Անտիգուա Գվատեմալա[1] կամ Լա Անտիգուա (Antigua Guatemala, ինչը նշանակում «Հին Գվատեմալա») գաղութային մայրաքաղաք Գվատեմալայում, գտնվում է 1533 մ բարձրության վրա։ Այժմ այն հանդիսանում է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Սակատեպեկեսի բաժանմունքի վարչական կենտրոնը։ Մեզ 34685 բնակ. (2007):

Անտիգուա Գվատեմալա
Տեսակքաղաք և municipality of Guatemala?
Երկիր Գվատեմալա
ՎարչատարածքՍակատեպեկես
ԲԾՄ1582 մետր
Մասն էAntigua Guatemala?, Գվատեմալա և Սակատեպեկես
Ձևավորում1543
Քարտեզ
Քարտեզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

Սանտյագո դե լոս Կաբալերոս քաղաքը հիմնադրվել է 1527 թվականին կոնկիստադոր Պեդրո դե Ալվարադոյի կողմից։ 1542 թվականին բնակավայրը ավերվել է Ագուա հրաբխի ժայթքումի ժամանակ առաջացած հեղեղից (այժմ այնտեղ կա Սիուդադ Վիջա կամ «հին քաղաք» գյուղը)։ Պրովինցիայի մայրաքաղաքը տեղափոխվել է նոր վայր, որն այժմ զբաղեցնում է Անտիգուա Գվատեմալան։

«Սանտյագոն» երկար ժամանակ ծառայել է որպես Իսպանիայի նահանգի ամենամեծ կենտրոնը Մեխիկոյի և Լիմայի միջև։ 18-րդ դարում բնակչությունը հասնում էր 60 հազարի։ 1676 թվականից գործում է համալսարանը, իսկ 1660 թվականից՝ տպագրությունը։ Քաղաքը հաճախ տուժում էր ավերիչ երկրաշարժերից ։ 1773 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվեց ուժգին երկրաշարժի հետևանքով։ Այնուհետև մայրաքաղաքը տեղափոխվեց Նոր Գվատեմալա, որը հիմնադրվել է հին քաղաքից 24 կմ հեռավորության վրա։

Արդի խմբագրել

Ներկայումս Անտիգուա Գվատեմալան թանգարանային քաղաք է` գաղութային շրջանում վերականգնված ճարտարապետական բազմաթիվ հուշարձաններով։ Անտիգուան երկրի գլխավոր տուրիստական վայրն է։ Երկրաշարժից ավերված բարոկկո ոճի հուշարձանները քաղաքը վերածել են իսպանական գաղութային ճարտարապետական թանգարանի։ Գործում է Ավագ շաբաթ կրոնական ծեսերի ժամանակ։

1979 թվականին Անտիգուան դարձավ Լատինական Ամերիկայի առաջին քաղաքներից մեկը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվեց Համաշխարհային ժառանգության վայր։

Ճարտարապետական հուշարձաներ խմբագրել

  • Գեներալներ Պալասիո դե Լոսի դղյակը (1763—1764)
  • քաղաքապետարան (1739—1743)
  • Համալսարան(1763—1764)
  • Նուեստրա եկեղեցի Սենորա դե լա Մերկեդ (XVII в. — 1760)
  • Հին գրքերի թանգարան (1956)
  • Գաղութի թանգարան (1936)
  • Սանտյագոյի թանգարան (գաղութային շրջանի արվեստ, 1956)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Антигуа-Гуатемала // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 21.

Գրականություն խմբագրել

  • «Латинская Америка». Энциклопедический справочник в 2-х т.,Изд. «Советская энциклопедия», 1980, 1-й том, стр. 251

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիգուա Գվատեմալա» հոդվածին։