Կարլ Մարքս

Կարլ Մարքս (անգլ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարքս (այլ կիրառումներ)

Կարլ Մարքս (անգլ.՝ Karl Marx, մայիսի 5, 1818(1818-05-05)[1][2][3][…], Թրիեր, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4][5][2][…] - մարտի 14, 1883(1883-03-14)[6][1][3][…], Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][7][8][…]), գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ։

Կարլ Մարքս
Karl Marx
Ծնվել էմայիսի 5, 1818(1818-05-05)[1][2][3][…]
Թրիեր, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[4][5][2][…]
Մահացել էմարտի 14, 1883(1883-03-14)[6][1][3][…] (64 տարեկան)
Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][7][8][…]
բնական մահով
ԳերեզմանTomb of Karl Marx[6]
Բնակության վայր(եր)Լոնդոն[8][9], Թրիեր, Բեռլին, Փարիզ[2][8][10] և The Swan?[11]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն, առանց քաղաքացիության և  Միացյալ Թագավորություն
Ազգությունաշկենազի
Դավանանքաթեիզմ[12] և Հակաթեիզմ[12]
Մասնագիտությունտնտեսագետ, լրագրող, պատմաբան, փիլիսոփա, սոցիոլոգ, հեղափոխական, բանաստեղծ, քաղաքական գործիչ, գրող, հեղինակ, հասարակական գիտությունների ոլորտում գիտնական, կինոսցենարիստ և հեռուստասցենարիստ
Հաստատություն(ներ)Neue Rheinische Zeitung? և Հռենոսյան թերթ
Գործունեության ոլորտքաղտնտեսություն, հասարակագիտություն և փիլիսոփայություն
ԱնդամակցությունԱռաջին ինտերնացիոնալ[8][10]
Ալմա մատերԲոննի համալսարան (1836)[2][7][8][…], Ենայի համալսարան[7][8], HU Berlin[8][13][14][…] և Gimnasium Real Frederick William III?[2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[10][7][8]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][15]
Գիտական ղեկավարԲրունո Բաուեր
Ազդվել էԳեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել[2][8][16], Մաքս Շտիրներ, Լյուդվիգ Ֆոյերբախ[16][17][18] և Քրիստոնեության էությունը
Պարգևներ
ԿուսակցությունԿումունիստների միություն
Ամուսին(ներ)Ժեննի Մարքս[6][2][19]
Երեխա(ներ)Էվելինգ Մարքս[7][20][19], Լոնգե Մարքս[7][20][19], Լաֆարգ Մարքս[7][20][19], Edgar Marx?[7][20], հավանաբար՝ Frederick Demuth?, Heinrich Edward Guy Marx?[20] և Jenny Evelin Francis Marx?[20]
ՀայրՀայնրիխ Մարքս[2][7][21][…]
ՄայրՀենրիետե Պրեսբուրգ[7][20]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Karl Marx Վիքիպահեստում

Ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում։ 1830-1835 թվականներին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, 1835-1841 թվականներին ՝ նախ՝ Բոննի, ապա՝ Բեռլինի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում։ Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին։

Աշխատանքային ուղին

խմբագրել

1841 թվականին Մարքսն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1842 թվականից Քյոլնում հրատարակվող ժողովրդավարական «Հռենոսյան թերթի» խմբագիրն էր։ 1843 թվականի սկզբին նա պրուսական միապետության դեմ հեղափոխական պայքարի և ժողովրդավարության կոչեր է արել։ Նույն թվականի մարտին կառավարությունն արգելել է թերթի հրապարակումը։ Մարքսը տեղափոխվել է Փարիզ. ծանոթացել է սոցիալիստական և ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների՝ Ֆրիդրիխ Էնգելսի, Հայնրիխ Հայնեի և ուրիշների հետ։ 1844 թվականից Էնգելսը դարձել է Մարքսի բարեկամն ու գաղափարական համախոհը։ 1845 թվականի փետրվարին ֆրանսիական իշխանությունները (Պրուսիայի ճնշմամբ) Մարքսին արտաքսել են Փարիզից. նա տեղափոխվել է Բրյուսել, որտեղ Էնգելսի հետ գրել է «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը։ 1848-1849 թվականներին մասնակցել է «Կոմունիստների միություն» միջազգային կազմակերպության աշխատանքներին, Էնգելսի հետ գրել է միության ծրագիրը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1848 թվական)։

Փետրվարյան հեղափոխության ժամանակ և դրանից հետո

խմբագրել
 

1848 թվականի փետրվարյան հեղափոխության սկզբին Մարքսն արտաքսվել է Բելգիայից. վերադարձել է Փարիզ, ստեղծել Կոմունիստների միության նոր կենտկոմ, ընտրվել նախագահ։ Մարտյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Գերմանիա՝ մասնակցելու այնտեղ սկսված ապստամբությանը։ 1848-1849 թվականներին Մարքսի խմբագրությամբ Քյոլնում լույս է տեսել «Նոր հռենոսյան լրագիրը»։ 1849 թվականի մայիսին Մարքսն արտաքսվել է Գերմանիայից. ընտանիքով մեկնել է Փարիզ, ապա հաստատվել Լոնդոնում և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը։ 1864 թվականին Լոնդոնում Մարքսը հիմնադրել և ղեկավարել է (1864-1876 թվականներին) Բանվորների միջազգային ընկերությունը (հետագայում՝ Առաջին ինտերնացիոնալ)՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը), որը 1876 թվականին լուծարվել է։

Մարքսի աշխատությունները

խմբագրել

1867 թվականին Համբուրգում լույս է տեսել Մարքսի գլխավոր աշխատության՝ «Կապիտալի» 1-ին հատորը (2-րդ և 3-րդ հատորները տպագրության է պատրաստել Էնգելսը և հրատարակել Մարքսի մահից հետո)։ Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգել «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» գաղափարին։ Ըստ Մարքսի՝ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է։ Կյանքի վերջին տարիներին Մարքսը գործուն մասնակցություն է ունեցել պրոլետարական կուսակցության ձևավորմանը։

 

1840-ական թվականների կեսերին նա իդեալիզմի և հեղափոխական ժողովրդավարության գաղափարներից անցել է մատերիալիզմին ու կոմունիզմին։ Մշակել է պատմության մատերիալիստական ըմբռնման (պատմական մատերիալիզմ) սկզբունքները, հավելյալ արժեքի տեսությունը, ուսումնասիրել կապիտալիզմի զարգացման ընթացքը և առաջ քաշել նրա անկման, պրոլետարական հեղափոխության հետևանքով կապիտալիզմից կոմունիզմին անցման անխուսափելիության դրույթը։ Այդ ամենի հանրագումարը փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ամբողջական ուսմունք է, որը հետագայում կոչվել է մարքսիզմ և արագ տարածվել ու մեծ ազդեցություն է թողել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի սոցիալ-հասարակական մտքի զարգացման վրա, դարձել է նաև պրոլետարիատի գաղափարախոսությունը։ Մարքսը գրել է նաև «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր» (1844 թվական), «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջ» (1844 թվական), «Սուրբ ընտանիք» (1845 թվական), «Գերմանական գաղափարախոսություն» (1845-1846 թվականներ, վերջին երկուսը՝ Էնգելսի հետ), «Փիլիսոփայության աղքատությունը» (1847 թվական), «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-1850 թվականներ» (1850 թվական), «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը» (1852 թվական), «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում» (1871 թվական), «Գոթայի ծրագրի քննադատությունը» (1875 թվական) աշխատությունները։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո

խմբագրել
 

Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թվական) հետո Վլադիմիր Լենինը մարքսիզմը մշակել և ծառայեցրել է կոմունիստական ամբողջատիրությանը։ Մարքսիզմի այդ տարբերակը հետագայում կոչվել է մարքսիզմ-լենինիզմ։

Մարքսի մահից հետո

խմբագրել

Մարքսի աշխատությունների հայերեն թարգմանությունների առաջին փորձերն արվել են 1880-ական թվականներին։ 1904 թվականին Ժնևում, Ստեփան Շահումյանի և Միքայել Մանուչարյանի թարգմանությամբ, լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հրատարակվել են Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ընտիր երկերը, թեմատիկ ժողովածուներ և առանձին աշխատություններ (131 անուն)։ Մարքսի անունով կոչվել են քաղաքներ, կենտրոնական փողոցներ ԽՍՀՄ-ում և ԳԴՀ-ում։ Տրիրում գործում է Կարլ Մարքսի թանգարանը։ Մարքսին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել ԽՍՀՄ գրեթե բոլոր քաղաքներում (առաջինը՝ Պենզայում, 1918 թվականին)։ 1933-1991 թվականներին Կարլ Մարքսի անունով կոչվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որի առջև տեղադրված էր նրա կիսանդրին, և փողոց Երևանի կենտրոնում (այժմ՝ Մովսես Խորենացու անվան)[22]։ Արտաշատում առ այսօր կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Կարլ Մարքսի անունով։

Նկարներ

խմբագրել

Ընտանիք

խմբագրել

Դրոշմներ

խմբագրել

Արձաններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Gemkow H. Carlos Marx. Biografía completa — 1975.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Feuer L. S., McLellan D. T. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Маркс Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 https://www.marxists.org/archive/marx/bio/marx/eng-1869.htm
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 A. A. P. Secret Re-burial of Karl Marx In London // The Sydney Morning HeraldSydney: Fairfax Media, 1954. — Iss. 36485 (late edition). — P. 1. — ISSN 0312-6315
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Marx, Karl: (geb. Mordechai) Dr. phil., Theoretiker des Sozialismus, "Manifest der Komm. Partei", Redakteur // Band 16: Lewi – MehrMunich: K. G. Saur Verlag, 2008. — P. 331. — 25, 427 p. — ISBN 978-3-598-22696-0
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Marx, Karl (Heinrich) // Volume 7 — P. 896.
  9. Marxismus // Band 17 Linl–Mats — P. 768. — 832 p. — ISBN 978-3-7653-4117-5
  10. 10,0 10,1 10,2 Marx: 5) Karl Heinrich // Band 17 Linl–Mats — P. 768. — 832 p. — ISBN 978-3-7653-4117-5
  11. https://www.bruzz.be/event/brussel-was-de-belangrijkste-mijlpaal-het-leven-van-karl-marx-2018-05-04
  12. 12,0 12,1 https://www.marxists.org/archive/marx/works/1843/critique-hpr/intro.htm#05
  13. Feuer L. S., McLellan D., Ed. Volume 23 // Volume 23 — P. 531—543. — 928 p.
  14. Marx: 5) Karl Heinrich // Band 17 Linl–Mats — P. 766—769. — 832 p. — ISBN 978-3-7653-4117-5
  15. CONOR.Sl
  16. 16,0 16,1 Feuer L. S., McLellan D., Ed. Volume 23 // Volume 23 — P. 531. — 928 p.
  17. Althusser L. Vorwort: Heute (գերմ.) // Für Marx: Vollständige und durchgesehene Ausgabe / Hrsg.: F. O. WolfB: Suhrkamp Verlag, 2011. — S. 37. — 409 p. — ISBN 978-3-518-12600-4
  18. Marxismus // Band 17 Linl–Mats — P. 771. — 832 p. — ISBN 978-3-7653-4117-5
  19. 19,0 19,1 19,2 19,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 Lundy D. R. The Peerage
  21. Marx: 5) Karl Heinrich // Band 17 Linl–Mats — P. 767. — 832 p. — ISBN 978-3-7653-4117-5
  22. Երևան քաղաքի փողոցների, պողոտաների, նրբանցքների, փակուղիների, անցուղիների, հրապարակների, զբոսայգիների, թաղամասերի նոր ու նախկին անուններ (սկսած 1990 թվականից)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մարքս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մարքս» հոդվածին։