Այնու լեզու (այնու՝ アイヌ・イタㇰ Aynu=itak, մարդիկ; ճապոներեն՝ アイヌ語 Ainu-go), Ճապոնիայի Հոկայդո կղզում, մասամբ նաև շրջակա վայրերում ապրող այնու ժողովրդի լեզուն[3]։ Որևէ լեզվաընտանիքի մեջ չի մտնում։ Հաշվի առնելով կամ աշխարհագրական դիրքը, կամ առանձին հատկանիշները՝ հատկացնում են հիպերբորյան (պալեո-ասիական), որոշները նաև՝ մալայա-պոլինեզյան լեզուների շարքին։

Hokkaido Ainu
アイヌ・イタㇰ Aynu=itak
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասAinu?
ԵրկրներՃապոնիա
ՇրջաններՀոկայդո
Խոսողների քանակ10 մարդ (2007)[1]
Լեզվակիրների թիվը10[2]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչնչացման եզրին
ԴասակարգումՊալոսիրբերյան լեզուներ
Այնու լեզուներ
Գրերի համակարգԿատականա, լատինական գիր
IETFain
ISO 639-2ain
ISO 639-3ain

Մինչև 20-րդ դարը այնու լեզուն տարածված էր նաև հարավային Սախալինում և Կուրիլյան կղզիներում։ Գոյություն ունեին առնվազն այնու լեզվի 19 բարբառներ, որից պահպանվել է միայն Հոկայդոյի տարբերակը։ Սախալինի խոսողներից վերջինները մահացել են 1994 թ.-ին։ Հոկայդոյի այնու լեզուն վտանգված է, փորձեր են արվում այն վերակենդանացնելու համար։

Խոսողներ խմբագրել

 
Պիրկա Կոտան թանգարարանը, Սապորոյում այնու լեզվի և մշակույթի կենտրոնը:

Ըստ լեզուների դասակարգման համակարգի՝ այնուն համարվում է վտանգված կամ կրիտիկական վիճակում գտնվող լեզու։ 2016 թվականին Ethnologue-ը դասակարգել է այնուն 8բ կատեգորիայի տակ՝ «համարյա մեռած»[4]։ Այն վտանգված էր դեռ 60-ականներից առաջ։ Ճապոնիայում ապրող մոտ 15000 էթնիկ այնու ժողովուրդը խոսում է միայն ճապոներեն։ 1980-ականներին Նիբուտանի քաղաքում դեռ ապրում էին այս լեզվի մոտ 100 լեզվակիրներ, որոնցից միայն 50-ն էին օգտագործում այն առօրյա խոսքում։

Այսօր, այնուի լեզվակիրների թիվը մոտ 10 է, որոնց տարիքը առնվազն 80 է։ Խոսողների մեծ մասն ապրում է հարավարևմտյան Հոկայդոյում[5]։

Վերակենդանացում խմբագրել

Հիմնականում Հոկայդոյում գոյություն ունի այնու լեզուն վերականգնելու ակտիվ շարժում։ Այնուի բանավոր գրականությունը գրի է առնվել մյուս սերունդների, ինչպես նաև հետագայում լեզուն ուսուցանելու համար[5]։ 1987 թվականից սկսած, Հոկայդոյի այնուի միությունը սկսել է այնուի լեզվի դասեր տալ՝ օգտագործելով ուսուցման նյութեր, այդ թվում և դասագիրք[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022. — ISSN 1946-9675
  2. D. Bradley, "Languages of Mainland South-East Asia," in O. Miyaoka, O. Sakiyama, and M. E. Krauss (eds), The vanishing languages of the Pacific Rim, Oxford: Oxford University Press (2007), pp. 301–336. .
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 11։
  4. Lewis, M. Paul, Gary F. Simons, and Charles D. Fennig (eds.). 2016. Ethnologue: Languages of the World, Nineteenth edition. Dallas, Texas: SIL International. Online version: http://www.ethnologue.com.
  5. 5,0 5,1 5,2 Vanishing Languages of the Pacific Rim. Oxford, GB: OUP Oxford. 2007 թ․ հունվարի 1. էջեր 377–382. ISBN 9780191532894.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 348