Մայաների քաղաքակրթություն

Մայան մեզոամերիկյան քաղաքակրթություն է, որն աչքի է ընկել նախակոլումբիական ամերիկյան մայրցամաքների ամբողջությամբ մշակված լեզվական համակարգով, ինչպես նաև իր արվեստով, ճարտարապետությամբ, մաթեմատիկական և աստղագիտական համակարգերով։ Որոշ աղբյուրներում մայաները հիշատակվում են որպես ներկայիս Մեքսիկայի տարածքում բնակված հնդկացի ժողովուրդ։ Չնայած նրան, որ այս ցեղն ստեղծվել էր նախադասական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 2000 - մ.թ. 250), նրանց շատ քաղաքներ, համաձայն մեզոամերիկյան գրականության, իրենց զարգացման գագաթնակետին են հասել Դասական ժամանակաշրջանում (մ.թ. 250 - 900 դդ) և շարունակել հետագա զարգացումը մինչև իսպանացիների հայտնվելը։ Պատմական աղբյուրների վկայությամբ՝ նրանց որոշ մասը տիրապետել է իսպաներենին։ [փա՞ստ]

Ամրոց Չիչեն Իցա
Մեզոամերիկա
Կուսանոցի քառանկյուն շինության բակը, Ուշմալում
Պյեդրաս Նեգրասի I–ի գահը

Մայաների քաղաքակրթությունը շատ ընդհանրություններ ունի մեզոամերիկյան քաղաքակրթյությունների հետ, քանի որ մեծ է եղել շփումն ու մշակութային ձուլումը վերջիններիս հետ։ Մայաներին բնորոշող գրավոր լեզուն, բնաբանությունն ու օրացույցը իրենց զարգացումն ապրել են ցեղի ի հայտ գալուց շատ ավելի ուշ, սակայն այս քաղաքակրթությունը նպաստել է մայաների լիարժեք զարգացմանը։ Մայաների ազդեցությունը նկատելի է Հոնդուրասից, Բելիզից և Արևմտյան Էլ Սալվադորից մինչև կենտրոնական Մեքսիկա (մայաների բնակավայրից 1000 կմ տարածության վրա)։ Իր հերթին՝ մայաների մշակույթն ու արվեստը կրել է օտար ցեղերի ազդեցությունը, հիմնականում առևտրային և մշակութային շփումների արդյունքում։

Մայաները վերապրել են դասական ժամանակաշրջանի կործանումը և Իսպանացի նվաճողների գալուստը իրենց երկիր, ինչպես նաև վերջիններիս կողմից ամերիկյան մայրցամաքների գաղութացման ժամանակաշրջանը։ Այսօր մայաներն ու իրենց հետնորդները բնակվում են իրենց պատմական բնօրրանում։ Միլիոնավոր մայաներ պահպանել են իրենց մայրենի լեզուն։[փա՞ստ]

Մեզոամերիկա

խմբագրել

Մայաների քաղաքակրթությունը զարգացել մեզոամերիկյան մշակութային գոտում, որը ներառում է շրջանը, տարածվում է Հյուսիսային Մեքսիկայից հարավ Կենտրոնական Ամերիկա[1]։ Մեզոամերիկան եղել է վեց քաղաքակրթություններից մեկը ամբողջ աշխարհում[2]։ Մեզոամերիկական տարածքում եղել են մշակութային զարգացումներ, որոնք ընդգրկում էին համալիր հասարակություններ, Մեզոամերիկյան գյուղատնտեսություն, քաղաքներ, մոնումենտալ ճարտարապետություն[3]։ Մեզոամերիկայում չէին բավարարում քաշող անասունները, քիչ էին ընտելացված կենդանիները, տեղից տեղ տեղափոխությունները հիմնականում կատարվում էին ոտքով կամ կանոյով[4]։ Մեսոամերիկացիները տեսնում էին աշխարհը ատելությամբ լեցուն և անկանխատեսելի աստվածների կողմից կառավարվող։ Մեզոամերիկյան ռիտուալ խաղերը գնդակով լայնորեն տարածված էին[5]։ Մեզոամերիկայում խոսում էին տարբեր լեզուներով։ Լեզուների մեծ մասը առնչվում էին տարբեր լեզվաընտանիքներին։ Հիմնական լեզվաընտանիքներն էին մայաերենը, Միքսզոքուերենը, Օտոմանգուերենը, կային նաև մի քանի փոքր լեզվաընտանիքներ և մեկուսացած լեզուներ։ Մեզոամերիկյան լեզվատարածքն ունի իր առանձնահատկությունը[6]։ Մայաների տարածքը ներառում է Մեզոամերիկայի մեկ երրորդ մասը[7]։ Մայաները դինամիկ հարաբերություններ են ունեցել հարևանների մշակույթների հետ, ներառյալ Օլմեսի, Միքսթեքսի, տոլտեկներըի, ացտեկների և այլոց մշակույթները[8]։ Վաղ դասական ժամանակաշրջանի ընթացքում մայայկան քաղաքներ Տիկալը և Կամինալջույուն եղել են առանցքային օջախներ, որոնք տարածվել են մայաների սահմաններից դուրս` կենտրոնական Մեքսիկայի բարձրադիր լեռնային շրջանում [9]։ Մոտ նույն ժամանակաշրջանում մայաների ներկայությունը մեծ էր Տետիտլայում` Տեոտիուականայի տարածքում[10]։

Դարեր անց` մ.թ. 9-րդ դարում Ցացախտլայում, կենտրոնական բարձրադիր վայրերում, նկարներ են արվել մայաների ոճով[11]։ Դա կարող էր փորձ լինել կապվելու համար դեռևս հզոր մայաական տարածաշրջանի` Տեոտիուականի հետ` հետևելով Մեքսիկայի բարձր լեռնային շրջանի քաղաքական հատվածին[12] կամ փորձ անելու գտնել մայա բնակչության ծագումը[13]։ Չիչեն Իթզայի մայաների և հեռավոր տոլտեկների միջև եղել են փակ հարաբերություններ[14]։

Տարածք

խմբագրել

Ներկայումս (2013 թվականին) տարածքը, որտեղ զարգացել է Մայաների քաղաքակրթությունը մտնում է՝ Մեքսիկայի (Չյապասը, Կամպեչեը, Յուկատանը, Կինտանա-Ռոոն նահանգներ), Գվատեմալայի, Բելիզի, Սալվադորի, Հոնդուրասի (արևմտյան մասով) տարածքների մեջ։

Աշխարհագրություն

խմբագրել
 
Մայաների քաղաքակրթության բարձրագույն աստիճանը

Մայաների քաղաքակրթություբը զբաղեցնում է լայն տարածք, որը ներառում է հարավարևմտյան Մեքսիկան և Հյուսիսային Կենտրոնական Ամերիկան։ Այս տարածաշրջանը ներառում է ամբողջ Յուկատան թերակղզին, ժամանակակից Գվատեմալան և Բելիզը, նաև Հոնդուրասի և Սալվադորի արևմտյան շրջանները[15]։ Թերակղզու մեծ մասը ձևավորվել է ընդարձակ հարթավայրով` մի քանի բլուրներով կամ լեռներով և ցածր առափնյա շրջանով։ Պետեն շրջանը բարձրադիր լեռնային գոտում կազմված է խիտ անտառներից [16]։ Տասնչորս գետերի շղթան հոսում է, լցվում Պետենի ջրավազանը[17]։ Հարթավայրի հարավում բարձրանում են Գվատեմալայի բարձրադիր լեռները[18]։ Խիտ անտառները զբաղեցնում են Պետենի հյուսիսային մասը և Բելիզը, հարավային Կոմպեչե և Յուկատան պետության հարավային մասը։ Բավականաչափ հարավ բուսականությունը վերածվում է ցածր անտառի` կազմված խիտ թփերից[19]։

Սոքոնուսքոյի ափամերձ գոտին ընկած է Սիերա Մադրե դե Չիապասից դեպի հարավ[20] և բաղկացած է նեղ ափամերձ հարթավայրից և Սիերա Մադրեի ստորոտից[21]։ Մայա լեռները տարածվում են արևելքից, Չիապասից մինչև Գվատեմալա` իրենց բարձրությամբ հասնելով Սիերա դե լոս Կուչումատանեսին։ Հիմնական մինչկոլումբյան բնակավայրերը տեղակայված են ընդարձակ բարձրավանդակի հովիտներում, ինչպիսիք են Գվատեմալայի հովիտը Քուեթզալցենանգոն։ Հարավային հարթավայրերում հրաբխային կոների գոտին անցնում է Խաղաղօվկիանոսյան ափին զուգահեռ։ Հարթավայրերը տարածվում են հյուսիսից մինչև Վերափազ (Գվատեմալա) և աստիճանաբար իջնում դեպի արևելք[22]։

Պատմություն

խմբագրել

Մայաների քաղաքակրթության պատմությունը բաժանվում է երեք հիմնական շրջանի` մինչդասական, դասական և հետդասական [23]։ Նրանք եղել են Արխայիկ շրջանից, որի ընթացքում առաջացել են առաջին բնակավայրերը և տեղի է ունեցել գյուղատնտեսության զարգացումը վաղ շրջանում [24]։ Ժամանակակից գիտնակաները ժամանակաշրջանների տարբերակումը կատարում են ըստ ժամանակագրության և ոչ թե ըստ մշակութային էվոլյուցիայի կամ անկման[25]։ Ժամանակաշրջանների որոշակի բաժանումը, նրանց սկիզբը և ավարտը տարբեր հեղինակների մոտ տարբեր է

Մայա ժամանակագրություն[26]
Ժամանակաշրջան Բաժին Թվականներ
Արխայիկ Ք.ա. 8000–2000[27]
Նախադասական Վաղ նախադասական Ք.ա. 2000–1000
Միջին նախադասական Ք.ա.1000–600
Ուշ միջին նախադասական Ք.ա. 600–350
Վաղ ուշ նախադասական Ք.ա. 350–1
Ուշ ուշ նախադասական Ք.ա. 1 – Ք.հ. 159
Տերմինալ հետդասական Ք.հ. 159–250
Դասական Վաղ դասական Ք.հ. 250–550
Ուշ դասական Ք.հ. 550–830
Տերմինալ դասական Ք.հ. 830–950
Հետդասական Վաղ հետդասական Ք.հ. 950–1200
Ուշ հետդասական Ք.հ.1200–1539
Հաղորդակցման ժամանակաշրջան Ք.հ. 1511–1697[28]։

Նախադասական ժամանակաշրջան (սկսած մ․թ․ա. 2000 – մ․թ․ա. 250)

խմբագրել
 
Էլ Միրադոր
 
Կամինալջույու

Մայաները զարգացրել են իրենց առաջին քաղաքակրթությունը նախադասական շրջանում [29]։ Գիտնականները շարունակում են քննարկել, թե երբ է սկսվել մայաների քաղաքակրթության այս ժամանակաշրջանը։ Մայաների կողմից Կուելոն զբաղեցնելը (ժամանակակից Բելիզ) թվագրվում է մոտ մ.թ.ա. 2600-ով[30]։ Բնակավայրերը հիմնադրվել են մոտ մ.թ.ա. 1800 թվականին Սոկոնուսկոյում՝ Խաղաղ օվկիանոս|խաղաղօվկիանոսյան մերձափնյա շրջանում]]։ Մայաները սկսել են աճեցնել հիմնական մշակաբույսերը` եգիպտացորեն, լոբի, դդմիկ չիլիական տաքդեղ[31]։ Այս շրջանը բնորոշվում է խեցեղենի արտադրությամբ և կավե իրերի պատրաստմամբ[32]։

Միջին նախադասական ժամանակաշրջանի ընթացքում սկսում են ձևավորվել փոքր քաղաքատիպ գյուղեր[33]։ Նակբեն Գվատեմալայի Պետեն դեպարտամենտում գտնվող վաղնջական ժամանակաշրջանով փաստագրված քաղաքն է ստորին Մայայում[34], որտեղ խոշոր կառույցները թվագրվունմ են մոտ մ.թ.ա. 750 թվականով[33]։ Յուկատանի հյուսիսային ցածրադիր շրջանները մեծ չափով բնակեցվել են Միջին դասական շրջանում։ Մոտավորապես մ.թ.ա. 400-ական թվականներին Մայայի վաղ շրջանի կառավարողները կանգնեցնում էին արձանագրությունների սյուներ[35]։ Դրանով զբաղվել էին Պետենում դեռևս մ.թ.ա. 3-րդ դարում[36]։ Ուշ նախադասական շրջանում խոշորագույն քաղաք Ել Միրադորը դառնում է մոտավորապես էր 16 քաոակուսի կմ[37]։ Չնայած փոքր լինելուն, Տիկալը որպես քաղաք նշվել էր մոտ մ.թ.ա. 350 թվականին[38]։

Կամինալջույի բարձրադիր շրջանը դառնում է ուշ նախադասական շրջանի հիմնական կենտրոն[39]։ Տակալիկ Աբայը և Չոկոլան եղել են երկու ամենակարևոր քաղաքները խաղաղօվկիանոսյան շրջանում[40], իսկ Կոմչենը կարևոր վայր է դարձել Հյուսիսային Յուկատանում[41]։ Ուշ նախադասական մշակութային ծաղկումը կասեցվում է մ.թ. 1-ին դարում. մայաներին պատկանող շատ քաղաքներ դատարկվում են այդ ժամանակաշրջանում։ Ճգնաժամի պատճառն անհայտ է[42]։

Դասական շրջան (մ.թ. 250–900)

խմբագրել
 
Ստելան Կիրիգուայից, նրկայանալով որպես Կակ Չիլիվ Չան Յոփաթ[43]
 
Կիրիգուայի ավերակները

Դասական շրջանը նշանակալի չափով որոշակի է որպես ժամանակաշրջան, որի ընթացքում մայաները բարձրացրել են ժամանակագրական հուշարձաններ՝ օգտագործելով մեծ հաշվարկներով օրացույց։ Այս ժամանակաշրջանը նշանավորվում է մեծամասշտաբ շինարարությամբ և ուրբանիզացիայով։ Մոնումենտալ արձանագրությունները և գրառումները ցուցադրում են մտավոր և գեղարվեստական զարգացում հատկապես հարավային հարթավայրային շրջաններում։ Մայաների դասական ժամանակաշրջանի քաղաքական լանշաֆտը համեմատվում է իտալական վերածննդի կամ հունական դասական շրջանի հետ, երբ քաղաք-պետությունները միավորվում են բարդ ցանցով և թշնամությամբ[44]։ Մեծ քաղաքները ունենում են 50,000-120,000 բնակչություն և կապված են փոխօգնության կենտրոններով[45]։

Վաղ կլասիկ ժամանակաշրջանում Մայա շրջանը գտնվում էր Տեոտիուական մեծ մեգապոլիսի ազդեցության ներքո (Մեխիկոյի հեռավոր հովտում)[46]։ Մ.թ. 378 թվականին Տեոտիուականը միջամտում է Տիկալի և հարակից քաղաքների կյանքին պահանջելով նոր դինաստիա հիմնադրել[47]։ Այդ միջամտությունն իրականացվում է Սիյաջ Կ'ակի ղեկավարությամբ ("Կրակի ծնունդ"), որը ժամանել է Տիկալ 378 թվականին։ Տիկալի թագավոր Չակ Թոկը մահանում է բռնարարք գործադրելով[48]։

Մի տարի անց Սիյաջ Կ'ակ'ը հետևում է, որ նոր թագավոր Յաքս Նուուն Ահին ընտրվի թագավոր[49]։ Նոր դինաստիայի հիմնադրումը կենտրոնական շրջաններում հանգեցնում է քաղաքական նոր գերիշխանության[49]։

Տիկալը դառնում է ամենահզոր քաղաքը։ Հաջորդը Պետեն Բեսինը[50]։ Տիկալը և Կալակմուլը զարգանում են դաշնակիցների և վասալների էքստենսիվ համակարգում։ Այդ միությունում նրանք ձեռք են բերում մեծ հեղինակություն նույն ցանցի այլ անդամների հետ հարաբերություններում[51]։ Տիկալը և Գալակմուլը զբաղվում էին մանիպուլյացիայով ընդդեմ ցանցի մեջ եղած այլ երկրների։

Դասական ժամանակաշրջանի ճգնաժամ

խմբագրել
 
Չիչեն Իցա եղել է շատ կարևոր քաղաք Հյուսիսային Մայա շրջանում

Մայաների դասական հասարակությունը հիմնված է կառավարման ծիսական սկզբունքի վրա։ Սննդամթերքի առևտրի և սպառման ոլորտը չի գտնվում կենտրոնական վերահսկողության ներքո։ Կառավարման այս համակարգը բարդ կառուցվածք ունի։ Իշխանության գործունեությունը կառավարման բնագավառում սահմանափակվում է ավանդույթներով, շինարարությամբ, ծեսերով և պատերազմական գործողություններով։ Սրվում են համակարգային խնդիրները[52]։ Դա հանգեցնում է իշխանության համակարգի փլուզմանը 9-10-րդ դարերում։ 9-րդ դարում Մայայի Հյուսիսային շրջանում Չիչեն Իցան եղել է մայաների բնակության ամենակարևոր քաղաքը։ Շրջանը ապրել է խոշոր քաղաքական ճգնաժամ, որը հատկանշվում է քաղաքներից բնակիչների հեռացմամբ, դինաստիաների դադարեցմամբ, դեպի հյուսիս գործունեության կասեցմամբ։ Ոչ մի համընդհանուր տեսություն չի բացատրում այդ ճգնաժամը։ Դրա պատճառներից էր էնդեմիկ միջամտությունը, պատերազմը, բնակչության գերբեռնվածությունը, շրջակա միջավայրի վատթարացումը[53], երաշտի հետևանքները։ Հարավային Յուկատանում և Կենտրոնական Պետենում թագավորությունները ճգնաժամ են ապրում։ Արևմտյան Պետենը և որոշ ուրիշ տարածաշրջաններ շրջադարձային կերպով փոխվում են, և արդյունքում քաղաքները դատարկվում են[54][55]։ Երկու մայրաքաղաքներն էլ և նրանց մնացած կենտրոնները մարդկանցից դատարկվում են 50-100 տարվա ընթացքում[45]։ Մեկը մյուսի հետևից քաղաքները դադարեցնում են հուշարձաններ կանգնեցնելը։ Վերջին թվագրված գրառումը արձանագրվել է Տոնինայում 909 թվականին։ Արձանագրության սյուները այլևս չեն կանգնեցվում, և գաղթականները շարժվում են դեպի լքված պալատները[56]։

Դասական ժամանակաշրջանում այս կամ այն ուժերից որևէ մեկը, համախոհների հետ դաշնակցած, ստրատեգիական հաղթանակներ էր տանում, որոնք հանգեցնում Էին ծաղկման կամ անկման համապատասխան փուլին։

 
Գալակմուլ, եղել է դասական շրջանի ամենակարևոր քաղաքներից մեկը

629 թվականին Բալաջ Չան Կավայիլը՝ Տիկալի թագավոր Կիվիչ Մուվաան Ջոլա II-ի որդին, ուղարկվում է Դոս Պիլասում նոր քաղաք հիմնադրելու [57]։ Դրանից հետո հաջորդ երկու տասնամյակը նա հավատարմորեն ծառայում է իր եղբորը և Տիկալի կառավարչին։ 648 թվականին Կալակմուլի Յուկնում Չին II-ը գրավում է Բալաջ Չան Կավիլը, հետո վերակառուցում է այն և նստում Դոս Պիլասի գահին որպես նրա վասալ[58]։ Նա ծառայում է նրան որպես Գալակմուլի հավատարիմ դաշնակից[59]։

Գվատեմալայի հովտում գտնվող Կամինալյուի բարձրադիր վայրերում կար արդեն 300 կարևոր քաղաք[60]։ Նրա դասական շրջանի դինաստիան հիմնադրվել էր 426 թվականին Կինիչ Յաքս Կուկ Մոյի կողմից։ Նոր թագավորն ուներ սերտ կապեր Կենտրոնական Պետենի և Տեոտիուականի հետ[61]։ Կոպանը հասնում է իր գեղարվեստական և մշակութային բարձրակետին Ուախաքլաջուն Ուբ աահ Կավիլի օրոք, որը կառավարել է 695-738 թվականներին[62]։ Նրա կառավարումն ավարտվեց փորձությամբ, երբ նա գերվեց իր վասալ, թագավոր Կակ Թիլիվ Չան Յոփաթի կողմից[63]։ Գերված լորդ Կոպանը ետ վերադարձվեց և գլխատվեց հրապարակային ծիսակարգով[64]։ Հավանաբար, այդ հեղաշրջումն աջակցվում էր Կալամուլի կողմից, որպեսզի թուլացնեին Տիկալի հզոր դաշնակցին[65]։ Պալենկյուն և Յախչիլանը ամենահզոր քաղաքներն էին Ուսամաչինայի շրջանում[50]։ Գվատեմալայի հովտում գտնվող Կամինալյուի բարձրադիր վայրերում արդեն կար 300 կարևոր քաղաք[60]։ Մայա տարածաշրջանի հյուսիսում Կոբան ամենակարևոր մայրաքաղաքն է[66]։

Հետդասական ժամանակաշրջան (950–1539)

խմբագրել
 
Զացուլեու հետկլասիկական շրջանի Մամի թագավորության մայրաքաղաք Գվատեմալայի լեռնային շրջան[67]

Հետդասական շրջանի խոշոր քաղաքներից հեռանում են բնակիչները և կենտրոնանում հատկապես մշտական ջրային ռեսուրսներ ունեցող վայրերում[68]։ Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանների՝ լքված հողերը արագ չեն բնակեցվում։ Գործունեությունը տեղափոխվում է դեպի հյուսիսային հովիտներ և Մայա լեռները։

Դա կարող էր կապված լինել հարավային շրջաններից միգրացիայի հետ[69]։ Չիչեն Իցան և նրա հարևանները կտրուկ անկում են ապրում 11-րդ դարում, և դա դասական շրջանի վերջնական պատկերն է ներկայացնում։ Չիչեն Իցայի անկումից հետո Մայա նահանգը գերիշխող դեր չի խաղացել մինչև 12-րդ դարում Մայապան քաղաքի բարձրանալը։ Նոր քաղաքներ են առաջանում Կարիբյան ծովի ափերին և Պարսից ծոցի շրջանում։ Ձևավորվում են նաև նոր առևտրային ցանցեր [70]։

Հետդասական շրջանում կատարվում են փոփոխություններ (համեմատած դասական շրջանի հետ)[71]։

Գվատեմալայի հովտում գտնվող Կամինալջույուն անընդմեջ լքված է մնում մինչև 2000 թվականը[72]։ Բարձր լեռներով և խաղաղօվկիանոսյան մերձափնյա շրջանով վաղուց շրջապատված քաղաքները բաց տարածություններում ենթարկվել են տեղափոխման հավանաբար պատերազմների և ռազմական գործողությունների պատճատով։ Դրանք տեղափոխվել են այնպիսի տեղեր (բլուրների գագաթներ), որտեղ հնարավորություն է եղել ավելի հեշտությամբ պաշտպանվելու։ Այդ վայրերը շրջապատված են եղել խորը ջրանցքներով, պաշտպանված են եղել պարիսպներով, երբեմն էլ` լրացուցիչ պաշտպանությամբ` բնական միջավայրով[72]։ Գվատեմալայի լեռնային շրջաններում առավելապես կարևոր քաղաքներից մեկն էր Քյումարկան` ագրեսիվ Կիչե թագավորության մայրաքաղաքը[71]։ Յուկատանից մինչև Գվատեմալայի շրջան մայա պետության կառավարումը հաճախ կազմակերպվում էր կառավարման խորհրդի համագործակցությամբ, սակայն խորհրդի անդամներից մեկը կարող էր հանդես գալ իբրև գերագույն կառավարող, իսկ մյուս անդամները` որպես նրա խորհրդատու[73]

 
Մայապանը եղել է կարևոր հետդասական քաղաք հյուսիսային Յուկատան թերակղզում

Մայապանը լքվում է մոտավորապես 1448 թվականին` քաղաքական, սոցիալական և էկոլոգիական անկայունության պատճառով և Հարավային Մայա տարածաշրջանում մի քանի անգամ կրկնվում է դասական ժամանակաշրջանի ճգնաժամը։ Քաղաքներից հեռացմանը հաջորդում են երկարատև պատերազմները, սովը, հիվանդությունները, աղետների ժամանակաշրջանը, որն ավարտվում է միայն 1511 թվականին` Իսպանիայի հետ շփումներ ունենալուց ոչ շատ առաջ[70]։ Ուշ հետդասական ժամանակաշրջանի Յուկատանը բաժանվում է մի քանի նահանգների, որոնք իրենց հերթին բաժանվում էին մի քանի անկախ մասերի` կիսելով ընդհանուր մշակույթը, բայց տարբերվելով ներքին սոցիալ-քաղաքական կազմակերպությամբ[74]։ Իսպանական նվաճման նախօրյակին Գվատեմալայի լեռնային շրջանում գերիշխում են մի քանի հզոր մայա պետություններ[75]։ Կիչեշները ձևավորել էին ոչ մեծ կայսրություն` ներառելով Գվատեմալայի արևմտյան շրջանի մեծ մասը և հարևան խաղաղօվկիանոսյան հարթավայրը, թեև իսպանական նվաճումից տասնամյակ առաջ Կակչիկելի թագավորությունը ջախջախել էր Կիչե թագավորությունը[76]։

Շփման շրջան և իսպանական նվաճումներ (1511–1697)

խմբագրել
 
Էջ Լիենցո դե Տլաքսքալա ցուցադրում Իսպանացիների կողմից Գվատեմալայի նվաճումը։ Իքսիմիչեի Իսպանական նվաճում, հայտնի որպես Գվատեմալան Նաուհաթ լեզվով

1511 թվականին Կարիբյան ծովում խորտակվում է իսպանական կարավելան և մեկ դյուժին վերաբնակիչներ բնակվում են Յուկատանի մերձափնյա շրջանում։ Նրանք գերվում են մայա լորդերի կողմից, և նրանց մեծ մասը զոհաբերվում է ․ միայն երկուսին է հաջողվում փախչել։

1517-1519 թվականներին երեք ատանձին իսպանական արշավախումբը հեխտազոտում է Յուկատանի մերձափնյա շրջանները և մայա բնակչության հետ միասին մասնակցում մի շարք ճակատամարտերի[77]։ Այն բանից հետո, երբ Տենոչտիտլանը 1521 թվականին գրավվում է իսպանացիների կողմից, Հերման Կորտեսը Պեդրո դե Ալվարադոյին 300 հետևակի և 150 հեծյալի հետ ուղարկում է Գվատեմալա։ Նրանք տանում էին նաև 4 թնդանոթ և հազարավոր զինվորներ Կենտրոնական Մոծեխիկոյից[78]։ Նրանք Սոքոնուսքո են ժամանում 1523 թվականին[79]։ Կումարկայի մայրաքաղաք Կիչեն 1524 թվականին գրավվում է Ալվարադոյի կողմից[80]։ Շուտով որպես դաշնակիցներ այցելում են Իքսիմիչե` Կակչիկել Մայայի մայրաքաղաք[81]։ Լավ հարաբերություններն երկար չեն տևում, քանի որ իսպանացիները տուրք են պահանջում ոսկով, և մի քանի ամիս անց լքվում է քաղաքը[82]։ Ֆրանցիսկո դե Մոնտեսկո Կրտսերը և իր որդին 1527 թվականին սկսում են երկարատև արշավանք ընդդեմ Յուկատան թերակղզու, և վերջապես 1546 թվականին նվաճում է թերակղզու հյուսիսային մասը.[83]։

Դա միայն անկախ է դարձնում Մայայի թագավորությունը Պետեն գետի ավազանում[84]։ 1697 թվականին Մարտին դե Ուրսուան սկսում է գրոհը Մոջպետեն մայրաքաղաքի վրա, և վերջին Մայա քաղաքը ընկնում է իսպանացիների ձեռքը[85]։

Մայա մշակույթի շարունակականությունը

խմբագրել

Իսպանական նվաճումները ոչնչացնում են մայաների քաղաքակրթության առանձնահատկությունները, սակայն շատ մայա գյուղեր հեռու են մնում իսպանական գաղութացումից և շարունակում են իրենց նախկին ապրելակերպով ապրելը։ Մայա հասարակությունը և միջուկային ընտանիքը շարունակում է պահպանել իր ավանդական ամենօրյա կյանքը[86]։ Եգիպտացորենի և լոբազգիների մեզոամերիկյան սննդակարգը շարունակվում է, թեև գյուղատնտեսական արտադրությունը բարելավվում է երկաթե գործիքների օգտագործման շնորհիվ։ Ավանդական արհեստները` այնպիսիք, ինչպիսին էին մահուդագործությունը, խեցեգործությունը, պայուսակահյուսությունը շարունակվում էր կիրառվել։ Ապրանքափոխանակությունը և առևտուրը տեղական մթերքներով շարունակվում է իսպանական նվաճումից հետո։ Ժամանակ առ ժամանակ գաղութային վարչակազմը շարունակում էր խթանել ավանդական տնտեսության զարգացմանը, որպեսզի տուրքը վերցնեն խեցեգործական ապրանքների և բամբակյա գործվածքների տեսքով, թեև նրանք արվում էին եվրոպական մասնագիտացվածությամբ։ Լեզուն և դավանանքը մնում են անփոփոխ` չնայած կաթոլիկ եկեղեցու միսիոներների կողմից իրականացրած բռնություններին[87]։ 260-օրյա ծիսական ժամանակակից օրացույցը օգտագործվում է ժամանակակից Մայա համայնքների բարձրլեռնային շրջաններում` Գվատեմալայում և Չիապասում[88], և միլիոնավոր մայա լեզվով խոսացող բնակիչներ և բնակեցվում են այնտեղ, որտեղ որում ընթացել է նրանց քաղաքակրթությունը[89]։

Մայա քաղաքակրթության հետազոտություն

խմբագրել
 
Նկարված Ֆրեդերիկ Կետերֆուդ Ուքսմալ համալիրում

Կաթոլիկ եկեղեցու գործակալները մանրամասնորեն գրել են մայաների, նաև նրանց ավետարանացմանը աջակցության և Իսպանիայի կայսրության մեջ նրանց ներառման մասին[90]։ Նրանց հաջորդում են իսպանացի քահանաները և գաղութային պաշտոնյաները, որոնք թողել են ավերակների նկարագրություն, որոնք նրանք տեսել են Յուկատանում և Կենտրոնական Ամերիկայում[91]։ 1839 թվականին ամերիկացի ճանապարհորդ և գրող Լլոյդ Ստեվենսը ուղարկվել է այցելելու մայա բնակավայրեր անգլիացի ճարտարապետ և հետազոտող Ֆրեդերիկ Կետերֆուդի հետ[92]։ Նրանց պատկերազարդ գրառումները ավերակների մասին ամբողջ աշխարհի հետաքրքրությունն են առաջացնում մայաների հանդեպ[90]։ 19-րդ դարի վերջին վերծանվել են մայաների մասին պատմող հիերոգլիֆները[93]։

 
1892 նկար Կաստիլո at Չիչեն Իցա, Տեոբերտո Մալեր

19-րդ դարի վերջին երկու տասնամյակը նշանավորվել է Մայա տարածաշրջանում ժամանակակից գիտական հնագիտության ծնունդը Ալֆրեդ Մաուդսլեի և Տեոբերտո Մալերայի մանրակրկիտ աշխատանքի միջոցով[94]։ 20-րդ դարի սկզբին Պիբոդի թանգարանը հովանավորել է պեղումները Կոբայում և Յուկատան թերակղզում[95]։ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակում հաջողությունների են հասել մայաների օրացույցի վերծանման, աստվածությունների տարեթվերի և կրոնական հայեցակետերի պարզաբանման ուղղությամբ[96]։ 1930-ական թվականներից սկսած՝ մայա տարածաշրջանում հնագիտական հետազոտությունները կտրուկ աճել են լայնամասշտաբ հետազոտությունների հետ միասին[97]։

1960-ական թվականներին ականավոր մայագետ Ջ․ Էրիկ Թոմփսոնը այն տեսակետն է արտահայտում, որ Մայա քաղաքները՝ իրականում դատարկվող կենտրոններով, պահպանվում են անտառներում ցրված բնակչությամբ, և որ Մայա քաղաքակրթությունը ղեկավարվում է խաղաղասեր աստղագետ քահանաների կողմից[98]։ Այս գաղափարները անկում ապրեցին 20-րդ դարի վերջին բացահայտումների (Հենրիխ Բերլինի, Տատյանա Պրոսկուրյակոֆի և Յուրի Կնորզովի կողմից կատարված) արդյունքում[99]։ 1950-ական թվականներից սկսած՝ տեքստերի վերծանումներով պարզվեց, որ մայաները խաղաղասեր չեն եղել, քանի որ մայա թագավորները վարել են ռազմական գործողություններ[100]։

Քաղաքականություն

խմբագրել

Ի տարբերություն ացտեկների և ինկերի` մայաների քաղաքական համակարգը երբեք չի միավորել ամբողջ մշակութային տարածաշրջանը առանձին պետության կամ կայսրության մեջ։ Իր ամբողջ երկարատև պատմության մեջ մայա տարածաշրջանը ներառում էր պետությունների և առաջնորդությունների խառը քաղաքական համակարգ։ Այդ պետությունները միմյանց հանդեպ ունեցած հարաբերությունների մեջ փոփոխական էին և ստեղծում էին բարդ մրցակցության ցանց իրենց տիրապետության կամ ենթակայության ժամանակաշրջաններում։ Տարբեր պետություններ ժամանակ առ ժամանակ հասնում էին տարածաշրջանային քաղաքական գերիշխանության, ինչպես օրինակ Գալակմուլը, Կարակոլը, Մայապանը և Տիկալը։ Առաջին հավաստի քաղաքները մայա տարածաշրջանում ձևավորվել են մ․թ․ա․ 9-րդ դարում[101]։ Ուշ նախադասակական շրջանում մայաների քաղաքական համակարգը միավորվում է թեոկրատական ձևում, որտեղ էլիտայի գաղափարախոսությունը արդարացնում էր կառավարողի իշխանությունը, քաղաքական իշխանության կենտրոնն էր և ամրապնդված էր հասարակության ծիսական և կրոնական սովորույթով[102]։ Աստվածային թագավորը քաղաքական իշխանության կենտրոնում էր` իրականացնելով վերահսկողությունը վարչական, տնտեսական, դատական և ռազմական քաղաքականության վրա։ Աստվածային իշխանությունը դրված էր կառավարողի վրա և այնպիսին էր, որ թագավորը կարող էր միավորել ինչպես արիստոկրատներին, այնպես էլ հասարակ ժողովրդին` հսկայական ծրագրեր իրականացնելու համար առանց միլիցիայի և մշտական բանակի[103]։ Որոշ պետություններ իրականացնում էին վարչակազմի ստեղծման և վարչական պաշտոնները համախոհներով և աջակիցներով և ոչ թե արյունակից մարդկանցով համալրելու ռազմավարություն։ և[104]։ Պետության ներսում բնակեցված կենտրոնները առանցքային դեր են խաղում ռեսուրսների ուղղորդման և ներքին կոնֆլիկտների հաղթահարման գործում[105]

Մայաների քաղաքական լանդշաֆտը շատ բարդ է, և մայա էլիտաները մասնակցում են քաղաքական ինտրիգներին, որպեսզի տնտեսական ու սոցիալական առավելություն ձեռք բերեն [106]։ Դասական ժամանակաշրջանի վերջում որոշ քաղաքներ երկար ժամանակաշրջան հաստատել են իրենց գերիշխանությունը այլ խոշոր քաղաքների վրա (օրինակ Կարակոլի գերիշխանությունը Նարանյոյի նկատմամբ կես դար)։ Այլ դեպքերում գերիշխող քաղաքի շուրջ ձևավորվել են ազատ դաշինքային ցանցեր[107]։ Սահմանային բնակավայրերը, որոնք սովորաբար տեղակայված են հարևան մայրաքաղաքների միջև, մի քանի քաղաքների հիմք են դրել իրենց պատմության ընթացքում, և երբեմն գործել են ինքնուրույն[108]։ Քաղաքական իշխանությունն ամրապնդվում է ռազմական ուժով, թշնամու զինվորներին գերի վերցնելն ու նրանց նվաստացումը կարևոր դեր էին խաղում էլիտար մշակույթի մեջ։ Զինծառայող արիստոկրատիայի մեջ հպարտության և պատվի գերակշռող զգացողությունը կարող էր հանգեցնել երկարատև բռնությունների և վրիժառությունների (վենդետա), որոնք քաղաքական անկայունության և քաղաքականության բաժանման պատճառ էին դառնում[109]։

Հասարակություն

խմբագրել

Հին մինչդասական մայա հասարակությունը կտրուկ բաժանվում է շերտերի` էլիտայի և հասարակ մարդկանց։ Ժամանակ առ ժամանակ բնակչության թվաքանակը ավելանում է։ Հասարակության տարբեր շերտերը դառնում են առավել մասնագիտացված, իսկ քաղաքական կազմակերպությունը` ավելի բարդ[110]։ Ուշ դասական ժամանակաշրջանում, երբ բնակչությունը նշանակալիորեն աճում է, և հարյուրավոր քաղաքներ կապվում են քաղաքական հիերարխիայի բարդ սերտ կապով, հասարակության հարուստ մասը նվազում է[111]։ Հավանաբար ի հայտ է գալիս միջին խավ, որը ներառում է հոգևորականներին, ցածր աստիճանի պաշտոնյաներին, առևտրականներին և զինվորներին։ Հասարակ մարդկանց մեջ ներառվում էին ֆերմերները, ծառաները, աշխատողները և ստրուկները[112]։ Պատմության համաձայն` արմատական բնակչությունը պատկանում էր ազնվական ընտանիքներին և կլաններին[113]։

Այդպիսի կլանները կարծում էին, որ հողը համարվում է կլանների նախնիների սեփականություն, և հողերի և նախնիների այդպիսի կապերը ամրապնդվում էին բնակավայր համալիրներում մեռյալների թաղմամբ [113]։

Թագավոր և դատարան

խմբագրել
 
Մայա Ստելա Տոնինայից, ներկայացված է 6-րդ դարի թագավոր Բահամ Յաքսում Թիհլ[114]

Դասական մայա կառավարումը կենտրոնացված էր թագավորական մշակույթում, որը դրսևորվում էր մայաների դասական մշակույթի բոլոր ոլորտներում։

Թագավորը գերագույն կառավարողն էր բոլոր բնագավառներում և օժտված էր կիսաստվածի կարգավիճակով, որը նրան միջնորդ էր դարձնում մեռյալների և ապրողների թագավորությունների միջև։ Թագավորության փոխանցումը ժառանգական էր։ Այն փոխանցվում էր կին կառավարողներին այն ժամանակ, երբ որ դինաստիան ավարտին էր հասնում։ Ինչպես կարգն էր, թագավորությունը փոխանցվում էր ավագ որդուն։ Կրտսեր արքայազնին անվանում էին չոկ (ch'ok) թեև ավելի ուշ այդ բառը կապվում էր ազնվականություն բառի հետ, քանի որ թագավորության ժառանգորդը կոչվել է «բաահ չոկ» (երիտասարդության գլուխ)։ Երիտասարդ ազնվականների տարբեր պահերը նշվել են ծեսով։ Ամենակարևորը եղել է արյունահեղությունը հինգ կամ վեց տարեկան հասակում։ Որքանով որ արյունահեղությունը ուներ առավելագույն կարևոր նշանակությւն, այնքանով էլ ժառանգորդը պետք է լիներ հաջողակ առաջնորդ։ Նոր թագավորի գահ բարձրանալը շատ բարդ արարողություն էր, որը ներառում էր մի շարք առանձին գործողություններ՝ մարդկային զոհաբերություններ և թագավորական իշխանության խորհրդանիշների ստացում[115]

Մայա քաղաքական ադմինիստրացիան` հիմնված թագավորական դատարանի շուրջ, իր բնույթով բյուրոկրատական չի եղել։ Կառավարությունը հիերարխիական էր, իսկ պաշտոնները ֆինանսավորվում էին արիստոկրատիայի բարձրաստիճան անդամների կողմից։ Պաշտոնյաները համարվում էին նրանց սեփականությունը և այդ հարաբերությունը պահպանվում էր նույնիսկ հովանավորի մահից հետո[116]։ Մայա թագավորական դատարանը դինամիկ քաղաքական ինստիտուտ էր[117]։ Չկար ունիվերսալ կառուցվածք մայա թագավորական դատարանի համար, դրա հետ մեկտեղ ամեն պետություն ձևավորում էր թագավորական դատարան, որը համապատասխանում էր նրա սեփական ինքնության համատեքստին[118]։ Մի շարք թագավորական և ազնվականական տիտղոսներ են հայտնաբերվել դասական մայա արձանագրություններում Աջոն (Ajaw) սովորաբար թարգմանվում է տեր կամ թագավոր։ Վաղ դասական ժամանակաշրջամնում աջոն քաղաքի կառավարիչն էր, ավելի ուշ սոցիալական բարդությունների աճի հետ միասին աջոն կառավարող դասի անդամն էր, և խոշոր քաղաքը կարող էր ունենալ մեկից ավելին, նրանցից յուրաքանչյուրը կառավարում էր տարբեր մարզերում [119]։ Կալոմտը արքայական կոչում էր, որի ճշգրիտ իմաստը դեռ չի վերծանվել, բայց այն պահպանել են հզոր դինաստիաները։ Բառը նշել է իշխանին կամ գերագույն թագավորին, և կոչումը օգտագործվել է ուշ դասական շրջանում[120]։

Համայնականներ

խմբագրել

Ըստ վերլուծության՝ համայնականները հասարակ մարդիկ էին, նրանք կազմում էին բնակչության 90 %-ը, բայց նրանց մասին համեմատաբար քիչ բան է հայտնի։ Համայնականների տները կառուցված էին անորակ շինանյութից, իսկ կացարանների մասին հնագիտական հաղորդումներում քիչ տվյալներ կան։ Որոշ հասարակ տներ կառուցված էին ցածր հիմքերի վրա։ Այսպիսի ցածրակարգ տներ կարելի է հայտնաբերել մեծ հեռազգայնականության օգնությամբ և, ըստ երևույթին, դատարկ տեղանքում[121]։ Համայնականների թիվը մեծ էր, նրանք այն մարդիկ էին, ովքեր չունեին բարձր ծագում։ Նրանց մեջ էին մտնում ամենաաղքատ հողագործներ, արհեստավորներ, բյուրոկրատական պաշտոններ չունեցող հասարակ մարդիկ[122]։ Հասարակ մարդիկ հիմնականում զբաղվում էին բամբակի և կակաոյի մշակությամբ, նաև էլիտայի կողմից օգտագործվող կենցաղային առարկաների, խեցեղենի և քարե գործիքների ստեղծմամբ[123]։ Համայնականները մասնակցում են պատերազմների, զբաղվում հիմնական ապրանքների, եգիպտացորենի ալյուրի արտադրությամբ։ Աշխատասեր համայնականները, ովքեր դրսևորել էին նախաձեռնություններ և հմտություններ, կարող էին Մայա հասարակությունում դառնալ ազդեցիկ մարդիկ[124]։

Զենքեր

խմբագրել
 
Լինտել 16 Յախշիլանի թագավոր Յաքսուն Բալամ[125]

Atlatl-ը զենք է, որին ծանոթանում ենք վաղ դասական ժամանակաշրջանի մայա տարածաշրջանի` Տեոտիուականի միջոցով[126]։ Այն եղել է 0.5 մետր երկարությամբ ատամնավոր ձող` իր վրա պահելով նիզակ կամ տեգ.[127]։ Ձողն օգտագործվել է մեծ ուժով և ճշտությամբ նետելու համար (որքան հնարավոր էր դա անել), ուղղակի դա պետք է նետվեր մեկ ձեռքով[126]։ Աքվետեկայից հայտնաբերված քարե զենքի մասին վկայությունը ցույց է տալիս, որ նիզակը և տեգը եղել են դասական մայա ժամանակաշրջանի զինվորների հիմնական զենքերը[128]։ Նետն ու աղեղը միակ զենքն էր, որ անտիկ մայաներն օգտագործում էին և' պատերազմի, և' որսի ժամանակ[129]։ Այն գոյություն ուներ մայա տարածաշրջանում դասական ժամանակաշրջանում։ Նրա գործածությունը պատերազմի ժամանակ որպես ռազմական գործիք չէր ողջունվում[130]։ Մինչև նախադասական շրջանը այն չի դարձել սովորական զենք[126]։ Շփումների շրջանում գործածվում էին երկբռնակ սրեր, որոնք պատրաստված էին ամուր փայտից, սրերի բերանների համար գործածվել է օբսիդիանը[131]։ Սրերը նման էին ացտեկական macuahuit-ին։

Պատերազմի ժամանակ մայա զինվորները հագնում էին հագուստներ թաղկած բամբակից, որոնք ներծծվում էին աղաջրով, որպեսզի կոպտացվեն։ Ստացված զրահազգեստը տարբերվում էր պողպատե զրահազգեստից, որը կրում էին իսպանացիները, երբ նվաճում էին մայա տարածաշրջանը[132]։ Զինվորները կրում էին կենդանիների մորթիներ` զարդարված փետուրներով [133]։

Պատերազմ

խմբագրել
   
Jaina Island figurine representing a Classic period warrior
Obsidian spearheads with a lithic core, Takalik Abaj

Պատերազմը տարածված էր մայա տարածաշրջանում։ Ռազմական արշավանքները սկսվում էին տարբեր պատճառներով, ներառյալ առևտրային ուղիների վերահսկողությունը և տուրքերը, գերիների ձեռքբերումը, թշնամի պետության լիակատար ոչնչացումը։ Քիչ բան է հայտնի մայաների ռազմական կազմակերպությունների կամ ուսուցման մասին։ Պատերազմն արտացոլված է մայաների դասական ժամանակաշրջանի արվեստում, իսկ պատերազմներն ու հաղթանակները հիշատակվում են հիերոգլիֆային արձանագրություններում Ցավոք արձանագրությունները տեղեկություն չեն տալիս պատերազմների պատճառների և դրանց ձևերի մասին [129]։ 8-9-րդ դարերում ինտենսիվ պատերազմների արդյունքում ճգնաժամ են ապրում Պետենի արևմուտքում գտնվող Պետեկսբատունի շրջանում եղած թագավորությունները [129]։ Բնակիչների կողմից արագորեն լքված Ագվատեկան տեղում մայաների զենքերի ուսումնասիրության հազվադեպ հնարավորություն է ներկայացնում [134]։ Մոտ 810 թվականին Ագվատեկան հարձակման է ենթարկվել անհայտ թշնամիների կողմից որոնք հաղթահարել են նրանց ահեղ պաշտպանությունը և այրել թագավորական պալատը։

Քաղաքի էլիտար բնակիչներից ոմանք փախչում են, ոմանք գերեվարվում են և այդպես էլ չեն վերադառնում իրենց ունեցվածքը վերցնելու։ Դրանից հետո Պերիֆերիայի բնակիչները թողնում են վայրը։ Սա ինտենսիվ պատերազմի օրինակ է, որը թշնամին է բերում ավելի շատ մայա պետության ոչնչացման, քան այն իրեն ենթարկելու համար։

Ագվատեկան ցույց է տալիս, որ դասական շրջանի զինվորները հիմնականում եղել են էլիտայի անդամները։ Մինչդասական ժամանակաշրջանից սկսած` մայա պետության կառավարողները եղել են աչքի ընկնող ռազմական առաջնորդները։

Առևտուր

խմբագրել

Մայայի քաղաքակրթության զարգացման մեջ առևտուրը մայաների հասարակության կարևոր բաղադրիչն էր։ Զարգացող քաղաքները, դարձել էին ամենակարևորը և սովորաբար վերահսկում էին կարևոր կենսական ապրանքների առևտուրը և հեշտությամբ անցանելի ուղիները։ Քաղաքները, ինչպիսիք են Կամինալյուժուն և Քումարկաջը Գվատեմալայի լեռնաշխարհում էին և Էլ Սալվադորում։ Նրանք տարբեր կերպ էին վերահսկում օբսիդիդի աղբյուրների հասանելիությունը Մայայի պատմության տարբեր շրջաններում։ Հյուսիսային Յուկատան թերակղզու ամենակարևոր քաղաքները վերահսկում էին աղի աղբյուրների մուտքը [135]:

Մայաները զբաղվում էին հեռավոր առևտրով Մայա շրջանում և ավելի շատ Մեսոամերիկայում և նրա սահմաններից դուրս։ Օրինակի համար, վաղ դասական մայա առևտրական թաղամասը նույնականացվել է Մեխիկոյի կենտրոնում գտնվող Տիտուականի հետ[136]։ Մայայի տարածքից այն կողմ գտնվող Մեսոամերիկայում առևտրային ուղիները կենտրոնացած էին կենտրոնական Մեքսիկայի և Պարսից ծոցի ափերի վրա։ Վաղ դասականում Չիչեն Իցան գտնվում էր լայնածավալ առևտրային ցանցի կենտրոնում, որը փիրուզ էր ներմուծում էր Կոլումբիաիայից և Պանամայից։ Մայայի տարածքից այն կողմ գտնվող Մեսոամերիկայում առևտրային ուղիները կենտրոնացած էին Կենտրոնական Մեքսիկայի և Ծոցի ծովի ափին։ Վաղ դասականում Չիչեն Իցան գտնվում էր լայնածավալ առևտրային ցանցի կենտրոնում, որը փիրուզ էր ներմուծում Կոլումբիայից և Պանամայից։ Թե' շքեղ, և թե' օգտակար ապրանքների հեռահար առևտուրը, հավանաբար, վերահսկվում էր թագավորական ընտանիքի կողմից։ Առևտրով ձեռք բերված հեղինավոր ապրանքներն օգտագործվում էին ինչպես քաղաքի կողմից սպառման համար, այնպես էլ որպես շքեղ նվերներ՝ վասալների և դաշնակիցների հավատարմությունը շահելու համար [135]

Առևտրային ուղիները ոչ միայն սպառման ապրանքներ էին մատակարարում, այլև նպաստում էին մարդկանց և գաղափարների տեղաշարժին ամբողջ Մեսոամերիկայում[137]։ Առևտրային երթուղիների տեղաշարժերը տեղի են ունեցել Մայայի շրջանի կարևոր քաղաքների վերելքի և անկման հետ մեկտեղ և ի հայտ են եկել Մայայի քաղաքակրթության յուրաքանչյուր խոշոր վերակազմավորման մեջ, ինչպիսիք են պրեկլասիկ Մայայի քաղաքակրթության վերելքը, դասականին անցումը և Տերմինալ կլասիկ ճգնաժամը։ [135] Even the Spanish Conquest did not immediately terminate all Maya trading activity;[135] օրինակ, շփման շրջանում իրականացվում էր հեղինակություն վայելող կակաոյի. աննատոյի և վանիլայի առևտուր գաղութային Վերափազում[138]։

Առևտրականներ

խմբագրել

Քիչ են հայտնի է Մայայի վաճառականները, չնայած որ դրանք պատկերված են Մայայի խեցեղենի վրա մշակված ազնվական հագուստներով։ Դա վկայում էր այն մասին, որ որոշ առևտրականներ վերնախավի անդամ էին։ Կոնտակտային ժամանակահատվածում հայտնի է, որ Մայա ազնվականները մասնակցում էին միջքաղաքային առևտրի արշավախմբերին[139]։ Առևտրականների մեծ մասը միջին խավի ներկայացուցիչներ էին, բայց հիմնականում զբաղվում էին տեղական և տարածաշրջանային առևտրով, քան հեղինակավոր միջքաղաքային առևտրով, որը վերնախավին էր վերապահված[140]։ Առևտրականների ճանապարհորդությունը դեպի վտանգավոր օտարերկրյա տարածք արտագաղթելը նմանեցվում էր ստորգետնյա աշխարհի միջով անցմանը։ Վաճառականների հովանավոր աստվածությունները երկուսն էին՝ Մայայի մահվան աստվածները, որոնք կրում էին ուսապարկեր։ Երբ առևտրականները ճանապարհորդում էին, նրանք իրենց սև էին նկարում ՝ իրենց հովանավոր աստվածների պես և հիմնականում զինված էին[136]։

Մայաները չունեին ոչ մի կենդանի, ուստի առևտրի բոլոր ապրանքները տեղափոխվում էին նավատորմի հետևից, երբ անցնում էին երկրի տարածքով։ Եթե առևտրային ուղին հարակից էր գետին կամ ափին, ապա ապրանքները տեղափոխվում էին ձորերով[141]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sharer and Traxler 2006, p. 28.
  2. Rosenwig 2010, p. 3.
  3. Sharer and Traxler 2006, pp. 28–29.
  4. Adams 2005, p. 18.
  5. Adams 2005, p. 19.
  6. Witschey and Brown 2012, pp. 183–84.
  7. Foster 2002, p. 5.
  8. Sharer and Traxler 2006, p. 29. Foster 2002, p. 5.
  9. Marcus 2004b, pp. 342.
  10. Taube 2004, p. 273.
  11. McVicker 1985, p. 82.
  12. Brittenham 2009, p. 140.
  13. Berlo 1989, p. 30.
  14. Kristan-Graham and Kowalski 2007, pp. 13–14.
  15. Thompson 1966, p. 25.
  16. Lovell 2005, p. 17.
  17. Sharer and Traxler 2006, pp. 46–47.
  18. Rice and Rice 2009, p. 5.
  19. Quezada 2011, p. 17.
  20. Lovell 2000, p. 400.
  21. Viqueira 2004, p. 21.
  22. Sharer and Traxler 2006, pp. 34–36.
  23. Estrada-Belli 2011, pp. 1, 3.
  24. Sharer and Traxler 2006, p. 98. Estrada-Belli 2011, p. 38.
  25. Estrada-Belli 2011, p. 1.
  26. Estrada-Belli 2011, p. 3.
  27. Sharer and Traxler 2006, p. 98.
  28. Masson 2012, p. 18238. Pugh and Cecil 2012, p. 315.
  29. Estrada-Belli 2011, p. 28.
  30. Hammond et al. 1976, pp. 579–81.
  31. Drew 1999, p. 6.
  32. Coe 1999, p. 47.
  33. 33,0 33,1 Olmedo Vera 1997, p. 26.
  34. Sharer and Traxler 2006, p. 214.
  35. Sharer and Traxler 2006, pp. 182, 197.
  36. Saturno, Stuart and Beltrán 2006, pp. 1281–83.
  37. Olmedo Vera 1997, p. 28.
  38. Martin and Grube 2000, pp. 25–26.
  39. Love 2007, pp. 293, 297. Popenoe de Hatch and Schieber de Lavarreda 2001, p. 991.
  40. Sharer and Traxler 2006, p. 236.
  41. Sharer and Traxler 2006, p. 275.
  42. Martin and Grube 2000, p. 8.
  43. Schele and Mathews 1999, pp. 179, 182–83.
  44. Martin and Grube 2000, p. 21.
  45. 45,0 45,1 Masson 2012, p. 18237.
  46. Martin and Grube 2000, p. 9.
  47. Demarest 2004, p. 218. Estrada-Belli 2011, pp. 123–26.
  48. Sharer and Traxler 2006, p. 322. Martin and Grube 2000, p. 29.
  49. 49,0 49,1 Sharer and Traxler 2006, p. 324.
  50. 50,0 50,1 Olmedo Vera 1997, p.36.
  51. Foster 2002, p. 133.
  52. Demarest 2004, p. 246.
  53. Coe 1999, pp. 151–55.
  54. Demarest 2004, p. 248.
  55. Martin and Grube 2000, p. 226.
  56. Foster 2002, p. 60.
  57. Sharer and Traxler 2006, pp. 383, 387.
  58. Salisbury, Koumenalis & Barbara Moffett 2002. Martin & Grube 2000, p. 108. Sharer & Traxler 2006, p. 387.
  59. Martin and Grube 2000, pp. 54–55.
  60. 60,0 60,1 Demarest 2004, p. 75.
  61. Martin and Grube 2000, pp. 192–93. Sharer and Traxler 2006, p. 342.
  62. Martin and Grube 2000, pp. 200, 203.
  63. Martin and Grube 2000, pp. 203, 205.
  64. Miller 1999, pp. 134–35. Looper 2003, p. 76.
  65. Looper 1999, pp. 81, 271.
  66. Sharer and Traxler 2006, p. 554.
  67. Sharer 2000, p. 490.
  68. Sharer and Traxler 2006, pp. 613, 616.
  69. Foias 2014, p. 15
  70. 70,0 70,1 Masson 2012, p. 18238.
  71. 71,0 71,1 Arroyo 2001, p. 38.
  72. 72,0 72,1 Sharer and Traxler 2006, p. 618.
  73. Foias 2014, pp. 100–02.
  74. Andrews 1984, p. 589.
  75. Sharer and Traxler 2006, p. 717.
  76. Restall and Asselbergs 2007, p. 5.
  77. Sharer and Traxler 2006, pp. 759–60.
  78. Sharer and Traxler 2006, p. 763. Lovell 2005, p. 58. Matthew 2012, pp. 78–79.
  79. Sharer and Traxler 2006, p. 763.
  80. Sharer and Traxler 2006, pp. 764–65. Recinos 1986, pp. 68, 74.
  81. Schele and Mathews 1999, p. 297. Guillemín 1965, p. 9.
  82. Recinos 1986, p. 110. del Águila Flores 2007, p. 38.
  83. Sharer and Traxler 2006, pp. 766–72
  84. Sharer and Traxler 2006, pp. 772–73.
  85. Jones 1998, p. xix.
  86. Sharer and Traxler 2006, p. 9.
  87. Sharer and Traxler 2006, p. 10.
  88. Zorich 2012, p. 29. Thompson 1932, p. 449
  89. Sharer and Traxler 2006, p. 11.
  90. 90,0 90,1 Demarest 2004, p. 31.
  91. Demarest 2004, pp. 32–33.
  92. Koch 2013, pp. 1, 105.
  93. Demarest 2004, pp. 33–34.
  94. Demarest 2004, pp. 37–38.
  95. Demarest 2004, p. 38.
  96. Demarest 2004, p. 39.
  97. Demarest 2004, p. 42.
  98. Demarest 2004, p. 44.
  99. Demarest 2004, p. 45.
  100. Foster 2002, p. 8.
  101. Cioffi-Revilla and Landman 1999, p. 563.
  102. Oakley and Rubin 2012, p. 81.
  103. Oakley and Rubin 2012, p. 82.
  104. Foias 2014, p. 162.
  105. Foias 2014, p. 60.
  106. Chase and Chase 2012, p. 265.
  107. Chase and Chase 2012, p. 264.
  108. Foias 2014, p. 64.
  109. Foias 2014, p. 167.
  110. Foster 2002, p. 121.
  111. Foster 2002, pp. 121–22.
  112. Foster 2002, p. 122.
  113. 113,0 113,1 Gillespie 2000, pp. 470, 473–74.
  114. Martin and Grube 2000, p. 178. Witschey and Brown 2012, p. 321.
  115. Martin and Grube 2000, p. 14.
  116. Foias 2014, p. 224.
  117. Jackson 2013, pp. 142, 144.
  118. Jackson 2013, p. 144.
  119. D'Arcy Harrison 2003, p. 114.
  120. Martin and Grube 2000, p. 17.
  121. Sharer and Traxler 2006, p. 97.
  122. Marcus 2004a, p. 277.
  123. Masson and Peraza Lope 2004, p. 213.
  124. Marcus 2004a, p. 255.
  125. Martin and Grube 2000, 128, 132.
  126. 126,0 126,1 126,2 Foster 2002, p. 146.
  127. Foster 2002, pp. 146–47.
  128. Aoyama 2005, p. 294.
  129. 129,0 129,1 129,2 Aoyama 2005, p. 291.
  130. Aoyama 2005, pp. 294, 301
  131. Rice, Rice, Pugh and Sánchez Polo 2009, p. 129.
  132. Phillips 2007, p. 94.
  133. Wise and McBride 2008, p. 34.
  134. Aoyama 2005, p. 292.
  135. 135,0 135,1 135,2 135,3 Foster 2002, p. 319.
  136. 136,0 136,1 Foster 2002, p. 322.
  137. Sharer and Traxler 2006, p. 660.
  138. Caso Barrera and Aliphat Fernández 2006, pp. 31, 36. Caso Barrera and Aliphat Fernández 2007, p. 49.
  139. Foster 2002, p. 320.
  140. Foster 2002, pp. 319–20.
  141. Foster 2002, p. 323.