Խարկովի ազգային համալսարան
Վ. Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարան (ուկր.՝ Харківський національний університет імені В. Н. Каразіна), Ուկրաինայի հնագույն համալսարաններից։
Խարկովի ազգային համալսարան Імператорський Харківський університет, Вільна академія теоретичних знань, Харківський національний університет імені В. Н. Каразіна, Харківський інститут народної освіти, Харківський державний університет імені О. М. Горького, Харківський державний університет, Императорский Харьковский университет, Академия теоретических знаний, Харьковский институт народного образования, Харьковский государственный университет, Харьковский государственный университет имени Максима Горького և Харьковский национальный университет имени В. Н. Каразина | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան, կրթօջախ և open-access publisher?[1] |
Միջազգային անվանում | V.N. Karazin Kharkiv National University, Kharkiv National University, Kharkiv University, University of Kharkiv |
Նախկին անվանումներ | Մաքսիմ Գորկու անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր Խարկովի պետական համալսարան |
Կարգախոս | Cognoscere, Docere, Erudire |
Հիմնադրված է | հունվարի 17 (29), 1805[2] |
Անվանված է | Մաքսիմ Գորկի և Վասիլի Կարազին |
Ռեկտոր | Վիլ Բակիրով |
Ուսանողներ | 14098 |
Դոկտորներ | 347 |
Պրոֆեսորներ | 347 |
Երկիր | ![]() |
Հասցե | площа Свободи 4, Харків 61022 |
Պարգևներ | Ժողովուրդների բարեկամության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան |
Կայք | univer.kharkov.ua |
Կոորդինատներ: 50°0′16.000000098391″ հս․ լ. 36°13′42.000000098792″ ավ. ե. / 50.00444444447177261° հս․. լ. 36.22833333336077288° ավ. ե. | |
Kharkiv University Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է 1805 թվականին։ Սովետական իշխանության տարիներին (1936) այն կոչվել է Մաքսիմ Գորկու անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր Խարկովի պետական համալսարան և դարձել է խոշորագույն գիտա-ուսումնական հաստատություն։ 1976 թվականի դրությամբ ունեցել է մեխանիկա-մաթեմատիկական, ֆիզիկայի, ֆիզիկա-տեխնիկական, ռադիոֆիզիկայի, քիմիական, կենսաբանական, երկրաբանա-աշխարհագրական, տնտեսագիտական, պատմության, բանասիրական, օտար լեզուների, արտասահմանյան ուսանողների նախապատրաստման, բուհերում դասավանդողների որակավորման բարձրացման ֆակուլտետներ, նախապատրաստական, երեկոյան և հեռակա բաժիններ, ասպիրանտուրա, 85 ամբիոն, քիմիայի և կենսաբանության ԳՀԻ-ներ, աստղադիտարան (հիմնվել է 1808 թվականին), հաշվողական կենտրոն, գիտահետազոտական բաժանմունք, 4 պրոբլեմային լաբորատորիա, կենսաբանական կայան, բուսաբանական այգի (հիմնվել է 1804 թվականին), հնագիտության, երկրաբանա-հանքաբանական, բնագիտության թանգարաններ։ 1975-1976 ուսումնական տարում ունեցել է 12 000 ուսանող և ասպիրանտ, 900 դասախոս։ 1874 թվականից հրատարակում է գիտական տեղեկագիր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1955)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Directory of Open Access Journals — 2003.
- ↑ http://escriptorium.univer.kharkov.ua/bitstream/1237075002/345/3/Ivanicki%20Bagalei.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 43)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խարկովի ազգային համալսարան կատեգորիայում։ |