Ալմա մատեր (լատիներեն՝ ալմա՝ սնուցող, բարի, մատեր՝ մայր, հոգ․՝ almae matres), լատինական այլաբանական արտահայտություն, որ վերագրվում է համալսարանին կամ քոլեջին։ Օգտագործվում է, երբ խոսքն այն դպրոցի մասին է, որ հաճախել են[1]։ Անգլերենում այս արտահայտությունն ունի անգլերեն տարբեր թարգմանություններ, ինչպես օրինակ «սնուցող մայր» «խնամող մայր» կամ «հոգ տանող մայր»՝ ակնարկելով, որ դպրոցն աշակերտներին տալիս է ինտելեկտուալ, մտավոր խնամք[2]։

Մարիո Կորբելի Ալմա մատեր արձանը, Հավանայի համալսարանի մուտքի դիմաց, Կուբա

Արտահայտության՝ մինչ մերօրյա օգտագործումը լատիներենում «ալմա մատերը» մակդիր էր, որ վերաբերում էր տարբեր մայր աստվածուհիների, հատկապես Ցերեսին կամ Կիբելային, այնուհետև կաթոլիկները սկսեցին վերագրել այն կույս Մարիամին։ Այս արտահայտության մերօրյա կիրառման աղբյուրը արևմտյան աշխարհի ամենահին համալսարանի (ներկայում՝ Բոլոնիայի համալսարան՝ հիմնադրված 1088 թվականին) Alma Mater Studiorum («գիտության սնուցող մայր») կարգախոսն է[3]։ Այն վերագրվում է ալումնուս (alumnus) բառին՝ աստիճան, որ տալիս են համալսարանավարտ ուսանողին, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «սան» կամ «մեկն ով սնուցվել է»[4]։

Տերմինը կարող է վերաբերել նաև այն երգին կամ հիմնին, որն ասոցացվում է դպրոցի հետ[5]։

Ստուգաբանություն

խմբագրել
 
Ջոն Լեգատի Ալմա մատերը Քեմբրիջ, 1600 թվական

Թեպետ ալման (սնուցող) տարածված մակդիր էր Ցերեսի, Կիբելայի կամ Վեներայի և այլ մայր աստվածուհիների համար, դասական լատիներենում այն մայր բառի հետ հաճախ չէր օգտագործվում[6]։ Օքսֆորդի լատիներեն բառարանում «ալմա մատեր» արտահայտությունը վերագրվում է Լուկրետիուսի De rerum natura-ին, որտեղ այն օգտագործված է որպես մակդիր՝ նկարագրելու երկրի, հողի աստվածուհուն․

Denique caelesti sumus omnes semine oriundi
omnibus ille idem pater est, unde alma liquentis
umoris guttas mater cum terra recepit
(2.991–93)

We are all sprung from that celestial seed,
all of us have same father, from whom earth,
the nourishing mother, receives drops of liquid moisture

Հռոմի տապալումից հետո այս արտահայտությունը սկսվեց կիրառվել քրիստոնեական պատարագում՝ ասոցացվելով կույս Մարիամի հետ։ Alma Redemptoris Mater-ը 11-րդ դարի հայտնի անտիֆոն է՝ ձոնված Մարիամին[6]։

Համալսարանների առնչությամբ այս արտահայտության անգլերեն ամենավաղ կիրառման հիշատակությունը թվագրվում է 1600 թվականին, երբ Քեմբրիջի համալսարանի տպագրիչ Ջոն Լեգատը սկսեց օգտագործել համալսարանի հրատարակչության դրոշմակնիքը[7][8]։ Անգլերեն ստուգաբանական աշխատություններում համալսարանի առնչությամբ առաջին կիրառումը 1710 թվականին էր, երբ գիտական մոր կերպարը հիշատակվեց Ռիչարդ Ուարդի կողմից՝ ի հիշատակ Հենրի Մորի[9][10]։

Հատուկ կիրառում

խմբագրել

Եվրոպական պատմական շատ համալսարաններ վերցրել են «ալմա մատեր» արտահայտությունը՝ որպես իրենց պաշտոնական անվան լատինական թարգմանություն։ Բոլոնիայի համալսարանի լատինական անվանումը՝ Alma Mater Studiorum (գիտության սնուցող մայր), վերաբերում է աշխարհի ամենահին դեռ գործող համալսարանի իր կարգավիճակին։ Վերաբերում է եվրոպական այլ համալսարանների, ինչպես օրինակ Լայպցիգի համալսարանին Գերմանիայում կամ Յագելոնյան համալսարանին Լեհաստանում. նույն կերպ օգտագործեցին այս արտահայտությունը աշխարհագրական կամ հիմնարար բնութագրմամբ։ Առնվազն մեկ համալսարան՝ Զալցբուրգի (Ավստրիա) միջազգային համալսարանում հիմնված Գիտության և բանասիրության եվրոպական ակադեմիան, 2010 թվականից օգտագործում է այս տերմինը՝ որպես պաշտոնական անուն։

Ուիլյամի և Մերիի Քոլեջն Ուիլյամսբուրգում (Վիրջինիա) անվանել են «Ազգի ալմա մատեր», քանի որ կապվում էր Միացյալ Նահանգների հիմնադրման հետ[11]։ Քուինի համալսարանում (Քինգստոն, Օնտարիո) և Վանկուվերի Բրիտանական Կոլումբիայի համալսարանում ուսանողական գլխավոր խորհուրդը կոչվում էր «ալմա մատեր» խորհուրդ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Alma mater" at Dictionary.com. Retrieved July 11, 2011.
  2. Ayto, John (2005). Word Origins (2nd ed.). London: A&C Black. ISBN 9781408101605. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  3. Shorter Oxford English Dictionary, 3rd edition
  4. Cresswell, Julia (2010). Oxford Dictionary of Word Origins. Oxford University Press. էջ 12. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  5. Alma mater – Definition and More from the Free Merriam-Webster Dictionary Merriam-Webster Dictionary. Retrieved July 11, 2011.
  6. 6,0 6,1 Sollors, Werner (1986). Beyond Ethnicity: Consent and Descent in American Culture. Oxford University Press. էջ 78. ISBN 9780198020721.
  7. Stokes, Henry Paine (1919). Cambridge stationers, printers, bookbinders, &c. Cambridge: Bowes & Bowes. էջ 12. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  8. Roberts, S. C. (1921). A History of the Cambridge University Press 1521-1921. Cambridge: Cambridge University Press. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  9. Harper, Douglas. «Alma mater». Online Etymological Dictionary. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  10. Ward, Richard (1710). The Life of the Learned and Pious Dr. Henry More, Late Fellow of Christ's College in Cambridge. London: Joseph Downing. էջ 148. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  11. «William & Mary – History & Traditions». wm.edu.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա մատեր» հոդվածին։