«Սմենա» (ռուս.՝ Смена - «Հերթափոխ»), խորհրդային շրջանի գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական պատկերազարդ երիտասարդական հանդես։ ՀամԼԿԵՄ Կենտկոմի հրատարակություն։ Առաջին անգամ է տեսել 1924 թվականին, Մոսկվայում։

Տպագրել է գրական և հրապարակախոսական ստեղծագործություններ, նյութեր խորհրդային և արտասահմանյան երիտասարդության առօրյայի մասին, երիտասարդ գրողների գործեր։ Ներկայացնում է նմուշներ սովետական բազմազգ գրականությունից։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1974)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 456