Միսլ
Միսլ («Мысль» — «Միտք»), խորհրդային և հետխորհրդային շրջանի ռուսական գրականության հրատարակչություն (Մոսկվա)։
Հիմնվել է 1930 թվականին Պետհրատի սոցիալ-տնտեսական բաժնի հիմքի վրա՝ Սոցէկգիզ (Սոցտնտհրատ) անվամբ։ 1941 թվականին միացվել է Գոսպոլիտիզդատին, 1957 թվականին նորից առանձնացվել՝ որպես ինքնուրույն հրատարակչություն։ 1963 թվականին Սոցէկգիզին են միացվել ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցի, Հասարակական գիտությունների ակադեմիայի ու աշխարհագրական գրականության հրատարակչությունները և կոչվել «Միսլ»։
Ունեցել է 3 մասնագիտացված գլխավոր խմբագրություն, սոցիալ-տնտեսական գրականության, ուսումնամեթոդական գրականության (կուսակցական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար) և աշխարհագրական գրականության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 609)։ |