Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Խոսե (այլ կիրառումներ)

Սան Խոսե (իսպաներեն՝ San José), Կոստա Ռիկայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը, ինչպես նաև՝ նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնը։

Քաղաք
Սան Խոսե
իսպ.՝ San José
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՔաղաքապետՋոնի Արեյա Մոնգե
Հիմնադրված էմայիսի 21, 1737 թ.
Տվյալ կարգավիճակում1848 թվականից
Մակերես44,62 կմ²
ԲԾՄ1161 մետր
Բնակչություն342 188 մարդ (2018)
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ506
Փոստային ինդեքս10101
Պաշտոնական կայքmsj.go.cr
Սան Խոսե (Կոստա Ռիկա)##
Սան Խոսե (Կոստա Ռիկա)

Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում, Պանամերիկյան ճանապարհի մոտ, ծովի մակերևույթից 1170 մետր բարձրության վրա։

Սան Խոսեի մետրոպոլիսային տարածքը տարածվում է կանտոնի սահմաններից էլ այն կողմ՝ իր մեջ ներառելով Ալախուելա, Էրեիդա և Կարտագո քաղաքները ևս՝ ընդհանուր 2 միլիոնից ավելի բնակչությամբ (2017 թ.)[1]:

Երկաթուղով կապված է Պունտարենաս (Խաղաղ օվկիանոս) և Լիմոն (Կարիբյան ծով) նավահանգիստների հետ։ Ունի օդանավակայան։ Կան սննդի, ծխախոտի, տեքստիլ, մետաղամշակման, կահույքի արդյունաբերության ձեռնարկություններ։ Սան Խոսեում են Կոստա Ռիկայի համալսարանը, Ազգային գրադարանը, Ազգային թանգարանը։ Կան թատրոններ։ Հիմնադրել են իսպանացիները, 1737–1738 թթ.-ին։

Սան Խոսեն աչքի է ընկնում լատինաամերիկյան քաղաքների մեջ կյանքի բարձր որակով[2], ապահովությամբ, գլոբալացման մակարդակով, շրջակա միջավայրի մաքրությամբ,հասարակական ծառայությունների բազմազանությամբ ու որակով[3]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանի ամենանվազ իրավախախտումներով և ամենաապահով բնակավայրերից մեկն է[4]։ 2006 թվականին ընտրվել է մշակույթի իբերո-ամերիկյան մայրաքաղաք։ The MasterCard Global Destinations Cities Index 2012- համաձայն՝ Սան Խոսեն զբոսաշրջիկների ամենահաճախ այցելած վայրերից մեկն է Լատինական Ամերիկայում, իսկ Կենտրոնական Ամերիկայում այդ տեսակետից զբաղեցնում է առաջին տեղը[5][6]։ GaWC-ի գնահատմամբ՝ Սան Խոսեն համարվում է «բետա գլոբալ քաղաք»։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Costa Rica - Country Profile - Nations Online Project». www.nationsonline.org.
  2. Summa, Editor (2016 թ․ փետրվարի 23). «Ciudad Panamá y San José tienen la mejor calidad de vida de la región». Revista Summa (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  3. «San José's air among cleanest of Latin American cities». The Tico Times Costa Rica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  4. «Costa Rica still one of the safest places in Latin America». The Costa Rica News. 2012 թ․ հունիսի 17. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Estudio de MasterCard revela las ciudades más visitadas del mundo en 2015». MasterCard Social Newsroom (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  6. «San Jose Costa Rica is the sixth most important destination in Latin America». The Costa Rica News. 2012 թ․ հունիսի 14. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 167  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Խոսե» հոդվածին։