Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վարազ (այլ կիրառումներ)


Վարազ
Վարազ
Վարազ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Խոզեր (Suidae)
Ցեղ Sus
Տեսակ Վարազ (S. scrofa)
Միջազգային անվանում
Sus scrofa
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Վարազ (լատ.՝ Sus scrofa), վայրի խոզ, խոզերի ընտանիքի երկսմբակավոր կաթնասուն կենդանի։

ՆկարագիրԽմբագրել

Մարմնի երկարությունը մինչև 2 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,2 մ քաշը՝ 300 կգ։ Ստորին և վերին ծնոտի ժանիքները (հատկապես արուների) խոշոր են՝ թեքված դեպի կողքերը և վեր։ Մարմինը պատված է կոպիտ քիստամազերով։ Հասուն վարազի գունավորումը գորշ է, ձագերինը՝ երկայնաձիգ բաց գույնի շերտերով։ Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում։ Գերադասում է ապրել անտառներում և ջրամերձ եղեգնուտներում։ Ամենակեր է, սնվում է կոճղարմատներով, պալարներով, խոտաբույսերով, պտուղներով, միջատներով, մանր կրծողներով և այլն։ Հանդիպում է ոչ մեծ խմբերով։ Ակտիվ է գիշերը։ Էգը ծնում է 3-10 ձագ։ Որսի օբյեկտ է։ Վարազից են առաջացել ընտանի խոզերը։

ՄակերեսԽմբագրել

Վայրի խոզեր հայտնաբերվել են անցողիկ ու սաղարթավոր անտառներում Կենտրոնական Եվրոպայում (Ատլանտիկայից մինչև Ուրալ) Միջերկրական տափաստանային շան Ասիայի հյուսիս-արևելքում, Ասիայում արևելքից մինչև Ամուր և Հիմալայներ, այդ սահմաններում նրան փոխարինում են ազգակից տեսակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 305