Սերգո Միկոյան
Սերգո Անաստասի Միկոյան (հունիսի 5, 1929[1], Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - մարտի 6, 2010[1], Մոսկվա, Ռուսաստան[2][3]), խորհրդային միջազգայնագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1976), Ռուսաստանի ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1953 թվականից)։
Սերգո Միկոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1929[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | մարտի 6, 2010[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1952) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Անաստաս Միկոյան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անաստաս Միկոյանի որդին է[4]։
ԿենսագրությունԽմբագրել
Սերգո Միկոյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, ապա նաև նույն ֆակուլտետի ասպերանտուրան[4]։ 1960-1969 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ 1970 թվականից եղել է «Լատինական Ամերիկա» («Латинская Америка») ամսագրի գլխավոր խմբագիրը։ Զբաղվել է Ասիայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների և միջազգային հարաբերությունների խնդիրներով։ Մասնակցել է «Միջազգային հարաբերությունները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» (հ․ 1-3, 1963-1965, ռուս․), «Տնտեսական զարգացման դիվանագիտություն» (1965, ռուս․) կոլեկտիվ աշխատություններին, շուրջ 90 անուն գիտական ուսումնասիրությունների հեղինակ է։ Մասնակցել է միջազգային կոնֆերանսների և կոնգրեսների։ Մեծ ներդրում ունի նաև ակադեմիական լրագրության բնագավառում, որը համատեղել է հետազոտական աշխատանքի հետ, կարդացել հրապարակային դասախոսություններ։ Եղել է Չիկագորյայի համալսարանի պրոֆեսոր, այնուհետև հետազոտող Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան միջազգային հետազոտությունների կենտրոնում, Ջորթոնի համալսարանի պրոֆեսոր[4]։
1990 թվականից սկսած՝ աշխատել է ԱՄՆ-ում։ Ընթերցողին ներկայացրել է Անաստաս Միկոյանի՝ իր հոր մասին գիրք գրելու առաջին փորձը։ Լինելով Միկոյանի կրտսեր որդին՝ հնարավորություն ուներ հետևելու հոր գործունեությանը, վաղ տարիքից հանդիսանում էր նրա ընտանեկան և ընտանիքից դուրս կյանքի վկան։ Հասուն տարիքում հաճախ է հորն ուղեկցել գործուղումների ընթացքում, նրա հետ եղել է ԽՍՀՄ-ի շատ վայրերում, Հայաստանում, արտասահմանում և, որպես Անաստաս Միկոյանի անձնական քարտուղար՝ մասնակցել է հոր կարևորագույն քաղաքական առաքելություններին՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական բնագավառում[4]։
ՊարգևներԽմբագրել
Ակնառու վաստակի համար պարգևատրվել է Պերուի Հանրապետության «Կոմանդոր»-ի աստիճանի շքանշանով[4]։
ԱշխատություններԽմբագրել
- Анатомия Карибского кризиса. Москва, Academia, 2006. ISBN 5-87444-242-1
- СССР—Мексика: 60 лет сотрудничества. Москва, «Международные отношения», 1984
- Куба строит социализм. Москва, 1976
- США: государство, политика, выборы. Москва, 1969
- Stalinism as I saw it. Kennan Institute for Advanced Russian Studies, 1992
- Микоян С. А. Алексей Снегов в борьбе за «десталинизацию» Вопросы истории № 4 стр.69-84, 2006
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 AV Production (հայ.) — 2010.
- ↑ Умер историк Серго Микоян — lenta.ru
- ↑ «В Москве на 81-м году жизни умер Серго Микоян»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-10-ին։ Վերցված է 2010-03-10
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայրս՝ Անաստաս Միկոյանը։Հուշեր/ Սերգո Միկոյան։ Եր․։ Նաիրի, 2007, 308 էջ
ԳրականությունԽմբագրել
- Дабагян Э. С. Памяти Серго Микояна // Новая и новейшая история. 2010. № 5. С. 245—246.
- Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 6: А-Я. Дополнения. — М.: ОАО «Московские учебники», 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 542)։ |