Լեոնիդ Վիտալևիչ Կանտորովիչ (ռուս.՝ Леонид Витальевич Канторович, հունվարի 19, 1912(1912-01-19)[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][6][…] - ապրիլի 7, 1986(1986-04-07)[7][8][9][…], Մոսկվա, ԽՍՀՄ[10][11][12]), սովետական ռուս մաթեմատիկոս, տնտեսագետ, ԽՍՀՄ ԳԱ անդամ (1964)։ Խորհրդային միակ տնտեսագետն է, որն արժանացել է Նոբելյան մրցանակի՝ տնտեսագիտության գծով (1975)։

Լեոնիդ Կանտորովիչ
ռուս.՝ Леонид Канторович
Ծնվել էհունվարի 19, 1912(1912-01-19)[1][2][3]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5][6][…]
Մահացել էապրիլի 7, 1986(1986-04-07)[7][8][9][…] (74 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[10][11][12]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[13]
Բնակության վայր(եր)Սանկտ Պետերբուրգ[3], Մոսկվա[3] և Barochnaya street?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ազգությունհրեա
Մասնագիտությունմաթեմատիկոս, տնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան, Նիկոլաևյան ինժեներական դպրոց[3], State Committee for Science and Technology?[3][14], Ռուսաստանի ազգային ակադեմիայի համակարգային վերլուծությունների ինստիտուտ[14], Նովոսիբիրսկի պետական համալսարան[3] և Սանկտ Պետերբուրգի համալսարան[3]
Գործունեության ոլորտֆունկցիոնալ վերլուծություն, Գծային ծրագրավորում, բազմությունների տեսություն, մաթեմատիկա[15] և տնտեսագիտություն[15]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Տնտեսաչափական ընկերություն[16], Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան (1930)[3]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[3] (1935) և պրոֆեսոր (1934)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[7]
Գիտական ղեկավարՀեղինակ:Գրիգորի Ֆիխտենգոլց[17] և Վլադիմիր Սմիռնով[18]
Եղել է գիտական ղեկավարՍվետլոզար Ռաչև[18], László Czách?[18], Մայքլ Զ. Սոլոմյակ[18], Գենադի Ռուբինշտեյն[18], Վլադիմիր Բուլավսկի[18], Թամարա Սմիրնովա[18], Լյուդմիլա Պետրովա[18], Իոսիֆ Ռոմանովսկի[18], Իգոր Կարլովիչ Դաուգավետ[18], Վալենտին Իլյին[18], Իզաբելլա Յուրիի Խարիկ[18], Վիկտոր Խավին[18], Վալերի Մակարով[18] և Գլեբ Պավլովիչ Ակիլով[18]
Հայտնի աշակերտներVera Kublanovskaya?[19] և Hoàng Tụy?[20]
Պարգևներ
Ամուսին(ներ)անհայտ[3]
 Leonid Kantorovich Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Պետերբուրգում, բժշկի ընտանիքում։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նրանց ընտանիքը փախել է Բելառուսիա, մնացել այնտեղ մեկ տարի։ 1922 թվականին մահացել է Լեոնիդի հայրը, որդուն թողնելով կնոջ՝ Պաուլինա Սաքսի խնամքին։

1932 թ. Լեոնիդն ընդունվում է Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը, ուր հետաքրքրվում է նաև քաղաքատնտեսության ժամանակակից պատմություն։ Ավարտել է 1930 թվականին և նույն թվականին, մասնակցել է Մաթեմատիկական առաջին կոնգրեսին, շարքերի գծով հետազոտության համար շահել է մրցանակ։ 1934 թվականին ստանում է պրոֆեսորի կոչում, իսկ 1935 թվականին, առանց դոկտորական թեզի պաշտպանության, նրան շնորհվում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։

1932-1960 թթ. աշխատել է Լենինգրադի համալսարանում, 1958-1971 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ Նախարարների խորհրդի գիտության և տեխնիկայի կոմիտեի ժողովրդական տնտեսության բաժանմունքում, միաժամանակ՝ ԳԱ Սիբիրի բաժանմունքում։

Գիտական հետազոտություններ խմբագրել

Կանտորովիչի գիտական առաջին հետազոտությունները նվիրված են պրոյեկտիվ բազմությունների տեսությունը։ Ֆունկցիոնալ անալիզում նա մուծել և ուսումնասիրել է կիսակարգավորված տարածությունների դասը, առաջինն է ֆունկցիաների անալիտիկ մեթոդը կիրառել հաշվողական մաթեմատիկայում։ 1939-1940 թթ. ստեղծել է սահմանափակումներով էքստերեմալ խնդիրների որոշ դասեր լուծելու մեթոդներ և տեսություն՝ գծային ծրագրավորման համար։ Հիմնավորել է օպտիմալ տնտեսական մոդելների վերլուծության ժամանակ ծագող օբյեկտիվորեն պայմանավորված գնահատականների կարևորությունը։ Այս հետազոտությունները նպաստել են ժողովրդական տնտեսության կառավարման ու օպտիմալ պլանավորման տեսությունների ստեղծմանը և տնտեսագիտական խնդիրների մշակմանը (գնագոյացում, ռենտայի տեսություն, կապիտալ ներդրումների արդյունավետություն)։ 1965 թվականին գիտնականն արժանացել է Լենինյան մրցանակի։

1975 թվականին, Թ. Կուպմանսի հետ միասին, արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության գծով «Տնտեսական ռեսուրսների օպտիմալ բաշխման տեսության մեջ նշանակալից ավանդի համար»։

Կանտորովիչի համաշխարհային համբավին ու լայն ճանաչմանը էապես նպաստել է ռուս մեծ տնտեսագետ, ազգությամբ ռուս, ամերիկյան գիտնական Վասիլի Լեոնտևը։

1976 թվականին Կանտորովիչը ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ համակարգված հետազոտությունների ինստիտուտի աշխատանքները։

1938 թվականին Կանտորովիչը ամուսնացել է մասնագիտությամբ բժիշկ Նատալյա Իլյինայի հետ։ Ունեցել են մեկ որդի և մեկ դուստր, որոնք ևս ընտրել են հոր մասնագիտությունը։ Կանտորովիչը վախճանվել է 1986 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Leonid Vitaliyevich Kantorovich FactsNobel Foundation.
  2. 2,0 2,1 http://www.mi.ras.ru/index.php?c=inmemoriapage&id=21951&l=1
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. 4,0 4,1 4,2 Канторович Леонид Витальевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 http://www-history.mcs.st-and.ac.uk/BirthplaceMaps/St_Petersburg.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.mat.uniroma2.it/~pdes/docs/3DAYS_CapuzzoDolcetta.pdf
  7. 7,0 7,1 7,2 7,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 8,2 http://www.britannica.com/EBchecked/topic/311550/Leonid-Vitalyevich-Kantorovich
  9. 9,0 9,1 9,2 http://www.nndb.com/cemetery/732/000208108/
  10. 10,0 10,1 10,2 Pereverzev S. V., Askarov M. On the rate of convergence of projection-iterative methods for classes of weakly singular integral equations // Ukrainian Mathematical JournalSpringer Science+Business Media, 1995. — Vol. 47, Iss. 4. — P. 578—587. — ISSN 0041-5995; 1573-9376doi:10.1007/BF01056043
  11. 11,0 11,1 11,2 https://link.springer.com/chapter/10.1007%2F978-3-0348-8789-2_12
  12. 12,0 12,1 12,2 Gorbis A., Tempelman A. Averaging almost-periodic functions and finite-dimensional unitary representations on free groups // Lithuanian Mathematical JournalSpringer Science+Business Media, 1989. — Vol. 28, Iss. 4. — P. 332—335. — ISSN 0363-1672; 1573-8825doi:10.1007/BF00972215
  13. Find A Grave — 1996.
  14. 14,0 14,1 http://mi.mathnet.ru/smj1283 — P. 7.
  15. 15,0 15,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  16. 16,0 16,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  17. Mathematics Genealogy Project — 1997.
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 18,14 Mathematics Genealogy Project — 1997.
  19. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  20. https://link.springer.com/article/10.1007/s43069-020-0007-8
  21. The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1975Nobel Foundation.

Աղբյուրներ խմբագրել

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 82-83։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 243