Մարդաբանություն

գիտություն մարդկության մասին

Մարդաբանություն կամ անթրոպոլոգիա (հուն․՝ άνθρωπος), գիտություն, որն ուսումնասիրում է մարդկությանը, մարդկանց վարքը և հասարակությունները անցյալում և ներկայում[1][2][3]։ Սոցիալական մարդաբանությունը և մշակութային մարդաբանությունը[1][2][3] ուսումնասիրում են հասարակությունների նորմերը և արժեքները։ Լեզվաբանական մարդաբանությունը ուսումնասիրում է լեզուների ազդեցությունը հասարակական կյանքի վրա։ Կենսաբանական կամ ֆիզիկական մարդաբանությունը[1][2][3] ուսումնասիրում է մարդու կենսաբանական զարգացումը։

Հնագիտությունը, որը նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա մշակույթը ուսումնասիրող գիտություն է, որը ԱՄՆ-ում և Կանադայում համարվում է մարդաբանություն ճյուղ, մինչդեռ Եվրոպայում այն համարվում է գիտության առանձին ճյուղ, որին մոտ են ուրիշ գիտություններ, օրինակ՝ պատմությունը։

Ծագում և եզրույթի զարգացում խմբագրել

 
Բերնարդինիո դե Սահագունը համարվում է ժամանակակից մարդաբանության հիմնադիրը[4]

Մարդաբանություն վերացական գոյականը առաջին անգամ վկայակոչվում է պատմության մեջ[5][Ն 1]: Տերմինն առաջին անգամ հանդիպել է Սրբազան Հռոմեական կայսրությունում՝ Մագնուս Հունդտի և Օտտո Կասմանի աշխատություններում[6]։ Անգլերենում սկսվել է օգտագործվել 18-րդ դարից՝հավաբանար փոխառնվել է ֆրանսերեն Anthropologie բառից[5][Ն 2]:

19-րդ դար խմբագրել

1647 թվականին, Կոպենհագենի համալսարանի հիմնադիր Բարթոլինները l'anthropologie-ն սահմանել են այսպես[7].

 

Մարդաբանությունը, այսինքն՝ գիտությունը մարդու վարքի մասին, սովորաբար և ողջամտորեն բաժանված է անատոմիայի (գիտություն մարդու մարմնի և դրա մասերի մասին) և հոգեբանության (գիտություն հոգեկանի մասին) միջև[Ն 3]

 

Ինչ է ուսումնասիրում մարդաբանությունը խմբագրել

Մոմատոլոգիան ուսումնասիրում է մարդու օրգանիզմի անհատական փոփոխականությունն ամբողջովին, սեռական դիմորֆիզմը (երկտեսություն) մարմնի կառուցվածքում, հասակային չափերի ու համամասնությունների փոփոխությունների սաղմնային շրջանից մինչև ծերություն։ '''Մերոլոգիա'''ն ուսումնասիրում է մարմնի առանձին մասերի տարբերակները։ Համեմատական անատոմիան, հնէմարդաբանությունը, ինչպես և սաղմնաբանությունը (էմբրիոլոգիա) ծառայում են մարդու առաջացման և զարգացման խնդրի պարզաբանմանը, ուստի մտնում են մարդագոյացման ուսմունքի մեջ, սերտորեն առնչվում փիլիսոփայություն, պալեոլիթյան հնագիտության, պլիոցենի և պլեյստոցենի երկրաբանության, մարդկանց և կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի և հոգեբանության հետ։ Հնէամարդաբանությունն ուսումնասիրում է պեղածո մարդկանց և մարդու մերձավոր ազգակիցների՝ բարձրակարգ կաթնասունների ոսկրային մնացորդները։ Ռասայագիտությունն ուսումնասիրում է մարդկային ռասաների դասակարգումը, նրանց ձևավորման պատմությունը և առաջացման պայմանները։ Էթնոգենեզին վերաբերող ուսումնասիրություններում մարդաբանությունը զուգակցվում է լեզվագիտության, պատմության, հնագիտության հետ, ոասայագոյացման շարժիչ ուժերն ուսումնասիրելիս՝ գենետիկայի (ծագումնաբանություն), ֆիզիոլոգիայի, կենդանական աշխարհագրության, կլիմայագիտության, տեսակների առաջացման ընդհանուր տեսության հևո։
1920-ական թվականներին մեկ ընդհանուր՝ «մարդու կենսաբանություն» անվանմամբ զարգացավ մարդաբանական գիտաճյուղերի մի ամբողջ համակարգ։ Որոշ գիտնականներ մարդաբանության գրեթե ողջ բովանդակությունը ներառնում են «մարդու կենսաբանություն» հասկացության մեջ։ Առավել ճիշւո է այդ հասկացության տակ ըմբռնել միայն մարդաբանության այն կարևոր բաժինը, որն ուսումնասիրում է մարդու զարգացման վրա ազդող ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և գենետիկական գործոնները։ Մարդաբանությունը, չափման և նկարագրության օգնությամբ, ուսումնասիրում է մարմնի չափերի ու ձևերի տարատեսակները։ Նկարագրական մեթոդը կոչվում է անթրոպոսկոպիա (մարդադիւոում), չափագրականը՝ անթրոպոմետրիա (մարդաչափություն), որոնցում մեծ է վիճակագրական մեթոդների դերը։ Մարդաբանության կարևոր մեթոդներից են գանգաբանությունը, ոսկրաբանությունը, ատամնագիտությունը, մարդաբանական լուսանկարչությունը, ոտնատակերի ու ձեռքերի մաշկի գծերի արտադաջումը, դեմքի գիպսե դիմակների հանումը և այլն։ ժամանակակից մարդաբանության մեջ տարածված են հեմատոլոգիական (արյունաբանական), միկրոանատոմիայի, կենսաքիմիայի, ռենագենոլոգիայի, ռադիոակտիվ իզոտոպների օգտագործման, քարտեզագրական և այլ մեթոդներ։ Մարդաբանական դիտարկումների փաստեր են պարունակում դեռևս հին հույների (Սոկրատես, Անաքսիմանդրոս, Անաքսագորաս, Հիպոկրատես, Հերոդոտոս, Արիստոտել և այլն) գրվածքները։

Զարգացումը խմբագրել

Մարդու անատոմիան ուսումնասիրելու գործում խոշոր քայլեր կատարվեցին Վերածննդի դարաշրջանում։ Որոշ անատոմներ ու նկարիչներ մեծ ուշադրություն հատկացրին մարդու օրգանների առանձնահատկություններին ու մարմնի կառուցվածքի տարբեր տիպերին։ Աշխարհագրական խոշոր հայտնագործությունները (15-16-րդ դարեր) ընդլայնեցին մարդաբանական գիտելիքների սահմանները, եվրոպացիներին ծանոթացրին, թեկուզ մակերեսորեն, Արևելյան Ասիայի ռասայական տեսակներին, Ամերիկայի բնակչությունը՝ Արևելյան Սիբիրի, Հրո երկրի և Օվկիանիայի ժողովուրդներին։ 18-րդ դարում շատ լուրջ փորձեր կատարվեցին մարդու առաջացման և բնության մեջ նրա տեղի վերաբերյալ գիտական հիպոթեզներ ստեղծելու ուղղությամբ։ Մարդաբանությունը որպես գիտություն սկսեց ձևավորվել 19-րդ դարում։ Մարդաբանության պաշտոնական սկիզբը դրեց Պ. Բրոկան՝ 1858 թվականին հիմնելով Փարիզյան մարդաբանական ընկերությունը։ Նա միաժամանակ ստեղծեց չափագրական առաջին գործիքները և մշակեց ուսումնասիրության մեթոդիկան։ 1868 թվականին հիմնադրվեց Մարդաբանական ուսումնասիրությունների լաբորատորիան, իսկ 1875 թվականին՝ Մարդաբանության դպրոցը։ Այնուհետև մարդաբանական հաստատություններ հիմնվեցին Լոնդոնում (1863), Մոսկվայում (1864), Մադրիդում (1865), Բեռլինում և այլուր։ Ռ. Մարտինը էապես վերամշակեց ուսումնասիրման մեթոդիկան, կատարելագործեց գործիքները, կիրառեց տարբերակային վիճակագրությունը։ 19-րդ դարում Արևմուտքում առաջացան մի շարք ծայրահեղական ուղղություններ, որոնք ճգնում էին հիմնավորել ռասաների անիրավահավասարության գաղափարը։
Ռուսաստանում 1864 թվականին հիմնվեց բնագիտության սիրողների ընկերության մարդաբանական բաժինը։ 1919 թվականին Մոսկվայի համալսարանին կից հիմնվեց մարդաբանության ամբիոն, 1922 թվականին՝ Մարդաբանության ինստիտուտ։ Խորհրդային մարդաբանությանը բնորոշ են ուսումնասիրման լայն ծավալը, պլանավորված աշխատանքները, միասնական մեթոդների մշակումը։ Մարդաբանական ուսումնասիրություններ են կատարվում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանին կից Դ. Ն. Անուչինի անվան մարդաբանության ինստիտուտում, միութենական հանրապետությունների Գիտությունների ակադեմիաներում, Լենինգրադի, Կիևի, Թբիլիսիի, Տարտուի և այլ քաղաքների համալսարաններում։

Մարդաբանությունը Հայաստանում խմբագրել

Հայկական լեռնաշխարհի բնակչության ֆիզիկական առանձնահատկությունների մասին տեղեկություններ կան դեռես մ.թ.ա. 5-րդ դարից (Քսենոփոն)։ Հայերի մարդաբանական տիպը նկարագրում է պատմահայր Մովսես Խորենացին՝ «Վահագնի ծնունդը» վիպերգության մեջ։ Հայերի վերաբերյալ մարդաբանական գիտական ուսումնասիրությունների սկիզբ է համարվում 1873 թվականը, երբ Պ. Լանգերհանսը հրատարակեց մեծահասակ 6 հայերի վերաբերյալ տվյալներ։ Այնուհետ իրենց ուսումնասիրությունների արդյունքներն են հաղորդել է. Շանվորը, Ռ. Էրկերտը, Ի. Պանտյուխովը, Ա. Իվանովսկին, Դ. Անուչինը, Է. Էրիկսոնը, 0. Վիլլերովան, Ե. Սեմենսկայան և այլք։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին Ֆ. ֆոն Լուշանը նշեց մի շարք ընդհանուր մարդաբանական գծեր խեթերի (ըստ պատկերագրական նյութի) և արդի հայերի միջև, հանգեց այն եզրակացության, որ հայերը կազմում են յուրահատուկ մարդաբանական տիպ, որը նա անվանեց արմենոիդ։ Հայերի վերաբերյալ մարդաբանական գիտական ուսումնասիրությունների հիմքը դրեց Վ. Վ. Բունակը, նշելով հայերի մարդաբանական տիպի աոանձնահաաուկ տեղը եվրասիական և եվրաֆրիկյան ժողովուրդների ու ցեղերի մեջ՝ առաջարկելով այդ տիպը անվանել «պոնտոզագրոսյան»։ Հետագայում, Սևանի ափերին հայտնաբերված երկաթի դարաշրջանի պեղածո գանգերի հիման վրա, նա տեղի բնակչության մարդաբանական տիպը կապեց եվրոպոիդ ռասայի հյուսիսային ճյուղի հետ։ Գ. Ֆ. Դեբեցը, անդրադառնալով հայերի մարդաբանության հարցերին, եզրակացրեց, որ Հայաստանի և Արևելյան Վրաստանի բնակչությունը պատկանում է առաջավորասիական մարդաբանական տիպին։ 1950-60-ական թվականներին, Հայկական, Վրացական և Ադրբեջանական ԽՍՀ-ների մի շարք շրջանների հայերին մարդաբանորեն ուսումնասիրեց Դեբեցի աշակերտ Մ. Գ. Աբդուշելիշվիլին։
Հայերից առաջինը հայ մարդաբանությամբ զբաղվել է Աս. Ալթունյանը (Շանտրի հետ), 1882 և 1884 թվականներին կատարելով չափագրություններ, որոնք 1907 թվականին հրատարակեց բժիշկ Վ. Մինասյանը (վերջինս փորձել է ապացուցել, որ Հայկական լեռնաշխարհի բնակչության մարդաբանական տիպը մոտ է ալպիականին, իսկ հայերը խեթերի ժառանգորդներն են)։ Հայերի մարդաբանությամբ զբաղվել է նաև ֆրանսահայ մարդաբան Ռ. Քելումյանը, որը մերժելով Լուշանի և Բունակի կարծիքները, գտնում էր, որ արմենոիդ և բալկանյան դինարյան տիպերը նույն ռասայի տարբերակներ են։ Սկսած 1960-ական թվականներից մարդաբանական տվյալների հիման վրա դեմքի պլաստիկ վերականգնման աշխատանքներ է կատարում պրոֆեսոր Ա. Ճաղարյանը։

Նշումներ խմբագրել

  1. Richard Harvey's 1593 Philadelphus, a defense of the legend of Brutus in British history, includes the passage "Genealogy or issue which they had, Artes which they studied, Actes which they did. This part of History is named Anthropology."
  2. John Kersey's 1706 edition of The New World of English Words includes the definition "Anthropology, a Discourse or Description of Man, or of a Man's Body."
  3. In French: L'Anthropologie, c'est à dire la science qui traite de l'homme, est divisée ordinairment & avec raison en l'Anatomie, qui considere le corps & les parties, et en la Psychologie, qui parle de l'Ame.[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «anthropology». Oxford Dictionaries. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 «anthropology». Encyclopædia Britannica. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 «What is Anthropology?». American Anthropological Association. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  4. Burkhart, Louise M. (2003). «Bernardino de Sahagun: First Anthropologist (review)». The Catholic Historical Review. 89 (2): 351–352. doi:10.1353/cat.2003.0100.
  5. 5,0 5,1 Oxford English Dictionary, 1st ed. "anthropology, n." Oxford University Press (Oxford), 1885.
  6. Israel Institute of the History of Medicine (1952). Koroth. Brill. էջ 19. GGKEY:34XGYHLZ7XY.
  7. 7,0 7,1 Bartholin, Caspar; Bartholin, Thomas (1647). «Preface». Institutions anatomiques de Gaspar Bartholin, augmentées et enrichies pour la seconde fois tant des opinions et observations nouvelles des modernes. Translated from the Latin by Abr. Du Prat. Paris: M. Hénault et J. Hénault.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 305