Անտիկ գրականություն
Անտիկ գրականություն (լատին․՝ Antiquus-հին), հին հույների և հռոմեացիների գրականությունը, որը զարգացել է Միջերկրական ծովի ավազանում (Բալկանյան և Ապենինյան թերակղզիները իրենց հարակից կղզիներով և ափամերձ տարածքներով)։ Հունարեն և լատիներեն գրավոր հուշարձանները վերաբերում են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբից մինչև մ․թ․ 1-ին հազարամյակի կեսերն ընկած ժամանակաշրջանին։ Անտիկ գրականությունը բաղկացած է երկու ազգային գրականությունից՝ հին հունական և հին հռոմեական։ Պատմականորեն հունական գրականությունը նախորդել է հռոմեականին։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՄիջերկրական ծովի ավազանում անտիկ մշակույթի հետ մեկտեղ զարգանում էին նաև մշակութային այլ ոլորտներ։ Անտիկ մշակույթը դարձավ արևմուտքի քաղաքակրթության և մշակույթի հիմքը։ Անտիկ մշակույթին զուգահեռ զարգանում էին նաև հնագույն այլ մշակույթներ, համապատասխանաբար նաև՝ գրականություն՝ հին չինական, հին հնդկական, հին իրանական։ Այդ ժամանակաշրջանում հին եգիպտական գրականությունը զարթոնք էր ապրում։ Անտիկ գրականությունը ներառում է եվրոպական գրականության հիմնական ժանրերի հին ձևերը, գիտության և գրականության հիմունքները։ Գեղագիտությունը անտիկ գրականության համար առանձնացնում էր գրականության երեք հիմնական սեռեր՝ էպոս (դյուցազներգություն), քնարերգություն և դրամա (Արիստոտել)։ Այս դասակարգումը պահպանել է իր հիմնական նշանակությունը մինչ օրս։
Անտիկ գրականության գեղագիտությունը
խմբագրելԱռասպելաբանություն
խմբագրելԱնտիկ, ինչպես նաև ցանկացած այլ գրականության առանձնահատկությունները կտրուկ տարբերվում են ժամանակակից մշակույթից։ Գրականության հնագույն տեսակները կապված էին առասպելների, կախարդությունների, կրոնական պաշտամունքային արարողությունների հետ։
Հասարակայնացումը
խմբագրելՀին գրականությանը բնորոշ է հասարակական ձևերի գոյությունը։ Այն զարթոնք է ապրել մինչգրքային դարաշրջանում։ Այդ պատճառով «գրանականություն» անվանումը երբեմն հանդես է գալիս պատմական որոշակի տարրերի համադրությամբ։ Հենց դրանով է պայմանավորված թատրոնի նվաճումները ևս գրականության մեջ ներառելու հանգամանքը։ Այս ժամանակաշրջանի վերջում միայն առաջանում է այսպես կոչված «գրքային» ժանրը՝ վեպը, որը նախատեսված էր անհատական ընթերցանության համար։ Միևնույն ժամանակ սահմանվում են գրքի ձևավորման ավանդույթները (սկզբում ոլորված, հետո տետրի տեսքով), որոնք ներառում էին նաև նկարազարդելու արվեստը։
Երաժշտականությունը
խմբագրելԱնտիկ գրականությունը սերտորեն կապված էր երաժշտության հետ։ Հոմերոսի պոեմները, ինչպես նաև այլ պատմողական ստեղծագործություններ կատարվում էին երաժշտության ուղեկցությամբ և պարզ շարժումներով։ Ողբերգությունները և կատակերգությունները Աթենքի թատրոններում շքեղ օպերային ներկայացումների տպավորություն են ստեղծել։ Քնարական ստեղծագործությունները կատարվում էին հեղինակների կողմից, ովքեր միաժամանակ հանդես էին գալիս և որպես երգահաններ, և որպես երգիչներ։ Դժբախտաբար ողջ անտիկ երաժշտությունից մեզ են հասել միայն պատառիկներ։ Ուշ անտիկ երաժշտության մասին գաղափար կարելի է կազմել Գրիգորյան երաժշտության շնորհիվ։
Բանաստեղծական ոճը
խմբագրելՈրաշակի կապը հմայության հետ կապված է այն չափազանց տարածված բանաստեղծական ձևով, որը բառացիորեն թագավորում էր ողջ անտիկ գրականությունը։ Հունաստանում նույնիսկ զորավարները և օրենսդիրները կարողանում էին ժողովրդին դիմել չափածո խոսքով։ Անտիկ գրականությանը հանգավորումը ծանոթ չէր։ Հնագույն գրականության վերջում միայն ի հայտ է գալիս է «վեպը», որպես արձակ ժանր։
Ավանդապաշտություն
խմբագրելԱվանդապաշտությունը անտիկ գրականության մեջ պայմանավորված էր հասարակության դանդաղ առաջընթացով։ Անտիկ գրականության նոր դարաշրջանում ստեղծվեցին բոլոր անտիկ ժանրերը, դա մ․թ․ա․ 4-5-րդ դարերի սոցիալ-տնտեսական վերելքի ժամանակաշրջանում էր։ Ուրիշ դարաշրջաններում փոփոխություններ չեն նկատվում։
Գրականության համակարգը անփոփոխ էր, և հետագա սերնդի պոետները փորձում էին նմանվել նախորդներին։ Յուրաքանչյուր ժանր ուներ իր սկզբնավորողը․ Հոմերոս-էպոս, Արխիլոքոս-յամբ, Պինադրոս-քնարական ժանր,Էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպիդես-ողբերգություն։ Նոր ստեղծագործության համար կատարելության չափանիշ էին համարվում այս հեղինակների ստեղծագործությունները։
Ժանրերը
խմբագրելԱվանադապաշտությունից բխում էր ժանրերի հստակությունը և խիստ համակարգվածությունը։ Ժանրերը հստակ էին և կայուն։ Երբ հեղինակը որոշում էր ստեղծագործել, նա ի սկզբանե գիտեր, թե ինչ ժանրի է այն պատկանելու։ Ժանրերը բաժանվում էին հնագույն և համեմատաբար նոր տեսակների (էպոս և ողբերգություն-իդիլիա և սատիրա)։ Եթե ժանրը բավականաչափ փոփոխված էր, ապա առանձնացվում էին դրա հնագույն, միջին և նոր տեսակները։ Այդպես անտիկ դարաշրջանում գոյություն ունեին կատակերգության երեք փուլեր։ Ժանրերը լինում էին բարձր և համեմատաբար ցածր ոճերի։ Բարձր ոճի էին պատկանում էպոսը և ողբերգությունը։ Վիրգիլիոսի անցած ստեղծագործական ուղին դրա վառ վկայությունն է։ Այն սկսվում է իդիլիայով և հասնում մինչև հերոսական էպոսի ժանր։ Յուրաքանչյուր ժանր ուներ իր ավանդական թեմատիկան և տեղագրություն։
Ոճային առանձնահատկությունները
խմբագրելՈճային առանձնահատկությունները պայմանավորված էին ժանրային առանձնահատկություններով։ Ցածր ժանրերին բնորոշ էր ցածր, առօրյա-խոսակցական ոճը, բարձր ժանրերին՝ վերամբարձ ոճը։ Բարձր ոճը ձևավորվել է հռետորական ոճի մշակմամբ։ Ընտրվում էին հատուկ բառեր, բառակապակցություններ, փոխաբերություններ, համեմատություններ և պատկերավորման այլ արտահայտչամիջոցներ։ Բառերի ընտրության ժամանակ խորհուրդ էր տրվում խուսափել այն բառերից, որոնք չեն օգտագործվել նախորդ նմուշների բարձր ժանրերում։ Բառերը վերադասավորելու համար խորհուրդ էր տրվում այնպես անել, որ պահպանվի ռիթմիկ հնչեղությունը։
Գաղափարական առանձնահատկությունները
խմբագրելԱնտիկ գրականությունը սերտորեն կապված էր պետական, հասարակական կարգերի հետ։ Հունական և հռոմեական գրականությունները սերտ կապ ունեին փիլիսոփայության, քաղաքականության, կրոնի, բարոյականության, դատական համակարգի հետ, առանց որոնց կլասիցիզմի դարաշրջանի գրականությունը կկորցներ իր իմաստը։ Կլասիցիզմի ծաղկման դարաշրջանում գրականությունը հեռու էր զվարճալի լինելուց։ Ժամանակակից քրիստոնեական եկեղեցին ժառանգել է անտիկ դարաշրջանի թատրոնի որոշ առանձնահատկություններ, ինչպես նաև կրոնական արարողություններ, որոնց մասնակցում էին համայնքի բոլոր անդամները։ Դրանք ուղեկցվում էին երաժշտությամբ, տպավորիչ տեսարաններով և նպատակ ունեին մաքրելու մարդու հոգեկան և բարոյական աշխարհը։
Գաղափարական բովանդակությունը և արժեքների համակարգը
խմբագրելՄարդասիրությունը (հումանիզմ)
խմբագրելԱնտիկ գրականությունը ձևավորում էր բարոյական արժեքներ, ինչը հանդիսանում է ողջ եվրոպական մշակույթի հիմքը։ Այդպիսի արժեքներից էին ակտիվ, կյանքին սիրահարված, գործունյա, գիտելիքի ծարավ ունեցող և ստեղծագործող իդեալ-կերպարների ստեղծումը, ովքեր կարող էին ինքնուրույն որոշումներ կայացնել և պատասխանատու լինել դրանց համար։ Անտիկ գրականությունը կյանքի գերագույն նպատակը համարում էր երջանկության վերելքը։
Երկրային գեղեցկության վերելքը
խմբագրելՀույները մշակել են գեղեցկության դերի հայեցակարգը, ըստ որի այն հավերժական, կենդանի և կատարյալ Կոսմոսն է։ Համաձայն Տիեզերքի նյութական բնույթի՝ նրանք գեղեցկությունը ևս ընկալում էին բնության, մարդկային մարմնի՝ արտաքինի, պլաստիկ շարժումների, ֆիզիկական շարժումների մեջ։ Գեղեցկությունը ընկալում էին բառերի և երաժշտության, քանդակագործության, արհեստների և արվեստների մեջ։ Նրանք բացահայտել են բանական մարդու գեղեցկությունը, որը ընկալվում էր որպես ֆիզիկական և հոգեկան ներդաշնակության կատարելություն։
Փիլիսոփայություն
խմբագրելՀույները ստեղծեցին եվրոպական փիլիսոփայության հիմնական գաղափարները։ Փիլիսոփայությունը ընկալում էին որպես ճանապարհ, որով հասնում են հոգեկան և ֆիզիկական կատարելության։ Հռոմեացիները մշակեցին պետության իդեալը․ այն շատ մոտ է ժամանակակից պետության օրենքներին։ Հույները և հռոմեացիները բացահայտեցին և փորձարկեցին քաղաքական կյանքի, դեմոկրատիայի, հանրապետության սկզբունքները, կերտեցին ազատ և անկախ, ինքնուրույն քաղաքացու կերպարը։ Վերածննդի դարաշրջանում անտիկ մշակույթը քրիստոնեական բարոյախոսության հետ միասին դարձավ նոր եվրոպական մշակույթի հիմնաքարը։ Հնագույն մշակույթը միշտ եղել է եվրոպական մշակույթի հիմքը՝ ձեռք բերելով նոր նշանակություն և իմաստ։
Անտիկ գրականության էտապները
խմբագրել- Անտիկ գրականություն բաժանվում է հինգ էտապի։
Հին հունական մշակույթ
խմբագրելԱրխաիզմ
խմբագրելԱրխաիզմի կամ նախագրային ժամանակաշրջանը իր փառքի գագաթին է հասնում Հոմերոսի (մ․թ․ա․ 8-7 դարեր) «Իլիական», «Ոդիսական» պոեմների շնորհիվ։
Դասականություն
խմբագրելԴասական արվեստի սկզբնական ժամանակաշրջանը բնութագրվում է քնարական բանաստեղծության ծաղկմամբ (Ֆեոգնիդ, Արխիլոքոս, Սոլոն, Անակրեոնտ, Ալկման, Փինադրոս, Վակխիլիդ )։ Կենտրոնը համարվում էր Հունաստանը։
Բարձր դասականությունը ներկայացնում էին ողբերգության (Էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպիդես) և կատակերգության ժանրերը (Արիստոֆան), ինչպես նաև ոչ գեղարվեստական արձակը (պատմագրություն-Հերոդոտոս, ֆուկիդիդ, Քսենոֆոն, փիլիսոփայություն-Հերակլիտ, Դեմոկրիտ, Սոկրատես, Պլատոն, Արիստոտել, ճարտասանություն- Դեմոսֆեն, Լիսի, Իսոկրատ)։ Կենտրոնը Աթենքն էր, ինչ կապված էր քաղաքի վերելքի հետ, որը հույն-պարսկական պատերազմի հաղթանակի արդյունքն էր։
Ուշ դասականությունը բնորոշվում է փիլիսոփայական ստեղծագործություններով, թատրոնը կորցնում է իր նշանակությունը Աթենքի պարտությունից հետո։
Հելլենիզմ
խմբագրելԱյս պատմամշակութային դարաշրջան կապված է Ալեքսանդր Մակեդոնացու գործունեության հետ։ Հունական գրականության մեջ տեղի է ունենում ժանրերի, թեմաների թարմացումներ, առաջ է գալիս արձակ վեպի ժանրը։
Հին հռոմեական գրականություն
խմբագրելՀռոմի դարաշրջան
խմբագրելԳրականության զարգացման այս ժամանակաշրջանը համընկնում է երիտասարդ Հռոմի դարաշրջանի հետ։ Այն բաժանվում է․
- հանրապետության ժամանակաշրջան, որն ավարտվում է քաղաքացիական պատերազմների տարիներին (մ․ թ․ ա․ 3-1դարեր)։ Այս ժամանակաշրջանում ստեղծագործում էին Պլուտարքոսը,Լուկիանոսը, Լոնգը՝ Հունաստանում, Պլավտիոսը, Տերենեցկին, Ցիցերոնը՝ Հունաստանում։
- «Ոսկեդար» կամ Օգոստոս կայսեր ժամանակաշրջան։ Հայտնի անուններ էին Վիրգիլիոսը, Հորացիոսը, Օվիդիանոսը, Տիբուլլան (մ․թ․ա․1-ին- մ․թ.1-ին դարեր)։
- Ուշ անտիկ գրականության ժամանակաշրջան (1-3 դարեր)։ Ներկայացուցիչներն էին՝ Սենեկա, Պետրոնիեմ, Լուկանոս, Մարցիալոմ, Յուվենալոմ։
Անցում միջնադար
խմբագրելԱյս ժամանակաշրջանում տեղի է ունենում դանդաղ անցում միջնադար։ 1-ին դարում ստեղծված Կտակարանը մեծ հեղաշրջում է առաջացնում համաշխարհային գրականության և մշակույթի պատմության մեջ։ Հետագա դարերում լատիներենը կիրառվում է միայն եկեղեցական արարողությունների ժամանակ։ Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքներում լատիներենի հիման վրա ձևավորվում են նոր լեզուներ, այսպես կոչված՝ ռոմանական՝ իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռումիներեն և այլն։ Համեմատաբար քիչ ազդեցություն է գերմաներենի և անգլերենի վրա, որոնք ևս լատինատառ էին։ Այս տարածքների վրա գերիշխում էր հռոմեական կաթոլիկ եկեղեցին։
Անտիկ գրականությունը և Ռուսաստանը
խմբագրելՍլավոնական երկրները մեծ մասամբ գտնվում էին բյուզանդական մշակույթի ազդեցության ներքո։ Նրանցից ընդօրինակեցին ուղղափառությունը և հունական այբուբենի նմանողությամբ՝ տառերի գրությունը։ Բյուզանդիայի և երիտասարդ բարբարոս պետությունների հակամարտությունը անցնում է միջնադար՝ ընդգծելով հյուսային և հարավային տարածքների հետագա պատմամշակութային զարգացումների անկրկնելիությունը։
Գրականություն
խմբագրելՀիշատակվող գրականություն
խմբագրել- Гаспаров М. Л. Литература европейской античности: Введение / / История мировой литературы в 9 томах: Том 1. - М.: Наука, 1983. - 584 с. - С.: 303-311.
- Шалагинов Б. Б.. Зарубежная литература от античности до начала XIX века. - М.: Академия, 2004. - 360 с. - С.: 12-16.
Խորհուրդ տրվող գրականություն
խմբագրել- Античная литература / Под редакцией А. А. Тахо-Годи. - М., 1976.
- Античная литература: Справочник / Под редакцией С. В. Семчинского. - М., 1993.
- Античная литература: Хрестоматия / Составитель А. И. Белецкий. - М., 1936; 1968.
- Кун Н. А. Легенды и мифы древней Греции. - М., 1967
- Парандовский Я. Мифология / Перевод с польского. - М., 1977.
- Пащенко В. И., Пащенко Н. И. Античная литература. - М.: Просвещение, 2001. - 718 с.
- Подлесная Г. Н. Мир античной литературы. - М., 1992.
- Словарь античной мифологии / Составители И. Я. Козовик, А. Д. Пономарев. - М., 1989
- Содомора А. Живая античность. - М., 1983.
- Тронский И. М. История античной литературы. - М., 1959
Արտաքին հղումներ
խմբագրել- Անտիկ գրականություն, պոեզիա և փիլիսոփայություն
- Անտիկ գրականության պատմությունը Արխիվացված 2010-03-04 Wayback Machine
- Անտիկ Գրականություն
- Ալեքսանդր Իվանովիչ Բելցկի «Անտիկ գրականություն» Արխիվացված 2008-09-07 Wayback Machine
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |