Լենինյան մրցանակ, ԽՍՀՄ-ում գիտության, տեխնիկայի, գրականության, արվեստի և ճարտարապետության ոլորտում կարևորագույն և ամենաբարձր ձեռքբերումների համար տրվող մրցանակ։

Լենինյան մրցանակ
Lenin Prize Medal.JPG
Բնագիր անվանում ռուս.՝ Ленинская премия
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Տիպ Պատվավոր կոչում
Կարգավիճակ չի նշանակվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ 1925 թվականի հունիսի 23
Հերթականություն
Կրտսեր պարգև ԽՍՀՄ Պետական մրցանակ

Մրցանակի պատմությունԽմբագրել

Վլադիմիր Լենինի անվան մրցանակը հիմնադրվել է 1925 թվականի հունիսի 23-ին ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ։ Սկզբնականում տրվում էր ոչ միայն գիտական աշխատանքներին «Լենինի ամենամոտ գաղափարների հետազոտական գործունեությանը խթանելու նպատակով, մասնավորապես ուղղությամբ սերտ կապը գիտության և կյանքի», այլ նաև «գիտության և կապի ուղղությամբ»։ 1935-ից 1957 թվականներին մրցանակը չէր տրվում։ 1941-1952 թվականներին շնորհվում էին Ստալինի 3-րդ աստիճանի մրցանակներ։

 
ԽՍՀՄ դրոշմանիշ, 1968 թվական

1956 թվականի օգոստոսի 15-ին ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն և ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշեցին վերականգնել Վ. Ի. Լենինի անվան մրցանակը և այն շնորհել ամեն տարի Վ. Լենինի ծննդյան օրը՝ ապրիլի 22-ին։ 1957 թվականին վերականգնվեց լենինյան մրցանակի պարգևատրումը գիտական աշխատանքների, ճարտարապետական և տեխնիկական կառույցներր, ազգային տնտեսության և տեխնիկական ոլերտում կատարված գյուտերի համար։ Լենինի մրցանակը տրվում էր նաև գրականության և արվեստի բնագավառում նշանակալից ստեղծագործությունների համար։ 1960 թվականի մարտին Լենինյան շքանշանը տրվում էր նաև լրագրության և հրապարակախոսության ոլորտում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Брежнев, Леонид Ильич|Л. И. Брежнев и Тихонов, Николай Семёнович|Н. С. Тихонов являлись лауреатами Ленинской премии по литературе и Международной Ленинской премии «За укрепление мира между народами».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 564