Սերգեյ Սոբոլև
Սերգեյ Լվովիչ Սոբոլև (ռուս.՝ Сергей Львович Соболев, սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 6), 1908[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] - հունվարի 3, 1989[1][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական մաթեմատիկոս և մեխանիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալիստական աշխատանքի հերոս (1968), ԽՄԿԿ-ի անդամ 1940 թվականից։
Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1929)։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1935 - 1957), 1957 թվականից՝ Նովոսիբիրսկի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատել է ՍՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում (1932 - 1943), Ատոմային էներգիայի ինստիտուտում (1943 - 1937), 1957 թվականից ՍՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենն է։ Սոբոլևն աոաջարկել է հիպերբոլական տիպի հավասարումների լուծման նոր մեթոդ, մշակել ընդհանրացրած ֆունկցիաների տեսության հիմունքները և լայնորեն կիրառել մասնական ածանցյալներով հավասարումների տեսության մեջ։ Մուծել է ֆունկցիոնալ տարածություններ (Սոբոլևի տարածություններ) և ապացուցել սկզբունքորեն նոր ներդրման թեորեմներ (Սոբոլևի ներդրման թեորեմներ), մշակել է էլիպսական տիպի հավասարումների համար ընդհանուր եզրային խնդիրների լուծման մեթոդ, ստացել է հիմնարար արդյունքներ հիդրոմեխանիկայի համար կարևոր ոչ դասական համակարգերի լուծումների որակական վարքի վերաբերյալ։ Սոբոլևն առաջինն է մշակել ինդեֆինիտ մետրիկայով տարածություններում գործող օպերատորների սպեկտրային տեսության հիմունքները։ Սոբոլևը հիմնարար աշխատություններ ունի հաշվողական մաթեմատիկայի ասպարեզում։ ՍՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1951, 1953)։ Պարգևատրվել է Լենինի 8 շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Соболев Сергей Львович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 http://link.springer.com/article/10.1007%2FBF02409655
- ↑ 4,0 4,1 4,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ 6,0 6,1 http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-52167.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 487)։ |