Գիտությունների դոկտոր
Գիտությունների դոկտոր, երկրորդ կարգի (ամենաբարձր) գիտական աստիճան (առաջինը՝ Գիտությունների թեկնածու) նախկին ԽՍՀՄ-ում, Ռուսաստանում, ԱՊՀ-ի որոշ երկրներում և Հայաստանում։ Այս որակավորումը համապատասխանում է «Habilitation» ակադեմիկական որակավորմանը Գերմանիայում։
Գիտությունների դոկտորի աստիճանը ԲՈՒՀ-երում ցանկալի պայման է պրոֆեսորի կոչմանն ու համապատասխան պաշտոնին արժանանալու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 84)։ |