվության մշակման, մեքենայական թարգմանության և տեքստի ավտոմատ ընթերցման կոնֆերանսում Յու. Վ. Կնորոզովը ներկայացրել է զեկույց ազդանշանային ընդհանուր տեսության վերաբերյալ։ Վյաչ. Վս. Իվանովը ԽՍՀՄ ԳԱ սլավոնագիտության ինստիտուտում այնուհետև կազմակերպել է «հարցազրույց» նույն թեմայով, որի նյութերը տպագրվել են «Կառուցվածքային և տիպաբանական հետազոտություններ» ժողովածուում 1962 թվականին։ Քննարկմանը մասնակցել են Ալեքսանդր Ռեֆորմատսկին և Լև Կալուզնինը։ 1961 թվականի սեպտեմբերին Կնորոզովը մասնակցել է Գորկու համալսարանում Գորկու անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մասնակցությամբ կազմակերպված ժողովին՝ նվիրված արվեստի գործերի լեզվի ուսումնասիրության մեջ մաթեմատիկական մեթոդների կիրառմանը[277]։ Հանդիպումներից մեկում Կնորոզովը կարդացել է «Հմայվածության ուսումնասիրության մասին» զեկույցը, որտեղ նա ներկայացրել է այս հայեցակարգը[278]։ Մ. Ալբեդիլի նկարագրության մեջ «Հմայվածության ներքո նա հասկանում էր ազդանշանի այնպիսի գործողություն, որում նախկինում ստացված տեղեկատվությունն ամբողջությամբ կամ մասամբ ջնջվում է, այդ ընթացքում տեղի է ունենում ուղեղի հակառեզոնանսային պաշտպանության հաղթահարում։ Ռիթմը, օրինակ, ունի նմանատիպ ազդեցություն։ Կնորոզովը ... դիմում էր նախնական սինկրետիզմում գործիքային երաժշտության, երգեցողության և պոեզիայի օրինակներին։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել իմաստային հմայքին, կարծելով, որ նկարագրության երկիմաստությունն ու անորոշությունը հանդես է գալիս որպես ուժեղ հմայող միջոց, և ընդգծելով, որ կիրառական արվեստը սկսվում է հենց իմաստային հմայքից, որը նա համարել է գեղարվեստական պատկերների միջոցով հմայք առաջացնող ազդանշան»[279]։ Կնորոզովի հիմնավորումները հերքել է Ա. Ն. Կոլմոգորովը, ով մատնանշել է Կնորոզովի ռիթմի տեսության թերությունները[280]։
Ինչպես հետևում է Վյաչեսլավ Իվանովի հուշերից, Կնորոզովը դեռ ուսանողական տարիներից ձգտել է լուծել այն հարցը, թե ինչպես է վայրի համայնքը վերածվել մարդկային կոլեկտիվի։ Հետևաբար, նրա հետաքրքրությունը շամանիզմի նկատմամբ պետք է համարել առաջինը և առավել խորը․ անմիջականորեն դրա հետ են շաղկապված տղամարդկանց փակ միությունների ոլորտի կնորոզովյան որոնումները։ Կնորոզովը փնտրել է պատմության մեջ եղած կազմակերպությունների ձևերի օրինակներ, որոնք ամենաարդյունավետ կերպով օգտագործել են հմայությունը։ Նրա կարծիքով դրա լավագույն օրինակներ էին բոլշևիկյան կուսակցությունը և ամերիկյան մորմոնները[281][282]։ 1960-ականներին Կնորոզովն անուղղակի պատկերացումներից հանգել է հասարակության մեջ հաղորդակցման համընդհանուր մոտեցման համակարգերի ձևավորմանը։ Այս հարցին անդրադարձ է կատարվել 1973 թվականի «Ազդանշանային դասակարգման հարցի մասին» հոդվածում, որը նվիրված էր խոսքի նախահիմքին, որը հանգեցրել է անսահմանափակ հաղորդակցական «ռեպերտուարի» ձևավորմանը։ «Մարդկային կոլեկտիվը կարողացավ առանձնանալ վայրի համակարգից, երբ առաջացավ հաղորդակցության նոր ձև, որն արտացոլում էր ուղեղի աշխատանքի արմատապես նոր մոդելը, երբ ազդանշանը կապված չէր անմիջական ռեակցիայի հետ»[279]։
Մեկ այլ կարևոր տեսական խնդիր, որը հետաքրքրել է Կնորոզովին, Հեկկելի օրենքն էր։ Նա կարծում էր, որ կենսագենետիկական օրենքը կիրառելի է նաև սոցիալական համակարգերի համար, այսինքն՝ առանձին բարձրակարգ օրգանիզմի զարգացումն այն փուլերի համառոտ և արագ կրկնությունն է, որով անցել են նախնիներն իրենց էվոլյուցիայի ընթացքում։ Կնորոզովը կարծում էր, որ դրա ապացույցը կարելի է գտնել գրային համակարգերում, որոնք արտացոլում են մարդու գլխուղեղի զարգացման և գործունեության փուլերը։ Ուսումնասիրելով գրի տարբեր տեսակների գրաֆիկական կողմը, Յու. Վ. Կնորոզովը ուշադրությունը սևեռել է մանկական նկարներին, որոնք նա համադրել է նախամարդու արած պատկերների հետ՝ փորձելով բացահայտել գրաֆիկական ազդանշանի առանձնահատկությունները։ Այսպիսով, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ մինչև 6-7 տարեկան երեխաների նկարներում հեռանկար/ակնկալիքներ չկան, Յուրի Վալենտինովիչը հայտարարել է, որ մանկական նկարները, որպես ֆիլոգենեզի մակարդակի վրա գտնվող օնտոգենեզի որոշակի փուլ, համապատասխանում են հին պետական կազմավորումների առաջացման փուլին[283]։ Կնորոզովը ելնում էր նրանից, որ գրի զարգացման գործընթացը փուլային գործընթաց է[275]։ Նախնադարյան պատկերագրությունը կոդավորում է հաղորդագրությունները՝ օգտագործելով քիչ թե շատ իրատեսական տեսարաններ, որոնցից յուրաքանչյուրը կարող է նկարագրվել համանման իմաստով արտահայտությունների անորոշ մեծ քանակով։ Պետության առաջացումից հետո ճշգրիտ գրառումներ անելու անհրաժեշտություն է առաջացել, ուստի գիրը սկսել է բանավոր խոսքը ֆիքսել, սկզբում մորֆեմիկ-վանկային ձևով (մեծ թվով համանուններով և դետերմինատիվներով՝ որոշիչներ, որոնք հեշտացնում են ընթերցումն ու ըմբռնումը)։ Նշանների արտաքին տեսքը բոլոր դեպքերում հանգում է պատկերագրական ձևերին և արտացոլում է տեղական պայմանները. զարգացման ուշ փուլում նշանների ձևը դառնում է հստակ համակարգված, և չինական գրերի և դրանից բխող համակարգերի դեպքում կորցնում է իր պատկերայի բնույթը[284]։
Կուրիլյան արշավախմբեր, այնուներ և Բերինգիայի խնդիր
խմբագրելԸստ Գ. Երշովայի, 1950-ականներից Կնորոզովին հետաքրքրող գլոբալ թեմաներից էր ամերիկյան մայրցամաքի բնակեցումը։ Նրա համար առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում Բոգդան Խմելնիցկի հրաբուխը, որի լանջերին Գեորգի Վլասովը ժայռապատկերներ էր հայտնաբերել 1948 թվականին[285]։ Սա Յուրի Վալենտինովիչին հանգեցրել էր այն վարկածին, որ Կուրիլյան լեռնաշղթան կարելի է համարել Բերինգիա տանող մատույցներ։ Կնորոզովը հույս ուներ երկու գիտական խնդիր փորձարկել այս ոլորտում․ նախ՝ վերաստեղծել Ամերիկայի բնակեցման հնարավոր ուղիներից մեկը և երկրորդ՝ մշակել հնդկացիների էթնոգենեզի հնարավոր սխեմաներ։ Սա ուղղակիորեն համահունչ էր էթնիկ սեմիոտիկայի խմբի պլանին. Կնորոզովը հայտարարեց, որ ամերհինդերի լեզուներն ու մշակույթները գալիս են բնակության առաջին ալիքից, այսինքն՝ վերին պալեոլիթից, որը բացառում էր ազդեցություններն ու փոխառությունները։ Եթե դա ապացուցվեր, ապա կարելի էր ուղղակիորեն ասել, որ մայաների մշակույթն ու գրությունը կարող էին կարևոր ապացույց լինել նրա կոլեկտիվի տեսության համար։ Արշավախումբը հիմնավորելու և Ազգագրության ինստիտուտից միջոցներ հատկացնելու համար առաջնահերթություն է տրվել այնու հնագույն մշակույթի ուսումնասիրությանը և նախաայնու բնակչության հիպոթետիկ նախագրության կամ ժայռապատկերների որոնմանը[286][287]։
1979 թվականին Կնորոզովը մասնակցել է Խաբարովսկում կայացած Խաղաղօվկիանոսյան XIV գիտական կոնգրեսին (օգոստոսի 20 - սեպտեմբերի 2) և ճանապարհին այցելել է Իտուրուպի վրա գտնվող Բոգդան Խմելնիցկի հրաբխի կալդերան։ Նրա ջանքերի արդյունքում մինչև 1990 թվականը կատարվել է 9 ուղևորություն դեպի Կուրիլյան կղզիներ (1979 թ., 1982-1985 թթ., 1987-1990 թթ.), յուրաքանչյուրը 1-2 ամիս տևողությամբ[287][288]։ Այդ տարիներին նրան ուղեկցել են Կունստկամերայի տարբեր աշխատակիցներ, այդ թվում՝ Գ. Գ. Երշովան, ինչպես նաև Սախալինի երկրագիտական թանգարանի գործընկերները։ Տարբեր տարիների ճամփորդությունները նվիրված էին տարբեր խնդիրների։ Օրինակ, առաջին սեզոններում նրանք փնտրում էին ժայռային պատկերներ։ Կնորոզովը կիրառել է խիստ գիտական մոտեցում. տարբեր դարերի ռուսական և ճապոնական քարտեզների ուսումնասիրությունից նա եզրակացրել է, որ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մարդիկ կարող են բնակություն հաստատել միայն որոշ վայրերում, որոնք հատկապես բարենպաստ են կյանքի համար։ Սա հաստատվել է 1982-1983 թվականներին Իտուրուպ կատարած ուղևորությունների ժամանակ, որին, ի թիվս այլոց, մասնակցել են Ե. Ս. Սոբոլևան և Յու. Ե. Բերյոզկինը։ Հայտնաբերվել են 3600 տարվա «խոհանոցային կույտեր»․ հետագայում սախալինյան հնագետները շարունակել են ուսումնասիրել Այնու սրբավայրը։
Միայն 1988-1989 թվականներին Կուրիլյան կղզիներում հայտնաբերվել են այնուի անվիճելի սուբստրատը. Յանկիտո-I կեցավայրում նրանք գտել են մեծ քանակությամբ կերամիկական և քարե իրեր, օրգանական նմուշներ, որոնք տվել են 5000-7000 տարվա ռադիոածխածնային թվագրում՝ Ձյոմոն մշակույթի (縄文時代) զարդարված գանգեր։ Կնորոզովն այս արշավախմբերում նույնիսկ սկսել է զարգացնել ոչ գրային մշակույթներում զարդանախշերի ընդհանուր սյուժեների և տրամաբանության գաղափարները[289][290]։ Կիտովոե գյուղի մոտակայքում գտնվող Իտուրուպի պեղումների Кит-3 հատվածում հայտնաբերվել են 8 քարե շրջանակներ, որոնք կազմում են արխաիկ 8-ամյա օրացույց՝ 28 և 35 օր ամիսներով։ Հարավային Սախալինի վրա՝ Նևելսկի շրջանում, հայտնաբերվել են տիեզերական խորհրդանիշներով «ասնի» տապանաքարեր։
Սյուների վրա Կնորոզովը հայտնաբերել է բուսականության և որոշակի աշխարհագրական կետերի առափնյա ուրվագծեր։ Ըստ նրա վերծանման՝ ասնիի վրա պատկերված է այնուի հետմահու ճանապարհը՝ Հարավային Սախալինից հանգուցյալը գնում է Հոկայդո, այնուհետև Հոնսյու, և այստեղ սյունն ավարտվում է կամ կլոր պատկերով, կամ՝ սլաքով։ Համաձայն այս սլաքի՝ այնուն գնում է իվասույ, այսինքն՝ անտառի մի որջ կամ քարանձավ, որով նա մտնում է պոկան-կատան՝ անդրաշխարհ։ Սրա հիման վրա Կնորոզովն առաջարկել է, որ նախա-այնու մշակույթի կրողների առաջընթացը ոչ գծային է եղել (Հոնսյու - Հոկայդո - Սախալին - Կուրիլներ), և արդեն Հոնսյուից վերաբնակեցման ժամանակ անմիջապես ձևավորվել են երեք տարբեր ճյուղեր. հոկայդյան, սախալինյան և կուրիլյան այնուների[291]։
Տեղի բնակիչների, զինվորականների և հետազոտողների համար նույնպես մեծ հետաքրքրություն է ներկայացրել հյուսիսային մայրաքաղաքի հայտնի գիտնականների «վայրէջքն» իրենց տարածքներ։ Ընտանիքը պահպանել է «ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի Կուրիլյան արշավախմբի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ տարվա պետական մրցանակի դափնեկիր Յու․ Կնորոզովին սահմանապահների հայրենասիրական դաստիարակությանն ակտիվ մասնակցելու և ի պատիվ Ճապոնիայի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 40-ամյակի (1985թ. սեպտեմբեր)» շնորհակալական նամակը[187]։
Երկրի տնտեսական իրավիճակի պատճառով Մարդաբանության և ազգագրության թանգարանի Կուրիլյան արշավախմբերն ավարտվել են 1990-ականներին[259]։ Հսկայական հնագիտական և ազգագրական նյութ է հավաքվել այնուի մասին, սակայն Կնորոզովի ամենակարևոր վարկածները չեն հաստատվել[287]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԿնորոզովի կենցաղային սովորությունների մասին բազմաթիվ լեգենդներ կան։ Առօրյա կյանքում նա միշտ եղել է չափազանց անպաճույճ, հասարակ (թեև շուրջը կատարյալ կարգ ու կանոն է պահպանել և բոլորին սովորեցրել լինել այդպիսին), միշտ հագել է հարմարավետության և սովորության սկզբունքով հագուստ, նույնիսկ եթե կոստյումն ու կոշիկները աններկայանալի լինեին։ Միևնույն ժամանակ նա բարձր ինքնագնահատական է ունեցել և Կուրիլյան կղզիներ կատարած արշավանքում գտնվելու ժամանակ իր աշխատանքային հագուստին մշտապես փակցրել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիրի կրծքանշանը։ Չլինելով բծախնդիր սննդի հարցում, նա սիրել է համեմունքներով փորձարկել։ Նա սիրել է ծաղիկներ և սենյակային բույսեր, որոնց անձամբ է խնամել։ Նա սիրել է նարդի խաղալ և փորձել է ուրիշներին հետաքրքրել այս խաղով[292][293]։ Որպես կաբինետային գիտաշխատող՝ նա գերադասել է տեքստերի վրա աշխատել կանգնած՝ նիստերի դահլիճի ամբիոնասեղանը նրա սենյակում ծառայել է որպես գրասեղան[294]։
Կնորոզով զույգը հավաքել է տնային գրադարան, որտեղ կային (ըստ այն ժամանակվա նորաձևության) բաժանորդագրությամբ հավաքված ստեղծագորշություններ. ինչպես բոլորն են նշել, Յուրի Վալենտինովիչը գեղարվեստական գրականության և պոեզիայի բացառիկ խորը գիտակ է եղել։ Գրադարանի մասնագիտական մասում եղել են ոչ միայն ազգագրության, լեզվաբանության, գրականագիտության, կրոնագիտության, բանահյուսության, այլ նաև բնագիտական մենագրություններ[295]։ Այնուամենայնիվ, չնայած երիտասարդության տարիներին ռոմանտիզմի հանդեպ կիրքին (մասնավորապես՝ Վյաչեսլավ Իվանովի[296]), Կնորոզովի ճաշակները չափազանց անհատական են եղել։ Օրինակ, նա կարող էր հայտարարել, որ Ախմատովային չի համարում բանաստեղծուհի, որ «երբեք չի լսել Ցվետաևայի մասին», և որ Պաստեռնակի «Բժիշկ Ժիվագո» վեպը գնահատվել է որպես շատ միջակ ստեղծագործություն։ Ուսանողների և հարազատների վկայությունների համաձայն՝ Կնորոզովն անընդհատ ինչ-որ բան է կարդացել, արձակում նախընտրել է դետեկտիվներ, մեջբերել է Պուշկինին, Լերմոնտովին և Գոգոլին։ 20-րդ դարի հեղինակներից նա ակնհայտորեն նախընտրել է Հաշեկին և Գրեհեմ Գրինին։ Նա գնահատել է ծիծաղաշարժը, և ինքն էլ հակված է եղել սև հումորի հասնող պարադոքսների[297][295]։ Ըստ Գ. Երշովայի՝ Կնորոզովը սիրել է բնութագրող մականուններ տալ իրեն շրջապատի մարդկանց ու իրերին, ընդ որում, բնորոշումները կատարել է բացառապես համակրանք առջացնող բնավորության և երևույթի վրա շեշտադրելով։ Մասնավորապես, յուկատեկ լեզվի Cordemex հաստափոր բառարանը վերածվել է «Չաղ միսի» (Толстомяс)[298]։
Կնորոզովն իր կյանքի վերջին տարիներին երբեմն դրսևորել է դեսպոտիզմ («ինչպես, եթե բժիշկ Ջեքիլն ուղղակի աչքի առաջ վերածվեր պարոն Հայդի») և կասկածամտություն։ Գ. Երշովան՝ ասպիրանտը, ով ճանաչել է Կնորոզովին 1979 թվականից, պնդել է, որ իր գիտական ղեկավարը ծայրահեղ բացասական է վերաբերվել Իրինա Ֆեդորովայի հետ իր ընկերությանը, և նրանք ստիպված են եղել նրա ներկայությամբ ձևացնել, որ գրեթե չեն ճանաչում միմյանց[299]։
Յուրի Կնորոզովը կատուների սիրահար է եղել։ Ֆեդորովան գրել է, որ մոտ 1970 թվականին նա իր գործընկերոջը նվիրել է Ասյա (Ասպիդա) անունով սիամական կատու, այնուհետև ծնվել է մի ձագ, որին Կնորոզովն անվանել է «Չաղ Կիս» (Толстый Кыс): Այդ ժամանակ սիամական ցեղատեսակը հազվադեպ էր ԽՍՀՄ-ում։ Կնորոզովը կատվի հանդեպ այնքան մեծ կապվածություն է ունեցել, որ նա կատվին գրեթե լրջորեն համարել է «իր համահեղինակ» (և որպես այդպիսին ներառել է 1973 թվականի ազդանշանի դասակարգման մասին մեքենագիր հոդվածում)[300]։ Գիտնականի ամենահայտնի լուսանկարը՝ Ասյային (Ասպիդա) գրկած, արվել է այդ ժամանակ՝ Կունստկամերայի աշխատակից Գալինա Իվանովնա Ձենիսկևիչի կողմից (1933-2002 թթ.)։ Ըստ Գ. Երշովայի, սա միակ լուսանկարն է, որը հավանել է հենց ինքը՝ Կնորոզովը[301]։ Այնուամենայնիվ, սիամական կատուները երկար չեն ապրել (Ասյան անհետացել է, երբ նրան բաց են թողել զբոսնելու)[302], բայց նրանց փոխարինել են այլ կենդանիներ՝ սովորական տաբբի կատու և սպիտակ կատու «Սպիտակ ավազակ» (Белобандитка, որի մասին Կնորոզովն ասել է, որ «կատու է ձևանում»), որը տիրոջ մահից հետո ապրել է 8 տարի[295][303]։
Հիշատակ
խմբագրելԿնորոզովի մահից հետո նրա արխիվի մի զգալի մասը հայտնվել է Մոսկվայում, Ե․ Յու Կնորոզովան իր մոտ մնացած արխիվի մասը 2007 թվականին փոխանցել է Դումբարթոն Օքս առանձնատան (Վաշինգտոն ԿՇ) մինչկոլումբոսյան քաղաքակրթության հավաքածուին[202]։ Արխիվը ներառում է փաստաթղթերով 14 տուփ և մեկ տուփ օրաթերթերով և օրաթերթերից կտրած հատվածներով։ Փաստաթղթերի հեղինակային կարգը կորել է, ուստի արխիվի աշխատակիցները (նախնական նկարագրությունը կատարել է Ալեքսանդր Տոկովինինը) փաստաթղթերը պայմանականորեն բաժանել են 4 բաժնի՝ կենսագրություն, նամակագրություն, մենագրությունների և հոդվածների ձեռագրեր և հետազոտական նյութեր։ Այնու մասին նյութերի մի մասը հանձնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան[6]։
1999 թվականին լույս է տեսել եռահատոր «Շկարետի կոմպենդիում» (Compendio Xcaret. De la escritura jeroglífica maya descifrada por Yuri V. Knórosov) Կնորոզովի ընտրված ստեղծագործությունների համառոտագրության հրատարակությունը, որն ուղեկցվել է մայաների երեք կոդերի վերարտադրմամբ (Դրեզդենյան, Փարիզյան և Մադրիդյան)։ . Առաջին հատորը ներառում է Կնորոզովի վերանայված կատալոգը, որտեղ նշված են հնչյունական ընթերցումները, և հոդվածներ, որոնք բացատրում են նրա մեթոդի էությունը։ Երկրորդ հատորը նվիրված է ծածկագրերի վերարտադրմանը, որոնց հիման վրա կատարվել է վերծանումը։ Երրորդ հատորը ներառում է ծածկագրերի տեքստերի թարգմանությունները՝ մեկնաբանություններով[13]։
2018 թվականին Կունստկամերան հրատարակել է Յու. Վ. Կնորոզովի (կազմող և պատասխանատու խմբագիր՝ Մարգարիտա Ալբեդիլ) ընտրված ստեղծագործությունների գրեթե 600 էջանոց ժողովածուն՝ հոր կենսագրությամբ, որը գրել է կինը՝ Է. Յու. Կնորոզովան և դուստրը՝ Ա. Ա. Մասլովան։ Նյութերը բաժանված են չորս մասի, որոնք արտացոլում են գիտնականի հիմնական հետաքրքրությունները (ներառյալ անգլիալեզու զեկույցը հարապան գրի վերծանման մասին), և տպագրվել է նաև Դումբարթոն Օքս փոխանցված արխիվի գույքագրումը։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Մոսկվայի գրքի 32-րդ միջազգային տոնավաճառի շրջանակներում տեղի է ունեցել Գ․ Երշովայի «20-րդ դարի վերջին հանճարը. Յուրի Կնորոզով. գիտնականի ճակատագիրը» գրքի շնորհանդեսը։ Գիտնականի առաջին ծավալուն կենսագրությունը հրապարակել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը (ՌՊՀՀ)[17]։
Դեռևս Կնորոզովի կենդանության օրոք 1998 թվականին, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պատմաարխիվային ինստիտուտում, Ա. Պ. Լոգունովի նախաձեռնությամբ բացվել է «Հին Մեզոամերիկայի մշակույթները էպիգրաֆիկ ժառանգության համատեքստում» ծրագիրը[165]։ Աստիճանաբար ձևավորվել է Յու. Վ. Կնորոզովի անվան Մեզոամերիկյան կենտրոնը՝ Գ. Երշովայի գլխավորությամբ։ 2010 թվականից Կնորոզովի կենտրոններ են գործում Գվատեմալայում և Մեքսիկայում։ Նրանք զբաղվում են տարբեր նախագծերով, այդ թվում՝ ռուսաց լեզվի և մշակույթի տարածմամբ, ժամանակակից մայաների ուսումնասիրությամբ[304]։ 2012 թվականին Կանկունում կանգնեցվել է Կնորոզովի առաջին հուշարձանը՝ Գ. Պոտոցկու ստեղծագործությունը, ինչը առաջացրել է Գ. Երշովայի բացասական արձագանքը[165]։ 2018 թվականի մարտի 11-ին Մերիդայում տեղադրվել է նոր հուշարձան՝ մեքսիկացի քանդակագործ Ռեյնալդո Բոլիո Սուարեսի (Պաչելի) ստեղծագործությունը։ Հուշարձանը գտնվում է Մայաների աշխարհի մեծ թանգարանի հարևանությամբ։ Ստելի ճակատային մասում բարձր ռելիեֆ կա. Կնորոզովը պատկերված է Ասյա կատվի հետ՝ ամբողջ հասակով, իսկ հարթաքանդակի հակառակ կողմում՝ մայաների հիերոգլիֆները։ Պատվանդանին փորագրված են գիտնականի խոսքերը՝ «Սրտով ես միշտ մեքսիկացի եմ մնում»։ Աշխատանքի համար վճարել են Կնորոզովի Մեզոամերիկյան կենտրոնը և ռուսական կողմի այլ ներկայացուցիչներ[18][62]։
Յուրի Կնորոզովն իր կյանքի մայրամուտի տարիներին Դմիտրի Գլուխովսկու «Մթնշաղ» միստիկ-գեղարվեստական վեպի հերոսներից է, որը տպագրվել է 2007 թվականին։ Հիվանդ, մահամերձ հերոսը ցուցադրվում է որպես «Աստծո և խելագարի գծերով տարօրինակ դիցաբանական արարած»[282]։
2016 թվականին Խարկովի փողոցներից մեկն անվանակոչվել է Յուրի Կնորոզովի անունով։ Պիվդեննոե քաղաքում գիտնականի անունը ստացել է նաև Կարլ Մարքսի փողոցը, որի վրա գտնվում էր Կնորոզովների տունը։ Այն տան վրա, որտեղ Յուրին մեծացել է 2019 թվականի օգոստոսին, տեղադրվել է հուշատախտակ։ Կնորոզովը պատկերված է նաև Խարկովի համալսարանի գլխավոր մասնաշենքի նախասրահում գտնվող խորաքանդակի վրա[81][122]։ 2018 թվականին Իտուրուպի ժայռերից մեկը ստացել է Կնորոզով անունը[291]։ Սանկտ Պետերբուրգում Յուրի Կնորոզովի ծննդյան 100-ամյակի գալիք ամսաթվին նվիրված հուշարձան կամ հուշատախտակ տեղադրելու նախագծեր կան[123]։ Ուկրաինացի գիտնական Յուրի Պոլյուխովիչը, ով նախկինում զբաղեցրել է այս երկրի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալը, պաշտոնապես հայտարարել է, որ «աշխատանքներ են ընթանում»՝ 2022 թվականին Յուրի Վալենտինովիչի ծննդյան 100-ամյակը պաշտոնական մակարդակով նշելու համար[124]։
Նշումներ
խմբագրել- ↑ Խորհրդային հանրագիտարաններում ազգանվան երկրորդ վանկի վրա է շեշտը դրվել[7][8].
- ↑ Մոսկվայի պետական համալսարանում նրա թեզը կոչվում էր «Մազար Շամուն Նաբի. Սամսոնի լեգենդի կենտրոնասիական տարբերակը[9]
- ↑ Նրան թույլ չեն տվել ասպիրանտուրայում սովորել, քանի որ «պատերազմի ժամանակ հարազատները գտնվում էին օկուպացված տարածքում»։
- ↑ “The Collective Theory: the principles of society development” - ըստ որի սոցիալական զարգացման սկզբունքները դիտարկվում են ուղեղի ֆունկցիաների էվոլյուցիայի տեսանկյունից։ Այս վերնագիրն առաջարկել է Յուրի Կնորոզովը 1950 թվականին՝ սոցիալական կազմակերպման մեխանիզմների հետ կապված ուսումնասիրության նոր ոլորտ սահմանելու համար։ Կնորոզովը սկսել է ուսումնասիրել մասնավոր արհմիությունների դերը հասարակության կառավարման մեջ, այնուհետև անցել է հասարակության և իշխանությունների փոխհարաբերությունների և պետականության զարգացման համակարգային գործընթացների ընդհանուր տեսական ուսումնասիրությանը[10]։
- ↑ «Կնորոզով» ազգանունը հազվագյուտներից է, նրա ստուգաբանությունը ճշտված չէ (տարբերակներից մեկի համաձայն՝ հին ռուսերեն, ինչպես նաև ժամանակակից ուկրաիներեն, վարազ ուկրաիներեն՝ кно́рос բառից)[15][16]։
- ↑ Յուրի Կնորեզովը ընտանիքի կրտսեր երեխան էր․ իրենից բացի ընտանիքում երեք եղբայր և մեկ քույր կար․
- Սերգեյ Կնորոզով (1911-2005)
- Գալինա Կնորոզովա, ամուսնական ազգանունով՝ Գալինա Տերեխովա (1912-1991)
- Բորիս Կնորոզով (1914-1982)
- Լեոնիդ Կնորոզով (1916-1992).
- ↑ Յուրիի պնդմամբ ինքը ծնվել է օգոստոսի 31 -ին[24].
- ↑ Амбидекстри́я - միաժամանակ և՛ աջլիկ, և՛ ձախլիկ
- ↑ Կնորոզովների մանկավարժական փորձը պսակվել է հաջողությամբ՝ բոլոր հինգ երեխաներն էլ գիտնականի կարիերա են ունեցել, բոլոր եղբայրներին շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան, իսկ քույրը թեկնածու էր։ Սերգեյն ու Յուրին արժանացել են, համապատասխանաբար, Լենինյան (1988 թվականին) և ԽՍՀՄ Պետական (1977 թվականին) մրցանակների[28][29]։
- ↑ Ըստ մի վարկածի՝ Կնորոզովն իրեն բնորոշ սև հումորով ասել է. «Ես կարող եմ խորհուրդ տալ՝ ապագա կոդավորիչների գլխին խփել, բայց պարզ չէ, թե ինչպես։ Կարելի է փորձնական խումբ վերցնել, և եթե ինչ-որ մեկի վերջը գա, ուրեմն նրան հենց դա էլ հասնում էր»[32].
- ↑ Դատելով Կնորոզովի եղբորորդիների հետ հարցազրույցներից և ըստ Գալինա Երշովայի, ով անձամբ ճանաչում էր նրանց[34]։
- ↑ Կենսաբանության նկատմամբ հետաքրքրությունը հավանաբար իր ավագ եղբոր՝ Լեոնիդի և քրոջ՝ Գալինայի ազդեցությամբ է պայմանավորված եղել, որոնք հետագայում դարձել են այս մասնագիտության գիտնականներ[36]։
- ↑ Վ․ Դ․ Կնորոզովը հաջողությամբ իրականացրել է գործարանների տարհանումը, որից հետո տեղափոխվել է Սարատով, 1942 թվականին գործուղվել է Բրյանսկ, Կույբիշև և Տաշքենդ[43]։
- ↑ Այս լեգենդը վերապատմել է նաև հնդկագետ, բուդդայագետ Ալեքսանդր Պյատիգորսկին[45].
- ↑ Լիդիա Տիխոնովիչ Միլսկայան (1924-2006) դոկտորական թեզը պաշտպանելուց հետո (1952թ.) ամբողջ կյանքում աշխատել է ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային պատմության ինստիտուտում և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում։ Արևմտյան միջնադարի սոցիալ-տնտեսական պատմության մասնագետ, թարգմանել է Յա․ Բուրկհարթի, Կ․ Մանհեյմի, Է․ Տրոելշի և պատմության այլ փիլիսոփաների գործերը։
- ↑ Տատյանա Վասիլևնա Ստեպուգինա (1923-2006), Հին Չինաստանի պատմության մասնագետ, հատկապես Հան դինաստիայի դարաշրջանի (2-րդ դար մ․ թ․ ա․ - 3-րդ դար մ․ թ․), աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի մասնաճյուղում (այժմ՝ ՌԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտ)։ 1990 թվականին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը պատմական գիտությունների դոկտորի կոչման համար՝ «Հանի կայսրությունը՝ հին չինական հասարակության զարգացման վերջին փուլը» թեմայով։
- ↑ Ավիացիոն ինժեներ և թարգմանիչ Ալեքսանդր Մարկովիչ Պլունգյան (1924-2019), աֆրիկագետ Վլադիմիր Պլունգյանի հայրը։
- ↑ «Ինքնակենսագրությունը» վստահելի աղբյուր չի կարելի համարել, օրինակ՝ Կնորոզովը դրանում պնդում էր, որ 1939 թվականից անմիջապես ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, այլ ոչ թե Խարկովի համալսարան[54]։ Սակայն զինվորական գրքույկում, որի տվյալներից օգտվել է Երշովան, նշված է հենց «158 թնդանոթային հրետանային գունդ»[55]
- ↑ Շամուն-նաբին Ամուդարյայի ստորին հոսանքի հարգված սրբերից է, նրա մասին լեգենդը ցուլ-մարդ Գավոմարդի մասին տեղական լեգենդների և աստվածաշնչյան Սամսոնի բաղարկություն[66] է։ Դամբարանի խիստ վնասված շենքը քանդվել է 2018 թվականին, իսկ փոխարենը նորն է կառուցվել[67].
- ↑ Այդ մասին Յուրին առաջին հերթին տեղեկացրել է հարավում գտնվող ծնողներին․ հայրը զորացրվելուց և թոշակի անցնելուց հետո վերադարձել էր Խարկովի մարզ։
- ↑ Լենինի գրադարանում կար Բրասյոր Բուրբուրեցու (Brasseur de Bourbourg) բնօրինակ հրատարակության միկրոֆիլմ, Ժան Ժենեի ֆրանսերեն հրատարակությունը՝ իսպաներեն տեքստով և Ալֆրեդ Տոզերի 1153 մեկնաբանություններով անգլերեն թարգմանությունը[71][72]։
- ↑ Այս նամակն ամբողջությամբ մեջբերված է նաև Ա. Ագրանովսկու էսսեում
- ↑ 1958 և 1969 թվականներին Կնորոզովի և Հեյերդալի միջև հեռակա կոնֆլիկտներ են ծագել, երբ Յուրի Վալենտինովիչը որոշ սխալների համար մերկացրել է նորվեգացի ճանապարհորդին։ Նորվեգական կողմից նույնիսկ բողոքներ են ուղղվել ԽՄԿԿ կենտրոնական կոմիտե և ԱԳՆ[107]։
- ↑ 1970 թվականի ամռանը Տատյանա Պրոսկուրյակովան, որն ԱՄՆ-ից Ավստրիա էր մեկնել Վիեննայում կայանալիք Մայաների քաղաքակրթությանը նվիրված համաժողովին մասնակցելու, Կնորոզովի հետ հանդիպելու նպատակով ինչ-որ կերպ ԽՍՀՄ-ի վիզա է ստացել, մեկնել է Լենինգրադ և նրանց հաջողվել է հանդիպել և զրուցել վերծանման թեմայով[129]
- ↑ Կնորոզովին հաջողվել է կարդալ Մայքլ Կոյի «առաջնային ստանդարտ բանաձևը»՝ սկահակների վերևի եզրագծի շուրջ օղակաձև մակագրությունները (Հին եգիպտական Մեռյալների գրքի նմանությամբ՝ ցույց է տալիս մահացած տիրակալներն ինչ սարսափներով են անցնելու անդրաշխարհի լաբիրիբթոսը և կրկին վերածնվելու), որոնք միշտ նույնն են և որոնք երբեք ուղղակիորեն կապված չեն ներքևի պատկերների հետ … «Առաջնային ստանդարտ բանաձևը» Կնորոզովն անվանել է «վերածննդի բանաձև»։ Նման բանաձևով անոթներ հայտնաբերված են մայաների խեցեղենի վրա՝ մ․ թ սահմանագծից մինչև մ․թ․ Х դար[151]։
- ↑ «Ացտեկների արծիվ» շքանշանը Մեքսիկայի կառավարության կողմից շնորհվում է օտարերկրյա քաղաքացիներին Մեքսիկային մատուցած բացառիկ ծառայությունների համար։
- ↑ Գ․ Երշովան 1990 թվականից սկսած Կնորոզովի մշտական թարգմանիչն է եղել։
- ↑ Xcaret - Կարիբյան ծովի մոտ գտնվող մայաների հնագիտական հուշարձան
- ↑ Հատկապես սուր էր անգլիացի Ջոն Թոմփսոնի (1898-1975) և ամերիկացի Ուորֆի մայագետ-հնագետների առճակատումը։
- ↑ Եպիսկոպոս դե Լանդան գրել է. «Պարզվեց, որ նրանք չեն օգտագործել մեր 6 տառերը, այն է՝ D, F, G, Q, R, S, որոնց անհրաժեշտությունը չէր զգացվում։ Բայց նրանք ստիպված էին կրկնապատկել և ավելացնել ուրիշները՝ որոշ բառերի տարբեր իմաստները տարբերելու համար…»[213]։
- ↑ Այնուամենայնիվ, դեռևս 1986 թվականին Մ. Ֆ. Ալբեդիլը պնդել է. «... պետք է ենթադրել, որ նախահնդկացիական քաղաքների բնակիչները ոչ միայն կարդում ու գրում էին (ով կարող էր), այլև խոսում էին միմյանց հետ և, ամենայն հավանականությամբ, նրանց խոսակցական լեզուն տարբերվում էր արձանագրություններում ներկայացվածից։ Եթե սրան հավելենք, որ լեզվում կամ, ավելի ճիշտ, նախահնդկացիական հիերոգլիֆային գրային համակարգով սպասարկվող լեզուներում, տարածքային և ժամանակագրական տարբերություններից բացի, կարող էին լինել նաև սոցիալական տարբերություններ, ապա ակնհայտ է դառնում, որ հենց ճշգրիտ հնչյունական ընթերցումների հարցը սխալ հիմքի վրա է կառուցվում»[271].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Кнорозов Юрий Валентинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ (unspecified title) — P. 529—532. — ISBN 978-5-7281-2524-2
- ↑ (unspecified title) — P. 16. — ISBN 978-5-88431-363-7
- ↑ (unspecified title) — P. 496, 505. — ISBN 978-5-7281-2524-2
- ↑ 6,0 6,1 Кноро́зов, Юрий Валентинович // Советская историческая энциклопедия : [ 16 հատորով] / գլխ․ խմբագիր՝ Жуков, Евгений Михайлович. — М. : Советская энциклопедия, 1961—1976. — Т. 7: Каракеев—Кошакер; 1965. — Стб. 444. — 1022 стб.
- ↑ Кноро́зов Юрий Валентинович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — М. : Советская энциклопедия, 1969—1978. — Т. 12: Кварнер — Конгур; 1973. — С. 344. — 623 с. — Стб. 1020. — 1658 стб.
- ↑ Кноро́зов Юр. Вал. // Советский энциклопедический словарь / гл. ред. А. М. Прохоров. — 4-е изд. — М. : Советская энциклопедия, 1988. — С. 593. — 1600 с.
- ↑ harmfulgrumpy (2018 թ․ մարտի 8). «Юрий Кнорозов - судьба гения, оказавшегося ненужным советской власти». Катаклизмы и повседневность. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Yuri Knorozov, or how a scientist, who deciphered the Mayan writing system, has become a symbol of Russian-Mexican scientific cooperation. | VIGIL Journal». vigiljournal.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Кузьмищев, 1967, էջ 135: «лишь как практический подход к более широкой теории сигнализации и коллектива»
- ↑ 12,0 12,1 12,2 Давлетшин, Беляев, 2010, էջ 188
- ↑ 13,0 13,1 harmfulgrumpy (2018 թ․ մարտի 8). «Юрий Кнорозов - судьба гения, оказавшегося ненужным советской власти». Катаклизмы и повседневность. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Ершова, 2002, էջ 11
- ↑ Ершова, 2019, էջ 37
- ↑ Кно́рос // Словарь української мови : в 4-х т / Упор. з дод. влас. матеріалу Б. Грінченко. — Київ : Вид-во Академії наук Української РСР, 1958. — Т. 2. — Стб. 257.
- ↑ 17,0 17,1 «ЗАБЕ'Л». istoriya-teatra.ru. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 18,0 18,1 Мел С. Забел // Театральная энциклопедия. — М. : Советская энциклопедия, 1965. — Т. 2: Глов—Кету. — С. 717. — 1216 с.
- ↑ Ершова, 2019, էջ 37—39, 44—45
- ↑ Ершова, 2019, էջ 34—35
- ↑ Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 6—7
- ↑ Ершова, 2019, էջ 49—51
- ↑ Ершова, 2019, էջ 53, 56
- ↑ Портреты историков, 2004, էջ 474
- ↑ Ершова, 2019, էջ 57—58
- ↑ Ершова, 2019, էջ 59
- ↑ Ершова, 2019, էջ 62, 64, 78
- ↑ Ершова, 2019, էջ 65, 70
- ↑ Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 7
- ↑ 30,0 30,1 Ершова, 2019, էջ 303
- ↑ Ершова, 2019, էջ 338
- ↑ Портреты историков, 2004, էջ 475
- ↑ Ершова, 2019, էջ 72—73, 410
- ↑ Ершова, 2019, էջ 409
- ↑ Ершова, 2019, էջ 75—77
- ↑ Ершова, 2019, էջ 78
- ↑ Ершова, 2019, էջ 79
- ↑ Ершова, 2019, էջ 80
- ↑ Ершова, 2019, էջ 82—83
- ↑ Ершова, 2019, էջ 85
- ↑ Ершова, 2019, էջ 96—97
- ↑ Ершова, 2019, էջ 89, 92
- ↑ Ершова, 2019, էջ 98, 102
- ↑ Ершова, 2019, էջ 95—97
- ↑ 45,0 45,1 Александр Филоненко. «Александр Пятигорский — рассказчик». Неприкосновенный запас, №2, 2011. Горький Медиа. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 97, 99, 101—103
- ↑ Ершова, 2019, էջ 102—103
- ↑ 48,0 48,1 48,2 Корсун, 2014, էջ 109
- ↑ Ершова, 2019, էջ 103
- ↑ Ершова, 2019, էջ 107
- ↑ Ершова, 2019, էջ 109—113
- ↑ Ершова, 2019, էջ 119
- ↑ Портреты историков, 2004, Примечание Л. Т. Мильской., էջ 490
- ↑ 54,0 54,1 Корсун, 2019, էջ 80
- ↑ Ершова, 2019, էջ 177
- ↑ Ершова, 2019, էջ 125—126, 177
- ↑ Ершова, 2019, էջ 127
- ↑ Валерий Александрович Тишков (2007-08). «С С. И. Вайнштейном беседует В. А. Тишков». ОИФН РАН. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 59,0 59,1 59,2 Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 9
- ↑ Ершова, 2019, էջ 136
- ↑ Ершова, 2019, էջ 130
- ↑ 62,0 62,1 Schellhas P. Die Entzifferung der Mayahieroglyphen ein unlösbares Problem? : [нем.] // Ethnos. — Jan—Feb, 1945. — Vol. 10, no. 1. — P. 44—53. — .
- ↑ Ершова, 2019, էջ 137—138
- ↑ Ершова, 2019, էջ 132—133, «Эти байки напоминают некую легенду или своеобразное „житие“»
- ↑ Ершова, 2019, էջ 144
- ↑
Ընթերցե՛ք «կոնտամինացիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ - ↑ Темир Исаев (2018 թ․ հոկտեմբերի 30). «В Минкультуры прокомментировали снос мавзолея Шамун-Наби». Агентство новостей «Podrobno.uz». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 148—149
- ↑ Ершова, 2019, էջ 156, 158
- ↑ Ершова, 2019, էջ 156—157
- ↑ Кнорозов, 1955, էջ 95—96
- ↑ Ершова, 2019, էջ 159
- ↑ Ершова, 2019, էջ 162
- ↑ Ершова, 2019, էջ 166—167
- ↑ Ершова, 2002, էջ 141
- ↑ Портреты историков, 2004, էջ 478
- ↑ Ершова, 2019, էջ 168—169
- ↑ Ершова, 2019, էջ 172, 182—183, 186
- ↑ Ершова, 2019, էջ 184, 186
- ↑ Ершова, 2019, էջ 206
- ↑ 81,0 81,1 А. П. Керзум (2019 թ․ ապրիլի 29). «Мильштейн Ефим Абрамович». Сотрудники РНБ — деятели науки и культуры. Биографический словарь. Российская национальная библиотека. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 208—209
- ↑ Ершова, 2019, էջ 210
- ↑ Ершова, 2019, էջ 212
- ↑ Ершова, 2019, էջ 212—213
- ↑ Ершова, 2019, էջ 180
- ↑ Ершова, 2019, էջ 217—218
- ↑ Ершова, 2019, էջ 216—217
- ↑ Ершова, 2019, էջ 220
- ↑ 90,0 90,1 90,2 Корсун, 2015, էջ 371
- ↑ Ершова, 2019, էջ 225—226
- ↑ Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 13
- ↑ Ершова, 2019, էջ 229
- ↑ Ершова, 2019, էջ 256
- ↑ Ершова, 2019, էջ 228, 238
- ↑ Ершова, 2019, էջ 250—251
- ↑ Ершова, 2019, էջ 254—255
- ↑ Ершова, 2019, էջ 256—259
- ↑ Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 14
- ↑ 100,0 100,1 Ulving, 1956, էջ 185
- ↑ Ершова, 2019, էջ 261—262
- ↑ Ершова, 2019, էջ 272—274
- ↑ Ершова, 2019, էջ 274
- ↑ Ершова, 2019, էջ 282—284
- ↑ Корсун, 2015, էջ 376—377
- ↑ Ершова, 2019, էջ 275—276
- ↑ Ершова, 2019, էջ 276
- ↑ Coe, 2012, էջ 147
- ↑ Ершова, 2004, էջ 95—96
- ↑ Ершова, 2019, էջ 278
- ↑ Ершова, 2019, էջ 284—285
- ↑ 112,0 112,1 Ершова, 2019, էջ 285
- ↑ Корсун, 2015, էջ 373
- ↑ Корсун, 2014, էջ 112
- ↑ Корсун, 2015, էջ 372
- ↑ Ершова, 2019, էջ 112
- ↑ Ершова, 2019, էջ 383—385
- ↑ Ершова, 2019, էջ 395
- ↑ Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 16
- ↑ 120,0 120,1 Ершова, 2019, էջ 397
- ↑ Ершова, 2019, էջ 365—366
- ↑ 122,0 122,1 Кнорозов Ю. В., Фёдорова И. К. Древнее перуанское письмо: проблемы и гипотезы // Латинская Америка. — 1970. — № 5. — С. 83—94.
- ↑ 123,0 123,1 «Victoria de la Jara Collection (1962-1993)». American Museum of Natural History. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 124,0 124,1 Инка Гарсиласо де ла Вега. История государства инков : Литературные памятники / перевод со староисп. В. А. Кузьмищев ; отв. ред. Ю. В. Кнорозов. — Л. : Наука, Лен. отделение, 1974. — С. 713—714. — 748 с.
- ↑ Кнорозов, 1986, Фёдорова И. К. Особенности андского письма, էջ 255—256
- ↑ Ершова, 2019, էջ 385—387, 389
- ↑ Ершова, 2019, էջ 389
- ↑ Ершова, 2019, էջ 395—397
- ↑ Solomon C. Tatiana Proskouriakoff: interpreting the ancient Maya. — Norman : University of Oklahoma Press, 2002. — P. 156—157. — 218 p. — ISBN 0-8061-3445-3.
- ↑ Ершова, 2019, էջ 398—401
- ↑ Ершова, 2019, էջ 403, 406
- ↑ жизнь, Редакция журнала Наука и. «Заговорившие письмена». www.nkj.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 407—408
- ↑ Ершова, 2019, էջ 380—382
- ↑ Ершова, 2019, էջ 416
- ↑ Ершова, 2019, էջ 427, 434
- ↑ Ершова, 2019, էջ 436—437
- ↑ Ершова, 2019, էջ 439
- ↑ Ершова, 2019, էջ 446
- ↑ Ершова, 2019, էջ 487—490
- ↑ 141,0 141,1 Ершова, 2019, էջ 491
- ↑ Портреты историков, 2004, էջ 488
- ↑ Ершова, 2019, էջ 498
- ↑ Ершова, 2019, էջ 494—496
- ↑ Ершова, 2019, էջ 497
- ↑ Ершова, 2019, էջ 496, 505
- ↑ Morrison, 1993, էջ 127
- ↑ Ершова, 2019, էջ 507—509
- ↑ Ершова, 2019, էջ 510, 512
- ↑ Ершова, 2019, էջ 515—516
- ↑ Скляров, Андрей (2016 թ․ դեկտեմբերի 4). «Второе открытие цивилизации майя (В.Гуляев)». ЛАИ (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 517—518, 528
- ↑ Ершова, 2019, էջ 522—525
- ↑ Malvido A.[es]. La reina roja : el secreto de los mayas en Palenque : [իսպ.]. — México : Consejo Nacional para la Cultura y las Artes : Instituto Nacional de Antropología e Historia : Plaza y Janés, 2006. — P. 148—151. — 277 p. — ISBN 9-685-960224.
- ↑ Ершова, 2019, էջ 521
- ↑ Ершова, 2019, էջ 527—528
- ↑ Ершова, 2019, էջ 529—532
- ↑ Ершова, 2019, էջ 533, 535
- ↑ Ершова, 2019, էջ 535—537
- ↑ Ершова, 2019, էջ 537—539
- ↑ «Tiahoga Ruge». IMDb. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 540—541
- ↑ Ершова, 2019, էջ 542—544
- ↑ Ершова, 2019, էջ 546—548
- ↑ 165,0 165,1 165,2 Абдусаламова К. «Великий российский ученый и его кошка-соавтор. Как Кнорозов открыл миру язык майя и что потомки сделали с его памятью». Нож. Интеллектуальный журнал о культуре и обществе. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 550—553
- ↑ Ершова, 2019, էջ 554
- ↑ Ершова, 2019, էջ 557
- ↑ Ершова, 2019, էջ 558—559
- ↑ Ершова, 2019, էջ 561—562
- ↑ Ершова, 2019, էջ 568—569
- ↑ Ершова, 2019, էջ 570
- ↑ Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 12
- ↑ Ершова, 2019, էջ 215—216
- ↑ «Кафедра русского языка. История». Санкт-Петербургский государственный архитектурно-строительный университет. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 272
- ↑ Ершова, 2002, էջ 148, 410
- ↑ Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 14—15
- ↑ Ершова, 2019, էջ 325—326, 409
- ↑ Ершова, 2019, էջ 410, 412
- ↑ «Екатерина Юрьевна Кнорозова». Институт восточных рукописей РАН. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 435
- ↑ 183,0 183,1 183,2 Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 20
- ↑ Ершова, 2019, էջ 484—485
- ↑ Ершова, 2019, էջ 302—303, 434
- ↑ Ершова, 2019, էջ 20
- ↑ 187,0 187,1 Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 19
- ↑ «МетрА не будет։ "Спальня" без метро». www.lenpravda.ru. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 485—486
- ↑ Ершова, 2019, էջ 574
- ↑ Корсун, 2019, էջ 86
- ↑ Ершова, 2019, էջ 576
- ↑ Harri J. Kettunen. «Relación de las cosas de San Petersburgo: An Interview with Dr. Yuri Valentinovich Knorozov, Part II». Artikkelit Toukokuu 5/98. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 577
- ↑ Рябинина О. (2018 թ․ մարտի 19). «Дочь Кнорозова, расшифровавшего язык майя, опровергает мифы об отце». Metro. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 578
- ↑ Harald Sack (2016 թ․ նոյեմբերի 19). «Yuri Knorozov and the Decipherment of the Mayan Language». The SciHi Blog. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Ferreira L. Centuries of Silence: The Story of Latin American Journalism. — Westport, L. : Praeger Publ., 2006. — P. 6. — 332 p. — ISBN 0-275-98397-8.
- ↑ «Tatiana Proskouriakoff Award Lecture». Peabody Museum of Archaeology and Ethnology. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 580
- ↑ Coe, 2012, Chapter 6
- ↑ 202,0 202,1 Ершова, 2019, էջ 581
- ↑ Ершова, 2019, էջ 176—179
- ↑ Ершова, 2019, էջ 175—176, 202
- ↑ Ершова, 2019, էջ 226
- ↑ Ершова, 2019, էջ 191—192
- ↑ Кнорозов, 1963, էջ 36—38
- ↑ 208,0 208,1 Кузьмищев, 1967, էջ 129
- ↑ Кузьмищев, 1975, էջ 214—217
- ↑ Davoust, 1999, էջ 425
- ↑ Кузьмищев, 1975, էջ 213
- ↑ Ершова, 2004, էջ 69
- ↑ Кнорозов, 1955, էջ 136
- ↑ Кузьмищев, 1967, էջ 130—132
- ↑ 215,0 215,1 Кузьмищев, 1967, էջ 132
- ↑ Кузьмищев, 1975, էջ 225—226
- ↑ Кузьмищев, 1967, էջ 133
- ↑ Ершова, 2019, էջ 193
- ↑ «Биография. Юрий Валентинович Кнорозов». Knorosov.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Кузьмищев, 1967, էջ 133—134
- ↑ Кузьмищев, 1967, էջ 134—135
- ↑ Кнорозов, 2018, С. А. Корсун. Ю. В. Кнорозов — выдающийся американист, էջ 83
- ↑ Ершова, 2019, էջ 293, 297
- ↑ Ершова, 2019, էջ 294—296
- ↑ Ершова, 2019, էջ 300
- ↑ Ершова, 2019, էջ 379
- ↑ Ершова, 2019, էջ 298—299
- ↑ Ершова, 2019, էջ 303—304
- ↑ Ершова, 2019, էջ 307, 309
- ↑ Ершова, 2019, էջ 305
- ↑ Кнорозов, 2018, С. А. Корсун. Ю. В. Кнорозов — выдающийся американист, էջ 84
- ↑ Дмитрий Жуков. Электронный следопыт истории // Огонёк. — 1962. — № 12 (Մարտ). — С. 12—13.
- ↑ Ершова, 2019, էջ 306
- ↑ Кнорозов, 2018, Ю. В. Кнорозов. Машинная дешифровка письма майя, էջ 220
- ↑ Ершова, 2019, էջ 325
- ↑ Кутателадзе С. С. (2004 թ․ փետրվարի 15). «Леонид Канторович и Юрий Кнорозов». «Наука в Сибири». № 8, февраль 2004 г. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 324, 330
- ↑ Ершова, 2004, էջ 175—176
- ↑ Кнорозов, 1963, էջ 46
- ↑ Ершова, 2019, էջ 383
- ↑ Coe, 1965, էջ 590
- ↑ Coe, 1965, էջ 591
- ↑ Coe, 1965, էջ 592
- ↑ Ершова, 2019, էջ 391—393
- ↑ Кнорозов, 2018, М. Ф. Альбедиль. О теоретических работах Ю. В. Кнорозова, էջ 27
- ↑ Ершова, 2019, էջ 390
- ↑ Ершова, 2019, էջ 398
- ↑ Ermakoff Vladimir. Jurij Valentinovič Knorozov, Manuscrits hiéroglyphiques mayas : [фр.] // Journal de la société des américanistes. — 1982. — № 68. — P. 248—249.
- ↑ Ulving, 1956, էջ 186
- ↑ Thompson, 1959, էջ 354, 362
- ↑ Coe, 1991, էջ 42
- ↑ Coe, 1991, էջ 40
- ↑ Coe, 1991, էջ 42, 44
- ↑ Корсун, 2014, էջ 113
- ↑ Ершова, 2019, էջ 440—441
- ↑ Ершова, 2019, էջ 444
- ↑ Ершова, 2019, էջ 442
- ↑ Ершова, 2019, էջ 447
- ↑ 259,0 259,1 Кнорозов, 2018, Соболева Е. С. Тихоокеанские интересы Ю. В. Кнорозова, էջ 494
- ↑ Ершова, 2019, էջ 381
- ↑ Morrison, 1993, էջ 126—127
- ↑ 262,0 262,1 Кнорозов, 2018, Соболева Е. С. Тихоокеанские интересы Ю. В. Кнорозова, էջ 486
- ↑ Pozdniakov, 1996, էջ 290
- ↑ Кнорозов, 2018, Предварительное сообщение об изучении письменности острова Пасхи, էջ 513—514
- ↑ Кнорозов, 2018, Предварительное сообщение об изучении письменности острова Пасхи, էջ 515
- ↑ Архив МАЭ. Ф. 40, оп. 1, д. 85. Л. 72—73.
- ↑ Ершова, 2019, էջ 287
- ↑ Ершова, 2019, էջ 286
- ↑ The Soviet Decipherment of the Indus Valley Script, 1976, էջ 5—6
- ↑ Давлетшин, Беляев, 2010, էջ 192—194
- ↑ Кнорозов, 1986, Альбедиль М. Ф. Типы протоиндийских надписей, էջ 40
- ↑ Wells, 2006, էջ 118—120
- ↑ Wells, 2006, էջ 121—122
- ↑ Wells, 2006, էջ 122
- ↑ 275,0 275,1 Кузьмищев, 1967, էջ 135
- ↑ Кузьмищев, 1975, էջ 252—253
- ↑ Ершова, 2019, էջ 314
- ↑ Кнорозов, 2018, М. Ф. Альбедиль. О теоретических работах Ю. В. Кнорозова, էջ 24—25
- ↑ 279,0 279,1 Кнорозов, 2018, М. Ф. Альбедиль. О теоретических работах Ю. В. Кнорозова, էջ 25
- ↑ Ершова, 2019, էջ 347
- ↑ Ершова, 2019, էջ 347—348
- ↑ 282,0 282,1 Иванов, 2013, էջ 84
- ↑ Кнорозов, 2018, М. Ф. Альбедиль. О теоретических работах Ю. В. Кнорозова, էջ 25—26
- ↑ Кнорозов, 1986, Кнорозов Ю. В. Предисловие, էջ 4
- ↑ «Власов Георгий Михайлович (1912—2006)». Институт тектоники и геофизики им. Ю. А. Косыгина ДВО РАН. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 449—450
- ↑ 287,0 287,1 287,2 Корсун, 2014, էջ 114
- ↑ Кнорозов, 2018, Соболева Е. С. Тихоокеанские интересы Ю. В. Кнорозова, էջ 487
- ↑ Ершова, 2019, էջ 458
- ↑ Кнорозов, 2018, Соболева Е. С. Тихоокеанские интересы Ю. В. Кнорозова, էջ 488—489
- ↑ 291,0 291,1 Степанчук С. (2018 թ․ օգոստոսի 31). «Последняя тайна айнов». Сетевое издание «Сахалин и Курилы». Областное автономное учреждение «Издательский дом «Губернские ведомости». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 22—23
- ↑ Корсун, 2019, էջ 85
- ↑ Ершова, 2019, էջ 14
- ↑ 295,0 295,1 295,2 Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 22
- ↑ Портреты историков, 2004, էջ 487
- ↑ Ершова, 2019, էջ 17, 19—20
- ↑ Ершова, 2019, էջ 430
- ↑ Ершова, 2019, էջ 434
- ↑ Кнорозов, 2018, Е. Ю. Кнорозова, А. А. Маслова. Биография Ю. В. Кнорозова, էջ 21—22
- ↑ Ершова, 2002, էջ 146
- ↑ Рябинина О. (2018 թ․ մարտի 19). «Дочь Кнорозова, расшифровавшего язык майя, опровергает мифы об отце». Metro. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Ершова, 2019, էջ 575
- ↑ Ершова, 2019, էջ 584
Գրականություն
խմբագրել- Альбедиль М. Ф., Ершова Г. Г., Фёдорова И. К. Юрий Валентинович Кнорозов (1922—1999): Некролог // Кунсткамера: Этнографические тетради. 1998. — 1999. — Вып. 12. — С. 427—428.
- Давлетшин А. И., Беляев Д. Д. Хараппский язык // Языки мира: Древние реликтовые языки Передней Азии / Ред. колл.: Н. Н. Казанский, А. А. Кибрик, Ю. Б. Коряков. — М. : Academia, 2010. — С. 186—196. — 240 с. — ISBN 978-5-87444-346-7.
- Древние системы письма. Этническая семиотика: сборник научных трудов / Отв. ред. Ю. В. Кнорозов. — М. : Наука. Гл. ред. вост. лит., 1986. — 297 с.
- Дридзо А. Д., Кинжалов Р. В. Ю. В. Кнорозов (1922—1999) // Курьер Петровской Кунсткамеры. — 1999. — Вып. 8—9. — С. 270—271.
- Ершова Г. Г. Юрий Валентинович Кнорозов: [Некролог. 1922—1999] // Этнографическое обозрение. — № 6. — 2000. — С. 149—151.
- Ершова Г. Г. Древняя Америка: полёт во времени и пространстве. Мезоамерика. — М.: Алетейя, 2002. — 392 с. — ISBN 5-89321-092-1
- Ершова Г. Г. Майя. Тайны древнего письма. — М.: Алетейя, 2004. — 296 с. — ISBN 5-89321-123-5
- Ершова Г. Г. Юрий Валентинович Кнорозов: (1922—1999) // Портреты историков: Время и судьбы / отв. ред. Г. Н. Севостьянов, Л. П. Маринович, Л. Т. Мильская. — М. : Наука, 2004. — Т. 3: Древний мир и Средние века. — С. 474—491. — 619 с. — ISBN 5-02-009825-6.
- Ершова Г. Г. Последний гений XX века. Юрий Кнорозов: судьба учёного. — М. : РГГУ, 2019. — 798 с. — ISBN 978-5-7281-2524-2.
- Иванов Вяч. Вс. От буквы и слога к иероглифу: Системы письма в пространстве и времени. — М. : Языки славянской культуры, 2013. — 272 с. — (Разумное поведение и язык. Language and Reasoning). — ISBN 978-5-9551-0652-6.
- Кнорозов Ю. В. Письменность индейцев майя. — М.—Л.: Изд-во АН СССР, 1963. — 664 с.
- Кнорозов Ю. В. Иероглифические рукописи майя. — Л.: Наука, Лен. отд, 1975. — 272 с.
- Кнорозов Ю. В. Избранные труды / Сост. и отв. ред. М. Ф. Альбедиль. — СПб. : МАЭ РАН, 2018. — 594 с. — ISBN 978-5-88431-363-7.
- Корсун С. А.. Ю. В. Кнорозов: штрихи к научной биографии // Радловский сборник: Научные исследования и музейные проекты МАЭ РАН в 2013 г / Отв. ред. Ю. К. Чистов. — СПб. : МАЭ РАН, 2014. — С. 109—116. — 510 с. — ISBN 978-5-88431-249-4.
- Корсун С. А. Американистика в Кунсткамере (1714–2014) / Отв. ред. Ю. Е. Берёзкин. — СПб. : МАЭ РАН, 2015. — 504 с. — ISBN 978-5-88431-288-3.
- Корсун С. А. Превратности судьбы Ю. В. Кнорозова // Латинская Америка. — 2019. — № 1. — С. 79—87. — .
- Кузьмищев В. А. История одного научного поиска // Наука и жизнь. — 1967. — № 9. — С. 129—135.
- Кузьмищев В. А. Тайна жрецов майя. — 2-е изд. — М. : Молодая гвардия, 1975. — 256 с. — (Эврика (книжная серия)).
- Ланда, Диего де Сообщение о делах в Юкатане / пер. со староисп. Ю. В. Кнорозова. — М.: Изд-во АН СССР, 1955. — 328 с.
- Мартынов Д. Е. «Последний гений…», или страна должна знать своих героев (о биографии Юрия Кнорозова): Рец. на кн.: Ершова Г. Г. Последний гений XX века. Юрий Кнорозов: судьба ученого. — М.: РГГУ, 2019 // Учёные записки Казанского университета. Серия Гуманитарные науки. — 2020. — Т. 162, № 1. — С. 236–250. — .
- Пакшина Н. П. Список основных работ доктора исторических наук Юрия Валентиновича Кнорозова (к 70-летию со дня рождения) // Кунсткамера. Этнографические тетради. — СПб. : Петербургское востоковедение, 1993. — Вып. 1. — С. 202—207. — 226 с. — ISBN 5-85803-005-X.
- Шаскольская Т. И. Библиография трудов Ю. В. Кнорозова // Кнорозов Ю. В. Избранные труды. — СПб. : МАЭ РАН, 2018. — С. 576—592.
- Coe M. D. Reviewed Work(s): Pis'mennost' Indeĭ͡tsev Maĭ͡ia (Writing of the Maya Indians) by ͡IU. V. Knorosov // American Anthropologist, New Series. — 1965. — Vol. 67, no. 2. — P. 590—592.
- Coe M. D. A Triumph of Spirit // Archaeology. — 1991. — Vol. 44, no. 5. — P. 39—44.
- Coe M. D. Breaking the Maya code. — N. Y.: Thames and Hudson, 2012. — 304 p. — ISBN 978-0-500-77061-0
- Davoust M. Yuri Valentinovich KNOROSOV (1922-1999) :
[фр.] // Journal de la Société des américanistes. — 1999. — Vol. 85. — P. 425—426.
- Graham I. John Eric Sidney Thompson, 1898-1975 // American Anthropologist, New Series. — Vol. 78, no. 2. — P. 317—320.
- Morrison P. A Mayan in St. Petersburg : Reviewed Work: Breaking the Maya Code by Michael D. Coe // Scientific American. — 1993. — Vol. 268, no. 4. — P. 126—127.
- Pozdniakov K. Les bases du déchiffrement de l'écriture de l'île de Pâques :
[фр.] // Journal de la Société des Océanistes. — 1996. — № 103. — P. 289—303.
- The Soviet Decipherment of the Indus Valley Script. Translation and Critique / Ed. by Zide, Arlene R. and Zvelebil, Kamil V.. — Hague, Paris : Mouton, 1976. — 142 p. — (Janua Linguarum. Series Practica 156).
- Thompson J. Eric S. Systems of Hieroglyphic Writing in Middle America and Methods of Deciphering Them // American Antiquity. — 1959. — Vol. 24, no. 4. — P. 349—364.
- Ulving T. Russian Decipherment of the Maya Glyphs // International Journal of American Linguistics. — 1956. — Vol. 22, no. 2. — P. 184—186.
- Wells B. K. Epigraphic Approaches To Indus Writing : A thesis… for the degree of Doctor of Philosophy in the subject of Archaeology. — Cambridge, Massachusetts : Harvard University, 2006. — xi, 284 p.
Հղումներ
խմբագրել- Առաջնային աղբյուրներ
- «Юрий Валентинович Кнорозов (19.11.1922 — 30.03.1999): Ուսումնասիրությունների կայք». Knorosov.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- «Память народа. Кнорозов Юрий Валентинович». Pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- Այլ հրապարակումներ
- Абдусаламова К. «Великий российский учёный и его кошка-соавтор. Как Кнорозов открыл миру язык майя и что потомки сделали с его памятью». Нож. Ինտելեկտուալ ամսագիր մշակույթի և հասարակության մասին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- Горькавый, Николай Николаевич. «Сказка о русском лингвисте Кнорозове, расшифровавшем письменность индейцев майя». Наука и жизнь. — 2010. — № 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- Ковалёва Л. (2010 թ․ հունվարի 19). «թարգմանած մայա լեզվից». ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերի Ռուսաստանի դաշնության հանձնաժողով. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- Кутателадзе, Семён Самсонович (2004 թ․ փետրվարի 15). «Լեոնիդ Կանտորովիչ և Յուրի Կնորոզով». «Наука в Сибири». № 8, февраль 2004 г. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- «Профессор Юрий Кнорозов и его «соавтор» кошка Ася». Сайт Владимира Кудрявцева. 2018 թ․ մարտի 30. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- Рябинина О. (2018 թ․ մարտի 19). «Дочь Кнорозова, расшифровавшего язык майя, опровергает мифы об отце». Metro. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- Степанчук С. (2018 թ․ օգոստոսի 31). «Последняя тайна айнов». «Сахалин и Курилы» ցանցային հրապարակում. Областное автономное учреждение «Издательский дом «Губернские ведомости». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- «Человек и котэ. Памятник Юрию Кнорозову». Живой журнал. 2015 թ․ հուլիսի 28. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- Բաց դասախոսություններ
- Ершова, Галина Гавриловна (2012 թ․ հուլիսի 2). «Sesenta años descifrando la escritura maya (Յու Վ․ Կնորոզովին նվիրված դասախոսություն, որը կարդացել է Գալինա Երշովան Գվատեմալայի Ֆրանսիսկո Մարոկինայի անվան համալսարանում)». Universidad Francisco Marroquín. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
{
{ՎՊԵ}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Կնորոզով» հոդվածին։ |