Գնդապետ (գունդ և պետ բառերից - գնդի պետ, գնդի հրամանատար), աշխարհի երկրների մեծ մասի զինված ուժերի և այլ ուժային գերատեսչությունների սպայական և հրամանատարական կազմի ներկայացուցիչներին շնորհվող ռազմական կոչում, ռազմական աստիճան, ռազմական պաշտոն։

Տերմինի բացատրությունը խմբագրել

Ըստ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» հիմնարար բառարանի՝ գնդապետը բացատրվում է որպես՝ «պետ գնդի զօրուն, զօրապետ միոյ գնդի։»[1]: Ընդ որում, մեջբերելով ԺԴ դարի հայ քերական Հովհաննես Երզնկացի Ծործորեցու համապատասխան նախադասությունը, ցուցյ է տրվում, որ ՙԳնդապետ՚ ռազմական կոչումը գտնվել է ՙՍպարապետ՚ ռազմական կոչումից ներքև, և ՙհազարապետ՞ ռազմական կոչումից վերև․ «սպարապետ, գնդապետ, հազարապետ»[1]։

Տերմինի կիրառումը տարբեր երկրներում խմբագրել

Գնդապետները զանազան երկրներում կոչվում են հետևյալ կերպ.

Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև մի շարք այլ պետությունների զինված ուժերում արդի ժամանակաշրջանում «Գնդապետ» զինվորական կոչումը շնորհվում է Պաշտպանության նախարարի հրամանով։

Համաձայն Զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքի՝ Գնդապետ կոչում ստացած զինծառայողները դասվում են ավագ սպայական կազմի շարքում[2]։

Գնդապետները սովորաբար գլխավորում են գնդերը (զորագնդերը), սակայն հաճախ կարող են նշանակվել նաև բրիգադի, և նույնիսկ դիվիզիայի հրամանատարի պաշտոնին, իսկ որոշ բանակներում՝ նաև բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնին։

Պատկերասրահ խմբագրել

Տարբեր ժամանակաշրջանների գնդապետներ, 18-20-րդ դարեր
Ռուսաստանի կայսերական լեյբ-գվարդիայի (արքայական թիկնազորի) գնդապետ Ե. Վ. Դավիդովը. 19-րդ դարի սկիզբ
Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II Ռոմանովը՝ լեյբ-գվարդիայի գնդապետի համազգեստով. 1896 թվական
Գնդապետ Ժեբրակ-Ռուսանովիչ Ա., Ռուսաստանի կայսերական բանակ, 1910-ական թվականներ
Գնդապետ Ն.Ա.Պոպով, ԽՍՀՄ 12-րդ տանկային դիվիզիայի շտաբի պետ, 1930-ական թվականների կես
Խորհրդային բանակի գնդապետներ, հրետանային զորքեր, մոտ 1980 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան - %D5%A3%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF|Հայր». www.nayiri.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. «Legislation: National Assemly of RA». www.parliament.am. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. Яков фон Люде:Изображение мундиров|6|Полковник Карабинерных Полков
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 138