Վիճակագրություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Վիճակագրություն- տվյալների հավաքման, կազմակերպման, վերլուծության, մեկնաբանման և ներկայացման հասարակական գործունեության տեսակ, որի նպատակն է ստանալ, հասարակության կյանքի քանակական օրինաչափությունները (նրա որակական բովանդակության հետ անխզելի կապի մեջ) բնութագրող տեղեկատվություն։
Համարվում է հասարակական գիտության ճյուղ (և դրան համապատասխան ուսումնական գիտակարգ), որն ուսումնասիրում է զանգվածային քանակական հարաբերությունների ու փոխադարձ կապերի չափման ու վերլուծության ընդհանուր հարցերը։ Առավել նեղ իմաստով՝ վիճակագրությունը համարվում է որևէ երևույթի կամ գործընթացի մասին տվյալների ամբողջություն։ Բնական գիտություններում վիճակագրություն հասկացությունը նշանակում է զանգվածյին երևույթների վերլուծություն, որը հիմնվում է հավանականությունների տեսության մեթոդների կիրառման վրա։
Վիճակագրությունը որպես գիտություն, սկզբնավորվել է քաղաքական թվաբանությունից, որը 17-րդ դարում ստեղծել են Ու․ Պետտին և Գրաունտը (Անգլիա)։ Այդ շրջանում վիճակագրությունը դեռևս չէր առանձնացվել քաղաքատնտեսությունից և սոցիալ-տնտեսական ուսումնական գիտություններից։ ժամանակակից վիճակագրությանը նախորդող պատմական մյուս գիտությունը պետության մասին գիտությունն էր ( Կոնրինգ, Գերմանիա), որը վիճակագրությունը դիտում էր որպես աշխարհագրության, ազգագրության, իրավաբանական տեղեկությունների հետ մի ամբողջություն։ 19-րդ դարի կեսին Կետլեն (Բելգիա) և նրա հետևորդները փորձում էին վիճակագրությունը ներկայացնել որպես գիտություն հասարակական երևույթների օրինաչափությունների մասին՝ հասարակական օրենքները հանգեցնելով բնական օրենքներին։ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին վիճակագրությունը զարգացավ ինտենսիվորեն, կատարելագործվեցին պետական Վիճակագրության մարմինները, ձևավորվեց գիտական հատուկ դիսցիպլին՝ մաթեմատիկական վիճակագրություն։ Յուրաքանչյուր վիճակագրական հետազոտության մեջ տարբերվում են հետևյալ փուլերը։
- Վիճակագրական դիտարկում
- Վիտարկման նյութերի ամփոփում և խմբավորում
- Վերլուծություն (վիճակագրական ընդհանրացնող ցուցանիշների հաշվարկում), որոնցում օգտագործվում են վիճակագրական յուրահատուկ մեթոդներ։
Բոլոր երեք փուլերը կապված են միմյանց հետ և դրանցից յուրաքանչյուրի համար օգտագործվում են հատուկ մեթոդներ, որոնք բացատրվում են կատարվող աշխատանքի բովանդակությամբ[փա՞ստ]։
Ելնելով վիճակագրության առարկայի բնույթից և հիմնական գծերից, կարելի է ձևակերպել նրա խնդիրները։ Դա հետևյալի ուսումնասիրությունն է[փա՞ստ]՝
- զանգվածային սոցիալ-տնտեսական երևույթների և գործընթացների մակարդակի և կառուցվածքի,
- զանգվածային սոցիալ-տնտեսական երևույթների և գործընթացների փոխկապվածությունների,
- զանգվածային սոցիալ-տնտեսական երևույթնեերի և գործընթացների դինամիկայի։
Վիճակագրության ընդհանուր տեսությունը բոլոր ճյուղային վիճակագրությունների մեթոդաբանական հիմքն է և կորիզը, քանի որ մշակում է սոցիալ-տնտեսական երևույթների քանակական ուսումնասիրության մեթոդները և վիճակագրական միտք ունեցող առավել ընդհանուր հասկացությունները, կատեգորիաները ու սկզբունքները[փա՞ստ]։
Վիճակագրական մեթոդաբանություն
խմբագրելՎիճակագրական մեթոդաբանությունն այն հնարքների, եղանակների և մեթոդների համակարգն է, որոնք ուղղված են սոցիալ-տնտեսական երևույթների կառուցվածքում, դինամիկայում և փոխկապվածություններում արտահայտվող քանակական օրինաչափությունների ուսումնասիրմանը։ Վիճակագրական հետազոտության խնդիրն է ընդհանրացնող բնութագրիչների ստացումը և հասարակական կյանքի օրինաչափությունների բացահայտումը ժամանակի և տեղի կոնկրետ պայմաններում[փա՞ստ]։
Ժողովրդական ցուցանիշների վիճակագրություն
խմբագրելՇրջանի բնակչության շարժը բնութագրվում է հետևյալ տվյալներով (հազար մարդ)
Վերնագրի տեքստ | Ցուցանիշ | S(հազար մարդ) |
---|---|---|
1 | S տարվա սկիզբ | 4200 |
2 | Այդ թվում կանայք S15-49 | 1460 |
3 | S տարվա վերջ | 4600 |
3 | այդ թվում կանայք S15-49 | 1500 |
4 | Տարվա ընթացքում ծնվում են | 37 |
5 | մահացել են | 60 |
6 | մինչև մեկ տարեկան մահացածներ | 0.67 |
Պահանջվում է որոշել
խմբագրել- Շրջանի բնակչության միջև տարեկան թվաքանակը
- 15-49 տարեկան կանանց միջին տարեկան թվաքանակը
- Բնակչության վերարտադրության ցուցանիշը
- ա) ծնելիության ընդհանուր ցուցանիշը
- բ) մահացածության ընդհանուր ցուցանիշը
- գ) կենսունակության գործակիցը
- դ) պտղաբերության հատուկ գործակիցը
- ե) մանկամահության հատուկ գործակիցը
Շուկայի աշխատանքի վիճակագրություն
խմբագրելԸստ ՌԴ-ի առկա են հետևյալ տվյալները
1 | S(հազար մարդ) | 147500 |
2 | S զբաղված(հազար մարդ) | 65000 |
3 | S գործազուրկ(հազար մարդ) | 6450 |
- Խնդիր 1
Որոշել
- Տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը
- Տնտեսապես ակտիվ բնակչության գործակիցը
- Զբաղվածության գործակիցը
- Գործազրկության գործակիցը
- Խնդիր 2
Ըստ տնտեսության ճյուղերի առկա են հետևյալ տարեկան տվյալները
1 | Աշխատանքի միջին ցուցանիշը | 50796 |
2 | Ընդունված աշխատող | 11480 |
3 | Ազատված | 13069 |
Գրականություն
խմբագրել- Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ․ լիակտ․ ժող․, Մեր ֆաբրիկա-գործարանային վիճակագրության հարցի շուրջը, նույն տեղում։
- Լենին Վ․ Ի, Ժամանակակից հողագործության կապիտալիստական կառուցվածքը։
- Լենին Վ․ Ի, Թվերի լեզուն։
- Լենին Վ․ Ի, Զեմստվոյական վիճակագրության խնդիրների մասին հարցի շուրջը։
- Птуха М․, Очерки по истории статистики XVII-XVIII веков, М․, 1945.
- Рябушкин Т․ В․, Проблемы экономической статистики, М․, 1959.
- Боярский А․, Теоретические исследования по статистике, М․, 1974․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 449)։ |