Եգիպտերեն
Եգիպտերեն, հին եգիպտացիների լեզուն։ Պատկանում է սեմա-քամյան ընտանիքի քամյան ճյուղին։ Մ․ թ․ 5-րդ դարից՝ մեռած լեզու։ Գրավոր աղբյուրները հայտնի են մ․ թ․ ա․ 4-րդ հազարամյակից։ Զարգացման հիմնական փուլերն են՝ հին եգիպտերեն (մ․ թ․ ա․ 32-22-րդ դարեր), միջին կամ դասական եգիպտերեն (մ․ թ․ ա․ 22-16-րդ դարե), նոր եգիպտերեն (մ․ թ․ ա․ 16-8-րդ դարեր), դեմոտական եգիպտերեն (մ․ թ․ ա․ 8-րդ դարից-մ․ թ․ 5-րդ դարեր)։ Մ․ թ․ մոտ 3-րդ դարում սկսում է ձևավորվել ղպտիերենը։ Հնչյունական համակարգը քիչ է ուսումնասիրված։ Եգիպտերենի գրության մեջ ձայնավորները չեն արտահայտվել։ Կողմնակի տվյալներից (․ղպտիական, հունական, տառադարձումներ և այլն) ենթադրում են, որ միջին եգիպտերենը ունեցել է երեք հիմնական ձայնավոր։ Վանկը սկսվել ու ավարտվել է մեկական բաղաձայնով։ Բացվանկային ձայնավորը երկար է հնչել, փակվանկայինը՝ կարճ։ Շեշտը դրվել է հիմնականում վերջին, մասամբ՝ վերջընթեր վանկում։ Ունեցել է մոտ 3200 արմատ։ Բառակազմությունը սովորաբար կատարվել է մասնիկավորմամբ, բառիմաստների տարբերակումը՝ նաև ներքին թեքումով (արմատահնչյունի փոփոխությամբ)։ Քերականական կարգերից են եղել սեռը (արական և իգական), թիվը (եզակի, երկակի, հոգնակի), մասնիկավորմամբ հոլովումը բացակայել է։ Բայը ունեցել է երկու սեռ՝ ներգործական և կրավորական։ Խոնարհման համակարգին առավել բնորոշ են կերպային, քան ժամանակային տարբերակումները։ Նոր եգիպտերենում գոյացել են որոշյալ և անորոշ առումների կարգեր։ Հին եգիպտացիները նախապես գործածել են պատկերագիր, ապա՝ հնչյունագրի զարգացում ապրող գաղափարագիր։
![]() Եգիպտերենով գրված պապիրուս | |
Տեսակ | մեռած լեզու և հին լեզու |
Ենթադաս | Սեմա-քամյան լեզվաընտանիք և Սեմական լեզուներ[1] |
Երկրներ | Մինչ- և Դինաստիական, Հելլենիստական, Հռոմեական, Բյուզանդական, Արաբական Եգիպտոս |
Լեզվակիրների թիվը | հասնում էր մի քանի հարյուր հազարի[2] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | 6 մեռած |
Դասակարգում | Աֆրասիական մակրոընտանիք
|
Գրերի համակարգ | |
IETF | egy |
ԳՕՍՏ 7.75–97 | հին 187 |
ISO 639-2 | egy |
ISO 639-3 | egy |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Crystal D. The Cambridge Encyclopedia of Language — Cambridge University Press, 1987. — P. 316. — ISBN 978-0-521-42443-1
- ↑ Каммерцелль Ф. Периодизация египетского языка (вступительная статья к словарю — Hannig R. Grosses Handwörterbuch Ägyptisch-Deutsch. 2. Aufl. Mainz, 1997. S. XXV-XXVII.).
ԳրականությունըԽմբագրել
- Петровский Н․ С․, Египет–ский язык, Л․, 1958;
- Коростовцев М․ А․, Египетский язык, М․, 1969;
- L е f е- bvre G․, Grammaire de l’egyptien clas- sique, Le Caire, 1955;
- Gardiner A․, Egyptian Grammar, L․, 1957․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 467)։ |