Հնագիտական հուշարձաններ

Հնագիտական հուշարձաններ, մարդու ձեռքով կերտված հնագույն առարկաներ, կառույցներ, դամբարաններ, որոնք պահպանվելով հողի մակերևույթին կամ ընդերքում, ջրի տակ՝ հանդիսանում են հնագիտական ուսումնասիրության օբյեկտներ։

Հնագիտական հուշարձաններ

Բացատրություն խմբագրել

Հնագիտական հուշարձանները պատմական առարկայական աղբյուրներ են, որոնցով կարելի է վերականգնել մարդկային հասարակության անցյալը։

Որոնք են հնագիտական հուշարձանները խմբագրել

Հիմնական հնագիտական հուշարձանների թվին են պատկանում աշխատանքի գործիքները, զենքերը, կենցաղային պիտույքները, հագուստներն ու զարդերը, բնակավայրերը (կայաններ, քաղաքատեղիներ, գյուղատեղիներ), հնագույն ամրությունները, հիդրոտեխնիկական կառույցների մնացորդները, երկրագործական դաշտերը, ճանապարհները, օգտագործված լեռնային հանքավայրերն ու արհեստանոցները, դամբարաններն ու վերդամբարանային և պաշտամունքային զանազան կառույցները (քարակոթողներ, վիշապներ, մենաքարեր, կրոմլեխներ, դոլմեններ, մատուռներ են), արձանագրություններն ու ժայռապատկերները, ճարտարապետական կառույցները։ Հնագիտական հուշարձաններ են նաև գետերում, ծովերում սուզված հնագույն նավերն ու նրանց բեռները, երկրի կեղևի ճեղքման հետևանքով ջրի տակ մնացած բնակավայրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 459