Ստուգարք
Ստուգարք, բուհերի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների լաբորատոր և հաշվարկագծագրային աշխատանքների, կուրսային նախագծերի (աշխատանքների), ինչպես նաև սեմինար պարապմունքների և արտադրական պրակտիկայի ժամանակ ձեռք բերած գիտելիքների և հմտությունների ստուգման ձև։ Տվյալ կիսամյակում ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր ստուգարքների հանձնումը ուսանողին (սովորողին) քննական սեսիայի թույլ տալու պարտադիր պայման է։
Ստուգարք նշանակվում է այն առարկաների, նախագծերի (աշխատանքներ) համար, որոնց ցանկը սահմանվում է բուհի (ֆակուլտետի), հատուկ միջնակարգ ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդների որոշմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 162)։ |