Հոլովումը, թեքական և կցական լեզուներում անունների և դերանունների փոփոխությունն է՝ ըստ հոլովների։ Հոլովման մեջ դրսևորվում են հոլովի, թվի, դասի, առկայացման (որոշյալություն), դեմքի (դերանունների դեպքում), որոշ լեզուներում՝ նաև սեռի քերականական կարգերը։

Հոլովումը հայերենում խմբագրել

Հայերենում գոյականները և դերանունների մի մասը հոլովվում են տարբեր հարացույցներով։ Ըստ այդմ՝ տարբերակում են անվանական և դերանվանական հոլովումներ։ Վերջինիս եզակի և հոգնակի թվերը, ուղիղ և թեք հոլովները կազմվում են տարբեր հիմքերից։ Անվանական հոլովման մեջ բառի հիմքը կրում է միայն հնչյունային փոփոխություններ։ Ըստ թեքույթների բնույթի՝ հոլովման տիպերը տարբեր են. հիմքի հերթագայություններով կազմված տիպերը կոչվում են ներքին թեքման, վերջավորություններով կազմված տիպերը՝ արտաքին թեքման հոլովումներ։ Հոլովման տիպերը (հոլովումները) որոշվում են եզակի սեռական-տրական հոլովաձևերից, որոնք արևելահայերենում ունեն կազմության հետևյալ տարբերակները.

  • վերջավորություններ՝ աղջկ-ա, քաղաք-ի, սիր-ո, ձի-ու, գարն-ան, կն-ոջ, օր-վա, մահ-վան, կորստ-յան,
  • հիմքի հերթագայություններ՝ հայր-հոր, դուստր-դստեր, գինի-գինու, տուն-տան, անուն-անվան։

Առավել տարածված են արտաքին թեքման ի, ու և ներքին թեքման՝ ո, ա հոլովումները։

Այն բառերի հոլովումը, որոնք այս կամ այն չափով շեղվում են հոլովման ընդհանուր օրինաչափություններից անվանվում են անկանոն հոլովում։ Օրինակ, գրաբարում՝ այր, տէր, հայր, մայր, եղբայր, քոյր, կին, տիկին, աւր, տիւ, գիւղ, ժամանակակից հայերենում՝ սեր, աղջիկ և այլ բառերի խոնարհումը։ Արսեն Այտընյանը, ելնելով հոլովման անկանունթյան չափից, տարբերակում է բուն զարտուղի հոլովում և կես զարտուղի հոլովում[1]։

Արտաքին հոլովում խմբագրել

Արտաքին հոլովումը հոլովման այն ձևն է, երբ բառի թեք հոլովները կազմվում են բառի վերջից համապատասխան հոլովիչների ավելացմամբ։

Հայերենի արտաքին հոլովումներն են՝

Հայերենում ամենաշատ բառեր ենթարկվում են Ի արտաքին հոլովման, որն անվանվում է ընդհանրական հոլովում[2]։

Հավասարավանկ և անհավասարավանկ հոլովում խմբագրել

Լատիներենում գոյականների երկրորդ հոլովման պատկանող բառերի մի մասի հոլովումը, որոնք եզակի թվի բոլոր հոլովներում ունեն վակների նույն քանակը, ինչպես՝ ուղղական, կոչական՝ frater, եղբայր, սեռական՝ fratris, տրական՝ fratri, հայցական՝ fratrem, բացառական՝ fratre:

Երբ թեք հոլովները կազմելիս նոր ձևույթների հավելումով փոխվում է բառի հիմքը և նրա վանկերի քանակը տեղի է ունենում անհավսարավանկ հոլովում։ Այսպես՝ լատիներենում երրորդ հոլովման բառերի մի մասը թեք հոլովներում մի վանկ ավել ունի ուղղականից և կոչականից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 14։
  2. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 73։
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2, 15։

Գրականություն խմբագրել

  • Աղայան Է., «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը», Երևան, 1967։
  • Ջահուկյան Գ., «Ժամանակակից հայերենի հոլովական համակարգը», Երևան, 1967։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 513