HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեչուա (այլ կիրառումներ)


Կեչուա (կիչուա, կեշուա) (կեչուա՝ Qhichwa runa), Հարավային Ամերիկայի ժամանակակից հնդկացի ժողովուրդ։ Պերուի, Բոլիվիայի, էկվադորի բնակչության զգալի մասը։ Բնակվում են նաև Արգենտինայի և Չիլիի հյուսիսում։

Կեչուա / կիչուա / կեշուա
Qhichwa runa
Gwalpaca.jpg
Ընդհանուր քանակ

19,6 - 25,2 մլն․

Բնակեցում
Պերու Պերու 13 887 073
Էկվադոր Էկվադոր 6 018 691
Բոլիվիա Բոլիվիա 3 821 820
Արգենտինա Արգենտինա 1 469 830
Կոլումբիա Կոլումբիա 39,1 հազար
Չիլի Չիլի 8,48 հազար
Լեզու(ներ)
կեչուա, իսպաներեն
Հավատք(ներ)
կաթոլիկություն

Ընդհանուր թիվը՝ մոտ 9,6 - 25,2 մլն։ Խոսում են կեչուա լեզվով։ Հիմնականում կաթոլիկներ են, պահպանել են նաև մինչքրիստոնեական հավատալիքների վերապրուկներ։

16-րդ դարի իսպանական նվաճումները, ապա ստրկատիրական ու ֆեոդալական շահագործման զանազան ձևերը նպաստեցին կեչուաների ցեղային միջնորմների վերացմանը, էթնիկական միաձուլմանը, ազատագրական շարժման վերելքին և ազգային միասնական լեզվի ձևավորմանը։

19-րդ դարի առաջին քառորդում, ներառնելով բազմաթիվ էթնիկական խմբեր, ձևավորվեց կեչուա ազգությունը։

Կեչուաները զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասամբ՝ արհեստներով, աշխատում լեռնային, և տեքստիլ արդյունաբերության մեջ։

ԳրականությունԽմբագրել

  • Guardia Mayorga, Cesar A. Diccionario kechwa-castellano, castellano-kechwa. Lima, 1970, p. 11.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 384