Հոնսյու
Հոնսյուն[2][3] (ճապ.՝ 本州 Հոնսյու՝ լսել , անվանումը ճապոներեն բառացի նշանակում է «գլխավոր մաս, գլխավոր կղզի»), նաև Հոնդո[4] կամ Նիպոն (այդ անվանումները այժմ Ճապոնիայում համարյա չեն օգտագործվում), Ճապոնական կղզեխմբի խոշորագույն կղզին է՝ Խաղաղ օվկիանոսի և Ճապոնական ծովի միջև։ Երկարությունը ավելի քան 1400 կմ։ Տարածքը՝ 230,4 հազար կմ քառակուսի։
Հոնսյու | |
---|---|
Տեսակ | Ճապոնիայի կղզի |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Ճապոնիա |
Երկարություն | 1300 կմ |
Լայնություն | 240 կմ |
Ամենաբարձր կետ | Ֆուձիյամա |
Շրջանագծի երկարություն | 5450 կմ |
Մակերես | 227 939,66 ± 0,01 կմ² (հունվարի 1, 2021)[1] |
Կազմված է | Տյուբու, Կանտո, Տոհոկու, Կինկի և Տյուգոկու |
Հյուսիսային կետ | 41°32′47″ հս․. լ. 140°54′45″ ավ. ե.HGЯO |
Հարավային կետ | 33°26′00″ հս․. լ. 135°45′00″ ավ. ե.HGЯO |
Արևելան կետ | 39°32′53″ հս․. լ. 142°04′21″ ավ. ե.HGЯO |
Արևմտյան կետ | 34°06′39″ հս․. լ. 130°51′37″ ավ. ե.HGЯO |
Մասն է | Ճապոնական կղզիներ և Ճապոնիայի գլխավոր չորս կղզիներ |
Աշխարհագրական տեղադրություն | Խաղաղ օվկիանոս և Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակ |
Ջրլիցի ափին | Ճապոնական ծով, Խաղաղ օվկիանոս և Ներքին Ճապոնական ծով |
Գերկշռում են լեռները (այդ թվում Ֆուձիյամա հրաբուխը, 3776 մետր)։
Տարածաշրջաններ և պրեֆեկտուրաներ
խմբագրելԿղզին պայմանականորեն բաժանված է 5 տարածաշրջանների և իր կազմի մեջ է ներառում 34 պրեֆեկտուրա։ Տարածաշրջաններ. Տյուգոկու (արևմտյան), Կինկի (հարավային, Տյուգոկուից արևելք), Տյուբու (կենտրոնական), Կանտո (արևելյան) և Տոհոկու (հյուսիսային)։ Այդ պրեֆեկտուրաների կազմի մեջ են մտնում նաև որոշ փոքր կղզիներ, որոնցից ավելի նկատելի են Օգոսաոարա, Սադո, Իձու Օսիմա և Ավաձի կղզիները։
- Տոհոկու - Աոմորի, Իվատե, Միյագի, Ակիտա, Յամագատա, Ֆուկուսիմա պրեֆեկուրաներ։
- Կանտո - Իբարակի, Տոչիգի, Գունմա, Սայթամա, Չիբա, Տոկիո, Կանագավա պրեֆեկտուրաներ։
- Տյուբու - Նիիգաթա, Տոյամա, Իսիկավա, Ֆուկուի, Յամանասի, Նագանո, Գիֆու, Սիձուոկա, Այչի պրեֆեկտուրաներ։
- Կանսայ - Միե, Սիգա, Կիոտո, Օսակա, Հյոգո, Նարա, Վակայամա պրեֆեկտուրաներ։
- Տյուգոկու - Տոտորի, Սիմանե, Օկայամա, Հիրոսիմա, Յամագուտի պրեֆեկտուրաներ։
Քաղաքներ
խմբագրելՀոնսյու կղզում են գտնվում ամենախոշոր ճապոնական քաղաքները՝ Տոկիո, Յոկոհամա, Օսակա, Նագոյա, Կիոտո, Հիրոսիմա և այլն[5]։
Բնակչություն
խմբագրելՄինչև 19-րդ դարի վերջը կղզում բնակվում էին նաև այներ, որոնց ճապոնացիները դուրս են մղել Հոկայդո կղզի[6]։ Կզղու ընդհանուր բնակչությունը կազմում է 100 000 000 մարդ (2010 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO/backnumber/GSI-menseki20210101.pdf — Geospatial Information Authority of Japan. — P. 83.
- ↑ Е. М. Поспелов Географические названия мира: Топонимический словарь / Р. А. Агеева. — М.: Русские словари, 1998. — С. 450. — 372 с. — 3000 экз. — ISBN 5-89216-029-7
- ↑ М. Штудинер, Словарь образцового русского ударения. Айрис-Пресс, 2009
- ↑ Значение слова «Хондо» в Большой советской энциклопедии
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 37.
- ↑ Хонда Кацуити (2000). Harukor: an Ainu woman's tale. University of California Press[en]. p. 7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոնսյու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 545)։ |