Մայաների աշխարհի մեծ թանգարան

Մայաների աշխարհի մեծ թանգարան (իսպ.՝ Gran Museo del Mundo Maya de Mérida = GMMMM), հնագիտական թանգարան Մեքսիկայի Յուկատան նահանգի Մերիդա քաղաքում, որը նվիրված է Յուկատանի պատմությանն ու մշակույթին, այստեղ ապրող մայա ժողովրդին։

Մայաների աշխարհի մեծ թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունՄերիդա
Հիմնադրվել էդեկտեմբերի 21, 2012
Կայքgranmuseodelmundomaya.com.mx(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը արժանացել է Լատինական Ամերիկայի գլխավոր հնագիտական պարգևի՝ դառնալով Premio Iberoamericano CIDI կարծիքով 2012 թվականի լավագույն թանգարանը[1]։

Ստեղծման պատմություն խմբագրել

4,5 հազար մ2 մակերես ունեցող թանգարանը ստեղծվել է մեքսիկական «Grupo Arquidecture» բյուրոյի նախագծով՝ Սեյբու սուրբ ծառի տեսքով, որը միավորում է կենդանիների, ստորերկրյա և երկնային աշխարհները։ Ըստ լեգենդի՝ ծառի վրայի բնում բնակվել է Կուկուլկան՝ երկնային աստվածությունը՝ երևելի դինաստիաների և խոշոր քաղաքների հիմնադիրը[1][2]։

Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 24-ին՝ նահանգապետ Իվոնե Օրտեկա Պաչեկոյի գլխավորությամբ։ Հանդիսավոր արարողությունը ուղեկցվել է հնդկական խորհրդանշական ավանդական ծիսակարգերով, ազգային կոստյումներով մարդկանցով[3]։ Բացման երկրորդ արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 21-ին՝ նոր նախագահ Էնրիկե Պենիա Նիետոյի և նահանգապետ Ռոնալդո Զապատո Բելոյի օրոք։ Այս արարողությունը նվիրված էր մայաների օրացույցի տարեգրությանը, որի համաձայն այդ օրը Նոր դար է սկսվել[4]։

Համալիրի ստեղծումն իրականացվել է «Մայա աշխարհ» (Mundo Maya) զբոսաշրջային լայնածավալ ծրագրի իրականացման շրջանակներում, որը նախատեսում էր երկրում բացել նաև մի շարք այլ թանգարաններ[5]։

Էքսպոզիցիա խմբագրել

 
слева

Շինությունը իրենից ներկայացնում է սյուների վրա բարձրացված օվալաձև շենք, որի ճակատամասը հյուսված է կանաչ մետաղական կառուցվածքով, որը խորհրդանշում է կյանքի ծառի սաղարթը։ «Ծառի բունը» ներկայացված է պարուրաձև ներքին աստիճաններով, իսկ «արմատները»՝ նկուղներով, հետազոտական լաբորատորիաներով, հնագիտական գտածոներով և 260 ավտոմեքենաների կայանատեղիով[6]։ Հիմնական տարածքը զբաղեցնում է ցուցահանդեսային սրահը (3 հազար մ2), մանկական կենտրոնը և տանիքը։ Վերին հարկերում է գտնվում թանգարանի վարչակազմի գրասենյակները, 300 հանդիսատեսի համար նախատեսված MAYAMAX կինոդահլիճը, ցուցահանդեսային սրահը[7]։

Ավելի քան 1600 ցուցանմուշ ներկայացնում են ստելաները, կերամիկան, զարդերը, կտորեղենը, պաշտամունքի և կենցաղի առարկաները, փորագրությունները, գրքերը, պատմական փաստաթղթերը, նաև նախապատմական շրջանի ժառանգությունը[8]։ Առանձին էքսպոզիցիա է նվիրված Չիկսուլուբ հարվածային խառնարանին[9]։

Ցուցահանդեսային սրահները բաժանված են 4 թեմատիկ գոտիների՝ ազգագրության, մարդաբանության, հնագիտության և պատմության[5][8]։

  • Սրահ № 1: El Mayab, Naturaleza y Cultura (մայա, բնություն և մշակույթ)՝ մայա տարածաշրջանի աշխարհագրական և մշակութային բազմազանությունը։
  • Սրահ № 2: Mayas de Hoy (ժամանակակից մայաներ)՝ ժամանակակից մայաների տնտեսության, կրթության, արարողությունների և առօրյա կյանքի հարցեր։
  • Սրահ № 3: Mayas de Ayer (երեկվա մայաներ)՝ գաղութացման հետ կապված արմատական տնտեսական, քաղաքական և սոցիալական վերափոխումներ։
  • Սրահ № 4: Mayas Ancestrales (հնագույն մայաներ)՝ հնագույն պատկերացումներ, մայանների մշակույթն ու գիտելիքները։

Թանգարանի մոտ 2018 թվականի մարտի 11-ին քանդակագործ Ռեյնալդո Բոլիո Սուարեսի (հայտնի է Պոչելլի անվամբ) նախագծով տեղադրվել է երեքմետրանոց հուշարձան՝ նվիրված Յուրի Կնորոզովի հիշատակին, որը վերծանել է մայաների գիրը։ Պատվանդանի վրա ամրագրվել է գիտնականի կյանքի տարեթվերով գրանիտ ցուցանակը (1922-1999) և նրա կողմից արված հայտնագործության մասին երկլեզու ցուցանակը, ինչպես նաև այն խոսքերը, որոնք Կնորոզովն արտասանվել են իսպաներեն՝ Մեքսիկային մատուցած բացառիկ ծառայությունների համար Ացտեկական արծվի շքանշանի հանձնման արարողության ժամանակ։ Աշխատանքները վճարվել են Կնորոզովի անվան մեզոամերիկյան կենտրոնի և ռուսական կողմի այլ ներկայացուցիչների կողմից[10]։

Գտնվելու վայր և ծառայություններ խմբագրել

Թանգարանը գտնվում է Յուկատան նահանգի Մերիդա քաղաքում՝ Calle 60 Norte 299 E. Unidad Revolución Cordemex հասցեում[2]։

Թանգարանը հարմարեցված է տարեց և սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար․ ունի մայթային վերելակ, թեքահարթակներ, Բրայլի գրերով գրություններ, հանգստի գոտիներ[7]։

Ցուցանմուշների նկարագրությունը ներկայացված է երեք լեզվով՝ մայաերեն, իսպաներեն և անգլերեն։ Աուդիոգիդեր կան նաև այլ լեզուներով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Евгения Круглова Музей мира майя в Мексике // ARCHITECTURAL DIGEST. — 2013. Архивировано из первоисточника 3 փետրվարի 2018.
  2. 2,0 2,1 Planet, Lonely. «Gran Museo del Mundo Maya in Mérida, Mexico». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  3. 3,0 3,1 «Gran Museo del Mundo Maya de Merida Opens Its Doors». Yucatan Compass Consulting. 2012.
  4. «50 ans après — Le Musée des civilisations noires est fin prêt au Sénégal». All Africa (ֆրանսերեն). www.fr.allafrica.com. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 30.08.2019-ին.
  5. 5,0 5,1 «В Мексике открыт Большой музей мира майя». Travel.ru (ռուսերեն). 2012 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  6. «Le Sénégal inaugure un Musée des civilisations noires à Dakar». Le Monde (ֆրանսերեն). www.lemonde.fr. 2018 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 30.08.2019-ին.
  7. 7,0 7,1 «Gran Museo del Mundo Maya de Mérida / Grupo Arquidecture». ArchDaily (անգլերեն). 2013 թ․ փետրվարի 4. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  8. 8,0 8,1 El Gran Museo del Mundo Maya(անգլ.) // Yucatan Today.
  9. Nezirović, Vanja (25 июля 2006). «Za obnovu Umjetničkog paviljona 8,4 milijuna kuna». Jutarnji list (խորվաթերեն). Արխիվացված է օրիգինալից 22 марта 2012-ին. Վերցված է 28 сентября 2019-ին.
  10. «Obnovljen Umjetnički paviljon». zagreb.hr (խորվաթերեն). City of Zagreb. 16 мая 2013. Վերցված է 28 сентября 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել