Ենթաշերտ (սուբստրատ), նվաճված ժողովրդի լեզվի տարրերը նվաճող ժողովրդի լեզվում։ Ենթաշերտի տեսությունն առաջ է քաշել իտալացի լեզվաբան Գ․ Ի․ Ասկոլին 19-րդ դարի 80-ական թվականների։ Ըստ այդ տեսության, յուրաքանչյուր լեզվում գոյություն ունեցող այն տարրերը, որոնք չեն բխում հիմք լեզվից և օտար լեզուներից փոխառություն չեն, բացատրվում են նվաճված ժողովրդի լեզվի մնացորդներով, օրինակ, ֆրանսերենում կան գալլեըենի մնացորդներ, հայերենում, ենթադրաբար, կան Հայաստանի հին բնիկների (ուրարտացիներ, խալդեր) լեզվի մնացորդներ։

Ենթաշերտի տեսությամբ զբաղվել են Մ․ Բարտոլին, Ցոլ․ Պոկորնին, Ա․ Մեյեն, Վ․ Բրյոնդաւը, սովետական լեզվաբաններ Վ․ Ի․ Աբանը, Բ․ Ա․ Սերեբրեննիկովը, Վ․ Ն․ Ցարցնան և ուրիշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 515