Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիպու (այլ կիրառումներ)

Կիպու (կեչուա՝ khipu, իսպ.՝ quipu — «հանգույց», «հանգույց կապել», «հաշիվ»; այմարա՝ chino — չինո[1]), ինկերի և Անդերում բնակվող նրանց նախնիների հնագույն մնեմոնիկական և հաշվեհամակարգ, յուրօրինակ գիր, որն իրենից ներկայացնում է թելերի բարդ միահյուսում և հանգույցներ, որոնք պատրաստվում էին հարավամերիկյան ուղտերի բրդից կամ բամբակից։ Կիպուում կարող են լինել մի քանի հատ կախված թելերից մինչև 2000 թելեր։ Այն գործածվում էր ինֆորմացիայի փոխանակման համար և իրականացվում էր սուրհանդակ՝ չասկիների կողմից հատուկ կառուցված կայսերական ճանապարհներով, ինչպես նաև հասարակական կյանքի ամենատարբեր ասպեկտներում, (որպես օրացույց, տեղագրական համակարգ, հարկերի և օրենքների գրանցման համար և այլն)։ Իսպանացի տարեգիրներից մեկը՝ Խոսե դե Ակոստան գրում էր.«ինկերի ողջ կայսրությունը կառավարում էր կիպուների միջոցով»[2][3] և ոչ ոք չէր կարող խուսափել նրանցից ովքեր հաշվարկները կատարում էին հանգույցների միջոցով[4]։

Կիպու՝ Լիմայի Ազգային թանգարանում

Ավելի հին նախակիպուն (կազմված էր 12 կախված թելերից, իսկ որոշները հանգույցներով էին և փայտիկների շուրջ փաթաթված) հայտնաբերվեց պեղումների ժամանակ հերմետիկ սենյակում՝Կարալ հնագիտական օբյեկտի ամենախոշոր բուրգերից մեկում[5], հնագետ Ռութ Մարթա Շեյդի Սոլիսի (Ruth Martha Shady Solís) կողմից։ Այն ստրատոգրաֆիական շերտով թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 3000 թվականով, ինչի համար էլ կարող է համարվել մարդկության պատմության մեջ հնագույն գրի տեսակներից մեկը՝շումերական սեպագիր արձանագրությունից և եգիպտական հիերոգլիֆներից հետո։ Մինչ այդ հնագույն կիպուն ռադիոածխածնային անալիզի միջոցով թվագրվում էր 779-981 թվականներով։ Տարեթվերի միջև այդքան մեծ ժամանակամիջոցը պատմաբանների կողմից դեռևս չի բացատրվում։

Գրավոր աղբյուրներում կիպուների մասին առաջին հիշատակումը հանդիպում են Էռնանդո Պիսառոյի նամակներում (նոյեմբեր 1533), որտեղ կոնկիստադորը գրում է. «նրանք հաշվում էին մի քանի թելերի վրա արված հանգույցների շնորհիվ» և որ «հնդկացիները փայտի և եգիպտացորենի պահեստներ ունեն և նրանք հաշվարկներ են անում իրենց թելերի վրա հանգույցների օգնությամբ», և նա առաջինն է նկատել, որ կիպուն օգտագործվում էր եկամուտների ու ծախսերի հաշվարկման համար։ Նա կիպուներին հանդիպեց Պաչամակ տաճարի գանձերի որոնումների ժամանակ։

1923 թվականին ամերիկացի պատմաբան Լեսլի Լելանդ Լոկկը իր «The ancient quipu» գրքում կարողացավ ապացուցել, որ ինկերի հանգուցային հյուսվածքներն իրականում գրեր են։ 2006 թվականին ամերիկացի հետազոտող Գարի Էրթոնը (անգլ.՝ Gary Urton) նաև հայտնաբերեց, որ հանգույցներում ինչ որ ծածկագիր է ամփոփված, որն ավելի շատ նման է հաշվարկման երկուական համակարգին։

Մարդկության պատմության մեջ կիպուն առաջին անգամ օգտագործվեց հաշվապահական հաշվառման այնպիսի ձևի հետ ինչպես կրկնակի գրառումն է։

Կիպուների պահպանման վայրերը

խմբագրել

Quipu Database Project տվյալներով, որը ստեղծվել էր Հարվարդի պրոֆեսոր Գերի Էրթոնի և նրա գործընկեր Քերրի Բրայզերի կողմից, 831 կիպու (որոնցից 2/3 դասակարգվում են, որպես թվային կազմություն ունեցող) ցրված են ողջ աշխարհով մեկ՝ Եվրոպայից մինչև Հյուսիսային և Հարավային Ամերիկա։ Դրանց մեծամասնությունը գտնվում է Անդյան երկրների սահմաններից դուրս, այնուամենայնիվ որոշները գտնվում են հարազատ վայրերում իրենց ստեղծողների սերունդների հսկողության տակ։

Կիպուի ամենամեծ հավաքածուն գտնվում է Արևմտյան Եվրոպայում` Museum für Völkerkunde, Բեռլինում (Գերմանիա) և այն ներառում է 298 կիպու։ Եվրոպայում իր մեծությամբ երկրորդ հավաքածուն կարելի է տեսնել Museum für Völkerkunde-ում`Մյունխենում։ Պաչամակը Պերուում և Museo Nacional de Arqueologia, Antropologia e Historia Լիմայում (Պերու) յուրաքանչյուրը 35-ական կիպու է պահում և Centro Mallqui Լեյմեբամբայում(Պերու)`32։ Museo Radicati տաճարը, Լիմա (Պերու) — 26, Museo de Ica (Պերու)`25 и Museo Puruchuco. ATE (Պերու)`23։ Միևնույն ժամանակ կիպուների տեղի տոհմային հավաքածուները ներառված չեն տվյալների այդ բազայի մեջ,դրանց թիվն անհայտ է։ Նման ամենանշանակալի հավաքածուներից մեկը (263 կիպու) պահվում է Ռապաս(Պերու) բնակավայրի բնակիչների մոտ։ 1994 թվականին այն ուսումնասիրվեց Ֆրենկ Սալոմոնի կողմից։ Սանտա-Բարբարայի Կալիֆորնիայի համալսարանի մարդաբանության և հնագիտության բաժինը նույնպես ևս 1 կիպու ունի։

Հետազոտական կենտրոն

խմբագրել

Կիպուների հարցերով հիմնական հետազոտական կենտրոնը համարվում է Khipu Database Project: Կենտրոնը գլխավորում է Հարվարդի համալսարանի հնագիտության բաժնի պրոֆեսոր Գերի Էրթոնը։ Կիպուների տվյալների բազայի կարգավորմամբ զբաղվում է Քերրի Բրայզերը (Carrie Brezine).

Կիպուների պահպանման խնդիրները

խմբագրել
 

Կիպուների պահպանումը պահանջում է մի մեթոդիկայի կիրառում, որը թույլ կտա ցուցադրանմուշին որքան հնարավոր է երկար պահպանվել` նվազագույն վնասվածքներով։ Թանգարաններում, արխիվներում և հատուկ հավաքածուներում կիպուներն այնպես են պահվում, ինչպես և սովորական տեքստիլ գործվածքները։ Կիպուները պատրաստված են սպիտակուցային հիմք ունեցող թելերից՝ուղտի մորթուց կամ թաղանթանյութից(բամբակ)։ Կիպուների կախվող թելերը հաճախ պատրաստվում էին «հանգույցներով կապված թելերի բարդ համակարգով, որոնք զանազան գույներով էին ներկված և որոնց նշանակությունը հայտնի էր իշխանավորներին»։ Բնական, թե արհեստական գույնի պահպանումը խնդիր է համարվում, որը չի կարող լրիվությամբ լուծվել՝ գույնի փոփոխությունը արդեն տեղի է ունեցել և կարող է բերել թելերի հետագա վնասմանը։ Գույները հիմնականում խամրում են փոշուց։ Կիպուները հայտնաբերվել էին տարբեր զարդերով (օրինակ՝ կենդանիների խեցիներով) և այդ նյութերը կարող են լրացուցիչ բարդություններ առաջացնել պահպանման ժամանակ։

Ողջ տեքստիլային նյութը ենթարկվում է ուլտրամանուշակագույն լույսի բացասական ազդեցությանը։ Ջերմաստիճանը, խոնավությունը և լուսավորությունը վերահսկվում են HVAC ավտոմատ համակարգով։ Հարաբերական խոնավությունը պետք է կազմի 60 % և ցածր, ջերմաստիճանը պետք է ցածր լինի։ Բարձր ջերմաստիճանը կարող է մեծացնել դյուրաբեկությունը և արդյունքում բերել կիպուի մանրաթելերի վնասմանը։ Բարձր խոնավությունը կարող է անցանկալի պայմաններ ստեղծել կիպուի նյութի մեջ սպիտակուցների պահպանման համար։ Ինչպես և ցանկացած գործվածքի համար խոնավ, մաքուր, չոր և մութ պայմանները ամենաբարենսպաստն են համարվում։ Երբ կիպուները ցուցադրվում են էքսպոզիցիաներում, նույնպես հատուկ միջավայր է ստեղծվում։

Կիպուները պահվում են հորիզոնական տախտակների վրա, որոնք ծածկված են թթվայնությամբ չեզոք թղթով, որպեսզի կանխարգելեն թթվային հավանական վնասումը։ Կիպուի խստացված մշակումը կարող է նույնպես մեծացնել հետագա վնասվածքների ռիսկը։ Մանրաթելերը կարող են վնասվել նույնիսկ իրար քսվելուց։ Երբ Հարվարդի համալսարանի Մարդաբանության պրոֆեսոր Գերի Էրթոնին հարցրին. «դրանք փխրուն են ?»։ Նա պատասխանեց.«դրանցից որոշներն այո,դուք չեք կարող ձեռք տալ դրանց հակառակ դեպքում դրանք կկոտրվեն կամ փոշու կվերածվեն։ Շատերը լավ են պահպանվել և դրանք կարելի է ուսումնասիրել առանց դրանց վնաս հասցնելու։ Իհարկե, միշտ երբ ձեռք ես տալիս նման հին կտորներին, ինչպես որ սա է, այն մի փոքր վնասում ես, սակայն այս թելերը բավականին երկար են պահպանվել»։

Կիպուները մեր օրերում

խմբագրել
 

Մոտ 15 կամ 20 չպահպանված կիպուներ հիշատակվում են իսպանական գաղութային փաստաթղթերում։ Այնուամենայնիվ կիպուի պարզագույն կիրառումը շարունակվում էր պերուական լեռնային տարածքում նույնիսկ իսպանացիների կողմից ինկերի գրավումից հետո։ Որոշ պատմաբաններ հավատացած են, որ միայն կիպուկամայոկները, որոնք ստեղծել են հատուկ կիպուներ, կարող էին և կարդալ դրանք։ Եթե դա այդպես է, ապա կիպուն չի կարելի գրի ձև համարել։ Այն ավելի շատ մնեմոնիկական սարքավորում։ Շատ պատմաբաններ, սակայն, փորձեր էին այնում բացահայտել կիպուի գաղտնիքը, քանի որ իմանալով ինկերի պատմության վարկածը, դա հնարավորություն կտար այլ կերպ նայել անցյալին։

1994 թվականին Ֆրենկ Սալոմոնը (Frank Salomon) հետազոտություն անցկացրեց պերուական Տուպիչոկա (Tupicocha) գյուղում, որտեղ կիպուն դեռևս համարվում է գյուղի հասարակական կյանքի կարևոր մասը։ 1994 թվականին դա եղել է միակ գյուղը, որտեղ կիպուն դեռ օգտագործվում էին տեղի պաշտոնական կառավարչական գրությունների համար։ 2005 թվականին Ֆրենք Սալոմոնը բազմաթիվ և բազմազան կիպուներ ուսումնասիրեց Ռապաս(Պերու) բնակավայրում։ 2009 թվականի սեպտեմբերի 12-ին, Պերուում՝ Կուպսոն հեռավոր բնակավայրում, Անկաշ շրջանում հարցազրույց անցկացվեց կիպուի կազմողի հետ։ Գրեգորիա «Լիկունա» Ռիվերա անունով կինը, այսպես կոչված «վերջին կիպուկամայոկ» է։ Պարզվեց, որ նա կիպու էր պատրաստում միայն համագյուղացիների մահվան կապակցությամբ։ Նրա կողմից ցուցադրված կիպուն մի քանի մետր երկար էր, բազում իրար նման հանգույցներով և կազմված էր կապույտ և սպիտակ թելերից։ Այդ կիպուն ծիսակարգային նշանակություն ուներ։ Այն, գոտու նման, փաթաթում էին հանգուցյալին իրանի շուրջ, որպեսզի «անդրշիրիմյան աշխարհ տեղափոխվելու ժամանակ այն վերջինիս պաշտպաներ հանգուցյալների ճանապարհներին»։ Գույնի նշանակությունը տվյալ կիպուում, եթե օգտագործենք Անտոնիո դա լա Կալանչի համապատասխանության ցուցակը, ապա դա կարող է նշանակել. «[անդրշիրիմյան] աշխարհ երկնքում»։ Քանի որ երկնագույնը նշանակում էր. «Կապույտ երկնքում ապրող Աստված», իսկ սպիտակը՝ «աշխարհ»։

Ծածկագրման համակարգը

խմբագրել

Կիպուների բանալիները

խմբագրել

Գլխավոր քուղի բանալին

խմբագրել

Կիպուի գլխավոր (հիմնական) քուղի մեջ կարող էր բանալի տեղադրվեր (օրինակ՝ փայտի կտորներ, քարեր, հանքային աղեր, մետաղներ, բույսեր և այլն)։ Դա նշանակություն ուներ, քանի որ հնարավորություն էր տալիս խուսափել թելի գույնի մեկնաբանման խառնաշփոթից, որն այս դեպքում փոխում էր իմաստը։ Օրինակ՝դեղին գույնի թելը այլ հիմնական բանալիների առկայության դեպքում հնարավորություն էր տալիս տարբեր ձև «մեկնաբանել» կիպուն։

Գույնի ծածկագրում

խմբագրել

Ընդհանուր հայտնի են թելերի 24 տարբեր գունավորումների մասին։ Հիմնականում հանդիպում են բամբակի կամ բրդի բնական գույները, դրանց հաջորդում են ներկված թելերը՝ գերակշռում են սպիտակը, կապույտը, դեղինը, կարմիրը, սևը, կանաչը և ամենից շատը շագանակագույնը։

Թելի գույնը, որպես առարկաների դասակարգման միջոց

խմբագրել

Դրանք էին՝

  • Սև՝«ժամանակ»։ Այսինքն սև թելերի վրա գրառվում էր «ժամանակը», «ժամկետները», տարիները, պատմական իրադարձությունները։ Դրա համար սև գույն էր ընտրվել, քանի որ «կիպուն հայտնում էր,թե քանի գիշեր է անցել այս կամ այն իրադարձությունից հետո»։ Ինչպես նաև հիվանդության մասին՝ գլխավոր քուղի բանալու առկայության դեպքում։ Այդ գույնը, երբ խամրում է թելերի վրա, ապա կարող է շփոթվել շատ մուգ շագանակագույնի հետ։ Հնագիտական կիպուներում այդ գույնը հանդիպում է միայն այլ գույների համադրությամբ։
  • Գորշ նշանակում էր «հնազանդություն », «հասարակական կարգ ու կանոն», «իշխանություն», «ղեկավարում»։ Ինչպես նաև կարտոֆիլ՝ կիպուի գլխավոր քուղի բանալու առկայության դեպքում։ Այդ գույնը հիշատակվում է միայն գրավոր աղբյուրներում։ Հավանաբար այն համադրվում է շագանակագույնի երանգներից մեկի հետ։

Շագանակագույնը կիպուների մեջ հաճախ ենք հանդիպում, ինչպես և սպիտակ գույնը։ Գոյություն ունի շագանակագույնի 4 երանգ։ Դրանք են՝ բաց շագանակագույն ավելի բաց շագանակագույն(գրեթե դեղնավուն) մուգ շագանակագույն ավելի մուգ շագանակագույն (գրեթե սև)

  • Կանաչ՝ «նվաճում»։ Նշանակում էր հակառակորդին կամ մարդկանց թիվը, որոնք սպանվել էին հակառակորդի կողմից։ Հնագիտական թելերի վրա բավական հազվադեպ ենք հանդիպում։ Այն կարող էր 2 երանգ ունենալ

բաց կանաչ մուգ կանաչ

  • Կարմիր նշանակում էր «պատերազմ», «սեփական զորքը», ինչպես նաև «սեփական կորուստները պատերազմի ժամանակ»։ Հնագիտական կիպուների թելերի վրա բավական հազվադեպ ենք հանդիպում։ Կարող էր լինել 2 երանգի

մուգ կարմիր բաց կարմիր

  • Դեղին նշանակում էր «ոսկի»։ Օրինակ ռազմավար, որը ոսկի էր։ Ինչպես նաև եգիպտացորեն էր նշանակում, եթե գլխավոր քուղի մեջ եգիպտացորենի փոքր հատիկ էր տեղադրված, որը բանալիական իմաստ ուներ կիպուն կարդալու ժամանակ։ Հնագիտական կիպուների թելերի վրա հազվադեպ ենք հանդիպում։ Կարող էր 2 երանգ ունենալ՝

վառ և փայլուն մի քիչ խամրած

  • Սպիտակ նշանակում էր «արծաթ»։ Կիպուներում հանդիպում ենք ամենից հաճախ, ինչպես և շագանակագույնը։ Գոյություն ունի 2 երանգ՝

ճերմակ սպիտակ (կաթնագույն), դեղնավուն սպիտակ, որը նաև կոչվում է «ֆլամանդական սպիտակ» (Կաղապար:Lang-esp. blanco flamenco).

  • Մանուշակագույն (մուգ մանուշակագույն) նշանակում էր «ղեկավար», որը իշխում էր բնակավայրը, տարածքը, մարդկանց։ Այդ գույնը հիշատակվում է միայն գրավոր աղբյուրներում։
  • Կապույտ։ Թելերի վրա բավական հազվադեպ է հանդիպում։ Այն լինում է 2 երանգի(նշանակությունները անհայտ են)

կապույտ երկնագույն

  • Ծղոտագույն կամ հարդագույն(Straw) նշանակում էր «իշխանության բացակայություն», «անկարգություններ», «բարբարոսություն». Այդ գույնը հիշատակվում է միայն գրավոր աղբյուրներում, հավանաբար համադրվում է բաց շագանակագույնի հետ։

Կիպուն փոփ-մշակույթում

խմբագրել

Գրականության մեջ

խմբագրել
  • «Քամելեոնի քարե պար» ֆիլմում կույր իմաստունը օգտագործում է կիպուն, իր ողջ գիտելիքները մեծ աղոտ գրադարանում պահելու համար
  • Գոյություն ունի արգենտինական հրատարակչություն Ediciones Quipu.
  • Ջեկ Լոնդոնի «Երեքի սիրտը» վեպում գլխավոր հերոսները կիպուների միջոցով իմանում են կորսված քաղաքի մասին։

Կինեմատոգրաֆիայում

խմբագրել

Կիպուների կիրառման մի քանի օրինակներ ներկայացված են՝

  • «Էստեբան՝ արևի որդի» (The Mysterious Cities of Gold) մուլտֆիլմում
  • Numb3rs բազմասերիանոց ֆիլմում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Juan M. Ossio. «Los Indios del Perú».
  2. Милослав Стингл. Государство инков. Слава и смерть «сыновей Солнца». — М.: Прогресс, 1986, стр. 188
  3. Carlos Radicati di Primeglio, Gary Urton. Estudios sobre los quipus. Lima, UNMSM, 2006, p.100
  4. http://www.nytimes.com/2016/01/03/world/americas/untangling-an-accounting-tool-and-an-ancient-incan-mystery.html Կիպու (գիր) New York Times
  5. Shady Solís, Ruth Martha. «La ciudad sagrada de Caral-Supe en los albores de la civilización en el Perú». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.