Քլիվլենդի գեղարվեստի թանգարան

թանգարան ԱՄՆ Օհայո նահանգում

Քլիվլենդի գեղարվեստի թանգարան (անգլ.՝ Cleveland Museum of Art), մշակութային հիմնարկություն ԱՄՆ-ում, որը գտնվում է Քլիվլենդ քաղաքում։ Նրա հավաքածուն ներառում է ամբողջ աշխարհի ավելի քան 43 000 արվեստի ստեղծագործություն։

Քլիվլենդի գեղարվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, հրատարակչություն, ակադեմիական հրատարակիչ և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1][2][3][…]
ՏեղագրությունՔլիվլենդ[1][2][4][…]
ՎայրWade Park?[5][6][4]
Կազմված է215 French, German, and Dutch - Cleveland Museum of Art?, 114 Late Northern Renaissance - Cleveland Museum of Art? և 210A Armor Court - Cleveland Museum of Art?
Ղեկավարության նստավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[7]
Հասցե11150 East Blvd, Cleveland, OH 44106[8][9][10][…]
Հիմնադրվել է1913[2][5][11][…]
ՀիմնադիրHinman B. Hurlbut?[12][5], John Huntington?[12][5], Horace Kelley?[12][5], Jeptha Wade?[5][12] և Jeptha Homer Wade II?[13]
Այցելուներ409 921 մարդ (2021)[14]
ՏնօրենKatharine Lee Reid?[15][5][16], Sherman Lee?[15][5], Robert P. Bergman?[5], Frederic Allen Whiting?[5], William Milliken?[5], Timothy Rub?[5][17][16] և Evan H. Turner?[5]
Կայքclevelandart.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Արվեստի թանգարանը հիմնադրվել է 1913 թվականին Քլիվլենդի մի քանի խոշոր ձեռնարկատերերի կողմից։ Նրա շենքը բոզար ոճով կառուցել է Georgia Marble Company ընկերությունը՝ Ուեյդ այգու հարավային մասում։ Այգին և թանգարանը նախագծել է Hubbell & Benes քլիվլենդյան ճարտարապետական բյուրոն։ Ամերիկացի ձեռնարկատեր և բարեգործ Ջեպտա Ուեյդը իր հողերի զգալի մասը նվիրաբերել է այս համալիրին[18]․ դրա համար այգին կրում է նրա անունը։

Հաճախորդների համար թանգարանը բացվել է 1916 թվականի հունիսի 6-ին։ Ջեպտա Ուեյդի թոռը, որը նույնպես մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում արվեստի նկատմամբ, առաջին փոխնախագահն էր, իսկ 1920 թվականից՝ թանգարանի նախագահը։ Թանգարանի շենքը որպես ճարտարապետական հուշարձան դրվել է պահպանության տակ (ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյան

1958 թվականի մարտին թանգարանային մակերեսները ընդլայնվել են։ 1971 թվականին թանգարանը կրկին ընդլայնվել է՝ հյուսիսային թևի բացումով։ 1983 թվականին իրականացվել է թանգարանի երրորդ վերանորոգումը․ մեծացվել է գրադարանը և ստեղծվել է մի քանի նոր պատկերասրահ։ Այս վերանորոգումը իրականացվել է ուրուգվացի ճարտարապետ Ռաֆայել Վինոլիի նախագծով։ 2005 թվականին սկսվել է թանգարանի կապիտալ վերանորոգումը, որը նախատեսված էր ավարտել 2012 թվականին, բայց ավարտվել է 2013 թվականին։

2014 թվականի դրությամբ Քլիվլենդի թանգարանի հավաքածուն կազմված է 15 բաժնից։ Թանգարանի գրադարանը ԱՄՆ-ի՝ արվեստի խոշորագույն գրադարաններից մեկն է։ 1913 թվականին թանգարանում հաշվվում էր 10 000 հատոր, 1950-ական թվականներին՝ 37 000, իսկ 21-րդ դարի սկզբին՝ 431 000։ Թանգարանի հաճախելիությունը Ռոբերտ Բերգմանի ղեկավարության ժամանակ 1993 թվականի 400 000 մարդուց 1999 թվականին հասել է ավելի քան 600 000 մարդու[19]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլիվլենդի գեղարվեստի թանգարան» հոդվածին։