Ազգագրության ռուսական թանգարան

Ազգագրության ռուսական թանգարան (ռուս.՝ Российский этнографический музей), Եվրոպայի ազգագրական ամենամեծ թանգարաններից մեկը։ Հիմնադրվել է 1902 թվականին հունվարի 22-ին որպես Ռուսական պետական թանգարանի ազգագրական բաժին։ Գտնվում է Սանկտ Պետերբուրգի` Ինժեներների փողոցի 4/1 տանը` Ռուսական թանգարանի շենքի կողքին։ Թանգարանի շենքը կառուցվել է 1902-1913 թվականներին ճարտարապետ Վասիլի Սվինինի նախագծով։

Ազգագրության ռուսական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՀասցեInzhenernaya str., 1/4
Հիմնադրվել է1902
Կայքethnomuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ազգագրության ռուսական թանգարանի հիմնադրման տարեթիվ է համարվում 1902 թվականը, երբ Ռուսական պետական թանգարանի կազմում ձևավորվեց ազգագրության բաժինը, որ այցելուների առաջ իր դռները բացեց 1923 թվականին։

1934 թվականին Ազգագրության թանգարանը վերածվում է ինքնուրույն կազմակերպության և անվանվում Ազգագրության պետական թանգարան։ 1948 թվականի օգոստոսին՝ ԽՍՀՄ ժողովուրդների թանգարանի հավաքածուի հանձնումից հետո վերանվանվեց ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրության պետական թանգարանի։

1992 թվականից կոչվում է Ազգագրության ռուսական թանգարան։ 2003 թվականին Սանկտ Պետերբուրգի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ[1] Ազգագրության թանգարանը Երուսաղեմ քաղաքից ու Իսրայելի Հանրապետությունից նվեր է ստացել «Երուսաղեմյան առյուծ» քանդակը (հեղինակ՝ Ռուսլան Սերգեև)։

Թանգարանի բաժինները խմբագրել

Թանգարանում գործում է «Ազգագրության մանկական կենտրոն»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դեպի Պետերբուրգ է լողում ... Առյուծը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգագրության ռուսական թանգարան» հոդվածին։