Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ռուսաստանի գիտությունների ակադեմիա («Ռուսաստանի գիտությունների ակադեմիա» դաշնային պետական բյուջետային հաստատություն[9], ՌԳԱ), Ռուսաստանի դաշնության գիտությունների պետական ակադեմիան, հանդիսանում է երկրում հիմնավոր հետազոտությունների խոշորագույն կենտրոն։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գործունեության հիմնական նպատակը համարվում է բնական, տեխնիկական հումանիտար և հասարակական գիտությունների խնդիրների վերաբերյալ հիմնավոր և կիրառական գիտական հետազոտությունների կազմակերպումն ու իրականացումը, որն ուղղված է բնության, հասարակության և մարդու զարգացման օրենքների մասին նոր գիտելիքների ձեռք բերմանը և նպաստում է Ռուսաստանի տեխնոլոգիական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը[10]։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիա | |
---|---|
Հապավում | RAS[1] |
Տեսակ | գիտությունների ակադեմիա և հրատարակչություն |
Հիմնադրվել է | փետրվարի 8, 1724[2] |
Հիմնադրիր | Պետրոս I |
Անդամ է | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[3], Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան[4], International Union of Academies?[5], InterAcademy Partnership[6] և Միջազգային գիտական խորհուրդ[7] |
Նախագահ | Ալեքսանդր Կարպինսկի[8], Վլադիմիր Կոմարով[8] և Սերգեյ Վավիլով[8] |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա |
Պարգևներ | |
Կայք | ras.ru(ռուս.) և new.ras.ru |
Russian Academy of Sciences Վիքիպահեստում |
ՌԳԱ-ն կոչված է կարևոր դեր կատարելու գիտական ստեղծագործության ազատության ապահովման գործում, ի բարօրություն երկրի բարգավաճման[11]։ Լինելով Ռուսաստանի բարձրագույն գիտական կազմակերպություն, ՌԳԱ-ն կազմակերպում է դաշնային բյուջեի միջոցների հաշվին գիտական կազմակերպությունների և կրթական հաստատությունների կողմից իրականացվող հիմնավոր գիտական հետազոտությունների աշխատանքների համակարգումը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքում 2013 թվականի սեպտեմբերին ՌԳԱ-ին են միացվել երկու այլ պետական ակադեմիաներ` Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիան (ՌԲԳԱ) և Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիան (ՌԳԳԱ)[12]։ Վերոհիշյալ երկու ակադեմիաների միավորումից հետո ՌԳԱ-ում հաշվառված են 1900 անդամներ, որից 819 ակադեմիկներ (այդ թվում 49 կին) և 1081 թղթակից-անդամ (այդ թվում 127 կին)[13]։ Բացի դրանից, ~440 օտարերկրացի գիտնականներ ներկայումս համարվում են ՌԳԱ-ի օտարերկրյա անդամներ։ Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի մայիս-հունիսին։
Մինչև ՌԲԳԱ-ի և ՌԳԳԱ-ի միավորումը ՌԳԱ-ի ենթակայության ներքո գտնվում էին 653 գիտական կազմակերպություններ[14], իսկ համակարգում աշխատողների թիվը 2011 թվականի վերջի դրությամբ կազմում էր 116322 մարդ, որից 48315 գիտաշխատողներ։ Վերոհիշյալ բարեփոխումների արդյունքում ՌԳԱ-ի հաստատությունները անցան Գիտական կազմակերպությունների դաշնային գործակալության (ԳԿԴԳ) իրավասության ներքո։ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ համակարգում հաշվառված էին 1008 հաստատություններ[15], ներառյալ ինստիտուտներ, գիտական կենտրոններ, աստղադիտարաններ, բուսաբանական այգիներ, գրադարաններ, արխիվներ, թանգարաններ, արգելոցներ և այլ կազմակերպություններ։
2018 թվականի մայիսին ԳԿԴԳ-ն լուծարվեց, իսկ նրա կառավարչական գործառույթները անցան նոր ստեղծված Ռուսաստանի դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությանը[16][17]։
Տարի | Աշխատակիցների ընդհանուր թիվը |
Գիտական աշխատողներ |
Միջին աշխատավարձ (ամսական ռուբլով) |
Միջին աշխատավարձ ԱՄՆ դոլար-ով]] |
---|---|---|---|---|
2013 | 139 185 | 46 946 | 36 818 | $ 1126 |
2014 | 138 399 | 46 567 | 43 092 | $ 1273 |
2015 | 128 298 | 47 071 | 45 551 | $ 816 |
2016 | 127 306 | 46 957 | 47 512 | $ 740 |
2017 | 123 691 | 44 842 | 57 157 | $ 962 |
2018 | прогноз 96 259 |
Ներկայիս Ռուսաստանի գիտությունների ակադեմիան համարվում է 1917 թվականից մինչև 1925 թվականը գոյություն ունեցած Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի վերականգնումը, որը իր հերթին եղել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը և 1925 թվականին վերակազմավորվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի։ ԽՍՀՄ փլուզումից հետո ակադեմիայի ունեցվածքը անցավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիային, իսկ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամներին տրվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամների և թղթակից անդամների կոչումներ։ Ներկայիս Ռուսաստանի գիտությունների ակադեմիան համարվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը[18]։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ունի դաշնային պետական բյուջետային հաստատության կարգավիճակ[19]։ 2022 թվականի սեպտեմբերի 20-ից ՌԳԱ-ի ղեկավարը համարվում է գիտնական ֆիզիկոս, ակադեմիկ Գենադի Յակովլևիչ Կրասնիկով[20]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://council.science/members/online-directory/
- ↑ Гончаров Н. П. «Не притащенная» наука: институциализация прикладной ботаники в России, The “not dragged” science: The institutionalisation of applied botany (ռուս.) // Историко-биологические исследования — 2020. — Т. 12, вып. 3. — С. 13—31. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-13002
- ↑ https://cosparhq.cnes.fr/about/members/national-scientific-institutions/
- ↑ https://www.int-maan.by/rus/full_members.php
- ↑ https://web.archive.org/web/20240125131018/http://www.unionacademique.org/en/members
- ↑ https://web.archive.org/web/20221208195542/https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://web.archive.org/web/20221009095816/https://council.science/members/online-directory/
- ↑ 8,0 8,1 8,2 Geltman D. V. Владимир Леонтьевич Комаров: краткий биографический очерк, Vladimir Leontyevich Komarov: a short biography // Историко-биологические исследования — 2020. — Vol. 12, Iss. 4. — P. 12—37. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-14002
- ↑ Официальное название РАН по Уставу, от 2014 года — Федеральное государственное бюджетное учреждение «Российская академия наук»
- ↑ Устав РАН, 2007, гл. 1, 2
- ↑ Голиченков А. К. Академия — один из столпов российской государственности (рус) // Правовой статус Российской Академии наук: с позиций конституционной экономики / Г. А. Гаджиев, А. К. Голиченков (ред.). — М.: Юстицинформ, 2011. — С. 4. — ISBN 978-5-7205-1118-0.
- ↑ Закон РФ № 253-ФЗ, 2013
- ↑ Из них 281 действительный член (в том числе 7 женщин) и 522 члена-корреспондента (в том числе 25 женщин) входили в Российскую академию наук и до реформы. В число последних входят члены-корреспонденты, избранные до 2013 года, а также автоматически ставшие академиками в ходе присоединения Российской академии медицинских наук и Российской академии сельскохозяйственных наук к Российской академии наук в 2013 году и члены-корреспонденты, бывшие в этом статусе до объединения академий и избранные академиками в 2016, 2019 и 2022 годах.
- ↑ Список — Институты РАН, по состоянию на январь 2010 года
- ↑ «Распоряжение Правительства РФ от 30 декабря 2013 г. № 2591-р (с изм. от 15.07.2014 г. № 1308-р; от 06.10.2017 г. № 2178-р; от 27.10.2017 г. № 2370-р)». Официальный интернет-портал правовой информации. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Котюков М. М. (29 марта 2018 года). «Основные результаты реализации функций и полномочий ФАНО России» (PDF). страница 2. ФАНО России. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Курс доллара США взят для каждого года на 1 июля, по курсам ЦБ РФ
- ↑ Об организации Российской академии наук: указ президента РСФСР № 228 от 21 ноября 1991 года
- ↑ Ст. 2 Федерального закона от 27.09.2013 № 253-ФЗ «О Российской академии наук, реорганизации государственных академий наук и внесении изменений в отдельные законодательные акты Российской Федерации».
- ↑ «Gennady Krasnikov elected new President of the Russian Academy of Sciences». Novye Izvestia. 2022 թ․ սեպտեմբերի 20.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի գիտությունների ակադեմիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի գիտությունների ակադեմիա» հոդվածին։ |