Վերին պալեոլիթ կամ ուշ հին քարի դար, ժամանակահատված մարդկության պատմության ընթացքում, հին քարի դարի երրորդ և վերջին շրջանը։ Լայն թվագրումով՝ սկսվել է մոտ 50 000 տարի առաջ և ավարտվել է հոլոցենի սկզբում՝ մոտ 10 000 տարի առաջ։ Ըստ որոշ տեսությունների՝ այս թվագրման սկիզբը համընկնում է վաղ ժամանակակից մարդկանց վարքագծային արդիության ի հայտ գալու հետ, իսկ ավարտը՝ նեոլիթյան հեղափոխության և գյուղատնտեսության գալուստով։ Պալեոլիթի ավարտը համընկնում է պլեյստոցենի ավարտին և հոլոցենի սկզբին։

Հին քարի դար

Ստորին պալեոլիթ
(մոտ 2,6 միլիոն - 100 հզ տարի առաջ)
Օլդուվայան մշակույթ (2,6-1,8 մլն տարի առաջ)
Աշելյան մշակույթ (1,7-0,1 մլն տարի առաջ)
Աբբեվիլիյան մշակույթ (1,5-0,3 մլն տարի առաջ)
Կլեկտոնյան մշակույթ (0,6-0,4 մլն տարի առաջ)
Միջին պալեոլիթ
(300 - 30 հզ տարի առաջ)
Մուստիերյան մշակույթ (300 - 30 հզ տարի առաջ)
Սանգոյան մշակույթ (500 - 12 հզ տարի առաջ)
Աթերյան մշակույթ (90 - 30 հզ տարի առաջ)
Սթիլբեյան մշակույթ (71,9 - 71 հզ տարի առաջ)
Հովիսոնս-Պորտի ինդուստրիա (65,8 - 59,5 հզ տարի առաջ)
Էմիրյան մշակույթ (մոտ 47 - 36 հզ տարի առաջ)
Վերին պալեոլիթ
(50 - 10 հզ տարի առաջ)
Բարադոստյան մշակույթ (36 հզ տարի առաջ)
Շատելպերոնյան մշակույթ (35 - 29 հզ տարի առաջ)
Սելեթյան մշակույթ (40 - 28 հզ տարի առաջ)
Ստրելեցյան մշակույթ (մոտ 32 - 30 հզ տարի առաջ)
Օրինյակի մշակույթ (32 - 26 հզ տարի առաջ)
Գրավետյան մշակույթ (28 - 22 հզ տարի առաջ)
Էպիգրավետյան մշակույթ (22 - 12 հզ տարի առաջ)
Սոլյուտրեյան մշակույթ (21 - 17 հզ տարի առաջ)
Բադեգուլյան մշակույթ (19 - 17 հզ տարի առաջ)
Մադլենյան մշակույթ (18 - 10 հզ տարի առաջ)
Զարզիյան մշակույթ (18 - 8 հզ տարի առաջ)
Քեբարյան մշակույթ (18 - 10 հզ տարի առաջ)
Համբուրգյան մշակույթ (14 հզ տարի առաջ)
Արենսբուրգյան մշակույթ (11 հզ տարի առաջ)
Սվիդերյան մշակույթ (10 հզ տարի առաջ)

Հին քարի դարի պորտալ

Վերին պալեոլիթ արդյունաբերության համար բնորոշ է օգտագործել պրիզմատիկ միջուկները կանոնավոր բեկորներ հեռացնելու համար, հաճախ՝ թիթեղաձև։ Գործիքների շատ մասնագիտացված ձևեր են հայտնվում։ Լայնորեն տարածվում է ոսկորների մշակումը գործիքների արտադրության համար, այդ թվում՝ ոսկրային կամ փայտե մասերի համակցությունը քարե մասերի հետ։ Տարածվում են քարերի հղկումը, սղոցումը, շաղափումը։ Գոյություն ունեն կերպարվեստի բազմաթիվ հուշարձաններ։ Մշակույթի զարգացման տեմպն ու բազմազանությունը մեծանում են[1]։

Ավստրալիայի բնակեցումը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել մոտ 60 հազար տարի առաջ։ Եվրոպան բնակեցված է եղել 45 հազար տարի առաջ։ Հայտնի է, որ անատոմիականորեն ժամանակակից մարդիկ Սիբիրի հյուսիս են ներթափանցել մինչև 58-րդ զուգահեռը մոտ 45 հազար տարի առաջ (Ուստ-Իշիմի մարդ)։ Վերին պալեոլիթը բաժանված է Վերջին սառցադաշտային առավելագույնով, մոտավորապես 25-15 հազար տարի առաջ դարաշրջանով։ Նոր աշխարհի բնակեցումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Արևելյան և Կենտրոնական Ասիայի բնակչությունը մոտ 35 հազար տարի առաջ հասավ Բերինգի ցամաքային կամուրջին և տարածվեց Ամերիկայում մոտ 15 հազար տարի առաջ[2]։

Արևմտյան Եվրասիայում պալեոլիթը Վերջին սառցադաշտային առավելագույնի վերջից անցնում է այսպես կոչված էպիպալեոլիթ կամ մեզոլիթ՝ սկսած 15 հազար տարի առաջ։ Սառցադաշտային նահանջը հոլոցենում սկսվում է 11,7 հազար տարի առաջ (մեր թվարկությունից առաջ 10-րդ հազարամյակում), ընկնելով Հին աշխարհի էպիպալեոլիթում և նշանավորելով հողագործության ամենավաղ ձևերի սկիզբը Բարեբեր մահիկում։

Վերին պալեոլիթի հեղափոխություն խմբագրել

Ենթադրվում է, որ անատոմիականորեն ժամանակակից մարդիկ (այսինքն՝ Homo sapiens-ը) առաջացել են Աֆրիկայում մոտ 200 000[3][4] (այլ տվյալներով, մոտ 300 000[5][6]) տարի առաջ։ Սակայն նրանց ապրելակերպը համեմատաբար քիչ էր փոխվել միջին պալեոլիթի հնացած մարդկանց ապրելակերպից։ Մարդիկ շարունակում էին օգտագործել նույն կոպիտ քարե գործիքները մինչև մոտավորապես 50 000 տարի առաջ, երբ սկսվեց ժամանակակից մարդու տարաբնակեցումը Աֆրիկայից դեպի Ասիա և Եվրոպա[7][8][9]։

Մեկ-երկու հնագիտական մշակույթների փոխարեն, որոնք նման էին բոլոր մայրցամաքներում, հայտնվեցին շատ բազմազան մշակույթներ և արտեֆակտներ, ինչը կապված էր հին քարե արդյունաբերության փոփոխությունների հետ։ Նախ՝ Աֆրիկայում, իսկ հետո այլ շրջաններում, բացի քարից, հայտնվեցին ոսկորից և եղջյուրից պատրաստված առարկաներ, նաև զգալիորեն ավելացավ հին արվեստի ստեղծագործությունների քանակը։ Հաջորդ 3-4 հազար տարիների ընթացքում[10] նոր տեխնոլոգիաները տարածվեցին Եվրոպայում, ինչը հանգեցրեց բնակչության թվաքանակը կտրուկ աճի և, հնարավոր է, դարձավ նեանդերթալցիների դուրս մղման և ոչնչացման պատճառ։

Նեանդերթալցիները շարունակում էին օգտագործել մուստիերյանի քարե գործիքների տեխնոլոգիան և, հնարավոր է, շատելպերոնյանի տեխնոլոգիան։ Այդ գործիքներն անհետացան մոտավորապես նույն ժամանակ, երբ անհետացան նեանդերթալցիները՝ մոտ 41 000-39 000 թվականներին մեր թվարկությունից առաջ[11]։

Անցումը միջինից վերին պալեոլիթ կոչվում է վերին պալեոլիթի հեղափոխություն։

Վաղ ժամանակակից մարդիկ, ովքեր գաղթել էին Աֆրիկայից Եվրոպա և որոնց ընդունված է անվանել կրոմանյոնյան մարդիկ,  Ֆրանսիայի Դորդոն դեպարտամենտի Լե-Էյզի-դե-Տայակ-Սիրեյ բնակավայրում գտնվող Կրո Մանյոն քարայրի անունով, թողել են բազմաթիվ բարդ քարե գործիքներ, ոսկորների, եղջյուրների և փղի կամ մամոնտի ժանիքներ փորագրման նմուշներ, քարանձավային գծագրեր և պալեոլիթյան Վեներայի արձանիկներ[12]։

Կրոմանյոնցիները սկսեցին կառուցել ավելի կամ պակաս մշտական բնակավայրեր, հաճախ փոսերով՝ սննդամթերքներ պահելու համար։ Դրանք կայանատեղերի տեսքով ամենավաղ հայտնի կազմակերպված բնակավայրերն են։ Այդ բնակավայրերը հաճախ գտնվում էին նեղ լեռնային հովիտներում կամ գետերի զառիվայր ափերում, ինչը, հավանաբար, հեշտացնում էր կողքով անցնող կենդանիների որսը։ Բնակավայրերն ավելի հաճախ օգտագործվում էին սեզոնորեն. մարդիկ գալիս էին, երբ կենդանիների միգրացիան տեղի էր ունենում, և գնում էին այլ վայրեր սննդի այլ աղբյուրներ գտնելու համար, երբ միգրացիան ավարտվում էր։ Հազվադեպ էր, որ բնակավայրերում ապրում էին ամբողջ տարին։ Վերին պալեոլիթի սկիզբի անատոմիականորեն ժամանակակից մարդիկ, ինչպիսին է Ուստ-Իշիմի մարդը, եղել են խոտակեր կենդանիների որսորդներ։ Այն ժամանակվա մարդկանց համար ամենակարևոր սննդի ռեսուրսը հյուսիսային եղջերուներն էին[13]։

Ուշ հին քարի դարի սկզբում մարդկանց սննդակարգում գերակշռում էր միսը, բայց վերջում - մեսոլիթի սկզբում մսի մասնաբաժինը սննդակարգում նույնիսկ ավելի ցածր էր, քան նեանդերթալցիներանց[14]։

Այս դարաշրջանի տեխնոլոգիական նորարարությունները ներառել էին էական փոփոխություններ քարե գործիքների արտադրության մեջ, որը պարունակվում էր անցումը երկար քարե թիթեղները պրիզմատիկ և բրգաձև միջուկներից առանձնացնելուն։ Այս տեխնոլոգիան հնարավորություն տվեց նյութն ավելի խնայողաբար օգտագործել և ավելի որակյալ աշխատանքային կտորներ ստանալ մեծ դանակների և ծայրերի համար։ Կտրիչներն ու քերիչները օգտագործվում էին ոսկորների, եղջյուրների և կաշվի մշակման համար։ Բացի ծանր նիզակներից, այս ժամանակահատվածում ի հայտ են եկել  թեթև տեգեր և հարպուններ՝ ձկնորսական կարթի, յուղալամպի, պարանի և աչքով ասեղի հետ միասին։ Որսորդական զենքի զարգացման կարևորագույն իրադարձություն էր տեգանետի գյուտը[15][16]։ Կոստենկի կայանում հայտնաբերված փղի (հավանաբար մամոնտի) ոսկրի ասեղները մոտ 30 000 տարեկան են[17]։

Դատելով Բլոմբոս քարանձավի գտածոներից՝ հենց այս դարաշրջանում մարդիկ սովորեցին ձուկ որսալ[7]։ Պելագիկ ձկների տեսակների ձկնորսության և բաց օվկիանոսում նավարկելու մասին վկայում են Թիմորի և Բուկայի (Սողոմոնի կղզիներ) պալեոմարդաբանական վայրերը։

Ուշ հին քարի դարի արվեստը, բացի պալեոլիթյան Վեներայի արձանիկներին և քարանձավային գեղանկարչությունին, ներառում է նաև կենդանիների գեղարվեստական փորագրումներ և փորագրություններ ոսկորների և եղջյուրների վրա, ժայռապատկերներ։ Առաջացան ավելի բարդ հասարակական խմբեր, որոնց գոյությունը նպաստել էր սննդի ավելի բազմազան և հուսալի աղբյուրների և մասնագիտացված գործիքների տեսակների տիրապետմանը։ Սա, հավանաբար, ամրապնդեց խմբի նույնականացումը կամ ազգային պատկանելության զգացումը[18]։

Կլիմայի և աշխարհագրության փոփոխություններ խմբագրել

Մարդու ապրելակերպի բազմաթիվ փոփոխությունները կապված են այս դարաշրջանի կլիմայական փոփոխությունների հետ։

Եվրոպայում այս ժամանակաշրջանի կլիման զգալի փոփոխություններ է կրել և ներառել է Վերջին սառցադաշտային առավելագույնը՝ վերջին սառցադաշտային դարաշրջանի ամենացուրտ փուլը, որը տևել է մոտ 26,5-ից մինչև 19 հազար տարի առաջ։ Այս փուլի վերջում, համեմատաբար արագ տաքացումից առաջ, ամենացուրտ ժամանակն էր (բոլոր թվականները մի փոքր տարբերվում են տարբեր տարածքների համար և տարբեր ուսումնասիրություններում)։ Առավելագույնի ընթացքում Հյուսիսային Եվրոպայի մեծ մասը ծածկված էր սառցաշերտով, ինչը ստիպել էր մարդկային բնակչությանը տեղափոխվել այն տարածքներ, որոնք հայտնի են որպես Վերջին սառցադաշտային առավելագույնի ապաստաներ և ներառում էին ներկայիսներ Ապենինյան և Բալկանյան թերակղզիները, Պիրենեյան թերակղզու մասերը և Սև ծովի շրջակա տարածքները։ Նույնիսկ եթե մարդիկ կարող էին ինչ-որ կերպ գոյատևել սառցաշերտային ծածկույթի վրա, ապա նրանց այնտեղ ներկայությունից ոչ մի հետք չի մնացել։

Վերին պալեոլիթի սկզբում, մինչև մոտ 30 հազար տարի առաջ, այսպես կոչված մուստերյան պլյուվիալը (նեոլիթյան ենթապլյուվիալի մի մասը) Հյուսիսային Աֆրիկան, ներառյալ Սահարան, դարձրեց լավ ոռոգված և ավելի ցածր ջերմաստիճանով, քան այսօր։ Բայց պլյուվիալի ավարտից հետո, սառցադաշտային առավելագույնի մեջ, Հյուսիսային Աֆրիկան սկսեց չորանալ։

Վերջին սառցադաշտային առավելագույնին հաջորդեց Ալերոդի տատանումը, ջերմ և խոնավ գլոբալ միջսառցադաշտային դարակարգ, որը տևեց 15-ից մինչև 12,5 հազար տարի առաջ[19] (կախված ուսումնասիրությունից՝ թվագրումը կարող է տարբերվել մի քանի հարյուր տարով)։ Այնուհետև շատ արագ, գուցե ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում, եկավ Կրտսեր Դրիասի ցուրտ և չոր կլիմայական ժամանակաշրջանը, որը հյուսիսային Եվրոպայի մեծ մասին հանգեցրեց ենթարկտիկ պայմաններին։

Նախաբորեալի ջերմաստիճանի բարձրացումը, որը սկսվել է մոտ 11,7 հազար տարի առաջ (9610 մ.թ.ա.[20]) վերջին սառցադաշտային դարաշրջանի ավարտից հետո, նույնպես հանկարծակի էր, և դրա ավարտին մոտ 10,6 հազար տարի առաջ (8690 մ.թ.ա.[20]) ջերմաստիճանը հասել էր գրեթե ներկայիս մակարդակին, չնայած կլիման ավելի խոնավ էր։

Միասին սառցադաշտերի հալման հետ բարձրանում էր ծովի մակարդակը, ինչի հետևանքով ձևավորվեցին Հյուսիսային և Իռլանդական ծովերը, Լա Մանշը և Սև ծովը, որը նախկինում քաղցրահամ լիճ էր, միացավ Եգեյան ծովին և լցվեց աղի ծովի ջրով։ Ատլանտյան օվկիանոսի առափնյա գիծը շատ տարածքներում մինչև մուստերյան պլյուվիալը, ներկայիս դիրքի համեմատ, հեռու էր ծովի մեջ։ Սակայն Միջերկրական ծովի ափը շատ ավելի քիչ է նահանջել, բացառությամբ Ադրիատիկ ծովի հյուսիսից և Եգեյան ծովից։ Ծովի մակարդակի բարձրացումը շարունակվել էր մինչև մ.թ.ա 6-րդ հազարամյակի կեսը (մ.թ.ա. 5500 թ.): Այդ պատճառով Վերին պալեոլիթի ժամանակների ծովափին մարդկային գործունեության ապացույցները հիմնականում կորել են։ Բայց որոշ արտեֆակտներ հայտնաբերվել են ձկնորսական նավերով և ծովային հնագիտությամբ, հատկապես Դոգերլենդից՝ Հյուսիսային ծովի տակ գտնվող կորած տարածքից։

Հնագիտական մշակույթներ խմբագրել

Վերին պալեոլիթի մշակույթները գրանցվել են Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր և Միջին Արևելքում, Սիբիրում, Կենտրոնական և Հարավային Ասիայում և Հյուսիսային Չինաստանում[1]։ Ընդհանուր առմամբ, ասիական վերին պալեոլիթի մշակույթները շատ ավելի հնաբանական տեսք ունեն, քան եվրոպական[21]։

Այժմ  նկարագրված են վերին պալեոլիթի հսկայական քանակով տեղական մշակույթներ, որոնք երբեմն համեմատվում են արևմտաեվրոպական մշակույթների հետ, բայց շատ հատկանիշներով տարբերվում են դրանցից։ Այս մշակույթներից ոմանք ունեն մեծ տարածք և երկար ժամանակաշրջան, մյուսները ներկայացված են մեկ կայանով և առանց առաջացման և անհետացման հետքերով[22]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ПОЗДНИЙ ПАЛЕОЛИТ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  2. «Новые данные генетики и археологии проливают свет на историю заселения Америки • Новости науки». «Элементы» (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  3. White, Tim D.; Asfaw, Berhane; DeGusta, David; Gilbert, Henry; Richards, Gary D.; Suwa, Gen; Clark Howell, F. (2003-06). «Pleistocene Homo sapiens from Middle Awash, Ethiopia». Nature (անգլերեն). 423 (6941): 742–747. doi:10.1038/nature01669. ISSN 1476-4687.
  4. Rightmire, G. Philip (2009 թ․ սեպտեմբերի 22). «Middle and later Pleistocene hominins in Africa and Southwest Asia». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 106 (38): 16046–16050. doi:10.1073/pnas.0903930106. ISSN 0027-8424. PMC 2752549. PMID 19581595.
  5. Richter, Daniel; Grün, Rainer; Joannes-Boyau, Renaud; Steele, Teresa E.; Amani, Fethi; Rué, Mathieu; Fernandes, Paul; Raynal, Jean-Paul; Geraads, Denis (2017-06). «The age of the hominin fossils from Jebel Irhoud, Morocco, and the origins of the Middle Stone Age». Nature (անգլերեն). 546 (7657): 293–296. doi:10.1038/nature22335. ISSN 1476-4687.
  6. Hublin, Jean-Jacques; Ben-Ncer, Abdelouahed; Bailey, Shara E.; Freidline, Sarah E.; Neubauer, Simon; Skinner, Matthew M.; Bergmann, Inga; Le Cabec, Adeline; Benazzi, Stefano (2017-06). «New fossils from Jebel Irhoud, Morocco and the pan-African origin of Homo sapiens». Nature (անգլերեն). 546 (7657): 289–292. doi:10.1038/nature22336. ISSN 1476-4687.
  7. 7,0 7,1 Klein, Richard G. (1995 թ․ հունիսի 1). «Anatomy, behavior, and modern human origins». Journal of World Prehistory (անգլերեն). 9 (2): 167–198. doi:10.1007/BF02221838. ISSN 1573-7802.
  8. Hoffecker, John F. (2009 թ․ սեպտեմբերի 22). «The spread of modern humans in Europe». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 106 (38): 16040–16045. doi:10.1073/pnas.0903446106. ISSN 0027-8424. PMC 2752585. PMID 19571003.
  9. Tattersall, Ian (2009 թ․ սեպտեմբերի 22). «Human origins: Out of Africa». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 106 (38): 16018–16021. doi:10.1073/pnas.0903207106. ISSN 0027-8424. PMC 2752574. PMID 19805256.
  10. Brose, David S.; Wolpoff, Milford H. (1971-10). «Early Upper Paleolithic Man and Late Middle Paleolithic Tools». American Anthropologist. 73 (5): 1156–1194. doi:10.1525/aa.1971.73.5.02a00160. ISSN 0002-7294. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  11. Higham, Tom; Douka, Katerina; Wood, Rachel; Ramsey, Christopher Bronk; Brock, Fiona; Basell, Laura; Camps, Marta; Arrizabalaga, Alvaro; Baena, Javier (2014-08). «The timing and spatiotemporal patterning of Neanderthal disappearance». Nature (անգլերեն). 512 (7514): 306–309. doi:10.1038/nature13621. ISSN 1476-4687.
  12. «'Modern' Behavior Began 40,000 Years Ago In Africa, Evidence Suggests». ScienceDaily (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  13. Burch, Ernest S. (1972). «The Caribou/Wild Reindeer as a Human Resource». American Antiquity. 37 (3): 339–368. doi:10.2307/278435. ISSN 0002-7316.
  14. В.и, Силаев; С.м, Слепченко; А.а, Бондарев; И.в, Смолева; Д.в, Киселёва; С.н, Шанина; О.в, Мартиросян; Е.м, Тропников; А.ф, Хазов (2017). «Усть-ишимская кость: минералого-геохимические свойства как источник палеонтологической, палеоантропологической и палеоэкологической информации». Вестник Пермского университета. Геология. 16 (1): 1–25. ISSN 1994-3601.
  15. «Atlatl - resource web page for a primitive hunting tool that predates the bow and arrow». www.flight-toys.com. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  16. «Экзотическое оружие». naukatehnika.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  17. «Excavations in Eastern Europe reveal ancient human lifestyles | INSTAAR | CU-Boulder». instaar.colorado.edu. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  18. Gilman, Antonio (1996). «Explaining the Upper Palaeolithic Revolution». Contemporary Archaeology in Theory: A Reader (անգլերեն): 220–239.
  19. Wade, Nicholas (2006). Before the Dawn: Recovering the Lost History of Our Ancestors. New York, USA: Penguin Press. էջեր 123. ISBN 1594200793, 9781594200793. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  20. 20,0 20,1 «Numerisches Alter: International Chronostratigraphic Chart v. 2016/12».
  21. «Особенности и разнообразие культур верхнего палеолита». antropogenez.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  22. «Культура верхнего палеолита — все самое интересное на ПостНауке». postnauka.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերին պալեոլիթ» հոդվածին։