Անատոլի Ագրանովսկի
Անատոլի Ագրանովսկի (ռուս.՝ Анатолий Абрамович Аграновский, հունվարի 8, 1922, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ - ապրիլի 14, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հայտնի գրող, արձակագիր, հրապարակախոս, նկարիչ-ձևավորող և մուլտիպլիկատոր, ռետուշիչ, կինոդրամատուրգ, լրագրող և երգիչ։
Անատոլի Ագրանովսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1922 |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ |
Մահացել է | ապրիլի 14, 1984 (62 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, գրող, երգիչ, սցենարիստ, նկարիչ և մուլտիպլիկատոր |
Ծնողներ | հայր՝ Աբրամ Ագրանովսկի |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն |
Երեխաներ | Alexey Agranovsky? |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է խորհրդային հայտնի լրագրող և գրող Աբրամ Ագրանովսկու ընտանիքում, Խարկովում։ Լրագրող և գրող Վալերի Ագրանովսկու ավագ եղբայրն է։ 1942 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը, հրաձիգ-ռադիոհաղորդողների ուսումնարանը և Շտուրման-հրթիռակոծիչների բարձրագույն ավիացիոն ուսումնարանը։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Զորացրումից հետո աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, կինոօպերատոր, ռետուշիչ, նկարիչ-ձևավորող և գրել է ֆիլմերի սցենարներ։ Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտին կից Գրական բարձրագույն դասընթացները։ Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի աշխատակից և տպագրվել է «Զնամյա» և «Նովիյ միր» ամսագրերում։ 1961 թվականին դարձել է «Իզվեստիա» թերթի հատուկ թղթակիցը։
1970-ականներին Ագրանովսկին համարվել է «համար մեկ լրագրող»։ Վերակառուցման ժամանակաշրջանի շատ վաղ հրապարակախոսներ իրենց անվանում էին նրա աշակերտները։ Իր կյանքի ընթացքում նա գրել է ավելի քան 20 գիրք։
"Ագրանովսկին «Իզվեստիայից» ամենաաչքի ընկնող լրագրողն է։ «Անկուսակցական հրեան», «Ոսկե փետուրը» և այլ մականուններ հորինվել են Բովինի կողմից նրա համար։ Մեծ հմայքով և տարբեր տաղանդներով մարդ օժտված մարդ է՝ նկարում է, երգեր հորինում և երգում է կիթառով, զվարճալի պատմող է և անեկդոտիստ։ Հանգիստ և բնական, առանց շողոքորթության և կոմպլեքսի ստվերի, ինչը կարծես թե հասկանալի կլիներ նրա այստեղի կարգավիճակի համար», Անատոլի Չերնյաև։
Ագրանովսկին համարվում է Լեոնիդ Բրեժնևի եռագրության երկրորդ մասի՝ «Վերադարձի» հեղինակը[1]։ Ըստ մի վարկածի՝ նա հեղինակն է ամբողջ եռագրության։
ԽՍՀՄ Գրողների միության և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ է։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության դափնեկիր է։
Ռուս բանաստեղծների՝ Դմիտրի Կեդրինի, Ալեքսանդր Մեժիրովի, Ալեքսանդր Տվարդովսկու և այլոց բանաստեղծությունների հիման վրա գրել է երաժշտություն։
Թաղված է Վվեդենսկոե գերեզմանատանը։
Օգնություն բժիշկ Ֆյոդորովին
խմբագրել1960 թվականին «Իզվեստիայում» առաջին ակնարկներից՝ «Նամակ Կազանի համալսարանից» հետո, Ագրանովսկին նամակ է ստացել բժիշկ Սվյատոսլավ Ֆյոդորովից, Չեբոկսարիից։ Վերջինս յուրահատուկ վիրահատություն՝ իմպլանտացիա էր արել, բյուրեղ դնելով աղջկա աչքերին և վերադարձնելով նրա տեսողությունը, որից հետո բժշկին սկսել են հալածել։ Չնայած նրան, որ լրագրողին խորհուրդ չէին տալիս խառնվել (պետք էր սպասել վիրահատության հետագա արդյունքին), Ագրանովսկին պայքարում էր Ֆյոդորովի համար՝ բանակցելով նախարարության հետ։ Արդյունքում բժիշկը վերադարձել է իր աշխատանքին[2][3]։
Մրցանակներ
խմբագրել- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (02.06.1981 թվական)
- «Պատվո նշան» շքանշան (02.02.1972 թվական)
Ընտանիք
խմբագրել- Կինը հրապարակախոս Գալինա Ագրանովսկայան է, որը մահացել է 2015 թվականին։
- Որդիներից ավագը Ալեքսեյ Ագրանովսկին է, որը կենսաբանական գիտությունների դոկտոր է, վիրուսաբան և բլյուզ երաժիշտ[4], կրտսերն Անտոն Ագրանովսկին է, որը բժիշկ և ակնաբույժ է։
- Ազգական եղբայրը գրող Իսրայել Եֆիմովիչ (Հաիմովիչ) Էտերմանն (1921-2006 թվական) է, որը իրավաբան և դատախազ է[4]։
Ընտրված ստեղծագործություններ
խմբագրելԳրքեր[5]
- Повесть о чудесном одуванчике. М.-Л., 1951
- Сталинградская ГЭС — великая стройка коммунизма. М., 1953.
- Поиск талантов. М., 1960
- Разная смелость. — М., 1961
- Репортаж из будущего. М., 1959, 2-е изд. М., 1962
- Иду искать: заметки писателя. — М., 1964, 1968, — 256 с.; доп. изд. М. 1980. — 576 с.
- Танкер «Туапсе» : документальная повесть. — 1956. — 143 с.
- Открытые глаза. М., 1963
- Большой старт. — М., 1964
- Одно слово. — М., 1968
- Рубеж надежности. — М., 1970
- А лес растет: Очерки, фельетоны, статьи. — 1973. — 639 с.
- Порядок — М., 1976
- Избранное. Очерки. Фельетоны. Статьи. — М., 1980. — 797 с.
- Утро великой стройки: документальная повесть. — 1952. — 319 с.
- Уметь и не уметь. — М., 1979. — 656 с.
- Суть дела: Заметки писателя. — М., 1968. — 207 с.
- Столкновение: заметки писателя. — М., 1966. — 262 с.
- Призвание: Заметки писателя. —М., 1964; 2-е изд. М., 1967. —302 с.
- Совершенно не секретно. — 1983. — 85 с.
- Своего дела мастер: Заметки писателя. — М., 1980
- Большой старт: Открытые глаза. Одно слово. — Петрозаводск, 1968
- Детали и главное. — М., 1982
- Незаменимые: Записки писателя. — М., 1976
- Счастливые. — М., 1958
- Хозяева. — М., 1973
Հետևյալ ֆիլմերի սցենարի հեղինակն է[6].
- Երկինքը խոնարհվում է նրանց, 1963,
- Գնում եմ փնտրելու 1966,
- Տու-144.
- Թռիչք(1969),
- Ստրատոսֆերայի նետը (1971),
- Դեպի երկնինք բացված դուռը (1973)։
Երգեր[7].
- Мы под Колпином скопом стоим... — Артиллерия бьет по своим (խոսք՝ Ա. Մեժիորվի),
- Орденов теперь никто не носит... — (ըստ Բ. Սկուցկու բանաստեղծության)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Из передачи Намедни 1961—2003: Наша эра
- ↑ Э. Поляновский, Специальный корреспондент Արխիվացված 2020-11-27 Wayback Machine, Известия № 033 (7 сентября 1984)
- ↑ А. А. Аграновский — Открытие доктора Федорова
- ↑ 4,0 4,1 Правила доктора Аграновского Արխիվացված 2014-05-02 Wayback Machine
- ↑ Избранные книги Анатолия Абрамовича Аграновского
- ↑ АГРАНОВСКИЙ Анатолий Абрамович — megabook.ru
- ↑ Аграновский Анатолий Абрамович — bards.ru
Գրականություն
խմբագրել- Эд. Поляновский. Специальный корреспондент // Известия №033. — 7 сентября 1984.