Սեղանաձև լեռներ, հարթ գագաթներով, զառիթափ, երբեմն աստիճանաձև լանջեր ունեցող լեռներ։ Սեղանաձև լեռների հարթ մակերևույթը սովորաբար զրահապատ շերտ է՝ բաղկացած կարծր ու դիմացկուն ապարներից։ Առաջանում են էրոզիոն մասնատումից կամ հարթավայրային զանգվածների դիֆերենցված տեղաշարժից։ Սեղանաձև լեռների գերակշռությամբ ընդարձակ տարածքները կոչվում են սեղանաձև երկրներ (օրինակ՝ Կառու սարավանդը Հարավային Աֆրիկայում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 277)։
|