Բաժանորդագրություն
Բաժանորդագրություն (աբոնեմենտ) (ֆր.՝ abonnement՝ կանխավճար), որևէ արտոնությունից որոշակի ժամկետով օգտվելու կանխավճարով ձեռք բերված իրավունք։ Բաժանորդագրություն է կոչվում նաև այդ իրավունքը վավերացնող փաստաթուղթը։
Ծագել է Իտալիայում 17-րդ դարի վերջերին, այնուհետև տարածվել ամենուրեք՝ կիրառման տարբեր ձևերով։ Հայաստանում հատկապես լայն կիրառություն է ունեցել 1920-1930-ական թվականներին։ Բաժանորդագրությունը հնարավորություն է տվել անվճար մասնակցել որոշ թատրոնների և համերգների[1]։