Չիչեն Իցա
Չիչեն Իցա, մինչկոլումբյան մայաների հսկայական քաղաք, որը կառուցվել է մայաների կողմից վերջին դասական ժամանակաշրջանի ընթացքում։ Հնագիտական տարածքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան նահանգի Տինում ինքնավար շրջանում [1]։
![]() Չիչեն Իցա | |
Pre-Hispanic City of Chichen-Itza* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Լատինական Ամերիկա Կարիբյան ավազան |
Կոորդինատներ | 20°40′58″ հս․ լ. 88°34′09″ ամ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1988 (12-րդ նստաշրջան) |
Համար | 483 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 483 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Չիչեն Իցան խոշոր համակարգող կենտրոն է եղել հարավային մայաների հարթավայրերում։
Չիչեն Իցան գլխավոր վարչական կենտրոնն է եղել հյուսիսային մայաների հարթավայրերում ուշ դասական շրջանից (Մ.թ. 800-900), ներառելով վերջին դասական շրջանը, մինչև հետդասական վաղ շրջան (Մ.թ. 900-1200)։
Այն արտացոլում է մայաների ճարտարապետության տարբեր ոճեր, որի տարրերը դեռևս պահպանվում են կենտրոնական Մեքսիկայի, Պուուկի և այլ տարածքների տարբեր ոճերում։
Չիչեն Իցան եղել է մայաների ամենամեծ քաղաքներից, նաև հավանաբար առասպելական մեծագույն քաղաքներից (տոլլաներ) մեկը, որը հիշատակվում է ավելի ուշ շրջանի մեզոամերիկյան գրականության մեջ[2]։
Ենթադրվում է, որ քաղաքը ամենաբազմազան բնակչությունն է ունեցել մայաների աշխարհում, որն էլ հանդիսացել է տարածքի ճարտարապետական բազմազանության մեծագույն գործոններից մեկը[3]։
Չիչեն Իցայի ավերակները դաշնային սեփականություն է համարվում, իսկ տարածքի պահպանությունն իրականացվում է Մեքսիկայի հնագիտության և պատմության ինստիտուտի կողմից։ Հուշարձաններով հողատարածքը մասնավոր կերպով սեփականացված է եղել մինչև 2010 թվականի մարտի 29-ը։ Այն գնվել է Յուկատան նահանգի կողմից[nb 1]
Չիչեն Իցան Մեքսիկայի ամենաշատ այցելու ունեցող հնավայրերից է՝ տարեկան 1.4 միլիոն զբոսաշրջիկ։
ԱնվանումԽմբագրել
«Չիչեն Իցա» մայա լեզվով նշանակում է «Իցայի ջրհորի եզրին»։ Այն ծագում է «չի» բառից, որը նշանակում է «բերան» կամ «եզր», «սկիզբ», իսկ «չեն», կամ «չեեն» նշանակում է «ջրհոր»։ «Իցա»-ն էթնիկ տոհմի անվանում է, որը հարավայում թերակղզում ձեռք է բերել քաղաքական ու տնտեսական իշխանություն։ Չիչեն Իցայի հավանական թարգմանություններից է «Ջրի կախարդանք», որտեղ Ից նշանակում է կախարդ, հա` ջուր[4][5]։
Չիլամ Բալամ գրքերում հանդիպում են այս քաղաքի այլ ավելի վաղ անվանումներ, նախքան հարավային Յուկատանում Իցայի իշխանություն հաստատելը։ Չնայած բազմաթիվ աղբյուրներում առաջին բառը նշանակում է յոթ, բավականին խնդրահարույց է մնացած մասի թարգմանությունը։ Այս ավելի վաղ անվանումը դժվար է սահմանել, քանի որ ստուգաբանության միայն մեկ չափանիշ գոյություն չունի, բայց այն ներկայացվում է տարբեր կերպով Յուուկ Յանբալ (Uuc Yabnal, բառացի նշանակում է Յոթ մեծն տներ)[6], Յուուկ Հաբ Նալ (Uuc Hab Nal, "Յոթ թփոտ վայրեր"),[7] Յուուկիաբնալ (Uucyabnal, "Յոթ մեծն կառավարիչներ")[2] or Յուկ Աբնալ (Uc Abnal, "Աբնալի յոթ շառավիղները")
Յուուկ Յանբալ (Uuc Yabnal,) դառնում է Յուկ Աբնալ (Uc Abnal), որը նշանակում է “Յոթ Աբնլաներ” կամ “Աբնալի յոթ շառավիղները”, որտեղ Աբնալը տոհմի անունն է, ըստ Ռալֆ Ռոյսի(Roys 1967, էջ 133n7)[nb 2][8]։
ՏեղակայումԽմբագրել
Չիչեն Իցան գտնվում է Յուկատանի արևելքում[9] Հյուսիսային Յուկատան թերակղզին անջրդի է, իսկ բոլոր գետերը հոսում են ստորգետնյա։ Կան երկու բնական սենոտներ, որ ամբողջ տարվա ընթացքում ջրով սնում են Չիչեն Իցան՝ այն դարձնելով ավելի գրավիչ[10][10] A study of human remains taken from the Cenote Sagrado found that they had wounds consistent with human sacrifice.[11]։
Քաղաքական կառուցվածքԽմբագրել
1980-ականներին որոշ հնագետներ այն կարծիքին էին, որ Չիչեն Իցան, ի տարբերություն վաղ դասական շրջանի, հավանական է, որ Չիչեն Իցան չի ունեցել ընդամենը մեկ կառավարիչ, կամ մեկ դինաստիա:
Չիչեն Իցայի կառավարման համակարգն ուներ «մուլթեփալ» (multepal) համակարգ, որն իրենից ներկայացնում էր ազնվագույն տոհմերի ներկայացուցիչներից բաղկացած խորհրդի կառավարում[12]:
ՏնտեսությունԽմբագրել
Իր զարգացման գագաթնակետին Չիչեն Իցան հյուսիսային մայա հարթավայրերում գլխավոր տնտեսական ուժն էր[13][14]: Իր զարգացած տնտեսության շնորհիվ Չիչեն Իցան կարողանում էր հեռավոր երկրներից ձեռք բերել տարածքային առումով այնպիսի անհասանելի նյութեր, ինչպիսիք էին օբսիդիանը, որը բերվում էր կենտրոնական Մեքսիկայից և ոսկի, որ բերվում էր հարավային կենտրոնական Ամերիկայից:
Մ. թ. ա. 900-1050 թվականների ընթացքում Չիչեն Իցան ընդլայնվեց և դրաձավ հզոր շրջանային մայրաքաղաք՝ վերահսկելով հյուսիսային և կենտրոնական Յուկատանը: Իսլա Կերիտասը դարձավ Չիչեն Իցայի առևտրային նավահանգիստը[15]:
ՆշումներԽմբագրել
- ↑ ։Concerning the legal basis of the ownership of Chichen and other sites of patrimony, see Breglia (2006), in particular Chapter 3, "Chichen Itza, a Century of Privatization". Regarding ongoing conflicts over the ownership of Chichen Itza, see Castañeda (2005). Regarding purchase, see "Yucatán: paga gobierno 220 mdp por terrenos de Chichén Itzá," La Jornada, 30 March 2010, retrieved 30 March 2010 from jornada.unam.mx
- ↑ Uuc Yabnal becomes Uc Abnal, meaning the “Seven Abnals” or “Seven Lines of Abnal” where Abnal is a family name, according to Ralph L. Roys (Roys 1967, p.133n7)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Gobierno del Estado de Yucatán 2007.
- ↑ 2,0 2,1 Sharer and Traxler 2006, p.562
- ↑ Miller 1999, p.26.
- ↑ Boot 2005, p.37.
- ↑ Piña Chan 1980, 1993, p.13.
- ↑ Luxton 1996, p.141.
- ↑ Koch 2006, p.19.
- ↑ Osorio León 2006, p.458.
- ↑ Osorio León 2006, p.456.
- ↑ 10,0 10,1 Coggins 1992.
- ↑ Anda Alanís 2007.
- ↑ Freidel, p.6. Sharer and Traxler 2006, p.581.
- ↑ Cobos Plama 2004, 2005, pp.539-540.
- ↑ Cobos Palma 2004, 2005, p.540.
- ↑ Cobos Palma 2004, 2005, pp.537-541.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չիչեն Իցա կատեգորիայում։ |