Վլադիմիր Պլունգյան

ռուս լեզվաբան

Վլադիմիր Պլունգյան (ռուս.՝ Влади́мир Алекса́ндрович Плунгя́н, սեպտեմբերի 13, 1960(1960-09-13), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լեզվաբան, տիպաբանության, քերականական տեսության, ձևաբանության, կորպուսային լեզվաբանության, աֆրիկագիտության, բանաստեղծական արվեստի մասնագետ։

Վլադիմիր Պլունգյան
Влади́мир Алекса́ндрович Плунгя́н
Դիմանկար
Պլունգյանը 2015 թվականին
Ծնվել էՍեպտեմբերի 13, 1960
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԱզգությունՌուս
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ (1982)
ԿոչումՌուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1998)
ՄասնագիտությունԼեզվաբան
ԱշխատավայրՌԱԱ Ռուսաց լեզվի ինստիտուտ, ՌԳԱ լեզվաբանության ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
ԱմուսինԵկատերինա Ռախիլինա
ԾնողներԱլեքսանդր Պլունգյան
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[1]
ԵրեխաներՆադեժդա Պլունգյան
 Vladimir Aleksandrovich Plungyan Վիքիպահեստում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (2016 թվական, 2009 թվականից թղթակից անդամ[2]), բանասիրական գիտությունների դոկտոր (1998 թվական), Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի և Վինոգրադովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի աշխատակից։ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր։ Եվրոպական ակադեմիայի անդամ։

Կենսագրություն խմբագրել

Օդային ինժեներ և թարգմանիչ Ալեքսանդր Պլունգյանի (1924-2019) որդին, Յուրի Կնորոզովի և Վալենտին Բերեստովի ընկերը։

1982 թվականին Վլադիմիր Պլունգյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի տեսական և կիրառական լեզվաբանության բաժինը։ Ուսանողական տարիներին նա մասնակցել է ամբիոնի կողմից կազմակերպված մի շարք լեզվաբանական արշավների, մասնավորապես նրանց, որոնք ուսումնասիրում են Դաղստանի լեզուներից թաբասարաներեն, անդիերեն, չամալալերեն[3]։ Իր ավարտական աշխատանքի թեման էր «Evaluation of probability as a type of modal meaning» (ղեկավար՝ Ալեքսանդր Կիբրիկ)։

Վ. Պլունգյանը գիտական թեկնածուի աստիճանը ստացել է 1987 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտում, թեման՝ «Կցական լեզվի բանավոր համակարգում ձևաբանական բառածանցում և շեղում» (հիմնված դոգոնների լեզվի տվյալների վրա) (ղեկավար՝ Նատալիա Օխոտինա)։ 1998 թվականին նա պաշտպանել է իր դոկտորականը Մոսկվայի պետական համալսարանում՝ «Քերականական կատեգորիաները, դրանց երկնմանակները և փոխարինողները» թեմայով։

Վ. Պլունգյանը ներկայումս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի տիպաբանության բաժնի վարիչն է (2004 թվականից) և ռուսաց լեզվի ինստիտուտի կորպուսային լեզվաբանության և լեզվաբանական պոետիկայի ամբիոնի վարիչը (2006 թվականից)։ 2013 թվականից նա նաև Ռուսաց լեզվի ինստիտուտի փոխտնօրենն է։ Նա դասավանդում է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի տեսական և կիրառական լեզվաբանության ամբիոնում (1989 թվականից), իսկ արդեն 2013-2017 թվականներին եղել է ամբիոնի վարիչ։ Նա դասավանդել է նաև Մոսկվայի տարբեր այլ համալսարաններում, այդ թվում՝ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում։ Աշխատել է Եվրոպայի տարբեր հետազոտական կենտրոններում (Բելգիա, Գերմանիա, Իսպանիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Շվեդիա և այլն) և ոլորտային աշխատանքներ է իրականացրել Աֆրիկայում (Մալի), Դաղստանում, Հայաստանում, Ռուսաստանի հյուսիսային մասերում, Վոլգայի շրջնաում և Պամիրում։

2016 թվականից «Լեզվաբանության հիմնախնդիրներ» ամսագրի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև հանդիսանում է Ռուսաստանում տարբեր ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ[4]։ Լեզվաբանական տիպաբանության միջազգային ասոցիացիայի, Սլավոնական լեզվաբանության և Եվրոպական լեզվաբանական հասարակության անդամ է։ 2017 թվականին Վ. Պլունգյանն ընտրվել է որպես Եվրոպական Ակադեմիայի անդամ։

Վլադիմիր Պլունգյանն ամուսնացած է լեզվաբան Եկատերինա Ռախիլինայի հետ։ Նրանց ավագ դուստրը՝ Նադեժդա Պլունգյանը, արվեստաբան է և ֆեմինիստական ակտիվիստ։

Գիտական գործունեություն խմբագրել

Վլադիմիր Պլունգյանի հետազոտական հետաքրքրությունների հիմնական ուղղություններն են ձևաբանությունը, քերականության տեսությունը և քերականական տիպաբանությունը (առաջին հերթին՝ բանավոր կարգերի տիպաբանություն)։ Նա նաև հրապարակել է քերականական և բառագիտական իմաստաբանության, բառարանագրության, լեզվաբանական ոլորտային աշխատանքների և բանաստեղծությունների վերաբերյալ նյութեր։ Նա աֆրիկյան լեզուների մասնագետ է և ավելի քան 20 տարի աշխատել է Լեզվաբանության ինստիտուտի աֆրիկյան լեզուների ամբիոնում։ 1984 թվականից ի վեր նա համակարգված ուսումնասիրել է դոգոնի լեզուները Մալիում և մասնակցել դեպի Մալի միջազգային արշավին (1992 թվական)։ Վ. Պլունգյանը հրատարակել է մի շարք հոդվածներ և երկու մենագրություն դոգոնյան լեզուների վերաբերյալ (նա առաջինն էր, ով նկարագրեց այս լեզվաընտանիքի ամենամեծ լեզուներից մեկը՝ Թոմո-սոն)։ Բացի աֆրիկյան լեզուներից, նա հետազոտություններ է անցկացրել Կովկասի, Օվկիանիայի, Ռուսաստանի ֆինո-ուգրական լեզուների և այլ լեզուների վերաբերյալ։ Նրա բազմաթիվ հրապարակումներ նվիրված են ռուսերենի քերականությանը և բառապաշարին։ Քերականական տիպաբանության ոլորտում Վլադիմիր Պլունգյանը ներդրում է ունեցել աշխարհի լեզուների քերականական կարգերի դասակարգման մեջ, նկարագրել է մի քանի նոր բանավոր կարգեր, առաջարկել է եղանակային, կերպի և բացահայտ իմաստների նոր դասակարգում։ Ըստ Scopus-ի[5]՝ նրա ամենաշատ հղում ստացած հոդվածներն են՝ «Modality’s semantic map» (1998 թվական, Յոհան վան դեր Ավերայի հետ համատեղ), «Ապացուցողականության տեղը ունիվերսալ քերականական տիրույթում» (2001 թվական Towards a typology of discontinuous past marking» (2006 թվական կրկին համահեղինակությամբ)։

1990-ական թվականներից Վ. Պլունգյանն ուշադրություն է դարձրել լեզվաբանական հետազոտություններում կորպուսային մեթոդների զարգացմանը։ Նա Ռուսաստանի ազգային կորպուսի և Արևելահայերենի ազգային կորպուսի ստեղծողներից է, նաև մշակել է տարբեր նախագծեր՝ Ռուսաստանում և նրա սահմաներից դուրս գտնվող այլ լեզուների կորպորուսների ստեղծման ուղղությամբ (օրինակ՝ Բեսերման Ուդմուրտ և Իդիշ)։ 2015 թվականից ի վեր նա ժամանակակից ռուսաց լեզուների կորպուսային քերականության նախագծի ղեկավարներից է։

1980-ականներից ի վեր Վ. Պլունգյանը համալսարաններում դասավանդում է լեզվաբանական առարկաներ։ Մոսկվայի պետական համալսարանի տեսական և կիրառական լեզվաբանության ամբիոնի ուսանողներին նա հիմնականում ներկայացնում է «Ընդհանուր ձևաբանություն» տեսական դասընթացը։ Այս դասընթացի հիման վրա նա գրել է «Ընդհանուր ձևաբանություն. ներածություն» դասագիրքը (1-ին խմբ., 2000 թվական) որը, համաձայն Google Scholar-ի[6], իր ամենաշատ հղում ստացած գիրքն է։ Այս դասընթացից բացի նա դասավանդել է այլ առարկաներ, այդ թվում՝ «Ռուսերենի ձևաբանություն», «Աշխարհի լեզուները և լեզվաբանական տարածքները», «Լեզվի տեսության ներածություն»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.ae-info.org/ae/User/Plungian_Vladimir
  2. http://www.ras.ru/viewnumbereddoc.aspx?id=30ed0760-b34b-4f73-ba0a-0850c7df2b38&_Language=ru
  3. 45 expeditions of Aleksander Kibrik
  4. http://www.ras.ru/viewnumbereddoc.aspx?id=82235c73-0873-4e2e-9e06-d9e4f2a225e6&_Language=ru
  5. «Scopus preview - Scopus - Author details (Plungian, Vladimir A.)». www.scopus.com. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  6. «Vladimir Plungian / Владимир Плунгян - Google Scholar Citations». Google Scholar. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Profile at the Russian Academy of Sciences website
  • Profile at Academia.edu
  • Profile at the Academia Europaea website
  • Official web-page at the Institute of Linguistics of the Russian Academy of Sciences|Institute of Linguistics website
  • Official web-page at the Russian Language Institute website
  • Official web-page at the Department of theoretical and applied linguistics website